Logo
Print this page

ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Ին­չից։ Գու­ցե չա­սե՞մ՝ ինչ­պես շատ-շա­տե­րը… բայց լռու­թյան կող­քին ապ­րելն էլ մի տղա­մարդ­կու­թյուն չէ։ Չի ստաց­վում։ Ծանր է։ Տե­սա­կի խն­դիր էլ կա։ Ինչ­քան էլ ա­սեն՝ հերն էլ ա­նի­ծած, բան չի փոխ­վե­լու։ Չէ, իս­կա­պես, զար­մա­նա­լի ո­չինչ չկա։ Այս վա­րա­կի­չը ա­մե­նա­քի­չը մի քա­նի հա­զար տար­վա կեն­սագ­րու­թյուն ու­նի, և մենք լավ էլ ու­սում­նա­սի­րել ենք դրա ա­վե­րող ու կոր­ծա­նիչ բա­ցիլ­նե­րը։ Մե­կը մտա­ծե՞լ է, որ դրանք մեզ հան­գիստ թող­նե­լու մտադ­րու­թյուն ու­նեն, որ դրանք կա­րող են գո­յու­թյուն ու­նե­նալ ա­ռանց մեզ։ Չա­սեք միա­միտ բան ես ա­սում, եղ­բայր, չա­սեք ձեր մա­տու­ցա­ծը քիչ մը հնա­հոտ է և նոր սերմ­նա­ցան­նե­րին ան­հաս­կա­նա­լի։ Մեկ է, չեմ հա­մա­ձայ­նի։ Ու­զեք-չու­զեք, ինչ­քան էլ ձեզ հա­մար ան­հաս­կա­նա­լի ու տհաճ լի­նի։

Հա­մար­ձակ ա­սեմ՝ ոչ թե վախ է մտել մեջս, այլ այդ վա­խը միշտ էլ ե­ղել է ինձ հետ, միա­սին քնել, միա­սին արթ­նա­ցել ենք, միա­սին ու­րա­խա­ցել ենք, ճա­նա­պարհ ենք ան­ցել, մի խոս­քով. կարճ-կոնկ­րետ՝ ա­մեն տեղ միա­սին ենք ե­ղել, և, օ­րի­նա­կի հա­մար, ոչ մե­կը չի կա­րո­ղա­ցել բա­ժա­նել մեզ, գո­նե մի քա­նի օ­րով հե­ռաց­նել ի­րա­րից… Լավ, վատ, սա է ի­րա­կա­նու­թյունն ու ան­ժխ­տե­լին… թաքց­նե­լը… չեմ կար­ծում, որ ճիշտ է։ Չա­սե՞մ, որ տա­րի­ներ ա­ռաջ, օ­րի­նակ, վա­խե­նում էի, չէ, սար­սա­փում էի ան­տար­բե­րու­թյու­նից։ Եվ մտա­ծում էի, որ դրա դեմն առ­նե­լու հա­մար խի­զա­խու­թյունն ու նվի­րու­մը չի հե­րի­քե­լու, որ եր­բեք չենք հա­մար­ձակ­վե­լու նրան պա­տե­րազմ հայ­տա­րա­րել, և նա ա­ռանց դի­մադ­րու­թյան, ա­ռանց կրա­կո­ցի զավ­թե­լու է մեր եր­կի­րը, մտ­նե­լու է մեր քա­ղաք­ներն ու շե­նե­րը և քա­րու­քանդ է ա­նե­լու մեր մեծ ու փոքր տնե­րը… և մե­զա­նից ոչ մե­կը այդ հա­րյու­րա­մյա ճա­կա­տա­մար­տում զարկ­վե­լու ՙմիամ­տու­թյուն՚ չի ու­նե­նա­լու…
Ու­զում եմ ա­սել, կր­կին կորց­նե­լու ենք, հրա­ժար­վե­լու ենք ու­նե­ցա­ծից, դառ­նա­լու ենք ան­հոտ, ան­դի­մա­գիծ, օ­տար­ված մե­կը, ան­ցյա­լից` հե­ռու, ներ­կա­յից` դուրս, ա­պա­գա­յից՝ ան­բա­ժին…
Հե­տո՞… վեր­ջից էլ ե­կող չկա, որ բան ա­սի, բան ի­մա­նանք… օ­րի­նա­կի հա­մար, ա­սի, որ մի նոր տա­պան շի­նե­լու ժա­մա­նակն է, կամ՝ ա­մեն ինչ դեռևս ջրի տակ է և ա­ղավ­նին տեղ չի գտ­նում ոտ­քը դնե­լու…
Վա­խե­նում եմ իմ և մեր­ձա­վո­րիս ա­րան­քում մի ժա­մա­նակ բնա­կու­թյուն հաս­տա­տած և ա­նընդ­հատ ըն­դար­ձակ­վող ու նո­րա­նոր տա­րածք­ներ գրա­վող նո­րին մե­ծու­թյուն, գի­շա­տիչ ա­տե­լու­թյու­նից։ Ես-ը, թիմ-ը, նոր-ը, նախ­կին-ը… վեր­ջա­պես՝ նոր Հա­յաս­տա­նը, հին Հա­յաս­տա­նը… սպի­տա­կասև տագ­նապ է… սպի­տա­կասև ի­րա­կա­նու­թյուն… Որ­տե՛ղ է իմ եր­կի­րը… Ա­սեք տե­ղը… ի­մա­նամ ուր է հա­սել… գնամ ա­ղա­չեմ, խոս­տո­վա­նեմ մեղ­քերս և փոր­ձեմ վե­րա­դարձ­նել, փոր­ձեմ բե­րել հետս… փոր­ձեմ ոտ­քի կանգ­նել… չգի­տեմ, գու­ցե՞ հա­ջող­վի ապ­րել… նեղ­վածք է, օ­դը չի հե­րի­քում, մե­կը գի­շե­րը կո­ղոպ­տել է մեզ, մենք՝ ան­տե­ղյակ… Տատս կա­սեր՝ տու­նը գող է մտել…
Ո՞վ է ա­վե­լոր­դը … եղ­բայր, կա՞ մեր այս պու­ճու­րիկ երկ­րում մե­կը… Ես ա­մեն օր ու ժամ ինձ հա­մո­զում եմ, որ դա հո­րին­վածք է, գայ­թակ­ղիչ սուտ, որ ա­ռանց այդ ինչ-որ մե­կի, ու­զում եմ ա­սել՝ այդ ա­վե­լոր­դի, մենք մեր կռի­վը տա­նուլ կտանք, այ­սօր­վա կռիվն էլ, վաղ­վանն էլ… բո­լոր կռիվ­նե­րը… և ոչ մե­կը չի վե­րա­դառ­նա մար­տա­դաշ­տից…
Մե­կը կար, գյու­ղում ապ­րող մարդ էր։ Ամ­բողջ օ­րը գյու­ղա­մի­ջի հա­րյուր տար­վա ծռ­ված նս­տա­րա­նին նս­տած էր։ Լույ­սը կա­թում էր, նա այն­տեղ էր։ Ա­սում են` մի քիչ լավ չի ծն­վել, ու­զում եմ ա­սել, բո­լո­րի նման չէր, և մար­դուն մեծ ու փոքր ձեռ էին առ­նում, ու­ղար­կում ջրի, ինչ-որ մե­կին օգ­նե­լու, տնե­րի ա­ռաջն ավ­լե­լու, հան­դից չվե­րա­դար­ձած մա­րալ կո­վե­րը բե­րե­լու… օ­րի­նա­կի հա­մար` այդ­պես հա­զար ու մի գործ… Տա­րիքն ա­ռած մարդ էր, բայց է­լի ոչ մե­կին չէր մեր­ժում, ոչ մե­կին չէր կոպ­տում… է­լի ե­րե­խա­յի պես վա­զում էր ջրի…

Եվ երբ մա­հա­ցավ այդ մեծ ե­րե­խան, ու­զում եմ ա­սել` փո­խեց բնա­կու­թյան վայ­րը, գյու­ղը, կար­ծես, դա­տարկ­վեց, մար­դիկ, ճիշտ է, մի քիչ ուշ, բայց նկա­տե­ցին, որ ջարդ­վել է ծռ­ված նս­տա­րա­նը, որ հա­զար տար­վա աղբ կա գյու­ղի փո­ղոց­նե­րում, որ մա­րալ կո­վե­րը ա­մեն օր դառ­նում են գել ու գա­զա­նի բա­ժին, որ սա­ռը ջուր բե­րե­լը դար­ձել է, ո՞նց ա­սեմ, տիե­զերք նվա­ճե­լու նման մի բան…
Եվ մենք հի­մա ա­վե­լորդ փնտ­րող ենք… գյու­ղե­րում, քա­ղաք­նե­րում, նույ­նիսկ ա­մե­նա­փոք­րիկ բնա­կա­վայ­րե­րում այդ գոր­ծով ենք զբաղ­ված։ Չա­սե՞ս հան­գս­տա­ցեք մի քիչ…
Չա­սե՞ս մեզ ջուր բե­րող է հար­կա­վոր, զենք բռ­նող էլ, գիրք գրող, հպարտ ու ու­րախ դպ­րոց մտ­նող… Չա­սե՞ս ա­ռանց մա­րալ կո­վի դժ­վար կլի­նի, շա~տ դժ­վար…
Եղ­բայր, կորց­նե­լուց եմ վա­խե­նում։ Սկզ­բունքս, մտա­ծո­ղու­թյունս, հա­վատս, բա­րե­կա­միս, տն­կած ծառս, տա­շած քարս… մեր­ձա­վո­րիս…
Հի­շո­ղու­թյո՛ւնս…
Բայց, թաքց­նե­լու բան չկա, ա­մե­նա­շա­տը հենց այդ հի­շո­ղու­թյու­նը կորց­նե­լուց եմ վա­խե­նում։ Ինչ­քան մտա­ծում եմ, դա է ինձ պա­հո­ղը այս օ­րե­ցօր փոք­րա­ցող արևի տակ, դա է հե­ռու­նե­րից ինձ տուն բե­րո­ղը, ա­մե­նաան­հաս­կա­նա­լի օ­րե­րին կող­քիս պինդ կանգ­նո­ղը… Օ­րի­նա­կի հա­մար եմ ա­սում, ես ա­ռանց նրա ոչ մե­կից չէի տար­բեր­վի, ոչ էլ նա­խա­պա­պե­րիս կճա­նա­չեի, ոչ էլ նա­խա­պա­պերս ինձ կըն­դու­նեին… ոչ մեկն էլ ինձ ջրի չէր ու­ղար­կի, ոչ էլ կթող­նեին ավ­լել երկ­րիս ա­մե­նա­հե­ռա­վոր ու մո­ռաց­ված շե­նե­րի նեղ­լիկ փո­ղոց­նե­րը…
Մեր բա­ժան-բա­ժան, հատ­վա­ծա­յին փա­ռա­բա­նու­թյու­նից եմ վա­խե­նում, մեր մե­ծամ­տու­թյու­նից, ա­նընդ­հատ ի­րար մե­ղադ­րե­լու, ի­րար պա­տե­րի տակ կանգ­նեց­նե­լու դա­ժա­նու­թյու­նից։ Ա­մեն օր, ա­մեն ժամ, ա­մեն վայր­կյան երկ­րից հե­ռաց­նող մտա­ծու­մից…
Լսե՞լ եք, բա­նա­կը պաշտ­պա­նում է ժո­ղովր­դին, ոչ թե ինչ-որ ա­նի­մաստ, ան­հաս­կա­նա­լի բար­ձունք­ներ, լճակ­ներ ու մար­գա­գե­տին­ներ… Ես չեմ ա­սել, քա­ղա­քա­կան գոր­ծիչն է ա­սել… Մի՞­թե փա­ռա­հեղ չի… Կա­րե­լի է նույ­նիսկ ծա­փա­հա­րել… Դարձ­նել ինչ-որ գե­նե­րա­լի պատ­մա­կան խոսք… բա­նա­կա­նա­շի­նու­թյան փի­լի­սո­փա­յու­թյան հե­նա­սյուն… ժա­մա­նա­կա­կից մտա­ծո­ղու­թյան հե­նա­կետ…
Մի բան էլ ա­սեմ չզար­մա­նաք, վա­խե­նում եմ ցա­վը չզ­գա­լուց… Ու­զում եմ ա­սել՝ կորց­նե­լու ցա­վը, չտես­նե­լու, ան­տուն ու ան­զեն մնա­լու ցա­վը…
Շու­շիում մե­կը կար, 1945-ին ոտ­քե­րից մե­կը թո­ղեց Բեռ­լի­նի փո­ղոց­նե­րում և վեր­քա­ծածկ մար­մի­նը հե­նակ­նե­րի ա­րան­քում ճո­ճե­լով, բե­րեց, հասց­րեց Շու­շի։ Հա­րա­զատ­նե­րը, բնա­կա­նա­բար, օ­րե­րով լաց լա­ցե­ցին, բախտ բա­ժա­նո­ղի հերն ա­նի­ծե­ցին, հիտ­լե­րին ա­մե­նա­քի­չը մի հա­զար ան­գամ թա­ղե­ցին ու հաս­կա­ցան, որ մի ոտ­քով էլ կա­րե­լի է մար­դա­վա­րի ապ­րել, նույ­նիսկ ա­ռանց էն մյու­սի էլ… բայց դա չէ կարևո­րը։ Էդ մար­դը մի օր, մի մա­յի­սի 9-ի, մի հան­դիպ­ման ժա­մա­նակ, երբ ար­ցունք­նե­րը հս­կա­յա­կան թաշ­կի­նա­կով սր­բե­լով սկ­սեց պատ­մել էդ ա­նի­ծյալ պա­տե­րազ­մի մա­սին, հա­վաք­ված­նե­րը, չգի­տես ին­չու, սկ­սե­ցին ծի­ծա­ղել… սկզ­բում` ա­ռան­ձին-ա­ռան­ձին, հե­տո` բո­լո­րը միա­սին, ամ­բողջ դահ­լի­ճը…
Եվ գի­տե՞ք ինչ ե­ղավ հե­տո։ Ա­սեմ։ Մար­դը դա­դա­րեց խո­սել, տա­րի­ներ շա­րու­նակ նույ­նիսկ բա­րե­կամ­նե­րի ու ծա­նոթ­նե­րի հար­ցե­րին չէր պա­տաս­խա­նում։ Ա­վե­լին, սկ­սել էր… ծի­ծա­ղել։
Մարդ էր մեռ­նում, ծի­ծա­ղում էր, ծն­վում էր՝ ծի­ծա­ղում էր… Ծի­ծա­ղե­լով էլ գնում էր հան­գու­ցյա­լին ճա­նա­պար­հե­լու… Ա­սում են` հա­րա­զատ, ա­մե­նա­քի­չը մի 50 տա­րի հետն ապ­րած կնոջն էլ է ծի­ծա­ղե­լով հասց­րել գե­րեզ­մա­նոց…
Եվ երբ մի ան­գամ բա­րե­կամ-հա­րա­զատ-ըն­կեր­նե­րով փոր­ձե­ցին, իբր, կար­գի հրա­վի­րել նրան՝ հա­մար­ձակ­վե­լով բա­ցատ­րել, որ նման վայ­րե­րում ծի­ծա­ղե­լը վի­րա­վո­րա­կան է, ա­ռա­ջին ան­գամ ա­ռանց ծի­ծա­ղի եր­կու բառ, ծանր քա­րե­րի նման, դրեց ի­րար վրա.
-Ի՛նչ տար­բե­րու­թյուն…
Հի­մա ես եմ, պատ­կե­րաց­նո՞ւմ եք, սկ­սել եմ տե­ղի-ան­տե­ղի ծի­ծա­ղել… մի բան, ո­րից ա­մե­նա­շատն էի վա­խե­նում… չնա­յած… ճիշտ էր ա­սում մար­դը. ի՛նչ տար­բե­րու­թյուն…

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.