[ARM]     [RUS]     [ENG]

ՈՎ Է ՓԱԿԵԼՈՒ ԴՈՒՌԸ

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Ես ո­րո­շել եմ այլևս ոչ մե­կին չլ­սել, թե­պետ եր­բեք էլ չեմ ա­ռանձ­նա­ցել ինչ-որ մե­կին լսե­լու…ո՞նց ա­սեմ, երևի՝ ու­նա­կու­թյամբ։ Ու­զում եմ ա­սել՝ չեմ սի­րում, երբ ինձ ծան­րա­բեռ­նում են ի­րենց ան­քն­նե­լի խոր­հուրդ­նե­րով, փոր­ձում մո­լո­րյա­լիս ցույց տալ, այս­պես ա­սած, միակ ու ե­զա­կի ճա­նա­պար­հը, երբ, իբր ինձ հա­մար ա­ղո­թում են… Ես այդ գու­նա­վոր ներ­կա­յա­ցում­նե­րի հան­դի­սա­տե­սը չեմ կա­րող լի­նել, այդ սու­տի պատ­մու­թյուն­նե­րը ինձ հա­մար չեն… Ես, բան է, ե­թե որ­սի եմ գնում, գնում եմ մե­նակ, նույ­նիսկ շու­նը ինձ կա­րող է խան­գա­րել: Այդ­պես մե­նակ չար­չա­րան­քի ու ա­ղե­տի ա­ռաջ եմ, սա­րը բարձ­րա­նա­լիս, ցա­վի հերն ա­նի­ծե­լիս…Պապս ա­սում էր՝ մե­նակ մար­դուց ճիշտ բան չկա։ Մարդ մե­նակ չե­ղավ, մի տեղ կընկ­նի, կմ­նա։ Եվ եր­բեք տեղ չի հաս­նի։ Ինչ ա­նում ես, մե­նակ պի­տի ա­նես։ Ա­սում էր, ու ես ո­չինչ չէի հաս­կա­նում, բնա­կա­նա­բար, չէի էլ փոր­ձում հաս­կա­նալ։ Գի­տե՞ք ին­չու, ո­րով­հետև իմ մտա­ծած-տե­սածն ու պա­պիս ա­սա­ծը ի­րար հետ մի գրամ ան­գամ կապ չու­նեին, իմ պատ­կե­րաց­րած մարդն ու պա­պիս պատ­կե­րաց­րա­ծը տար­բեր մո­լո­րակ­նե­րի բնա­կիչ­ներ էին։

Չէ, չէի ա­սում, որ պա­պիս ա­սա­ծի մեջ ի­րա­կա­նու­թյու­նը շո­շա­փե­լի չէր, որ պապս ուղ­ղա­կի փի­լի­սո­փա­յում էր, որ­պես­զի նաև այդ­պես ըն­դգ­ծեր իր տար­բե­րու­թյու­նը բնա­կա­վայ­րի մյուս բնա­կիչ­նե­րից, բայց զգում էի, որ պա­պիս վե­ջը չէր, ո՜չ իմ կար­ծիք-վե­րա­բեր­մուն­քը, ո՜չ էլ շր­ջա­պա­տող աշ­խար­հի։ Մարդն այդ­պես էր մտա­ծում ու` վերջ։ Դա նրա ճշ­մար­տու­թյունն էր։

Մար­դը մե­նակ չե­ղավ, սուտ է…
Թաքց­նե­լու բան չկա, ես միայն պա­պիս հե­ռա­նա­լուց հե­տո հաս­կա­ցա, որ մե­նակ էր մար­դը, լրիվ մե­նակ… Ա­սում են հորս պապն էլ էր այդ­պես, իմ պա­պի Ա­ռա­քել պապն էլ…Այդ ցե­ղը, ինչ­քան տղա­մարդ ու­ներ, մե­նակ էր, նույ­նիսկ՝ կա­նայք…Դրա հա­մար էլ շի­նած բնա­կա­վայ­րը, չէ, չէ, ա­մե­նա­քի­չը մի հինգ հա­րյուր տա­րե­կան կլի­նի… Ճա­նա­պարհ­ներն էլ բաց են, ով չի հա­վա­տում, ու­զում եմ ա­սել, ով չի կա­րո­ղա­նում զս­պել ան­ցյա­լը տես­նե­լու բուռն ցան­կու­թյու­նը, կա­րող է հան­գիստ, ա­ռանց դժ­վա­րու­թյուն­նե­րի ճամ­փոր­դել…Կար­ծում եմ, նա­խան­ձե­լի հան­դի­պում կս­տաց­վի…Ես, օ­րի­նա­կի հա­մար, օ­րը մի քա­նի ան­գամ լի­նում եմ այն­տեղ ու միայն վեր­ջերս, պապս, պա­տաս­խա­նե­լու նման հարց­րեց։
-Գո­նե հի­մա հաս­կա­ցա՞ր, որ մե­նակ մար­դուց ու­ժեղ մարդ գո­յու­թյուն չու­նի …որ մե­նակ մարդն է եր­կիր պա­հո­ղը…որ այդ մե­նակ մար­դը եր­բեք տա­նուլ չի տա­լիս…
…Չգի­տեմ ին­չու հի­շե­ցի մեր պա­տե­րազ­մի ա­մե­նաս­կիզ­բը, երբ տղա­մարդ­կան­ցով օր ու գի­շեր հեր­թա­պա­հում էինք մեր թա­ղե­րում, մեր շեն­քե­րի ա­ռաջ, հրա­պա­րակ­նե­րում ու փո­ղոց­նե­րում, հա­ճախ նույ­նիսկ ան­փամ­փուշտ, մեկ-եր­կու որ­սոր­դա­կան հրա­ցա­նով։ Եվ հա­մոզ­ված էինք, որ կար­գին գործ ենք ա­նում, որ ոչ մե­կը չի հա­մար­ձակ­վի և ի վի­ճա­կի չէ ճեղ­քել մեր պաշտ­պա­նա­կան հա­մա­կար­գը։ Այդ­պես ա­մեն շեն իր սահ­ման­նե­րի տերն էր, ա­մեն մի փոք­րիկ բնա­կա­վայր ինքն էր տի­րու­թյուն ա­նում իր ու­նե­ցա­ծին։ Բա­ժան-բա­ժան, պռատ, ան­ջատ, յու­րա­քան­չյուրն իր հրա­մա­նա­տա­րով ու շար­քա­յի­նով։ Եվ չէինք մտա­ծում, որ այդ­պես եր­կիր չեն պա­հում, որ այդ­պես մենք ա­մեն օր թու­լա­նում ենք, կորց­նում, հրա­ժար­վում մեր տե­րու­թյան սահ­մա­նից, որ մեր թա­ղե­րից ու տնե­րից հե­ռու էր, ու­զում եմ ա­սել, միա­միտ բան էր մեր ա­րա­ծը, մի տե­սակ նույ­նիսկ…ա­սե՞մ…լավ, թաքց­նե­լու բան չկա՝ ծի­ծա­ղե­լի…
Եվ մշե­ցին իր բա­ժին սահ­մա­նը իր տան շե­մից տա­րավ, հասց­րեց Հո­ռե­կա վանք, Թա­լիշ…մեկն էլ իր Ա­վե­տա­րա­նոց շե­նի ամ­րո­ցի հետ­քե­րը գտավ Ակ­նա­յի հար­թա­վայ­րում ու բարձ­րա­բերձ պա­րիսպ­նե­րի հս­կա­յա­կան քա­րե­րի վրա…Քա­ղա­քը հա­սավ Ա­րաքս… Գոմ­շա­սա­րը սաս­նա լեռ էր… Օ­մարն էլ…
…Ագ­ռա­վա­քա­րում ա­նե­լիք չկար…Ագ­ռա­վա­քա­րը դա­տարկ էր…Է­լի չա­սեք՝ բան ա­սա, բան հաս­կա­նանք…Միտքդ է­լի վե­րա­դար­ձել է թա­փա­ռե­լու իր եր­բեմ­նի սո­վո­րու­թյա­նը։ Հե­տո՞…
Եղ­բայր, տի­կին, պա­րոն, տա­վա­րիշչ, իմ ի­մա­ցա­ծը սա է։ Տե­սածն էլ, պատ­կե­րաց­րածն էլ` հե­տը։ Ու­րիշ բա­ցատ­րու­թյուն ես այս օ­րե­րին չու­նեմ։ Ինչ­պես ու­զում եք, հաս­կա­ցեք-մեկ­նա­բա­նեք։ Կար­ծեմ հենց Գոմ­շա­սա­րի վրա էր, ա­սողն էլ` ու­սե­րին ըն­դա­մե­նը եր­կու փոք­րիկ աստ­ղիկ ու­նե­ցող ջա­հել, հա­մա­րյա պար­մա­նի.
-Այս­տե­ղից մեր տներն ա­վե­լի լավ են երևում, քան մեր բա­կե­րից…
Պատ­կե­րաց­նո՞ւմ եք…Դժ­վա­րա­մարս բան է ա­սո՞ւմ Գոմ­շա­սա­րի գլ­խին կանգ­նած ջա­հել զին­վո­րա­կա­նը։
Գո՞ւ­ցե չգի­տի ա­սա­ծի տակն ու գլու­խը…
Ինչ ա­սեմ, այս­պես մի քիչ որ գլ­խիդ ստի­պում ես վեր­ջա­պես կա­տա­րել իր պար­տա­կա­նու­թյուն­նե­րը, հո­տա­ռու­թյունդ ես կար­գա­վո­րում, աչ­քերդ ես լայն-լայն բա­ցում, տես­նում ես, որ զար­մա­նա­լի քիչ բան չի տե­ղի ու­նե­նում հենց մեր կող­քին, մեր քա­ղա­քում, մեր շե­նե­րում, չնա­յած հի­մա շա­տերն են կորց­րել զար­մա­նա­լու կա­րո­ղու­թյունն ու ու­նա­կու­թյու­նը։ Օ­րի­նա­կի հա­մար եմ ա­սում, մե­կի կող­քին օ­րը ցե­րե­կով ընկ­նես-մեռ­նես, կա­սի, ի՞նչ է ե­ղել, որ… Մարդ է, է­լի, չէր ու­զում ապ­րել, գնաց…հո զո­ռով չէ… ի­րա­վունք կա, բան կա…Մե­կին էլ ա­սես ա­մեն նոր ե­կո­ղի հետ եր­կի­րը փոխ­վում է, և որ երկ­րին հին ու նոր չի լի­նում, կա­սեն խելքդ ինչ-որ մե­կը գո­ղա­ցել է և ժա­մա­նա­կից էլ ա­մե­նա­քի­չը մի հա­զար, եր­կու հա­զար կի­լո­մետր հե­ռու ես… կամ շա­րու­նա­կում ես ապ­րել Նի­կո­լայ ցա­րի ժա­մա­նակ­նե­րում…կա­սեն ու եր­կար էլ կծի­ծա­ղեն…
Հի­մա մեր մե­նակն է։ Չեմ կար­ծում, որ նրան հաս­կա­ցող կգտն­վի։ Գու­ցե՝ մե­կը եր­կու­սը, լավ` հա­րյու­րը, ոչ ա­վել։ Մե­կին ես ճա­նա­չում եմ, տեղն էլ ար­դեն հայտ­նե­ցի, երբ գնաք, այն­տեղ է։ Բայց, ե­թե ա­վե­լի ան­կեղծ, նա էլ է ՄԵ­ՆԱԿ-նե­րի ցե­ղից, ու­սա­դիր­նե­րին եր­կու փոք­րիկ աստ­ղի­կով այդ հայ սպան, միշտ մեկ Հա­յաս­տան ու­նե­ցող այդ չպարտ­վո­ղը, այդ գնա­լու տեղ չու­նե­ցող ան­հաս­կա­նա­լին… Է­լի՞…Չկրկ­նե՞մ՝ զին­վո՛ր, զին­վո­րը մեծ բան է, Հա­րութ, զին­վո­րը մեծ մարդ է, զին­վորը մար­դաս­պան չէ…Հա­րութ…
Չէ, խոսքս է­լի մի տե­սակ կնճ­ռոտ ստաց­վեց։ Օ­րի­նա­կի հա­մար` կպ­չո­ղա­կա­նու­թյու­նը պա­կա­սում է, չի հե­րի­քում։ Ոնց որ տեղդ չի­մա­նաս, հա­մար­ձա­կու­թյունդ չբա­վի։ Նեղ­վես, ա­մա­չես էլ։ Չվս­տա­հես հրա­մանդ լու­ռու­մունջ կա­տա­րող ոչ մի բա­ռիդ։ Ե­րե­խա ժա­մա­նակ­նե­րից է։ Վա­խե­նում էի խո­սել, ա­վե­լի ճիշտ, վա­խե­նում էի չըն­կալ­վել, միա­միտ ու թույլ մար­դու տպա­վո­րու­թյուն թող­նել։ Հի­մա բո­լո­րը խո­սում են, մեծ ու փոքր, կին, թե՝ տղա­մարդ, տա­նը, թե` դր­սում։ Ա­մե­նուր աղ­մուկ է, ի­րար լսել չկա, ըն­դու­նել-ճա­նա­չել չկա։ Իբր թքած, իբր` հե­տաքր­քիր չէ, իբր՝ ա­սած-չա­սած…
Է­լի, այս­պես որ նա­յում եմ, դժ­վարն ինձ հա­մար է, է­լի միայն ես եմ, որ չեմ կա­րո­ղա­նում եր­կու բառ դնել ի­րար կող­քի, չեմ ու­զում, օ­րի­նա­կի հա­մար, ա­սել, որ այ­սօր մեզ հա­մար կարևո­րը տար­վա մեծ
մա­սը մեր` ձյան տակ ապ­րող լեռ­նե­րի ա­ռեղծ­վա­ծը բա­ցա­հայ­տելն է, և, մեկ էլ` պար­զե­լը, թե մեզ­նից ով է, գո­նե քնե­լուց ա­ռաջ, կող­պե­լու դու­ռը…