[ARM]     [RUS]     [ENG]

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՔՈՄԵՆԹԱԳԻՐԸ

Մե­դի­նա ՄԵԺ­ԼՈՒ­ՄՅԱՆ

 Ի սկզ­բա­նե բանն էր։ Հա՞ որ։ Իսկ ին­չու է ինձ թվում, որ ի սկզ­բա­նե ''Однок­ласссники'' կայքն էր։ Հա­մե­նայն­դեպս, ա­ռա­ջի­նը հենց այն ար­ժա­նա­ցավ տե­ղա­կան օգ­տա­տի­րոջ հա­մակ­րան­քին։

Եվ, միան­գա­մայն հու­մա­նի­տար (վեր­ջերս էս բա­ռը հեչ էլ ՙհու­մա­նի­տար՚ զու­գոր­դու­թյուն չի ծնում) նպա­տակ­նե­րով ստեղծ­ված կայ­քը շատ ա­րագ, երկ­րում հա­մա­ցան­ցի տի­րույթ­նե­րի ընդ­լայն­մա­նը զու­գըն­թաց, ընդ­լայ­նում էր մո­լի օգ­տա­տե­րե­րի ցանկն ու անն­կատ զբա­ղեց­նում ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի ու ըն­կեր­նե­րի տե­ղը մեր կյան­քում։ Ժա­մա­նակն ա­ռաջ էր գնում, իսկ մենք նույն ան­փո­փոխ դիր­քով՝ մի կայ­քից մյու­սը։ Մի կողմ թո­ղած վա­ղուց փո­շու մեջ կո­րած գր­քե­րը, մո­ռա­ցու­թյան մատ­նած մեզ հետ ժա­մա­նակ առ ժա­մա­նակ միայն sms-ով շփ­վող հա­րա­զատ­նե­րին, պարզ ու բա­րի ''Однок­ласссники''-ից ան­ցում կա­տա­րե­ցինք Մարկ Ցու­կեր­բեր­գի սի­րա­սուն զա­վա­կին։ Նրա ՙԴեմ­քի գիր­քը՚ դար­ձավ մեր ազ­գի՝ դա­րե­րով խնամ­քով քո­ղարկ­ված ա­րա­տա­վոր գծերն ար­տա­ցո­լող հա­յե­լի։ Ե­թե այլ սո­ցիա­լա­կան հար­թակ­նե­րում գե­րակշ­ռում էին դե­ռա­հաս­ներն ու ե­րի­տա­սարդ­նե­րը (քա­նի որ դա­րաս­կզ­բի ա­ռա­ջին տաս­նա­մյա­կում հա­մա­կարգ­չա­յին գի­տե­լիք­նե­րի ձեռք­բե­րու­մը հա­սու էր հիմ­նա­կա­նում այդ տա­րի­քա­յին խմ­բե­րին), ա­պա Facebook-ի է­ջե­րը նվա­ճե­լու տևա­կան հատ­վա­ծում հա­մա­կարգ­չա­յին գրա­գի­տու­թյուն էին ձեռք բե­րել ար­դեն տա­տիկ-պա­պիկ­ներն ու նրանց ման­կա­հա­սակ թոռ­նիկ­նե­րը։
Այն­պես որ, կայ­քի ա­րա­րիչ­նե­րը հա­սել էին ի­րենց նպա­տա­կին։ Արևմուտ­քում ստեղ­ծած ի­րենց սար­դը ոս­տայ­նի մեջ ա­ռավ ևս մի ժո­ղովր­դի, ո­րը լեռն­ցու ա­մոթ-ա­բուռն ան­տե­սած՝ ողջ աշ­խար­հին սկ­սեց ի ցույց դնել անձ­նա­կան կյան­քի ա­մեն մի նվի­րա­կան ակն­թար­թը։ Ով այս մեղ­քից ան­մասն է մնա­ցել, թող քար նե­տի ա­ռա­ջի­նը։ Լից­քա­թափ­վե­լուն, աշ­խար­հի տար­բեր ծայ­րե­րում գտն­վող ծա­նոթ­նե­րի (ին­չու ոչ՝ նաև ան­ծա­նոթ­նե­րի) հետ անվ­ճար շփ­վե­լուն, մո­լո­րա­կի ան­ցու­դար­ձին ան­շարժ կե­տից հետևե­լուն զու­գա­հեռ, սոց­կայ­քերն ա­ռաջ բե­րե­ցին տհա­ճու­թյուն­նե­րի մի ողջ փունջ։ Այ­սօր այդ փն­ջից ա­ռանձ­նաց­նե­լու եմ, ըստ իս, ա­մե­նատ­հաճ հոտ ու­նե­ցող ծա­ղի­կը։ Տհաճ հո­տը ո՞րն է։ Ես կա­սեի՝ շան հոտ։ Խոս­քը ՙքո­մենթ՚ կոչ­վող բա­նա­հյու­սա­կան ժան­րի մա­սին է։ Ին­չո՞ւ բա­նա­հյու­սա­կան. քա­նի որ այն լիո­վին հա­մա­պա­տաս­խա­նում է բա­նա­հյու­սու­թյան սահ­ման­մա­նը. ՙԲա­նա­հյու­սու­թյուն՝ այս կամ այն ժո­ղովր­դի կեր­տած բա­նա­վոր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի ամ­բող­ջու­թյու­նը։ Բա­նա­հյու­սու­թյան մեջ ժո­ղո­վուրդն ար­տա­ցո­լել է իր պատ­մու­թյան ա­ռա­վել կարևոր դեպ­քե­րը, իր դա­րա­վոր փորձն ու ի­մաս­տու­թյու­նը, ձգ­տում­ներն ու ի­դեալ­նե­րը: Ըստ էու­թյան, բա­նա­հյու­սու­թյու­նը ժո­ղովր­դի կյան­քի և աշ­խար­հազ­գա­ցո­ղու­թյան հա­յե­լին է՚։
Թերևս միակ տար­բե­րու­թյունն այն է, որ այս ժան­րի ժա­մա­նա­կա­կից ա­րա­րում­նե­րը գրի են առն­վում ան­մի­ջա­պես ու այն էլ` տպա­գիր տար­բե­րա­կով, ե­թե, ի­հար­կե, հե­ռա­խո­սա­յին ստեղ­նա­շա­րի լա­տի­նա­տառ ար­գա­սի­քը կա­րե­լի է գրա­ռում հա­մա­րել։
Ա­սում եմ կարճ կա­պեմ, հի­մա էլ ե­կել կպել եմ ին­ֆոր­մա­ցիա­յի կրիչ­նե­րի ա­պա­գա­յին։ Չե­խովն ա­սում էր. ''Краткость-сест­ра та­лан­та''։ Էս ե­րե­քից ես միայն ''сест­ра''-ն ու­նեմ, ուս­տի, նե­րող կլի­նեք նաև այս ան­գամ ու կար­դա­լիս չհո­րան­ջեք։ Խոս­քի դի­պու­կա­հար քո­մեն­թա­գիր­նե­րին հաս­նե­լու հա­մար դեռ շատ հաց ու պա­նիր պի­տի ու­տեմ։ Ու որ­տե­ղի՞ց կյան­քում միայն Ֆա­բեր­լի­կի կա­տա­լոգ կար­դա­ցած կա­նանց նման բա­ռա­պա­շար։ Բա տղա­մար­դի՛կ… Ո­րին հարց­նես՝ ի՞նչ ես վեր­ջին ան­գամ կար­դա­ցել, դժ­վար թէ освежитель-ի ին­ստ­րուկ­ցիա­յից բա­ցի մի բան հի­շի։ Իսկ ՙմար­գա­րիտ­ներն՚ անս­պառ ջր­վե­ժով նրանց մտ­քի գան­ձա­րա­նից թափ­վում են ան­ծա­նոթ զրու­ցակ­ցի գլ­խին՝ հա­ճախ վի­րա­վո­րանք­նե­րի ու ա­նեծք­նե­րի, իսկ եր­բեմն նույ­նիսկ՝ սպառ­նա­լիք­նե­րի տես­քով։

Հու­սամ, հաս­կա­ցաք, որ խոսքս չի վե­րա­բե­րում բո­լոր քո­մենթ գրող­նե­րին։ Քավ լի­ցի։ Ճիշտ հա­կա­ռա­կը։ Շատ հա­ճե­լի է, երբ քո­մեն­թա­գիրն իր խոս­քով պարգևում է դրա­կան է­մո­ցիա­ներ. հու­սադ­րում կամ ո­գեշն­չում է, խնդ­րի կա­ռու­ցո­ղա­կան լու­ծում­ներ է ա­ռա­ջար­կում` մտ­նե­լով ա­ռողջ բա­նա­վե­ճի մեջ։ Սա­կայն ա­մեն մեկն իր տե­սա­կին բնո­րոշ դրսևո­րում­ներն ի­րա­կան կյան­քից տե­ղա­փո­խում է վիր­տուալ աշ­խարհ։ Վիր­տուալ մի­ջա­վայրն ու­նի մի ան­վի­ճե­լի ա­ռա­վե­լու­թյուն՝ հա­կա­ռա­կոր­դի վե­րած­ված զրու­ցա­կիցդ գլուխդ ջար­դել չի կա­րող, ուս­տի սր­տիդ ու­զա­ծի չափ կա­րող ես քաջ­նա­զա­րու­թյուն ա­նել։ Լեզ­վին՝ ա­զա­տու­թյուն, իսկ երևա­կա­յու­թյա­նը զոռ տված քո­մեն­թա­գիր­նե­րը նրանք են, ով­քեր մինչ այդ փոր­ձա­ռու գոր­ծիչ­ներ էին զանգ­վա­ծա­յին այն­պի­սի լրատ­վա­մի­ջոց­նե­րում, ինչ­պի­սինն են ՙՊա­դյեզ­դին սկա­մեյ­կան՚, ՙՀա­յա­թեն բի­սեդ­կան՚, ՙՊա­լիկ­լի­նի­կին օ­չեր­դը՚, ՙԶա­լեն դի­վա­նը՚ ու ան­գամ, աշ­խար­հում ա­մե­նա­հե­ղի­նա­կա­վոր՝ ՙՄեր կա­լեկ­տի­վը՚ հե­ռուս­տա­ռա­դիոըն­կե­րու­թյու­նը։ Քո­մեն­թագ­րի գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լե­լու հա­մար պար­տա­դիր պայ­ման­ներ չեն բա­րե­տես ար­տա­քինն ու օ­տար լե­զու­նե­րի ի­մա­ցու­թյու­նը։ Պար­տա­դիր չէ նույ­նիսկ գրա­կան հա­յե­րե­նին տի­րա­պե­տե­լը, քան­զի մայ­րե­նի լեզ­վի ցան­կա­ցած բար­բառ զրու­ցակ­ցի պոր­տը տե­ղը դնե­լու հա­մար ա­վե­լի ար­դյու­նա­վետ է գոր­ծում։ Ստեղ­ծա­գոր­ծե­լը նախ և ա­ռաջ են­թադ­րում է հա­րուստ բա­ռա­պա­շար, ուս­տի քո­մեն­թագ­րու­թյան վաս­տա­կա­վոր դառ­նա­լու հա­մար ևս սա պար­տա­դիր պայ­ման է։ Ընտ­րել ես այս ժան­րը՝ հետևիր նրա ոս­կե կա­նոնն­նե­րին, ու ե­թե մար­դը չի կի­սում քո տե­սա­կե­տը, ա­պա
1.մի խնա­յիր.
գ Օ­գա­տա­գոր­ծե­լով պատ­կե­րա­վոր­ման (այս ժան­րում՝ պի­տա­կա­վոր­ման) մի­ջոց­նե­րը, զրու­ցակ­ցիդ կո­չիր ֆաու­նա­յի ցան­կա­ցած ներ­կա­յա­ցուց­չի ա­նու­նով.
գ Նրան աշ­խար­հի ա­մե­նա­հին մաս­նա­գի­տու­թյան տեր կնոջ զա­վակ կո­չե­լու հա­մար հո­մա­նիշ­նե­րի շար­քից ընտ­րիր ա­մե­նագ­ռե­հի­կը.
2.մի զի­ջիր.
գ Մե­ղադ­րիր նրան նախ­կին, ներ­կա (նա­յած՝ ինքդ որ ճամ­բա­րից ես) կամ թե­կուզ Ար­տա­շե­սյան­նե­րի դի­նաս­տիա­յի կույր ստ­րու­կը լի­նե­լու մեջ՝ ՙստ­րու­կը՚ փո­խա­րի­նե­լով այ­լա­բա­նա­կան հա­մար­ժեք­նե­րով.
(թու­լա, զոմ­բի և այլն).
գ Ե­թե մար­դը ՙդժ­բախ­տու­թյուն՚ է ու­նե­ցել հա­յոց աշ­խար­հի այլ տա­րած­քից լի­նե­լու (նա­յած՝ ինքդ որ մե­կից ես), մի խու­սա­փիր ՙհա­յաս­տան­ցի/ղա­րա­բաղ­ցի՚ ռում­բը նե­տե­լուց, ո­րից հե­տո կա­րող ես ինքդ ձեռ­քերդ ծա­լած հետևել՝ ինչ­պես են ան­միտ­ներն ի­րար ու­տում.
գ Հի­շիր, որ հա­յի հա­մար չկա բնու­թյան մեջ ա­ռա­վել քստմ­նե­լի ա­րա­րած, քան Թա­լեա­թի ցե­ղա­կի­ցը, ու նրան կո­չիր ՙթուրք՚.
3. ոչն­չաց­րու.
գ Ե­թե մեկն ան­միտ է գտն­վել ու բաց պրո­ֆի­լով է շփ­վում, մտիր նրա էջ ու կոմպ­րո­մատ գտիր (անձ­նա­կան կամ մաս­նա­գի­տա­կան, որ մե­կից կառ­չելն ա­վե­լի հեշտ ե­ղավ) ու տա­րա­ծիր այն։ Թող ողջ հա­յու­թյու­նը ճա­նա­չի ՙտա­կան­քին՚։
գ Օգտ­վիր ՙscreenshot՚ ֆունկ­ցիա­յից և նրա քո­մենթն ու­ղար­կիր բո­լոր friend –նե­րիդ։ Քո­մեն­թա­գիր կո­լե­գա­ներդ դրան օր ու արև չեն տա, մինչև խեղ­ճը ձեզ­նից պրծ­նե­լու հա­մար նոր էջ չբա­ցի (քիչ էր մնում ա­սեի՝ մինչև չկախ­վի).
գ Իսկ հե­տո էլ նկար ու ա­նուն չու­նե­ցող օգ­տա­տի­րո­ջը մե­ղադ­րիր ֆեյք լի­նե­լու մեջ /համ էլ անգ­լե­րե­նի ի­մա­ցու­թյունդ կըն­դգ­ծես/.
գ Ման­րակր­կիտ ու­սում­նա­սի­րիր և յու­րաց­րու շա­ռով տա­լու նուրբ ար­վես­տը։ Այն բիբ­լիա­կան ար­մատ­ներ ու­նի և, ի տար­բե­րու­թյուն ար­վես­տի այլ ճյու­ղե­րի, վս­տա­հա­բար, ան­մահ է։ Դա անվ­րեպ զենք է, ո­րը ոչն­չաց­նում է ցան­կա­ցած թի­րախ, որ­քան էլ ա­ռա­ջին հա­յաց­քից վեր­ջինս ան­խո­ցե­լի թվա։
Ու քա­նի որ քո­մենթ­նե­րում քիթ տրո­րե­լու ու մարմ­նի այլ մա­սե­րի գոր­ծա­ծու­թյամբ դարձ­վածք­ներ ի­րա­գոր­ծե­լու ձեր խի­զա­խու­թյու­նը չու­նեմ, ընտ­րե­ցի ձեզ դի­մե­լու այս տար­բե­րա­կը։ Մար­դը գայ­թակղ­վե­լու ա­րա­տա­վոր հատ­կու­թյուն ու­նի, ու ձեր գլուխ­գոր­ծոց­ներն ըն­թեր­ցե­լու գայ­թակ­ղու­թյա­նը հա­ճախ չեմ դի­մա­նում նաև ինքս։ Ստաց­վում է՝ ես ել ձեր ըն­թեր­ցողն եմ, իսկ ըն­թեր­ցո­ղի կար­ծի­քը հաշ­վի առ­նող հե­ղի­նա­կի ոտ­քը քա­րին չի դիպ­չի։ Ու­րեմն, թույլ տվեք նկա­տել, որ ազ­գին ծա­ռա­յե­լու վեհ մտադ­րու­թյամբ դուք ընտ­րել եք ա­մենևին էլ ոչ ա­մե­նա­վեհ ճա­նա­պար­հը։ Եվ ի­րա­կա­նում դուք` տիկ­նայք և պա­րո­նայք քո­մեն­թա­գիր­ներ, ըն­դա­մե­նը շար­քա­յին խառ­նա­կիչ­ներ եք։