[ARM]     [RUS]     [ENG]

ՈՐՏԵ՞Ղ Է ԱՎԱՐՏՎՈՒՄ ՕՐԸ… կամ՝ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԱՄՈՒՐ ՏՈՒՆԸ

Նո­րեկ ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱՆ

 Չեմ հաս­կա­նում։ Ափ­սո­սում եմ։ Էլ ա­մա­չե­լուց չեմ խո­սում։ Ինչ ա­սեմ, ծանր է, վի­րա­վո­րա­կան էլ։ Թվում էր` ար­դեն հե­ռա­ցել էինք այդ ա­ղե­տից, բայց…չէ, մի բան, հաս­տատ, այն չէ…Մե­կը սխալ է, ուղ­ղա­կի չի հաս­կա­նում, թե ինչ է կա­տար­վում կող­քին, մեկ ու­րիշն էլ ձեռքն ըն­կա­ծը տա­լիս է մեր­ձա­վո­րին…հա­ցի պա­տա­ռը տաս­ներ­կու հա­վա­սար մա­սի բա­ժա­նո­ղից էլ վա­ղուց ոչ մի տե­ղե­կու­թյուն չկա։ Հաս­տատ, մեկն էլ իր գոր­ծը լավ չի ա­նում, ու­զում եմ ա­սել՝ մարդն իր տե­ղում չէ, ա­ռա­քե­լու­թյան խն­դիր կա, մեկ-մեկ էլ բա­նա­կա­նու­թյունն է մեզ­նից վի­րա­վոր­ված թող­նում մեզ…

Ժխ­տե­լու ոչ ի­րա­վունք ու­նեմ, ոչ էլ ցան­կու­թյուն։ Հա­ճե­լի է, երբ դժ­վա­րին պա­հե­րին գո­նե մե­կը կանգ­նում է կող­քիդ, մխի­թա­րում, բռ­նում ձեռք?, օգ­նում հաղ­թա­հա­րել բար­ձուն­քը, ցա­վը, երբ քեզ մե­նակ չեն թող­նում տա­ռա­պան­քիդ հետ՝ ա­նընդ­հատ հա­մո­զե­լով, որ կա­րող ես, որ ու­ժեղ ես, որ զուրկ ես ծն­կե­լու ի­րա­վուն­քից, որ ա­ռանց քեզ դժ­վար կլի­նի… որ ա­ռանց քեզ, պատ­կե­րաց­նո՞ւմ եք, եր­կի­րը ոտ­քի չի կանգ­նի, որ…էլ չշա­րու­նա­կեմ…
…Հա­ցի ա­մե­նա­փոք­րիկ կտո­րը տաս­ներ­կու հա­վա­սար մա­սի բա­ժա­նել կա­րող են միայն ե­զա­կի­նե­րը, գու­ցե միայն մե­կը…չգի­տեմ…փոր­ձե՞լ եք…բան չա­սեք, ես գի­տեմ պա­տաս­խա­նը…Տաս­ներ­կու ա­ռա­քյալ, հե­տո՝ 144…հե­տո էլ՝ 1728…հաս­կա­նո՞ւմ եք…զգո՞ւմ եք զո­րու­թյու­նը…
Չա­սեմ ին­չու տա­նուլ տվե­ցինք…չա­սեմ ին­չո՞ւ է բռ­նա­կա­լի` օ­դում ճոճ­վող մատն օ­րե­ցօր եր­կա­րում-եր­կա­րում, չա­սեմ, չգի­տեմ ինչ ա­նել իմ այս ծվեն-ծվեն ե­ղած ար­ժա­նա­պատ­վու­թյան հետ…
Ի­մա՞ս­տը…
92 տա­րե­կան ըն­կեր ու­նեմ։ Գի­տե՞ք, իբր միայն ինձ լսե­լի, ու­զում եմ ա­սել` ա­կան­ջիս, ինչ էր ա­սում մի քա­նի օր ա­ռաջ։ Կար­ծում եմ, հե­տաքր­քիր է և քա­նի որ ե­ղածն էլ ըն­դա­մե­նը մի քա­նի բառ է, այդ ի­մաս­տուն ծե­րու­նու ա­սածն ա­ռանց խմ­բագ­րե­լու փո­խան­ցում եմ ձեզ։ Մարդն ա­սում է` ինձ թվում է, էդ աշ­խարհ կոչ­վա­ծին, էդ մի­ջազ­գա­յին հան­րու­թյուն կոչ­վա­ծին վա­ղուց հոգ­նեց­րել ենք մեր թույլ ու ա­նօգ­նա­կան ներ­կա­յու­թյամբ, մեր չդա­դա­րող նվն­վո­ցով, մեր տա­ռա­պան­քով…
Եվ այդ 92-ն անց ծե­րու­նու դեմ­քի ա­կոս­նե­րում ար­ցուն­քի լճակ­ներ կա­յին…
Որ­տե՞ղ է բա­նա­լին…ո՞ւմ ձեռ­քին…տե­ղը՛…ի­մա­ցո­ղը իմ հա­րա­զատն է, իմ ցե­ղա­կի­ցը, ին­չո՞ւ չէ, իմ ու­ղե­կի­ցը…
Բայց չէ, մար­դիկ մի քա­նի հա­գած շո­րի, մի քա­նի կի­լոգ­րամ շա­քա­րա­վա­զի ու մի շիշ ձե­թի հա­մար եր­կա­րող հեր­թե­րում կր­կին կորց­նում են կորց­րա­ծը, զրկ­վում մի ժա­մա­նակ ու­նե­ցա­ծից, հրա­ժար­վում ան­գամ կող­քին ապ­րող­նե­րից…միտքն ա­րա­գո­րեն սնն­կա­նում է…
Ո՞վ է, որ չի վա­խե­նում…
Ճիշտն է­լի իմ 92-ա­մյա ըն­կերն է։ Սխա՞լ է, երբ ա­սում է մենք ոչ կար­գին օգ­նե­լը գի­տենք, ոչ էլ՝ այդ օգ­նու­թյունն ըն­դու­նե­լը։

Եվ ա­մե­նաա­նըն­դու­նե­լին, մենք սկ­սում ենք միայն դրա­նով ապ­րել, ու­զում եմ ա­սել՝ ա­նընդ­հատ սպա­սե­լով բա­րե­րար­նե­րի, ինչ-որ տե­ղից ու­ղարկ­վե­լիք ա­ռեղծ­վա­ծա­յին ծան­րոց­նե­րի ու ծրար­նե­րի… այդ­պես մենք մտ­նում ենք պա­րա­պուր­դի տա­րածք, օ­րի­նա­կի հա­մար՝ ա­զատ անկ­ման գո­տի… Եվ, պատ­կե­րաց­նո՞ւմ եք, ինձ թվում է, դա մեզ ա­մենևին էլ չի ան­հան­գս­տաց­նում…
Չէ, եղ­բայր, տուն ու տեղ կորց­նե­լուց հե­տո դժ­վար է խո­սե­լը, լռե­լը, քայ­լե­լը, նս­տե­լը։ Է­լի 92-ա­մյա իմ բա­րե­կամն է ա­սում՝ ժա­մա­նակն էլ է ի­մաս­տազ­րկ­վում, մարդն էլ…եր­կինքն էլ…
Եվ այդ մարդ­կանց կող­քին պինդ կանգ­նե­լը պար­տա­դիր է, ե­թե, ի­հար­կե, նրանց կորց­նե­լու մտադ­րու­թյուն չու­նենք։ Դա, օ­րի­նա­կի հա­մար, տուն շի­նել է, աշ­խա­տան­քով ա­պա­հո­վել է, միա­սին ցա­վի հերն էլ, մերն էլ ա­նի­ծել է, չար­չա­րան­քի ա­ռաջն առ­նե­լը…թե չէ…կորց­նողն է­լի ես եմ լի­նե­լու, ես եմ զրկ­վե­լու, ես եմ մնա­լու մե­նակ…
Զար­մա­նա­լին այն է, որ մենք դեռ շա­րու­նա­կում ենք աշ­խար­հի կույր լի­նե­լուց խո­սել, ան­տար­բե­րու­թյու­նից ու սառ­նու­թյու­նից։ Եվ չենք հոգ­նում, և չենք հաս­կա­նում, որ աշ­խարհ կոչ­վածն այդ­պես ե­ղել է, այդ­պես կա, այդ­պես էլ լի­նե­լու է, որ ա­մեն մեկն ինքն է բա­ցում իր ճա­նա­պար­հը, ինքն է կանգ­նում իր թշ­նա­մու ա­ռաջ, ինքն է պաշտ­պա­նում իր եր­կիրն ու ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը, իր տե­ղը եր­կիր հոր­ջորջ­վող մո­լո­րա­կում։ Այդ­պես չե­ղավ, աշ­խար­հին ի՞նչ։
Ա­սեմ, ի­մա­նաք, իմ այդ 92-ա­մյա բա­րե­կա­մը, օ­րի­նա­կի հա­մար, ինքն է կա­ռու­ցել իր տու­նը, ամ­բողջ կյան­քում, 25 տա­րե­կա­նից սկ­սել է ու դեռ չի ա­վար­տել, ա­մեն օր մի բան ա­նում է, բայց ինքն է ա­նում, իր ու­նե­ցա­ծով, իր վաս­տա­կա­ծով, իր զա­վակ­նե­րով ու թոռ­նե­րով…Ա­սում է` ճիշ­տը սա է…ու­րիշ­նե­րին սպա­սեր, այն էլ՝ սո­վե­տերկ­րում, տուն չէր ու­նե­նա, հպար­տու­թյունն էլ կլի­ներ պռատ, միտքն էլ, սերն էլ…
Բայց, ինչ­քան մտա­ծում եմ, վատ չէր լի­նի, ե­թե կող­քից մե­կը ձեռք հասց­ներ, քա­րի ու տա­նի­քի հարց լու­ծեր, գո­նե ծառ տն­կեր…Մար­դը մի քիչ կհան­գս­տա­նար և տունն էլ ա­րագ կկա­ռուց­վեր, բայց՝ չէ, դա ոչ մե­կին չէր հե­տաք­րք­րում, ոչ մե­կի վե­ջը չէր, թե երկ­րի այդ հա­վա­տա­րիմ քա­ղա­քա­ցին, ինչ­պես է քա­րը դնում քա­րին…
-Խոս­տա­ցել եմ, ութ տա­րի հե­տո, այ­սինքն՝ 100 տա­րե­կա­նում, հաս­տատ ա­վար­տե­լու եմ,- ծի­ծա­ղում է,-չա­վար­տեմ էլ, ե­րե­խե­քը կշա­րու­նա­կեն…կյան­քը դրա­նով է հե­տաքր­քիր…Կա­սեն` պապս սկ­սել է, մենք էլ ա­վար­տում ենք…