[ARM]     [RUS]     [ENG]

1967…

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

(Սկիզբը՝ ՙԱԱ՚« թիվ 62, 63)

ԽԻԶԱԽՈՒՄ

1967-ին ժո­ղո­վուր­դը ցույց տվեց իր հա­վա­քա­կան ու­ժը և ապ­րե­լու ի­րա­վուն­քը, զգու­շաց­րեց, որ սուր բարձ­րաց­նո­ղը ինքն էլ ընկ­նե­լու է սրից։ Եվ դա 88-ից տա­րի­ներ ա­ռաջ, սո­վետ­նե­րի ա­մե­նա­ծաղ­կուն շր­ջա­նում։ Բայց այդ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից հե­տո մեր բնա­կա­վայ­րե­րում սկ­սե­ցին ա­րա­գո­րեն բազ­մա­նալ թուրք բժիշկ­նե­րը, թուրք ա­նաս­նա­պահ­նե­րը, թուրք ու­սու­ցիչ­նե­րը։ Շու­շին սկ­սեց դա­տարկ­վել։ Եր­կի­րը լքե­ցին հայ շատ մտա­վո­րա­կան­ներ։ 88-ը դառ­նում էր տե­սա­նե­լի և պար­տա­դիր։

Ալ­բերտ ԴԱ­ՆԻԵ­ԼՅԱՆ. ՋԱ­ԳԱ
-20 հո­գի­յընք ի­լալ, լոխ էլ՝ վա­րու­ժոն­նի` թե՜ գրա­նա­տով, թե՜ պիս­տա­լե­տավ, թե՜ փա­դավ։ Ա­մեն ինչ ի­լա­լա մեր ծեռ­քին, ա­մեն ինչ։

Ս. ԴԱՎ­ԹՅԱՆ. 1967-ԻՆ ԿՈ­ՄԵ­ՐԻՏ­ՄԱՐԶ­ԿՈ­ՄԻ ՔԱՐ­ՏՈՒ­ՂԱՐ:
-Դա հե­րո­սու­թյուն էր, ազ­գա­յին հե­րո­սու­թյուն։

Ա. ԴԱ­ՆԻԵ­ԼՅԱՆ.
-Հե­տո էլ էդ սու­դյո­ցը սև վոլ­գա­նընք տրըքց­րալ, բայց էդ շանտ­ղե­քը մե­չին­չըն ի­լալ, մա­շի­նը պա­տառ ու­շա տրա­քալ։

Հ. ԲԵԳ­ԼԱ­ՐՅԱՆ. ԲԱ­ՆԱՍ­ՏԵՂԾ:
-Ե­թե Ար­շա­դի այդ հան­ցա­գոր­ծու­թյու­նը չբա­ցա­հայտ­վեր, դեռ շատ-շա­տե­րին էր հո­շո­տե­լու ա­նա­սու­նը։ Բա­րե­բախ­տա­բար ա­մեն ինչ ա­վարտ­վեց Ստե­փա­նա­կեր­տում։ Ժո­ղո­վուրդն ինքն ի կա­տար ա­ծեց դա­տավ­ճի­ռը։

Յու­րի ՍՏԵ­ՓԱ­ՆՅԱՆ. 1967-ԻՆ ՍՏԵ­ՓԱ­ՆԱ­ԿԵՐ­ՏԻ ՇՐ­ՋԱ­ՆԻ ԵՎ ՍՏԵ­ՓԱ­ՆԱ­ԿԵՐ­ՏԻ ԴԱ­ՏԱ­ԽԱԶ:
-Մենք մեծ վտանգ էինք սպա­սում հարևան թուր­քաբ­նակ շր­ջան­նե­րից, սպա­սում էինք հար­ձակ­ման։ Ստիպ­ված խնդ­րե­ցինք Ստե­փա­նա­կեր­տում տե­ղա­կայ­ված զո­րա­մա­սին, և մեզ տրա­մադր­վեց հինգ տանկ, մենք այդ տան­կե­րը կանգ­նեց­րինք Ստե­փա­նա­կերտ մտ­նող բո­լոր ճա­նա­պարհ­նե­րին։

Հ. ԲԵԳ­ԼԱ­ՐՅԱՆ. ԲԱ­ՆԱՍ­ՏԵՂԾ:
-Ժո­ղովր­դին կոչ էին ա­նում մտ­նել տնե­րը և շատ զգույշ լի­նել։ Եվ երբ դուրս ե­կա պատշ­գամբ, տե­սա, որ փո­ղո­ցում եր­կու տանկ է կանգ­նած։

Ռու­բիկ ԻՍ­ՐԱ­ՅԵ­ԼՅԱՆ։ 1967-ԻՆ ԿՈԼ­ՏՆ­ՏԵ­ՍՈՒ­ԹՅԱՆ ՎԱ­ՐՈՐԴ:
-Նա­խա­գա­հի հրա­մա­նով մեր գյու­ղում ե­րի­տա­սարդ­նե­րից ջո­կատ­ներ էինք կազ­մել, տեղ-տեղ նույ­նիսկ խրա­մա­տա­վոր­վել և կազ­մա­կեր­պել գյու­ղի պաշտ­պա­նու­թյու­նը։ Մեծ էր գյու­ղի վրա Ղա­րա­դաղ­լուից հար­ձակ­վե­լու վտան­գը։ Բո­լորս էլ հրա­ցան­նե­րով էինք։ Այդ­պես, ինչ­պես իս­կա­կան պա­տե­րազ­մում, մենք զին­ված պաշտ­պա­նե­ցինք մեր գյու­ղը, օ­ջա­խը, պա­տի­վը։
Սկս­վե­ցին ձեր­բա­կա­լու­թյուն­նե­րը։ Բան­տե­րում հայ­տն­վե­ցին կին, ծե­րու­նի, ամ­բողջ Մեծ հայ­րե­նա­կանն ան­ցած, մե­դալ­նե­րով ու շքան­շան­նե­րով վե­րա­դար­ձած մար­դիկ, դպ­րո­ցա­կան­ներ, փոք­րիկ Նել­սո­նի հա­րա­զատ­նե­րը։ Մարդ­կանց ծե­ծում էին, տան­ջում, ա­ռանց հա­մա­պա­տաս­խան փաս­տե­րի մե­ղադ­րում։ Իսկ Ջո­նիկ Օ­գա­նո­վին, Եր­մակ Ա­ռա­քե­լյա­նին, Բե­նիկ Մով­սի­սյա­նին, Ար­տյու­շա Աս­րի­բա­բա­յա­նին ու Ալ­բերտ Դա­նիե­լյա­նին դա­տա­պար­տում են մահ­վան, հե­տո այն փո­խա­րի­նում 15 տար­վա ա­զա­տազ­րկ­ման։ 15 տա­րի ա­զա­տազ­րկ­ման է դա­տա­պարտ­վում նաև Համ­բար­ձում Առս­տա­մյա­նը, 8 տար­վա՝ Նել­սո­նի քե­ռին՝ Էռ­նեստ Առս­տա­մյա­նը։ Շատ-շա­տե­րը դա­տա­պարտ­վում են 12, 10, 8, 5 տար­վա բան­տար­կու­թյան։ Որս­կան Շա­հե­նը մա­հա­նում է բան­տում։ Եր­կու տար­վա բան­տար­կու­թյու­նից հե­տո թուր­քե­րը թու­նա­վո­րում և սպա­նում են ներ­քին գոր­ծե­րի մի քա­նի աշ­խա­տակ­ցի, նրանց, ով­քեր ազ­գա­յի­նը բարձր են դա­սել կո­չու­մից ու պաշ­տո­նից, հա­լած­վում են շատ հա­յոր­դի­ներ։

Էռ­նեստ ԱՌՍ­ՏԱ­ՄՅԱՆ. ՆԵԼ­ՍՈՆ ՄՈՎ­ՍԻ­ՍՅԱ­ՆԻ ՔԵ­ՌԻՆ:
-Բան­տից հե­տո շա­տերն են մա­հա­նում` հայրս, Բե­նի­կը, Բե­նի­կի հայ­րը, հա­տու­կենտ մարդ է մնում։

Ս. ԴԱՎ­ԹՅԱՆ.
-Աժ­դար Մա­մե­դո­վը, մեր մար­զա­յին հի­վան­դա­նո­ցի գլ­խա­վոր բժշ­կի տե­ղա­կալն էր, էն­պի­սի սրս­կում­ներ է կա­տա­րում, որ մեր մի­լի­ցիա­յի փոխ­գն­դա­պե­տը մի քա­նի օր­վա ըն­թաց­քում մա­հա­նում է, մի­լի­ցիա­յի մար­զա­յին վար­չու­թյան պե­տի տե­ղա­կա­լը։
Լևոն Հա­րու­թյու­նյա­նին, է­լի մի­լի­ցիա­յի աշ­խա­տա­կից, տա­նում են Բա­քու, քն­նու­թյու­նից հե­տո էն­պի­սի դե­ղեր են սրս­կում, որ մա­հա­նում է և դիակն են բե­րում Ստե­փա­նա­կերտ։

Ա. ԴԱ­ՆԻԵ­ԼՅԱՆ.
-73 հո­գու ընդ­հա­նուր եր­կա­լածն ի­լալ՝ կնեգ, աղ­ջիկ, տղա­մարդ…քսան հո­գու դա­տալն…

Ս. ԴԱՎ­ԹՅԱՆ.
-Հենց նման երևույթ­ներն էլ մեզ բե­րել հասց­րել էին ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան շարժ­ման…
Ար­շադ Մա­մե­դո­վը թաղ­ված է մի ժա­մա­նակ Ղա­րա­դաղ­լու կոչ­վող գյու­ղի գե­րեզ­մա­նա­տա­նը։ Թվում էր՝ թուր­քը հրա­ժեշտ է տա­լիս իր հե­րո­սին, մի մար­դու, ա­ռանց ո­րի չէին պատ­կե­րաց­նում ո՜չ կյան­քը, ո՜չ թուր­քաց աշ­խար­հը։ Հան­ցա­գոր­ծի թաղ­մա­նը մաս­նակ­ցե­լու էին ե­կել Բաք­վից, Կի­րո­վա­բա­դից, Աղ­դա­մից, Ադր­բե­ջա­նի շատ-շա՛տ բնա­կա­վայ­րե­րից։ Թաղ­մա­նը մաս­նակ­ցում էր նաև Ադր­բե­ջա­նի Մի­նիս­տր­նե­րի սո­վե­տի նա­խա­գահ Էն­վեր Ա­լի­խա­նո­վը։ Ազ­գը սգում էր իր հե­րոս­նե­րի մա­հը։

Սու­րեն Ա­ԼԵՔ­ՍԱ­ՆՅԱՆ։ 1975-1976թթ. ՄԱՐ­ՏՈՒ­ՆՈՒ ՇՐՋ­ԴԱ­ՏԱ­ԽԱԶ:
-1976-ի սկզբ­նե­րին Ադր­բե­ջա­նի դա­տա­խա­զու­թյու­նից ու­ղար­կում են քրեա­կան գործ` Ար­շա­դի ա­նու­նով մե­ղադ­րան­քի գոր­ծով, որ իբրև էդ գոր­ծով ա­պա­ցույց­ներ չեն ե­ղել և գոր­ծը բե­կան­վել է ու ու­ղարկ­վել լրա­ցու­ցիչ քն­նու­թյան, որ­պես­զի երևան հա­նեն իս­կա­կան հան­ցա­գոր­ծին ու են­թար­կեն պա­տաս­խա­նատ­վու­թյան։

Օ­նիկ ԶԱ­ՔԱ­ՐՅԱՆ: ՆԵԼ­ՍՈՆ ՄՈՎ­ՍԻ­ՍՅԱ­ՆԻ ԲԱ­ՐԵ­ԿԱ­ՄԸ: ՀՈ­ՐԸ ԹՈՒ­ՆԱ­ՎՈ­ՐԵԼ, ՍՊԱ­ՆԵԼ ԵՆ ԲԱՆ­ՏՈՒՄ:
-Բե­նիկ Մով­սի­սյա­նը 15 տա­րի բան­տար­կու­թյու­նից հե­տո վե­րա­դառ­նում է գյուղ, հե­տո տե­ղա­փոխ­վում է Հա­յաս­տա­նի Նոր Հաճն գյուղ, բայց 2 տա­րի անց մա­հա­նում է։ Իսկ երբ ա­ճյու­նը բե­րում են հա­րա­զատ գյուղ և կազ­մա­կեր­պում հու­ղար­կա­վո­րու­թյու­նը, Բո­րիս Կևոր­կո­վը կան­չում է գյու­ղի ­կուսկազ­մա­կեր­պու­թյան քար­տու­ղար Սևա­դա Մով­սի­սյա­նին, գյու­ղա­կան սո­վե­տի նա­խա­գահ Է­դիկ Իս­րա­յե­լյա­նին, կոլ­տն­տե­սու­թյան գլ­խա­վոր հաշ­վա­պահ Հա­կոբ Աս­րյա­նին և մե­ղադ­րում Բե­նի­կի հու­ղար­կա­վո­րու­թյու­նը գյու­ղում կազ­մա­կեր­պե­լու հա­մար։
Հե­տո ար­ձան են կանգ­նեց­նում քաջ Ար­շա­դի պատ­վին, փոր­ձում հա­մո­զել, որ Ար­շա­դը ոչ մի կապ չի ու­նե­ցել հան­ցա­գոր­ծու­թյան հետ, որ Ար­շա­դը պար­զա­պես ան­մեղ գառ­նուկ էր։ Այդ­պես Ադր­բե­ջա­նի կո­մու­նիստ ղե­կա­վար­ներն ար­դա­րաց­նում են հան­ցա­գոր­ծին և թո­շակ նշա­նա­կում ըն­տա­նի­քին։ Եվ ա­վե­լի ու ա­վե­լի էր հզո­րա­նում Ղա­րա­դաղ­լու կոչ­վող ա­վա­զա­կաոր­ջը, գյու­ղի կող­քով անց­նե­լը դառ­նում էր վտան­գա­վոր։ Այդ­պես մինչև 1992 թիվ։
Եվ մու­սուլ­մա­նա­կան ամ­բողջ գե­րեզ­մա­նա­տա­նը ջար­դուփ­շուր է ար­ված միայն ե­րեք գե­րեզ­մա­նա­քար, դրանք 66-ի հան­ցա­գործ­նե­րի գե­րեզ­մա­նա­քա­րերն են։ Բա­ցատ­րու­թյու­նը մեկն է. նույ­նիսկ նրանց մո­խի­րը կա­րող է պղ­ծել մեր հո­ղը, նույ­նիսկ նրանց մո­խի­րը հան­գիստ առ­նե­լու ի­րա­վունք չու­նի։
1988-ին սկիզբ ա­ռած ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կա­նը, կար­ծես, մո­ռա­ցու­թյան քո­ղով ծած­կեց 67-ի հե­րո­սա­կան ճա­կա­տա­մար­տը, երբ տղա­նե­րից յու­րա­քան­չյու­րը գի­տեր, որ ի­րեն սպա­սում է հա­լա­ծանք, բան­տա­յին դա­ժան կյանք, նույ­նիսկ` մահ։ Բայց չեր­կն­չե­ցին, մղե­ցին ի­րենց կռի­վը հա­նուն ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյան, նախ­նի­նե­րի երկ­րում ապ­րե­լու ի­րա­վուն­քի, հա­նուն գո­յի ու գե­նի։ Իսկ Բեր­դա­շեն գյու­ղի գե­րեզ­մա­նա­տա­նը, թփե­րի մեջ, կար­ծես, թաքն­վել է 1966-ի հոկ­տեմ­բե­րին սպան­ված Նել­սո­նի փոք­րիկ գե­րեզ­մա­նա­քա­րը։ Միայն հա­րա­զատ­ներն են մեկ-մեկ այ­ցե­լում, ծա­ղիկ­ներ խո­նար­հում Նել­սո­նի, Բե­նիկ Մով­սի­սյա­նի, Ներ­սես պա­պի և Համ­բար­ձում պա­պի շիր­մա­քա­րե­րին։ Եվ միայն հա­մա­գյու­ղա­ցի­ներն ու հա­րա­զատ­նե­րը գի­տեն, որ նրանք զոհ­վել են հե­րո­սա­կան ճա­կա­տա­մար­տում, նրանք և երկ­րիս տար­բեր հան­գս­տա­րան­նե­րում նն­ջող տաս­նյակ քա­ջեր։
Վեր­ջին հար­ցը Ար­տյու­շա Աս­րի­բա­բա­յա­նին, կամ` վեր­ջա­բա­նի փո­խա­րեն։
-15 տա­րին թո­ղել եք բան­տում։ Չե՞ք ափ­սո­սում։
-Չէ, եր­բեք…ին­չո՞ւ…Ճիշ­տա, մի քիչ դժ­վար եմ ապ­րում, բայց ո­չինչ, ինչ ա­րել եմ, ճիշտ եմ ա­րել…

Հ.գ. Հոդվածը գրվել է 2007 թվականին, բայց տպագրվում է առաջին անգամ։