[ARM]     [RUS]     [ENG]

1967…

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Իբրև սկիզբ

1967-ին Խոր­հուրդ­նե­րի եր­կի­րը պատ­րաստ­վում էր նշել Սո­վե­տա­կան սո­ցիա­լիս­տա­կան մեծ հե­ղա­փո­խու­թյան 50-ա­մյա­կը։ Ինչ­պես խոր­հր­դա­յին երկ­րի բո­լոր քա­ղաք­նե­րը, Ստե­փա­նա­կեր­տը ևս զար­դար­վում էր կար­միր պաս­տառ­նե­րով ու կո­մու­նիս­տա­կան լո­զունգ­նե­րով։ Աշ­խա­տա­վո­րա­կան կո­լեկ­տիվ­ներն ու կոլ­տն­տե­սա­կան­նե­րը պատ­րաստ­վում էին զե­կու­ցել նոր բար­ձունք­նե­րի գրավ­ման, հայ և ա­զեր­բա­ջան­ցի ժո­ղո­վուրդ­նե­րի բա­րե­կա­մու­թյան խո­րաց­ման, Մեծ հոկ­տեմ­բե­րի գա­ղա­փար­նե­րի կյան­քի կոչ­ման, Վ. Ու­լյա­նո­վի ուս­մուն­քի հաս­տա­տուն տա­րած­ման մա­սին։ Բա­նա­կա­յին­ներն ու ներ­քին գոր­ծե­րի աշ­խա­տա­կից­նե­րը ան­համ­բեր սպա­սում էին նոր շքան­շան­նե­րի, մե­դալ­նե­րի ու կո­չում­նե­րի։ Հա­վեր­ժա­կան էր թվում խա­ղա­ղու­թյու­նը, կյան­քը, եր­ջա­նիկ ման­կու­թյունն ու ա­պա­հով ծե­րու­թյու­նը։ Բո­լո­րը հա­մոզ­ված էին, որ մեկ շն­չին ընկ­նող մսի, յու­ղի, բան­ջա­րե­ղե­նի, մր­գի քա­նա­կով խոր­հր­դա­յին եր­կի­րը ա­ռաջ է ան­ցել բո­լոր կա­պի­տա­լիս­տա­կան եր­կր­նե­րից և ար­դեն տե­սա­նե­լի ու շո­շա­փե­լի է կո­մու­նիզ­մը։ Յու­րա­քան­չյուր դպ­րո­ցա­կան, պա­տա­նի ու ե­րի­տա­սարդ հա­մոզ­ված էր, որ խոր­հր­դա­յին եր­կի­րը ա­մե­նահ­զորն է, ա­մե­նա­խա­ղա­ղա­սե­րը, ա­մե­նա­ժո­ղովր­դա­վարն ու մար­դա­սե­րը։ Եվ կո­մու­նիստ­ներն ա­նընդ­հատ զե­կու­ցում էին, որ հի­սուն տար­վա մեջ վերջ­նա­կա­նա­պես հե­ռա­ցել են կա­պի­տա­լիս­տա­կան կեն­ցա­ղա­վա­րու­թյու­նից, աղ­քա­տու­թյու­նից ու շա­հա­գոր­ծու­մից, եղ­բայ­րաս­պան ընդ­հա­րում­նե­րից ու ազ­գայ­նա­մոլ գա­ղա­փար­նե­րից։ Վեր­ջա­պես մեզ հա­ջող­վել է ձևա­վո­րել մի հա­սա­րա­կու­թյուն, ո­րը կոչ­վում է Սո­վե­տա­կան ժո­ղո­վուրդ։
Եվ հան­կարծ օ­րը ցե­րե­կով, Մեծ հոկ­տեմ­բե­րի 50-ա­մյա­կի նա­խօ­րյա­կին, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Ինք­նա­վար Մար­զի կենտ­րոն Ստե­փա­նա­կեր­տում պա­տե­րազմ է հայ­տա­րար­վում այդ ա­մե­նին ու ցա­քուց­րիվ ար­վում խոր­հուրդ­նե­րի երկ­րի ժո­ղովր­դա­վա­րու­թյան ու ժո­ղո­վուրդ­նե­րի բա­րե­կա­մու­թյան մի­ֆը։
Ակ­նար­կը 1966-ին 8-ա­մյա Նել­սոն Մով­սի­սյա­նի դա­ժան սպա­նու­թյան մա­սին է և նրանց մա­սին, ով­քեր խի­զա­խե­ցին 1967-ի ամ­ռա­նը։
Դեպ­քե­րը տե­ղի են ու­նե­ցել տաս­նա­մյակ­ներ ա­ռաջ, և ո­րոշ ման­րա­մաս­նու­թյուն­ներ ար­դեն մո­ռաց­վել են, շատ քիչ բան գի­տի հատ­կա­պես նոր սե­րուն­դը։ Իսկ տե­ղի ու­նե­ցա­ծը կա­րե­լի է բա­ժա­նել եր­կու մա­սի. դա­ժան սպա­նու­թյուն և երկ­րորդ՝ խի­զա­խում, պոռթ­կում և ար­դար վրի­ժա­ռու­թյուն։
Ցա­վա­լին այն է, որ մեր ձեռ­քի տակ ար­խի­վա­յին փաս­տաթղ­թեր չկան, և մենք փոր­ձում ենք ի­րա­կա­նու­թյա­նը մո­տե­նալ ար­դեն շատ քիչ ա­կա­նա­տես­նե­րի օգ­նու­թյամբ։ Նրանց պա­տու­մը տե­սա­նե­լի են դարձ­նում տե­ղի ու­նե­ցա­ծը, բա­ցա­հայ­տում շատ գաղտ­նիք­ներ, երևում է շա­տե­րի և՜ խի­զա­խու­մը, և՜ ո­րոշ ի­րա­վա­պահ­նե­րի ուղ­ղա­կի դա­վա­ճա­նու­թյու­նը։ Ա­կա­նա­տես­նե­րը սի­րով են պատ­մում հատ­կա­պես այն ի­րա­վա­պահ­նե­րի մա­սին, ով­քեր հա­նուն պատ­վի ու ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյան հրա­ժար­վել են կո­չում­նե­րից ու պաշ­տո­նից։
Ա­մեն ինչ այն­պես, ինչ­պես ե­ղել է…


ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Էռ­նեստ ԱՌՍ­ՏԱ­ՄՅԱՆ: ՆԵԼ­ՍՈՆ ՄՈՎ­ՍԻ­ՍՅԱ­ՆԻ ՔԵ­ՌԻՆ:
-1966 թվի հոկ­տեմ­բե­րի 22-ին ե­րե­խա­յի հայ­րը, մեր փե­սան` Բե­նիկ Մով­սի­սյա­նը, զան­գում է, թե խո­խան կա­րո­ղա՞ ե­կած ի­նի գյուղ։ Ա­սում ենք` չէ, չի ե­կել։ Եվ ես մի ըն­կե­րոջ հետ, ա­ռանց ժա­մա­նակ կորց­նե­լու, հաս­նում եմ Կու­րո­պատ­կի­նո տե­ղա­մաս, և ինչ­քան փնտ­րում ենք ե­րե­խա­յին, չենք գտ­նում։ Դի­մում ենք Մար­տու­նու մի­լի­ցիա­յի բա­ժան­մունք և այն­տե­ղից էլ զան­գում են տար­բեր շր­ջան­նե­րի ադր­բե­ջա­նա­կան գյու­ղեր, բայց ոչ մի ար­դյունք։ Ե­րե­խան չկար։ Սաղ մեր գյու­ղի ժո­ղո­վուր­դը` հարևան­ներ, բա­րե­կամ­ներ, ամ­բողջ գյու­ղով ե­րե­խա­յին փնտ­րում ենք, է­լի ոչ մի հետք։

Շատ ուշ, Ղու­րու­չուխ սար ու­նենք, այն­տե­ղից հայտ­նում են, որ ե­րե­խան գտն­վել է։ Հաս­նում ենք, տես­նում ե­րե­խան դա­ժա­նա­բար սպան­ված, գլու­խը կտ­րած, աչ­քե­րը հա­նած… Կնե­րեք, չեմ կա­րող պատ­մել ինչ տե­սել եմ…

Խոս­րով ԱՐ­ԶՈՒ­ՄԱ­ՆՅԱՆ. ՙՍՈ­ՎԵ­ՏԱ­ԿԱՆ ՂԱ­ՐԱ­ԲԱՂ՚ ԹԵՐ­ԹԻ ՆԱԽ­ԿԻՆ ԳԼ­ԽԱ­ՎՈՐ ԽՄ­ԲԱ­ԳԻՐ:
-Ադր­բե­ջա­նի ազ­գա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան հետևանք­նե­րից էր։ Մար­տու­նու շր­ջա­նում հայ­կա­կան ո­րոշ գյու­ղե­րի կող­քին կա­յին նաև ադր­բե­ջա­նա­կան գյու­ղեր։ Էդ Կու­րո­պատ­կի­նո կոչ­ված տե­ղա­մա­սը, որ­տեղ տե­ղի է ու­նե­ցել ան­մարդ­կա­յին այդ գոր­ծո­ղու­թյու­նը, նրանց որ­ջե­րից մեկն էր։

Սեր­գեյ ԴԱՎ­ԹՅԱՆ. 1967-ԻՆ ԼՂԻՄ ԿՈ­ՄԵ­ՐԻՏ­ՄԱՐԶ­ԿՈ­ՄԻ ՔԱՐ­ՏՈՒ­ՂԱՐ:
-Կու­րո­պատ­կի­նո գյու­ղի դպ­րո­ցի տնօ­րեն Ար­շադ Մա­մե­դո­վի հանձ­նա­րա­րու­թյամբ, դպ­րո­ցի պա­հա­կը` Ա­լամ­շադ Մա­մե­դո­վը, ե­րե­խա­յին բե­րում է դպ­րո­ցի ներք­նա­հարկ և հո­շո­տե­լով սպա­նում, դիա­կը կտոր-կտոր ա­նում։ Եվ Ար­ցա­խի ժո­ղովր­դի ինք­նա­գի­տակ­ցու­թյան, ար­ժա­նա­պատ­վու­թյան, ինք­նու­թյան զգա­ցում­նե­րը պոռթ­կում են։

Ալ­բերտ ԴԱ­ՆԻԵ­ԼՅԱՆ. ՄԱ­ԿԱ­ՆՈՒ­ՆԸ` ՋԱ­ԳԱ: ԴԱ­ՏԱՎ­ՃԻ­ՌԸ` ՄԱ­ՀԱ­ՊԱ­ՏԻԺ, ՀԵ­ՏՈ ԱՅՆ ՓՈ­ԽԱ­ՐԻՆ­ՎԵԼ Է 15 ՏԱՐ­ՎԱ Ա­ԶԱ­ՏԱԶ­ՐԿ­ՄԱՆ:
-Փոք­րիկ Նել­սո­նին 17 դա­նակ են խփում, աչ­քե­րը հա­նում, ա­կանջ­նե­րը կտ­րում… ոտ­քե­րը… ձեռ­քե­րը…

Հրա­չյա ԲԵԳ­ԼԱ­ՐՅԱՆ. ԲԱ­ՆԱՍ­ՏԵՂԾ:
-Ար­շա­դը հայտ­նի դա­հիճ էր։ Նա այ­լա­սեր­ված, ու­սուց­չի դիպ­լո­մով բա­րո­յա­զուրկ սրի­կա էր։ Նրա ա­ռա­ջին զո­հե­րը հենց իր բա­րե­կամ­ներն էին, ում բռ­նա­բա­րել էր…
1966-ին էր, ժո­ղո­վուրդ­նե­րի բա­րե­կա­մու­թյան ա­մե­նա­ծաղ­կուն շր­ջա­նում, թուր­քը հա­յի հետ քիր­վա­յու­թյուն էր ա­նում, սե­ղան էր նս­տում, խմում էր ե­րե­խա­նե­րի կե­նա­ցը և մաղ­թում եր­ջա­նիկ ու խա­ղաղ կյանք։ Ի­րար նե­ղաց­նել չկար, ծուռ աչ­քով նա­յել չկար, ի­րա­րից վի­րա­վոր­վել չկար։ Թուրք Ար­շա­դը ա­ռանց հայ Բե­նի­կի հաց չէր կտ­րում։ Գյու­ղում բո­լո­րը նրանց եղ­բայ­րու­թյու­նից ու բա­րե­կա­մու­թյու­նից էին խո­սում։ Իսկ թուր­քը հան­գիստ բնա­կու­թյուն էր հաս­տա­տում հնա­մյա հայ­կա­կան գյու­ղե­րում, սկզ­բում ա­նաս­նա­պա­հա­կան ֆեր­մա­նե­րում, հե­տո դրանց կող­քին, իսկ մի քա­նի տա­րի անց ար­դեն տուն էր շի­նում հենց գյու­ղի կենտ­րո­նում։ Ղա­րա­դաղ­լու գյու­ղի բնա­կիչ Կու­րո­պատ­կի­նո տե­ղա­մա­սի դպ­րո­ցի տնօ­րեն Ար­շադ Մա­մե­դովն ի­րեն հա­մա­րում էր այն ժա­մա­նակ՝ Կա­րա­քենդ, այ­սօր Բեր­դա­շեն գյու­ղի մեծ բա­րե­կամ։ Եվ գյու­ղի բնա­կիչ­նե­րը հա­ճախ էին կե­րու­խում կազ­մա­կեր­պում նրա պատ­վին։ Նման խն­ջույք­ներ տե­ղի էին ու­նե­նում նաև Բե­նիկ Մով­սի­սյա­նի, Էռ­նեստ Առս­տա­մյա­նի օ­ջա­խում։ Ար­շա­դը հա­ճախ ժա­մա­նում էր մի քա­նի օ­րով, կնոջ ու ե­րե­խա­նե­րի հետ։ Իսկ երբ գյու­ղա­ցի­նե­րից մի քա­նի­սը Բե­նիկ Մով­սի­սյա­նին խոր­հուրդ էին տա­լիս հե­ռու մնալ նման բա­րե­կա­մու­թյու­նից, Բե­նիկն ուղ­ղա­կի ժպ­տում էր։
Բե­նիկ Մով­սի­սյա­նը Կու­րո­պատ­կի­նո կոչ­վող տե­ղա­մա­սի ղե­կա­վարն էր, Ար­շա­դը` դպ­րո­ցի տնօ­րե­նը։

Յու­րի ՍՏԵ­ՓԱ­ՆՅԱՆ. 1967-ԻՆ ՍՏԵ­ՓԱ­ՆԱ­ԿԵՐ­ՏԻ ՇՐ­ՋԱ­ՆԻ ԵՎ ՍՏԵ­ՓԱ­ՆԱ­ԿԵՐՏ ՔԱ­ՂԱ­ՔԻ ԴԱ­ՏԱ­ԽԱԶ:
-Քրեա­կան գոր­ծի նա­խաքն­նու­թյու­նից պարզ­վել է, որ ե­րե­խա­յի գա­զա­նա­բար սպա­նու­թյու­նը կա­տար­վել է Մար­տու­նու շր­ջա­նի Ղա­րա­դաղ­լու գյու­ղի բնա­կիչ, Կու­րո­պատ­կի­նո տե­ղա­մա­սի դպ­րո­ցի տնօ­րեն Ար­շադ Մա­մե­դո­վի ղե­կա­վա­րու­թյամբ։

Հ. ԲԵԳ­ԼԱ­ՐՅԱՆ.
-Ար­շա­դը հա­սա­րա­կա­կան կար­գով ճա­նա­պար­հա­յին ոս­տի­կա­նու­թյան տե­սուչ էր։ Եվ հա­ճախ հայ­տն­վում էր մե՜կ Աղ­սուի ո­լո­րան­նե­րում, մե՜կ Շու­շիի ճա­նա­պար­հին և կազ­մա­կեր­պում ավ­տով­թար­ներ` շար­քից հա­նե­լով այն հայ մարդ­կանց, ով­քեր հա­մար­ձակ­վում էին ցուրտ խոսք ա­սել իր հաս­ցեին։

Էռ­նեստ ԱՌՍ­ՏԱ­ՄՅԱՆ.
-Դրանք` այդ մար­դաս­պան­նե­րը, սկզ­բում ու­զում էին մեր Բե­նի­կի տու­նը պայ­թեց­նել, բայց վա­խե­նում էին այդ­պես վնա­սել նաև ի­րենց։ Ա­լամ­շադն իր Շե­ֆին ա­սել է` ես դրա լե­զուն չգի­տեմ, ա­նենք այն, ինչ կա­րող ենք։

Յու­րի ՍՏԵ­ՓԱ­ՆՅԱՆ.
-Էդ տա­րի­նե­րին հայ-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը նա­խան­ձե­լի չէին, զգաց­վում էր ներ­քին լար­վա­ծու­թյուն, ո­րով­հետև պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն էր հայ­կա­կան բնա­կա­վայ­րերն ադր­բե­ջան­ցի­նե­րով բնա­կեց­նե­լը։ Եվ ե­րե­խա­յի սպա­նու­թյու­նը դրա վկա­յու­թյունն էր։

(Շարունակությունը՝ հաջորդիվ)