[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈ­ՐԻՆ ՄԵ­ԾՈՒ­ԹՅՈՒՆ ԵՍ-Ը

Նո­րեկ ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱՆ

Ես նրան հա­ճախ եմ հան­դի­պում։ Ե­թե մի քա­նի օր ու­շա­նում է, ինքս եմ հրա­վի­րում։ Երևում է, որ նրա օրն էլ օր չի ա­ռանց ինձ։ Բայց ա­սել, որ մեր հան­դի­պում­նե­րը պա­հանջ­ված են, և մեզ­նից ոչ մե­կը չի խախ­տում փո­խա­դարձ հար­գան­քի սահ­ման­նե­րը, կն­շա­նա­կի ամ­բող­ջու­թյամբ խե­ղա­թյու­րել ի­րա­կա­նու­թյու­նը, ժխ­տել ե­ղածն ու ապ­րա­ծը։ Չի կա­րե­լի, ա­մոթ էլ է։ Ին­չո՞ւ։ Ու­զում եմ ա­սել, եր­կուսս էլ կա­րո­ղա­նում ենք տեր կանգ­նել մեր ար­ժա­նա­պատ­վու­թյա­նը, մեր սկզ­բունք­նե­րին ու մո­տե­ցում­նե­րին, պահ­պա­նել պա­հանջ­վող հե­ռա­վո­րու­թյուն, ին­քը դրան, չգի­տես ին­չու, դիս­տան­ցիա է ա­սում։ Ի­րար ժխ­տե­լու փոր­ձեր չենք ա­նում, մեր­ժե­լու, ար­հա­մար­հե­լու տա­րած­քից էլ բա­վա­կա­նին հե­ռու ենք։ Եվ, ա­մե­նա­կարևո­րը՝ չենք թաքց­նում, որ վա­ղուց ի­րար չենք սի­րում։

ԵՍ և ԵՍ-ը։ Քա­նի տեղն է, խոս­տո­վա­նեմ՝ միշտ չէ, որ ինձ հա­ջող­վում է նրա դեմն առ­նել, գո­նե կար­գի հրա­վի­րել, ան­գամ՝ սի­րա­շա­հել, պա­հել կող­քիս։ Ցա­վա­լի է, բայց նա մեկ-մեկ ինձ­նից ա­ռաջ է, ինձ­նից դուրս, մի տե­սակ ընդ­գծ­ված ան­կախ, սան­ձար­ձակ, խոս­քի տակն ու գլու­խը չի­մա­ցող, դի­մա­ցի­նին չն­կա­տող, ու­զում եմ ա­սել՝ ցածր խա­վի հետ ա­նի­մաստ հա­րա­բե­րու­թյուն­նե­րից դուրս։ ԻՆՔՆ է ո­րո­շո­ղը, հե­ռա­ցողն էլ, մո­տե­ցողն էլ։ Թաքց­նե­լու բան չկա, ես հա­ճախ եմ նե­րո­ղու­թյուն խնդ­րում նրա այդ պահ­ված­քի հա­մար, հա­զար ու մի պատ­մու­թյուն հո­րի­նում լար­վա­ծու­թյու­նը գո­նե մի քիչ թու­լաց­նե­լու, ու­նե­ցած հա­րա­բե­րու­թյուն­նե­րը պահ­պա­նե­լու հա­մար, չնա­յած միշտ չէ , որ դա ինձ հա­ջող­վում է և ես շա­րու­նա­կում եմ կորց­նել իմ մտե­րիմ­նե­րին, ծա­նոթ­նե­րին ու բա­րե­կամ­նե­րին։
Մե­ղա­վո՞ր եմ։ Միան­շա­նակ։ Մի ան­գամ, երբ մե­կին, շատ մտե­րիմ մար­դու, ում տա­ռա­պան­քը հա­մա­րյա ի­մի կրկ­նակն էր, ա­սա­ցի` ԵՍ-ը, այդ Է­ԳՈ-ն, մեզ հա­մար հա­մա­կենտ­րո­նաց­ման ճամ­բա­րի նման բան է, տխ­րեց, մի քա­նի օր էլ ոչ մե­կի հետ բառ չէր փո­խա­նա­կում, տար­վա ե­ղա­նակ­նե­րը մի քա­նի ան­գամ փո­խե­լուց հե­տո միայն խոս­տո­վա­նեց, որ ին­քը տա­րի­ներ շա­րու­նակ ապ­րել է հա­մա­կենտ­րո­նաց­ման ճամ­բա­րում ու չգի­տեր դրա մա­սին։ Ընդ­հա­կա­ռա­կը, միշտ էլ մտա­ծել է, որ այդ ինք­նա­հա­վա­նը, այդ ա­նուղ­ղե­լին, այդ ԵՍ-ը ինք­նա­պաշտ­պա­նա­կան, ին­չու չէ, նաև անվ­տան­գու­թյան հա­մա­կարգ է, պա­րիսպ, օ­դա­յին ու ցա­մա­քա­յին ներ­խու­ժում­նե­րը չե­զո­քաց­նող գեր­ժա­մա­նա­կա­կից, դա­րե­րի փոր­ձու­թյունն ան­ցած և ա­նընդ­հատ կա­տա­րե­լա­գործ­վող զի­նա­տե­սակ։ Եվ նա, օ­րի­նա­կի հա­մար, ե­թե ըն­դա­մե­նը մի քա­նի օ­րով բա­ցա­կա­յեր, մենք կդառ­նա­յինք գել ու գա­զա­նի բա­ժին, մեզ տա­ժա­նա­կիր աշ­խա­տան­քի կք­շեին էս` եր­բեմն տեր չու­նե­ցող աշ­խար­հի ա­մե­նա­թույլ ու ա­նօգ­նա­կան մար­դիկ։ Մենք կկորց­նեինք մեր հեն­ման կե­տը, մեր տե­ղը, մեր…պատ­կե­րաց­նո՞ւմ եք, մտա­ծե­լու ցան­կու­թյու­նը։
Այն­պես որ, հա­մա­կենտ­րո­նաց­ման ճամ­բա­րը՝ հա­մա­կենտ­րո­նաց­ման ճամ­բար, ես իմ դաշ­նակ­ցից հրա­ժար­վո­ղը չեմ։ Եվ, ինչ­քան գի­տեմ, նա ևս մտադ­րու­թյուն չու­նի ինձ­նից բա­ժան­վե­լու։ Ա­մեն տեղ էլ ինձ­նից ա­վե­լի ներ­կա է ու երևա­ցող։ Նա է ստո­րագ­րում հաշ­տու­թյան բո­լոր պայ­մա­նագ­րե­րը, նա է պա­տե­րազմ հայ­տա­րա­րո­ղը, նա է նշա­նա­կում մեր բո­լոր հան­դի­պում­նե­րի ժամն ու տե­ղը, և մենք ա­նընդ­հատ մեզ տա­նում դնում ենք նրա հրա­մա­նի տակ… Մենք ա­վե­լի ու ա­վե­լի ենք են­թարկ­վում նրան… և ա­կա­մա­յից ա­նում ենք ա­մեն ինչ, որ­պես­զի հան­կարծ չփ­չա­նա նրա հա­վերժ պայ­ծառ տրա­մադ­րու­թյու­նը, որ­պես­զի այդ ինք­նա­սի­րա­հար­վա­ծը միշտ լի­նի բո­լո­րի ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում…
Այլ մո­տե­ցում ուղ­ղա­կի գո­յու­թյուն չու­նի։ Ճիշտն ա­սած, տրա­մադ­րու­թյուն էլ չկա ընդ­դի­մա­դիր կեց­վածք ըն­դու­նե­լու, այ­լա­խո­հի փի­լի­սո­փա­յու­թյամբ մարդ­կանց ձանձ­րաց­նե­լու ու հիաս­թա­փեց­նե­լու։ Դա իմ գոր­ծը չէ։ Ես այդ վայ­րե­րում ա­նե­լիք չու­նեմ։
Բայց այս­պես էլ, կա­րե­լի է ա­սել, մարդ ստո­րագ­րում է իր մահ­վան դա­տավ­ճի­ռը և ա­ռանց դի­մադ­րու­թյան, լուռ ու մունջ, խո­նարհ ու հեզ մտ­նում կա­ռափ­նա­րան։ Խի­զա­խու­մի ոչ մի ակ­նարկ։ Ըմ­բոս­տու­թյան ոչ մի նշան։ Ո՞վ է հա­ջոր­դը։ Շար­քի վեր­ջը չի երևում։
Մարդ չգի­տի ա­նե­լի­քը։ Ա­նո­րոշ է մո­լո­րյալ­նե­րի հան­դիպ­ման վայ­րը, ա­պաշ­խա­րան­քի ժա­մը։ Փակ­վել են մեզ ա­նընդ­հատ երկ­րին մո­տեց­նող ճա­նա­պարհ­նե­րը, հե­քիաթ­նե­րի բա­րի հե­րոս­նե­րը ծի­ծա­ղե­լի են ու սուտ…
Բա­նա­կա­նու­թյու­նը խան­գա­րում է…մեր մտ­քի պտու­ղը, պատ­կե­րաց­նո՞ւմ եք, ժամ­կե­տանց ապ­րանք է…Պա­հան­ջարկ չկա…Ո՞վ է հե­րո­սը…մա­հա­պարտ­նե­րը մահ­վան հետ չհար­ձակ­վե­լու պայ­մա­նա­գիր են կն­քել…
Գրի­չը դար­ձել է գրող մար­դու ո­խե­րիմ թշ­նա­մին…Ցա­վը մեր շե­նե­րում ու քա­ղաք­նե­րում չի տե­ղա­վոր­վում… Բո­լո­րը նույնն են…Հե­ռա­ցող­նե­րը վե­րա­դար­ձող­նե­րին չեն հաս­կա­նում…Տուն ու տեղ կորց­րած­նե­րը նա­խան­ձում են տուն ու տեղ ու­նե­ցող­նե­րին…ԵՍ-ը նա­հան­ջե­լու մտադ­րու­թյուն չու­նի…
Բան չու­նեմ ա­սե­լու, ա­մեն մարդ ինքն է գծում իր և մնա­ցա­ծի հա­րա­բե­րու­թյուն­նե­րի սահ­մա­նը։ Ի­րա­վուն­քի հարց է, վեր­ջա­պես։ Գո­յու­թյուն ու­նի՞, չէ՞, խո­սե­լու ի­րա­վունք, ընտ­րե­լու ի­րա­վունք, խղ­ճի ի­րա­վունք, ապ­րե­լու… Նման մի բան էլ սահ­ման գծելն է…Դու չգ­ծես, մեկ ու­րիշն է գծե­լու, բնա­կա­նա­բար, ոտ­նա­հա­րե­լով քո ի­րա­վունքն ու ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը…
Մե­կը կար, ըն­դա­մե­նը մի քա­նի տա­րի էր դպ­րոց տա­նող ճա­նա­պար­հով գնա­ցել-ե­կել, գրած մի քա­նի տողն էլ, ու­զում եմ ա­սել՝ ա­մե­նաեր­կար նա­մա­կը, խոր­հր­դա­յին բա­նա­կից էր, սո­վե­տերկ­րի ա­մե­նա­խոր­քից` գա­լիս եմ, դի­մա­վո­րեք։ Դա էլ, ա­սում են, ին­քը չէր գրել, ինքն, իբր, ըն­դա­մե­նը թե­լադ­րել էր… կար­դա­ցածն էլ էր դա։ Մար­դը հա­ջո­ղել էր նա­մա­կից շուտ հաս­նել տուն…ու զար­մա­նալ, որ դի­մա­վո­րող չկար… Եվ այդ մար­դը, ինչ­քան հի­շում եմ, որ­տեղ կանգ­նում էր, դա, օ­րի­նա­կի հա­մար, մեր բակն էր, փո­ղո­ցը, շու­կան ( որ­տեղ բո­լորն ի­րար ճա­նա­չում էին) գի­տե՞ք, ինչ էր ա­սում, հատ­կա­պես, երբ ոչն­չից բռնկ­ված վե­ճը ամ­բողջ քա­ղաքն ընդ­գր­կե­լու տագ­նապ էր պա­րու­նա­կում իր մեջ, ա­սում էր՝ գի­տե՞ք ես ով եմ…
Ես, ի­հար­կե, չէի հաս­կա­նում, որ այդ մար­դու սահ­մանն էլ դա էր, և ոչ մեկն այն խախ­տե­լու մտադ­րու­թյուն ու ցան­կու­թյուն չու­ներ։ Եվ, ա­մե­նա­զար­մա­նա­լին ու երևի հե­տաքր­քի­րը, նրա այդ ե­լույ­թից հե­տո հա­ճախ ա­մեն ինչ հան­դարտ­վում էր։
Ինչ մնում է ինձ, թվում է, կար­գին էլ ա­նու­շադ­րու­թյան եմ մատ­նել իմ այդ ինք­նա­հա­վա­նին, և ինձ չլ­սե­լը, ինձ հետ չհան­դի­պե­լը, ինձ­նից բամ­բա­սելն ու դժ­գո­հե­լը հենց դրա­նից է։ Դա է­լի, մի կերպ կա­րե­լի է ըն­կա­լել։ Վտան­գա­վո­րը գի­տե՞ք ինչն է, ա­սեմ` էդ մո­լո­րյա­լը չգի­տի ինչ­պես և որ­տեղ օգ­տա­գոր­ծի ի­րեն շնորհ­ված ա­զա­տու­թյու­նը…