[ARM]     [RUS]     [ENG]

ՍԱՐԴԱՐԱՊԱՏ...

Նվարդ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Մեր պատ­մու­թյան հի­շո­ղու­թյան պա­հո­ցը, ցա­վոք, ա­վե­լի խո­սուն է Հա­յաս­տան աշ­խար­հի ու­նե­ցած կո­րուստ­նե­րի մա­սին: Մի ձեռ­քով սուր, մի ձեռ­քով մաճ բռ­նած հա­յը դա­րեր շա­րու­նակ և՜ պաշտ­պա­նել է ի­րեն, և՜ ա­րա­րել հոգևոր ար­ժեք­ներ, ո­րոնք այ­սօր մեր այ­ցե­քարտն են հա­մաշ­խար­հա­յին մշա­կույ­թի գան­ձա­րա­նում: Մեր օ­րե­րի հա­մար ա­ռաս­պե­լա­կան թվա­ցող ծո­վից-ծով Հա­յաս­տան աշ­խար­հի մար­մի­նը ծվեն-ծվեն ե­ղավ, ա­րյու­նոտ­վե­ցին նրա­նից խլ­ված հատ­ված­նե­րը` վրե­ժի ցաս­մամբ ծխա­լու գա­լիք սե­րունդ­նե­րի հո­գում:

1918 թվա­կա­նին օր­հաս էր Հա­յոց աշ­խար­հում: Ապ­րի­լի 15-ին ըն­կավ Ա­լեք­սանդ­րա­պո­լը: Ե­ղեռ­նից մա­զա­պուրծ գաղ­թա­կան­նե­րի խլյակ­նե­րը ա­պաս­տա­նել էին Էջ­միած­նի շր­ջա­նում և Ա­րա­րա­տյան դաշ­տա­վայ­րում: Վերս­տին քա­ղա­քա­կան խար­դա­վանք­նե­րի զոհ դար­ձավ Հա­յաս­տա­նը: Նրան տր­վե­ցին միայն մեծ խոս­տում­ներ, և ար­դյուն­քում Ա­րաք­սից այն կողմ ա­զա­տագր­ված հա­յոց քա­ղաք­նե­րը թո­ղե­ցին թուր­քին: Թշ­նա­մին ևս մեկ ան­գամ դա­ժա­նո­րեն հաշ­վե­հար­դար տե­սավ այդ հո­ղի իս­կա­կան տե­րե­րի հետ: Ըն­կան Էրզ­րու­մը, Սա­րի­ղա­մի­շը: Թուր­քաց զոր­քե­րի հրա­մա­նա­տար Վե­հիբ փա­շան հե­տա­գա ա­ռաջ­խա­ղաց­մա­նը նա­խա­պատ­րաս­վե­լու հա­մար Ան­դր­կով­կա­սյան կա­ռա­վա­րու­թա­նը ա­ռա­ջար­կեց զի­նա­դա­դար և իր զոր­քի հա­մար վեր­ջին հան­գր­վան խնդ­րեց Կար­սի ամ­րու­թյուն­նե­րի մո­տա­կայ­քում: Այդ նշա­նա­կում էր թույլ տալ, որ­պես­զի թուր­քե­րը գան և կանգ­նեն Կար­սի պա­րիսպ­նե­րին դեմ-հան­դի­ման: Ան­դր­կով­կա­սյան կա­ռա­վա­րու­թյան գլուխ կանգ­նած էր Ա­կա­կի Չխեն­կե­լին, իսկ ՙմիա­ցյալ՚ զոր­քե­րի հրա­մա­նա­տարն էր գե­նե­րալ Օ­դի­շե­լի­ձեն: Եր­կուսն էլ ա­նի­ծյալ են որ­պես հա­յա­տյաց­ներ և մե­ծա­պես վնա­սում էին հա­յոց շա­հե­րին: Չխեն­կե­լին թուր­քե­րի ա­ռա­ջարկն ըն­դու­նեց և թուր­քե­րի դիր­քա­վո­րու­մից հե­տո միայն այդ մա­սին հայտ­նեց հայ զին­վո­րա­կա­նու­թյա­նը: Հե­տա­գա ի­րա­դար­ձու­թյուն­ներն ա­ռա­վել հու­սա­հա­տեց­նող էին: Ըն­կավ Կար­սը, առջևում Ա­լեք­սանդ­րա­պոլն էր: Թուր­քե­րը թուր­քա­վա­րի նախ­ճիր կազ­մա­կեր­պե­ցին Ա­լեք­սանդ­րա­պո­լում: Նրանք վա­ղուց չէին հայ­տն­վել Ա­րաք­սից այս կողմ և հա­յի ա­րյան ծա­րա­վը սպառ­նում էր ա­մա­յաց­նել Հա­յաս­տա­նը: Վա­ղար­շա­պատ ու Երևան տա­նող ճա­նա­պար­հը բաց էր թուր­քե­րի հա­մար: Կոր­ծան­ման եզ­րին էր ա­փա­չափ դար­ձած Հա­յաս­տա­նը: Ո՞վ էր մե­ղա­վոր, որ թշ­նա­մին սպառ­նում էր մեր աշ­խար­հի սր­տին, ին­չո՞ւ չկազ­մա­կերպ­վեց դի­մադ­րու­թյուն: Այս հար­ցե­րը բյուր ան­գամ տվել են ժա­մա­նա­կին, բայց մի բան ա­ներկ­բա էր. հայ­կա­կան զո­րախմ­բե­րը մնա­ցել էին մե­նակ ու պետք է գոր­ծեին միաս­նա­կան: Ու­րի­շի խոս­տում­նե­րի ու­նայ­նու­թյու­նը սե­փա­կան ու­ժե­րին ա­պա­վի­նե­լու ու­ղի էր մատ­նան­շում:
Փառք երկ­նա­վո­րին, որ զո­րու­թյուն տվեց հա­յոր­դի­նե­րին, և վերս­տին հայ զո­րա­կա­նի տա­ղան­դը փայ­լեց Սար­դա­րա­պա­տում: Այն ե­ղավ վի­հի եզ­րին ե­րե­րա­ցող Հա­յաս­տան աշ­խար­հի փր­կու­թյան փա­րո­սը, մեր հայ­րե­նի­քի վե­րըն­ձյուղ­ման ա­մուր հեն­քը: Սար­դա­րա­պա­տի ճա­կա­տա­մար­տը հա­մա­հայ­կա­կան էր: Այս­տեղ կռ­վում էին Հա­յաս­տան աշ­խար­հի բո­լոր ան­կյուն­նե­րից ե­կած զին­վոր­նե­րը: Սար­դա­րա­պա­տը միաս­նու­թյան ու միա­կա­մու­թյան փայ­լուն օ­րի­նակ դար­ձավ, միա­վո­րե­լով բո­լոր քա­ղա­քա­կան հո­սանք­նե­րին, շի­նա­կա­նին ու զո­րա­վա­րին, արևե­լա­հա­յին ու արևմտա­հա­յին, մտա­վո­րա­կա­նին ու աշ­խար­հա­կա­նին: Նրանք բո­լորն էլ հայ­րե­նի­քի ա­զա­տու­թյան զին­վոր­ներն էին:
Սար­դա­րա­պա­տում իր քա­ջու­թյամբ աչ­քի էր ըն­կել 5-րդ հրաձ­գա­յին գուն­դը, ո­րը հայտ­նի է ՙՂա­րա­բա­ղյան գունդ՚ ա­նու­նով: Մտո­վի տես­նում ենք այն պա­հը, երբ Էջ­միած­նի Գևոր­գյան ճե­մա­րա­նի տնօ­րեն, հա­յա­գետ Գա­րե­գին Սր­բա­զա­նը դի­մում է 5-րդ գն­դի զին­վոր­նե­րին` քա­ջա­լե­րե­լով կռ­վել ու հաղ­թել, չմո­ռա­նալ, որ թի­կուն­քում Էջ­միա­ծինն ու Երևանն են մնա­ցել: Գա­րե­գին Սր­բա­զա­նը հայ­րե­նա­սի­րա­կան իր կո­չով ա­հա­զան­գել է, որ Հա­յաս­տան աշ­խար­հից մնա­ցած այս հո­ղակ­տո­րի վրա ազ­գի վեր­ջին բե­կոր­ներն են մնա­ցել և սպա­սում են փր­կու­թյուն բե­րող հաղ­թա­նա­կի: Եվ հենց Գա­րե­գին ե­պիս­կո­պոս Հով­սե­փյանն է 5-րդ գն­դին տվել ՙՄա­հա­պարտ­նե­րի գունդ՚ ա­նու­նը: Սար­դա­րա­պա­տում ի­րենց ա­նու­նը հա­վեր­ժաց­րած Փի­րու­մյան­նե­րը` Սար­դա­րա­պա­տի ճա­կա­տա­մար­տի հրա­մա­նա­տար Դա­նիել­բե­կը և 5-րդ գն­դի հրա­մա­նա­տար Պո­ղոս­բե­կը սեր­վել են Ար­ցա­խի Վա­րան­դա գա­վա­ռի Նա­խիջևա­նիկ գյու­ղի հա­մա­նուն տոհ­մից:
1918 թվա­կա­նի տագ­նա­պա­լի օ­րե­րին Ար­ցա­խի տար­բեր բնա­կա­վայ­րե­րից կա­մա­վո­րա­կան ջո­կա­նե­րը շտա­պել են փր­կել Հա­յաս­տա­նը: Աշ­խար­հա­զո­րա­յին­նե­րը միա­ցել են ՙՂա­րա­բա­ղյան գն­դին՚, հե­րո­սա­բար մար­տն­չել և հաղ­թել են դա­րա­վոր թշ­նա­մուն: Այ­սօր նրանց` Սար­դա­րա­պա­տի ճա­կա­տա­մար­տի ար­ցախ­ցի մաս­նա­կից­նե­րի մա­սին տե­ղե­կու­թյուն­ներ դժ­վար է հայ­թայ­թել: Խոր­հր­դա­յին երկ­րում ապ­րած այդ հե­րոս­նե­րը ի­րենց մա­սին չեն պատ­մել: Ար­ցախ­ցի կա­մա­վոր­նե­րը երևի տե­ղյակ են ե­ղել Դա­նիել­բեկ և Պո­ղոս­բեկ Փի­րու­մյան­նե­րի հե­տա­գա հա­լա­ծանք­նե­րին և նրանց ե­ղե­րա­կան մահ­վա­նը: Հա­յաս­տա­նում խոր­հր­դա­յին իշ­խա­նու­թյան հաս­տա­տու­մից հե­տո ար­տա­կարգ հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Գևորգ Ա­թա­բե­կյա­նը ձեր­բա­կա­լեց Դա­նիել­բեկ Փի­րու­մյա­նին և Բաշ Ա­պա­րա­նի ու­րիշ հե­րոս­նե­րի և ու­ղար­կեց Ռու­սաս­տան: 1921 թվա­կա­նի փետր­վա­րի 17-ին Ռյա­զա­նի բան­տում Դա­նիել­բեկ Փի­րու­մյա­նը գն­դա­կա­հար­վեց: Պո­ղոս­բեկ Փի­րու­մյա­նը, ո­րին հա­ջող­վել էր խու­սա­փել Գևորգ Ա­թա­բե­կյա­նի հե­տապն­դում­նե­րից` լսե­լով Դա­նիել­բե­կի մահ­վան գույ­ժը, 1922 թվա­կա­նին ինք­նաս­պան ե­ղավ: Գու­ցե այս ող­բեր­գա­կան ի­րո­ղու­թյուն­նե­րը հետ են պա­հել Սար­դա­րա­պա­տի ճա­կա­տա­մար­տի ար­ցախ­ցի կա­մա­վոր­նե­րին հրա­պա­րա­կավ ներ­կա­յա­նալ: Եվ նրանք ի­րենց հի­շո­ղու­թյուն­նե­րը պահ են տվել միայն հա­րա­զատ­նե­րին:
Սար­դա­րա­պա­տի ճա­կա­տա­մար­տին մաս­նակ­ցել է ե­րի­տա­սարդ կոռ­նետ Հով­հան­նես Բաղ­րա­մյա­նը` ա­պա­գա փա­ռա­բան­ված զո­րահ­րա­մա­նա­տարն ու Խոր­հր­դա­յին Միու­թյան մար­շա­լը: Նա կա­տա­րում էր սար­դա­րա­պա­տյան զո­րա­ջո­կա­տի Հա­տուկ հե­ծյալ գն­դի և Մա­հա­պարտ­նե­րի գն­դի միջև կապն ա­պա­հո­վող սպա­յի պար­տա­կա­նու­թյուն­նե­րը: Տա­րի­ներ անց, մեծ զո­րա­վա­րի ի­րա­վուն­քում նա հիաց­մուն­քի խոս­քեր է գրել 5-րդ` Մա­հա­պարտ­նե­րի գն­դի զին­վոր­նե­րի խի­զա­խու­թյան մա­սին: ՙՄինչև այժմ ես չեմ կա­րո­ղա­նում մո­ռա­նալ, թե այդ օ­րե­րին ինչ­պի­սի ծայ­րա­հեղ ան­բա­րեն­պաստ պայ­ման­նե­րում էին ստիպ­ված ան­ձն­վի­րա­բար կռ­վել ամ­բող­ջո­վին ղա­րա­բաղ­ցի­նե­րից կազմ­ված 5-րդ Հայ­կա­կան գն­դի մար­տիկ­նե­րը: Կռ­վի դաշ­տը, որ­տեղ ա­րիա­բար մար­տն­չում էին ղա­րա­բաղ­ցի­նե­րը, ի­րե­նից ներ­կա­յաց­նում էր բու­սա­կա­նու­թյու­նից զուրկ հար­թա­վայր և միան­գա­մայն տե­սա­նե­լի փռ­ված էր թուր­քե­րի գրա­ված բար­ձունք­նե­րի առջև: Գտն­վե­լով 5-րդ Հրաձ­գա­յին գն­դի հրա­մա­նա­տա­րա­կան կե­տում` ես բազ­միցս ա­կա­նա­տես եմ ե­ղել, թե ինչ­պես բաց տե­ղան­քով հար­ձակ­վող այդ գն­դի գու­մար­տակ­նե­րի հրաձ­գա­յին շղ­թա­ներն ընկ­նում էին զանգ­վա­ծա­յին հրա­ցա­նագն­դաց­րա­յին կրա­կի և բա­վա­կան ու­ժեղ հրե­տա­նա­յին գն­դա­կո­ծու­թյան տակ: 5-րդ գուն­դը պաշտ­պան­վում էր ըն­դա­մե­նը մեկ հրե­տա­նա­յին մարտ­կո­ցով, որն ի վի­ճա­կի չէր ճն­շել թուր­քե­րի վճ­ռա­կան դիր­քե­րի բա­վա­կան ա­մուր պաշտ­պա­նու­թյու­նը: Մինչ­դեռ թուր­քերն ու­նեին հրե­տա­նու ոչ պա­կաս 3-4 մարտ­կոց: Եր­բեմն ան­վե­հեր ղա­րա­բաղ­ցի­նե­րի մար­տա­կար­գե­րը կոր­ծա­նիչ կրա­կի տակ փո­շու այն­պի­սի խիտ շղար­շով էին ծածկ­վում, որ թվում էր, թե կռ­վի դաշ­տում ոչ մի կեն­դա­նի շունչ չի մնա­ցել: Սա­կայն, չնա­յած դրան, հար­ձա­կու­մը նոր ու­ժով էր կրկն­վում: Այդ ան­մո­ռա­նա­լի օ­րե­րին ես սկ­սե­ցի հար­գանք տա­ծել դե­պի ղա­րա­բաղ­ցի ռազ­միկ­նե­րը` նրանց խի­զա­խու­թյան, ան­վե­հե­րու­թյան ու քա­ջու­թյան հա­մար՚:
Սար­դա­րա­պա­տի հե­րո­սա­մար­տի մաս­նա­կից­նե­րի ժա­ռանգ­նե­րը հաղ­թե­ցին Հայ­րե­նա­կան Մեծ պա­տե­րազ­մում: Հաղ­թա­նակ­նե­րի մա­յի­սը փա­ռա­բան­վեց նաև Շու­շիում: Սար­դա­րա­պա­տում փառ­քով պսակ­վեց հայ զին­վո­րի ա­նու­նը, և այդ փառ­քը պահ տր­վեց դա­րե­րին: Սար­դա­րա­պա­տի հրաշ­քը կան­խո­շո­րեց հա­յոց ա­պա­գան և հիմ­քը ե­ղավ վեց­դա­րյա կորս­ված պե­տա­կա­նու­թյան վե­րա­կան­գն­ման: Այն կմ­նա մեր պատ­մու­թյան հե­րո­սա­կան է­ջե­րից` ինք­նին թե­լադ­րե­լով, որ այդ ճա­կա­տա­մար­տի հե­րոս­նե­րի ա­նուն­նե­րը ճա­նա­չե­լի լի­նեն սե­րունդ­նե­րին: Ա­սել է թե` դառ­նանք ու փա­ռա­բա­նենք հայ­րե­նի­քի ա­զա­տու­թյա­նը զին­վո­րագր­ված հե­րոս­նե­րին: