[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՏՄՈւԹՅՈւՆ ՄԻ ՔԱՆԴՎՈՂ ՇԵՆՔԻ ԵՎ ԱՆՈՐՈՇ ՊՈՒՐԱԿԻ ՄԱՍԻՆ

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Էն գլ­խից ա­սեմ, որ սա ա­ռա­ջին ան­գա­մը չէ, ոչ էլ` երկ­րորդ, ոչ էլ` չգի­տեմ ո­րե­րորդ… Ու­զում եմ ա­սել` մեր հա­րա­զատ, մեր թան­կա­գին, մեր մաք­րա­մա­քուր, մեր կար­կա­տա­նա­պատ Ստե­փա­նա­կեր­տում միշտ էլ շեն­քեր քան­դել են, դա, այ­սինքն՝ քան­դե­լը, հա­մար­ձակ կա­րե­լի է ա­սել՝ Ստե­փա­նա­կեր­տի հա­մար դար­ձել է բնա­վո­րու­թյան նման մի բան։ Պատ­ճառ­նե՞ր… հա­զար-հա­զար։ Օ­րի­նա­կի հա­մար եմ ա­սում՝ սեյս­մա­կա­յու­նու­թյան բա­ցար­ձակ բա­ցա­կա­յու­թյուն, ա­րագ տեմ­պե­րով զար­գա­ցող-վե­րա­փոխ­վող քա­ղա­քի ո­ճին ու հա­մայ­նա­պատ­կե­րին չհա­մա­պա­տաս­խա­նող, կեն­ցա­ղա­յին տար­րա­կան հար­մա­րու­թյուն­նե­րից զուրկ… հա­րյուր տար­վա շի­նու­թյուն… և այլն, և այլն, և այլն…
Չէ, եղ­բայր, ինչ­քան մտա­ծում եմ, ճիշտն է­լի քան­դելն է, հո­ղին հա­վա­սա­րաց­նե­լը… այդ ան­գույն ան­ցյա­լից ա­րա­գո­րեն հրա­ժար­վե­լը։ Ո՞ւմ են պետք այդ հե­տամ­նաց­նե­րը… Մի տե­սակ ա­մոթ էլ է… ի՞նչ կա­սեն ե­կող-գնա­ցող­նե­րը… Տե­սա՞ք, չէ՞, Թու­մա­նյան փո­ղո­ցի ա­մե­նա­վերևի մասն ինչ ա­րե­ցինք տա­րի­ներ ա­ռաջ։ Ցն­ցո­տի­նե­րով հնի հերն ա­նի­ծե­ցինք և, խնդ­րեմ, տես­նում եք ինչ­պես են հի­մա ի­րենց ներ­կա­յու­թյամբ մայ­րա­քա­ղա­քին, հատ­կա­պես փո­ղո­ցի այդ հատ­վա­ծին, մի ա­նա­սե­լի-ան­պատ­մե­լի շքե­ղու­թյուն ու գու­նա­գե­ղու­թյուն հա­ղոր­դում ՙժա­մա­նա­կա­կից՚ հինգ­հար­կա­նի­նե­րը…


Լավ է, գո­նե, փրկ­վե­ցին փո­ղո­ցի մի քա­նի կա­մարն ու բալ­կո­նը… Բայց, լուրջ, ի՞նչ լավ բան կա այդ փր­կու­թյան մեջ, հեշտն է­լի քան­դելն էր, ո՞վ է ում ձեռ­քը բռ­նել, չեմ հաս­կա­նում, ոչ մեկն էլ ինձ ինչ-որ բան ա­սե­լու ցան­կու­թյուն չու­նի՞… Բայց ա­սեն, որ ի՞նչ… Ա­մոթ էլ է, քա­ղա­քի կենտ­րո­նում նման փո­ղոց…Պատ­կե­րաց­նո՞ւմ եք, փո­ղոցն ամ­բող­ջու­թյամբ տրա­մադ­րեին բարձ­րա­հար­կե­րին, օ­րի­նա­կի հա­մար, կա­րե­լի էր հան­գիստ մի քա­նի տասն­հինգ­հար­կա­նոց դնել այն­տեղ… Օ­րի­նա­կի հա­մար, փոր­ձես բարևել վեր­ջին հար­կում ապ­րող բա­րե­կա­միդ, գլ­խարկդ, շրը՛խկ, ընկ­ներ կար­կա­տած աս­ֆալ­տին: Մի՞­թե հե­տաքր­քիր չէ: Թե չէ՝ բալ­կոն­նե՛ր, փայտ, գե­ղար­վես­տա­կան եր­կաթ, մեծ-մեծ դար­պաս­նե՛ր…

Չա­սե՞մ ձեր ժա­մա­նա­կա­կից ցա­վը տա­նեմ… Լավ, ի՞նչ է ի­րե­նից ներ­կա­յաց­նում քա­ղա­քի ա­մե­նա­կենտ­րո­նում վա­ղուց բնա­կու­թյուն հաս­տա­տած էն հս­կա­յա­կան ՙռոզ­վի՚ շեն­քը՝ բարձր-բարձր սյու­նե­րով, հս­կա­յա­կան պա­տու­հան­նե­րով, ա­նընդ­հատ նոր շեն­քե­րով պա­շար­վող։ Կա­րե­լի՞ է, չէ՞, մի բնա­կե­լի հս­կա էլ դրա տե­ղը կանգ­նեց­նել, գե­ղե­ցիկ, ժա­մա­նա­կա­կից, պինդ…թե չէ…իս­կա­պես, ես իմ քա­ղա­քից բան չեմ հաս­կա­նում…

Շու­շին ու­րիշ է, թուր­քը 1900-ից քան­դում է քա­ղա­քը, չի պրծ­նում, կրա­կի է մատ­նում, չի պրծ­նում, ինչ ա­նում է, չի պրծ­նում, գի­տե՞ք ին­չու, ո­րով­հետև հո­ղի խոր­քե­րից ա­նընդ­հատ մի նոր Շու­շի է բարձ­րա­նում, ա­նընդ­հատ, ա­մեն քան­դել-վա­ռե­լուց հե­տո` մի նոր ռեա­լա­կան, մի նոր կու­սա­նաց, մի նոր Ղա­զան­չե­ցոց… Ստե­փա­նա­կեր­տը՝ չէ, Ստե­փա­նա­կեր­տի ե­ղած-չե­ղա­ծը, ու­զում եմ ա­սել՝ մեզ հա­սա­ծը, մի քա­նի շենք է, մի փոք­րիկ, նեղ­լիկ փո­ղոց… հնա­մյա Վա­րա­րակն բնա­կա­վայ­րից մնա­ցած, ձո­րա­կում մո­լոր­ված մի աղ­բյուր…
Հի­մա էլ նախ­կին գյուղ­տեխ­նի­կու­մի շենքն է… հեր­թը վեր­ջա­պես նրան էլ հա­սավ… Ի՞նչ վատ բան կա այդ­տեղ։ Մար­դը, որ մարդ է, ծե­րա­նում, թող­նում է աշ­խար­հը, շեն­քին ի՞նչ է ե­ղել, տա­րիքն ա­ռել է, պի­տի գնա… Թաքց­նե­լու բան չկա, լա՛վ էլ տեղ է, հա­զար աչք կա այդ տա­րած­քի վրա… ինչ ա­սես կա­րե­լի է շի­նել… ինչ խել­քիդ փչի… բնա­կա­նա­բար, դու­քան­նե­րից սկ­սած… Բայց չէ, պարզ­վում է նա­խօ­րոք քն­նարկ­վել է, այն էլ մինչև պա­տե­րազ­մը, և ո­րոշ­վել՝ փոք­րիկ պու­րակ, կա­նաչ գո­տի… Ան­մի­ջա­պես ա­սեմ, որ գա­ղա­փարն ինձ դուր է գա­լիս, բա­վա­կա­նին հա­ճե­լի է, ե­թե, ի­հար­կե, այդ պու­րա­կը չլց­վի հայտ­նի ու ան­հայտ մարդ­կանց պատ­կա­նող սր­ճա­րան­նե­րով ու ա­րագ սնն­դի օ­բյեկտ­նե­րով… Դա ար­դեն ամ­բող­ջու­թյամբ կփո­խի պու­րա­կի կար­գա­վի­ճա­կը… օ­րի­նա­կի հա­մար, դա ար­դեն հա­ճե­լի չի լի­նի…
Բայց ա­սեմ, որ մի ու­րիշ կար­ծիք էլ կա, որն ա­վե­լի շատ պա­հան­ջի է նման՝ այդ տա­րած­քում ան­պայ­ման պետք է կա­ռու­ցել բնա­կե­լի շենք, միայն ու միայն` բնա­կե­լի շենք, է­լի մեծ, ժա­մա­նա­կա­կից… Ա­ռա­ջին հա­յաց­քից նույ­նիսկ գայ­թակ­ղիչ է, բա­վա­կա­նին ցան­կա­լի, բայց… ե­թե, ի­հար­կե, կա­րե­լի է, ես էլ իմ կար­ծի­քը հայտ­նեմ։ Մի՞­թե ար­դեն շատ չեն այդ փո­ղոցն ի վեր ձգ­վող բնա­կե­լի շեն­քե­րը… կանգ­նե­լու տեղ չկա, նս­տե­լու տեղ չկա, քայ­լե­լու տեղ… օ­դը չի հե­րի­քում… Պատ­կե­րաց­նո՞ւմ եք, ա­սենք հի­սուն ըն­տա­նիք, 250 բնա­կիչ։ Ա­մե­նա­քի­չը` 20-30 ավ­տո­մո­բիլ։ Ես, օ­րի­նակ, պատ­կե­րաց­նում եմ և վա­խե­նում։ Հա­մար­ձակ­վեմ ա­սել՝ ոչ մի ժա­մա­նա­կա­կից քա­ղաք ինքն ի­րեն նման շքե­ղու­թյուն թույլ տալ չի կա­րող։ Հատ­կա­պես, երբ մեր Ստե­փա­նա­կեր­տը բնա­կե­լի շեն­քեր կա­ռու­ցե­լու հա­մար տա­րած­քի խն­դիր չու­նի։ Ուղ­ղա­կի հա­մար­ձա­կո­րեն պետք է տա­րած­վել, անց­նել գե­տը, բեռ­նա­թա­փել կենտ­րո­նը… Նկա­տե՞լ եք` ինչ է կա­տար­վում ա­մե­նա­կենտ­րո­նում, հրա­պա­րա­կի շր­ջա­կայ­քում, կա­ռա­վա­րա­կան շեն­քե­րից ըն­դա­մե­նը մի քա­նի մետր հե­ռա­վո­րու­թյան վրա։ Չա­սե՞մ լա­ցե­լու աս­տի­ճան ծի­ծա­ղե­լի է… Չա­սե՞մ այս ինչ բա­նի ենք, պա­րո­նայք… Չա­սե՞մ, հայ­րե­նա­սի­րու­թյու­նից ո­չինչ չեմ հաս­կա­նում… Չա­սե՞մ հրա­պա­րա­կից մի կտոր էլ տվեք ինձ… ա­սեմ ու պա­հան­ջեմ…
Այն­պես որ, ճիշ­տը պու­րակն է, ա­ռանց սր­ճա­րան­նե­րի ու սնն­դի ՙօ­բյեկտ­նե­րի՚, կա­նաչ, գե­ղե­ցիկ՝ նման, ա­սենք, Ա­զա­տա­մար­տիկ­նե­րի միու­թյան շեն­քի տա­րած­քը զար­դա­րող պու­րա­կի… Չա­սեք հի­մա դրա ժա­մա­նա­կը չէ, այդ­պես որ մտա­ծենք, դրա ժա­մա­նա­կը եր­բեք էլ չի գա­լու։ Ի­րա­վունք չու­նեմ ժխ­տել, ա­նօթևան մար­դիկ շատ են, մեզ տուն է պետք, ապ­րե­լու տա­րածք, կա­ցա­րան, բայց ա­վե­լորդ շտա­պո­ղա­կա­նու­թյունն ու զգաց­մուն­քայ­նու­թյամբ ո­ղող, այս­պես կոչ­ված, հայ­րե­նա­սի­րու­թյու­նը մեզ կա­րող է խան­գա­րել… վեր­ջա­պես մենք ինք­ներս մեզ պի­տի կա­րո­ղա­նանք հա­մո­զել, որ մենք ենք տե­րը մեր երկ­րի և մեր ա­մեն մի գործ ա­մե­նա­քի­չը մի հա­րյուր-եր­կու հա­րյուր տար­վա հա­մար է… որ ա­մեն ինչ մեր այս մի բուռ երկ­րում պի­տի ու­նե­նա իր տե­ղը… որ­պես­զի տա­րի­ներ հե­տո է­լի չմ­տա­ծենք քան­դե­լու մա­սին…