[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱ­ՏԱՆ­ԴԸ

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Շարժ­վելն ա­վե­լի ու ա­վե­լի է դժ­վա­րա­նում, պատ­կե­րաց­նո՞ւմ եք, դառ­նում ա­նի­մաստ, ինք­նամ­խի­թա­րան­քի նման մի բան։ Չեմ ու­զում ա­սել՝ սուտ։ Ա­մեն օր մե­կը, կա­մա թե ա­կա­մա, կոխ­կր­տում է սե­փա­կան ես-ի հա­զիվ պահ­պան­վող, անփ­շա­լար սահ­ման­նե­րը՝ չմ­տա­ծե­լով ան­գամ, որ ան­վե­րա­դարձ կորց­նում է փր­կու­թյան բո­լոր ա­րա­հետ­ներն ու ճա­նա­պարհ­նե­րը։ Երկ­նա­յին փր­կա­րար­նե­րը ա­նե­լիք չու­նեն։ Երկ­րա­յին­նե­րը լքել են տա­րած­քը, և վա­ղուց նրանց տես­նող չի ե­ղել։ Խա՞ղ է… Չգի­տեմ։ Հնա­րա­վոր է։ Գո­նե մե­կը վե­րա­դառ­նար… ե­զա­կի մե­կը… և ա­սեր ին­չո՞ւ… կամ՝ ինչ­պե՞ս…
Բան չեմ հաս­կա­նում։ Թվում է, ինչ-որ տեղ եմ գնա­ցել ու … ան­հա­վա­տա­լի բան է, մո­ռա­ցել եմ վե­րա­դառ­նալ։ Եվ մինչև հի­մա մե­նակ նս­տած եմ ինչ-որ ան­հաս­կա­նա­լի օ­դա­նա­վա­կայ­նում, որ­տեղ միայն ու միայն վայ­րէջք կա­տա­րող հս­կա­յա­կան թռ­չուն­ներ են… փայ­լփ­լուն թևե­րով… Ոչ մե­կին չի հե­տաք­րք­րում իմ պա­րապ, չէ, բա­ցա­կա ներ­կա­յու­թյու­նը… Եվ ես ու­րախ եմ դրա հա­մար, ես այդ օ­տար ու ան­ծա­նոթ տա­րած­քում ուղ­ղա­կի վա­յե­լում եմ ինձ շնորհ­ված այդ մի քա­նի ա­նէ ակն­թար­թը… Մինչև հեր­թա­կան վայ­րէջ­քը…
Ծա­նո՞թ է պատ­կե­րը… երևի… վե­րա­դառ­նա՞լ… երբ բան չու­նես հետդ բե­րե­լու, երբ քեզ ա­նա­մո­թա­բար կո­ղոպ­տել են, տա­րել ինչ ու­նես, ինչ պա­հում էիր թա­քուն, միայն քեզ հա­մար…
Բայց ու­նե՞ս ցան­կու­թյուն, կա­րո՞ղ ես… Ո՞վ է դի­մա­վո­րողդ… լա՛վ էլ գի­տես, մի դա­տարկ տա­րած­քի կփո­խա­րի­նի մի ու­րիշ դա­տարկ տա­րածք… հե­տո… մեկ ու­րիշ… Եվ դու կհռ­չակ­վես դա­տարկ տա­րածք­նե­րի ան­փո­խա­րի­նե­լի, խեղճ ու կրակ տի­րա­կալ… Ի՞նչ ես ա­նե­լու դրա­նից հե­տո… ո՞ւմ ես ինչ բա­ցատ­րե­լու… Գո­նե մի քիչ, ե­թե, ի­հար­կե, ի վի­ճա­կի ես, խնա­յի՜ր քեզ, ամ­րաց­րո՜ւ դուռդ ու պա­տու­հան­ներդ… ի­ջեց­րո՜ւ թանձր վա­րա­գույր­նե­րը… կռիվ տո՜ւր… հա­լա­ծի՜ր, մեր­ժի՜ր… հրա­ժար­վի՜ր բո­լո­րից… ա­սա, որ ոչ մե­կին չես սի­րում, որ բո­լո­րից հոգ­նել-ձանձ­րա­ցել ես, որ քեզ կորց­նե­լու մտադ­րու­թյուն չու­նես, որ գո­յի օ­րենք­նե­րից ոչ մե­կը չի հա­մա­պա­տաս­խա­նում քո տե­սա­կին… ա­սա, որ ապ­րե­լը շնորհ չէ…
Որ­տե՞ղ է քա­ղաքս… չա­սեք տե­ղը… Գի­տե՞ք ին­չու եմ այս­պես խո­սում, ո­րով­հետև ձեզ­նից ոչ մե­կը չգի­տի քա­ղա­քիս տե­ղը, ոչ մե­կը աշ­խար­հի ե­րե­սին… ձեզ պար­զա­պես թվում է, և դուք չգի­տեք, որ ձեզ խա­բել են, ձեզ մի ու­րիշ քա­ղաք են ցույց տվել, մի սուտ քա­ղաք, գո­յու­թյուն չու­նե­ցող…
Ան­հայտ կի­սա­կա­յա­րան… առևանգ­ված քա­ղաք… ա­նընդ­հատ հե­ռա­ցող մար­դիկ… մեծ-մեծ աչ­քե­րով ե­րե­խա­ներ… ի­րար կա­պած, կա­պո­տած, ի­րար մեջ, խառն… Կու­տակ-կու­տակ ա­վան­դույթ­ներ, ծե­րա­ցած ար­ժե­հա­մա­կարգ, գր­ված ու չգր­ված օ­րենք­ներ… Եվ չդա­դա­րող փա­ռա­բա­նու­թյուն չշո­շափ­վող ան­ցյա­լի, չտա­րած հաղ­թա­նակ­նե­րի… ու խի­զա­խու­մի… Ո՞վ է, որ դուրս է այդ ա­մե­նից, որ փոր­ձում է հրա­ժար­վել…
Հեն­ման կե­տը… Ա­սում եք հի­շո­ղու­թյո՞ւնն է… Ճահ­ճու­տը՛… ա­նընդ­հատ տա­նո՛ղ, տա­նո՛ղ, տա­նո՛ղ, դե­պի չերևա­ցող հա­տա­կը… Դե­պի… սխալ­վո՞ւմ եմ…
Որ­տե՞ղ է վեր­ջին մո­լո­րյա­լը… տե­ղը, տես­նող ե­ղե՞լ է… դա­րեր շա­րու­նակ… է­լի հա­մար­ձակ­վում ենք մե­ղադ­րել Երկ­նա­յին Տի­րո­ջը… Ի՞նչ էր ա­նում, երբ… Ժո­ղո­վուրդն է ո­րո­շո­ղը… կա՞ ա­վե­լի ա­նո­րոշ ու վի­րա­վո­րող ար­տա­հայ­տու­թյուն… չեմ ա­սում՝ ո­չինչ չա­սող, ո­րով­հետև… ո­րո­շող կա… Եվ դա, հաս­տատ, ես չեմ, ոչ էլ՝ դու… Բայց, թաքց­նե­լու բան չկա, քեզ կա­րող է թվալ… դու նույ­նիսկ հա­մոզ­ված էլ ես… Մտա­ծե՞լ ես որ­տեղ են, ին­չո՞ւ մեկ ժո­ղո­վուրդ ես, մեկ՝ ոչ ժո­ղո­վուրդ… Եվ դու ի­րա­վունք ու­նես ինձ հա­լա­ծել, մե­ղադ­րել, քար­կո­ծել… իմ փո­խա­րեն ապ­րել, նաև՝ ինք­նաս­պան­վել… Մի՞­թե տխուր չէ… Չնա­յած կա­րե­լի է նաև ծի­ծա­ղել…
Ի՞նչ ես գրե­լու, եղ­բայր, ո՞վ է քո հե­րո­սը… Է­լի կորց­րա­ծի մա­սի՞ն, չէ՞, կորս­տի, չար­չա­րան­քի, բոր­բոք կա­րո­տի… Ու­րիշ բան չես կա­րող գրել, քո­նը դա է, գրես էլ, չեն ըն­դու­նի… կա­սեն խել­քը թռց­րել է խեղ­ճը… չգի­տի ա­նե­լի­քը… կա­սեն` ի՛նչ ի­րա­վուն­քով…
Մե­կը հարց­րե՞լ է ին­չու ես միայն ե­կե­ղե­ցի նկա­րում և տխուր մար­դիկ… Գո­նե մի ու­րա­խը… չկա՞… չե՞ս գտ­նում… բո­լո­րը մա­հա­ցե՞լ են… չափչ­փում են տաք եր­կր­նե­րի փոքր ու մեծ քա­ղաք­նե­րի լի­քը փո­ղոց­նե­րը՞…
Չի կա­րե­լի։ Հայ գրո­ղը… Ան­հաս­կա­նա­լի… Ոչ մի տեղ… Մե­նակ… Է­լի ան­հայտ մի կի­սա­կա­յա­րան… դա­տարկ… ոչ մի ե­կող, ոչ մի գնա­ցող… մեկն էլ օր ու գի­շեր մա­տու­ցում է նույն պատ­մու­թյու­նը կորց­րած քա­ղա­քի ու նրա խա­ղա­ղա­սեր բնա­կիչ­նե­րի մա­սին։
Լսող չկա, բո­լո­րը վա­ղուց հոգ­նել են… Իսկ ես գնա­լու տեղ չու­նեմ։ Ո՞ւմ ա­սեմ ե­կել եմ։ Եվ՝ ին­չո՞ւ… հաս­կա­ցող… Ո­չինչ ի­մը չէ… մի ոտ­քի տեղ… մի բուռ, հա­զար տե­ղից կար­կա­տած հա­յացք… Ի՞նչ եր­կինք ա­ռանց կռունկ­նե­րի… Ի՞նչ ենք մա­տու­ցում մյուս աշ­խար­հին… ցա՞վ… է­լի ցա՞վ… կր­կին… որ­տե՞ղ ենք գի­շե­րե­լու… ո՞վ է կող­քիս… Հա­զար տար­վա շղ­թա­նե­րի հա­ման­վագ է… Եվ ոչ մի նվա­գա­խումբ ի վի­ճա­կի չէ կա­տա­րել…
Է­լի կորց­րած քա­ղա­քի տխուր պատ­մու­թյուն­ներ… ան­հայտ կի­սա­կա­յա­րա­նում… կա­րող է լի­նել նաև՝ փոք­րիկ օ­դա­նա­վա­կա­յա­նում, ոչ մի տար­բե­րու­թյուն, թքած, որ ինձ ճա­նա­չող չկա… մե­կը հե­րիք է… թե­պետ այդ մե­կին էլ չեմ հան­դի­պել… ու եր­բեք չեմ հան­դի­պե­լու…
Եր­կի՛րս… պու­ճու­րիկ… իմ ա­նի­մաստ գո­վեր­գու­թյան տա­րածք­նե­րում կուչ ե­կած… հա­ճախ՝ ա­ռանց ինձ… Եվ ա­մե­նուր նրանք են` իմ ծե­րու­նա­զարդ նախ­նիք, և միշտ՝ աշ­խար­հից դուրս… Մտ­քի պտու­ղը՝ օ­տա­րի սե­ղա­նին… ի­մը՝ խոր­հուր­դը, ան­փո­փոխ, ծանր ա­դա­թը, ՙՉի կա­րե­լի՚-նե­րի հս­կա­յա­կան մա­տյա­նը…
Չէ, եղ­բայր, պետք է ո­րո­շել, ես կա՜մ հրա­ժար­վում եմ հա­մայն­քի նեղ­լիկ, ա­նարև փո­ղոց­նե­րում ու պա­ռա­ված բա­կե­րում խղ­ճուկ գո­յու­թյունս մի կերպ քարշ տա­լու պար­տա­դիր սո­վո­րույ­թից, կա՜մ հան­գիստ սպա­սում եմ իմ վերջ­նա­կան ու անմ­նա­ցորդ կոր­ծա­նու­մին… և, ինչ­քան մտա­ծում եմ, ա­վե­լի հա­վա­նա­կա­նը անմ­նա­ցորդ կոր­ծա­նու­մին սպա­սելն է…