[ARM]     [RUS]     [ENG]

ՈՉ ՄԵԿԸ ԱՇԽԱՐՀԻՍ ԵՐԵՍԻՆ…

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 Էլ պա­տե­րազ­մից չեմ խո­սե­լու, վերջ, հերն էլ ա­նի­ծած…ա­նի­մաստ բան է… Հա­զար ու մի գործ կա ա­նե­լու։ Մի ան­տա­նիք եր­կիր, մի քա­նի հա­զար ա­վեր­ված մարդ։ Է­լի` ե­կող, է­լի` գնա­ցող։ Չա­սեք ա­ռա­ջին ան­գա­մը չէ։

Ինչ­քան հի­շում եմ 93-ին էր։ Ա­զա­տագր­ված ամ­բողջ գյու­ղից մնա­ցա­ծը ըն­դա­մե­նը մի ծռ­ված, հս­կա­յա­կան ծա­ռին հեն­ված պատ էր, և այդ պա­տի տակ` ա­ռա­տո­րեն ա­ճած թփուտ­նե­րը ար­մա­տա­խիլ ա­նող յո­թա­նա­սու­նա­մյա կին.
-Մեր հո­ղին մա­տաղ, է՛, մեր հո­ղին, մեր դըրբ­զին, մեր քո­լեն, մեր քա­րեն…
Մեր երկ­րում Չլդ­րան ա­նու­նով գյուղ կա, ե­կող-գնա­ցող անգ­լիա­ցիք խառն­վել, դրան Չըլդրն էին ա­սում, չնա­յած էդ գյու­ղում ոչ մե­կը չէր ըն­դու­նում, որ հենց ի­րենք են բրիա­տան­ցի­նե­րի նախ­նի­նե­րը, ու­րեմն էդ Չլդ­րան-Չըլ­դր­նը ա­զա­տագր­վեց, թե՝ չէ, է­լի 93-ին էր, մար­դը հե­ռու­նե­րից ե­կավ տուն, հին շա­պի­կի պես նե­տեց մեծ քա­ղա­քում մար­մի­նը մր­սեց­նող վի­րա­վո­րանքն ու ան­տար­բե­րու­թյու­նը և ամ­բողջ գյու­ղով մեկ հայ­տա­րա­րեց.
-Ս մե­նյա խվա­տիտ…Ձեզ լի­նի էդ մեծ քա­ղաքն էլ, էդ բարձր-բարձր շեն­քերն էլ, էդ լա­վու­թյունն էլ…
Տան հիմ­քը, փառք Տի­րո­ջը, պինդ էր, շի­նո­ղի արևը կծեմ, թուր­քը չի կա­րո­ղա­ցել քան­դել։ Եվ մար­դը հենց էդ հիմ­քե­րի վրա էլ շի­նեց իր նոր տու­նը, ա­վե­լի գե­ղե­ցիկ, ա­վե­լի ա­մուր և է­լի ամ­բողջ գյու­ղով մեկ տա­րա­ծեց իր երկ­րորդ պատ­մա­կան հայ­տա­րա­րու­թյու­նը, հենց նոր պատշ­գամ­բում էլ կանգ­նած ա­սաց.
-Մեր վրա ե­կո­ղի…
Հե­տո ՙՍ մե­նյա խվա­տիտ՚ ա­սե­լով ե­կավ երկ­րոր­դը, եր­րոր­դը…և էդ Չըլդրն-Չլդ­րա­նը հառ­նեց, դար­ձավ շեն, դպ­րո­ցով, խա­նութ­նե­րով, գրա­սե­նյա­կով ու հա­մայն­քի ղե­կա­վա­րով…այդ­պես` Դրայբն-Դրմ­բո­նը, Հա­թեր­քը, Զագ­լի­կը, Ակ­նա­բեր­դը… գյու­ղե­րը մեծ ու փոքր, ամ­բողջ եր­կի­րը…
Ըն­կեր Մի­քա­յե­լյա­նը, Մի­քա­յե­լյան Ար­տու­շան, կամ՝ պար­զա­պես Ար­տո դա­դա­յը, Սզ­նեք գյու­ղում ծն­վել, Սզ­նեք գյու­ղում էլ մե­ծա­ցել է, է­սօր-է­գուց 90-ը կծա­լի-կդ­նի գր­պա­նը։ Որ­դին` Գրի­շան, գյու­ղում ձևա­վոր­ված ջո­կա­տի հրա­մա­նա­տարն էր, զարկ­վել է 92-ին Քա­րին­տա­կի հե­րո­սա­մար­տում։ 2020-ի աշ­նա­նը, երբ թուր­քը գյու­ղի ան­տառ­նե­րով շարժ­վում էր դե­պի Շու­շի, ըն­կեր Մի­քա­յե­լյա­նը ոտ­քը ոտ­քի ա­ռաջ չդ­րեց։ Մնաց տղեր­քի կող­քին։
-Տղա­մար­դը նա է, ով պարտ­վե­լուց հե­տո կա­րո­ղա­նում է ապ­րել։ Այ­սօր լա­ցը, նվն­վո­ցը, ծու­լու­թյունն ու հու­սա­հա­տու­թյու­նը թուր­քից վտան­գա­վոր են։

Եվ ա­մենևին էլ պա­տա­հա­կան չէ, որ թուր­քից մի քա­նի մետր հե­ռա­վո­րու­թյան վրա գտն­վող Սզ­նեք գյու­ղում այ­սօր մար­դիկ տուն են վե­րա­նո­րո­գում, քար են դնում քա­րին, այ­գի­ներն են մաք­րում մո­լա­խո­տից ու թփե­րից։ Եվ չեն կաս­կա­ծում, որ բեր­քա­ռատ ու գու­նա­վոր ա­շուն են ու­նե­նա­լու։ Սա­րու­շենն էլ այդ­պես, եր­կու կես ե­ղած Թա­ղա­վար­դը, Շո­շը, Կար­միր գյու­ղը, Խաչ­մա­չը։ Իսկ Կար­միր Շու­կա­յում նոր թա­ղա­մաս է կա­ռուց­վում, Թա­ղա­վարդ տա­նող ճա­նա­պարհն է աս­ֆալ­տա­պատ­վում։ Միա­միտ մարդ չեմ, որ ա­սեմ ամ­բողջ գյու­ղը մի օ­րում է վե­րա­դար­ձել, ա­սեմ էլ, չեն հա­վա­տա։ Ե­կել են մեկ-մեկ, մի քա­նի հո­գով, ըն­տա­նիք­նե­րով ու հարևան­նե­րով։ Եվ Սա­րու­շե­նում, օ­րի­նա­կի հա­մար, բա­ցա­կա մարդ չկա։ Վերևնե­րից էլ, ու­զում եմ ա­սել՝ ղե­կա­վա­րու­թյու­նից, պա­հանջ­նե­րը մատ­նե­րի վրա կա­րե­լի է հան­գիստ հաշ­վել։
Բայց ա­մե­նա­կարևո­րը.
-Մեր բե­զա­պաս­նոս­տը պը­հե­ցեք, մին քա­նե կի­լո բերք օ­նինք, հը­վա­քինք պի­րինք տոն։ Թու­թեն ա­րաղն էլ, վեր քա­շինք, ան­պայ­ման խա­բարնք ըն­նա­կան։ Թա­զա ըս­ֆալ­տա­վը կկյաք… Հա մին պեն էլ ա­սիմ, մեր էս Կրաս­նի բզա­րեն մա­սին հա­վա­յի-մա­վա­յի խո­սող­նե­րեն շիլ­չին­գը­նիք հը­վա­տիք։ Ա­րու­նավ պա­հալ­չընք, վեր…շա­րու­նա­կու­թյու­նը տու գու­դումս, ախ­պեր…
-Մեր տե­ղը ստե­ղա, քե մա­տաղ, ե­թե տու քի­նի­լի տեղ օ­նիս, քի­նի, ին­ձն­հետ գործ չո­նիս…
Այս­պես։ Ա­ռանց գու­նա­զարդ­ման։ Հա, հեչ լավ չէ, որ աշ­խար­հի մի հի­սուն երկ­րից հվաք­ված գա­լիս են Շու­շի, իբր զար­մա­նում, ախ ու վախ ա­նում, ա­սում ադր­բե­ջա­նը շատ գե­ղե­ցիկ եր­կիր է, բայց, թքած, էդ աշ­խարհ կոչ­վա­ծը ե՞րբ չի այդ­պի­սի­նը ե­ղել, որ հի­մա, օ­րի­նա­կի հա­մար, զար­մա­նանք։ Ա­վե­լի լավ է մեզ­նից խո­սենք, մեր բռ­նած գոր­ծից, մեր լավ ու վա­տից, բա­ժան վի­ճա­կից։ Հա­կա­ճա­ռե­լու բան չկա, գնա­ցող էլ կա, ա­մեն խա­վից` հա­րուստ էլ, աղ­քատ էլ։ Չեմ հարց­նում ուր են գնում, ինչ են ա­նե­լու, ինչ­պես են ապ­րե­լու ա­ռանց մեզ, երբ են վե­րա­դառ­նա­լու…Բա­րի ճա­նա­պարհ, եղ­բայր, ինչ ա­սեմ, երևի մի բան գի­տես, որ գնում ես, կամ ո­չինչ էլ չգի­տես, ուղ­ղա­կի գնում ես…կամ հոգ­նել ես պա­տե­րազ­մից, վի­ճա­կից, ան­հաս­կա­նա­լի խա­ղա­ղու­թյու­նից ու քեզ շր­ջա­պա­տող չա­րու­թյու­նից։ Մե­ղադ­րե­լու ի­րա­վունք էլ չու­նեմ, թե­պետ ա­մեն գնա­ցո­ղի հետ տկա­րա­նում եմ, տխ­րում ու, ոնց ա­սեմ, դառ­նամ ինքս ինձ մե­ղադ­րող ու ան­ճա­նա­չե­լի։
Լավ է, գո­նե, ե­կող­նե­րը ա­վե­լի շատ են։ Շե­նե­րում փակ դուռ չի մնա­ցել։
-Հող լի­ներ, չապ­րո­ղին՝ ա­մոթ…,-հադ­րու­թե­ցին է ա­սում,-էս օգ­նու­թյուն-մօգ­նու­թյուն, սաղ սուտ բան է, է­սօր կա, վա­ղը՝ Աստ­ված գի­տի, ինձ նման մար­դուն հող է պետք, մի փոք­րիկ էլ տնակ…Մնա­ցա­ծը իմ գործն է…
Ճիշտ է ա­սում մար­դը, բայց մնա­ցա­ծը երկ­րի երկ­րի գործն էլ է, իմ գործն էլ։ Երևա­նում ծն­ված-մե­ծա­ցած, եր­բեք Ար­ցախ չայ­ցե­լած իմ բա­րե­կա­մի գործն էլ, նույ­նիսկ հե­ռա­վոր Գլեն­դե­լի ան­ծա­նոթ թա­ղա­մա­սե­րից մե­կում ապ­րող իմ ցե­ղակ­ցի գործն էլ: Այդ­պես չե­ղավ, բան չի ստաց­վի, մարդն է­լի կմ­նա մե­նակ իր ցա­վի, չար­չա­րան­քի ու օ­րե­ցօր թանձ­րա­ցող-կծո­տող կա­րո­տի հետ։
Հի­մա մի նժույ­գի մա­սին։ Ա­նու­նը՝ Բու­րան։ Մնա­ցել էր Քա­րին­տա­կում։ Թուր­քը մտավ գյուղ, Բու­րա­նը ի­րեն գցեց ձո­րերն ու ան­տառ­նե­րը։ Մնար կս­պա­նեին։ Հե­տո կա­ծան­ներն ու խո­տե­րը հո­տո­տե­լով, ծա­ռերն ու ծա­ղիկ­նե­րը հո­տո­տե­լով ե­կավ գտավ Ստե­փա­նա­կեր­տի Ա­ջափ­նյակ թա­ղա­մա­սում մի կերպ բնա­վոր­ված տի­րո­ջը։ Ձին Շու­շի էլ է մտել, ի­ջել է Հու­նոտ, մտել է Մխի­թա­րա­շեն, տե­սել Շո­շը: Ա­սում են` Քա­շա­թա­ղում էլ է տես­նող ե­ղել, Տեղ գյու­ղում: Ցե­րեկ­նե­րը թաքն­վել, գի­շեր­նե­րը քայ­լել է…այդ­պես ութ ա­միս…
Եվ նժույ­գը վրն­ջում ու հո­տո­տում էր տի­րո­ջը, ե­րե­խա­նե­րին…տերն էլ՝ նժույ­գին, ա­վե­լի ա­գահ, ա­վե­լի ծա­րավ…Ձին հե­տը բե­րել էր կորց­րած գյու­ղի հո­տը, դաշ­տե­րի ու այ­գի­նե­րի հո­տը…
Այս­պի­սի պատ­մու­թյուն­ներ, ինչ­պես ա­սում են, այս­պի­սի ի­րա­կան հե­քիաթ մե­ծե­րի ու փոք­րե­րի հա­մար։ Հա­վա­տալ-չհա­վա­տալն էլ ձեր գործն է, թե­պետ դրա­նից ո­չինչ էլ չի փոխ­վե­լու մեր այս մի բուռ աշ­խար­հում։ Կարևորն այն է, որ այ­սօր մի ըն­տա­նիք էլ վե­րա­դար­ձավ։ Մնա­լու տեղ էլ, ա­սում են, ու­նի։ Ծառ տն­կե­լու տեղ էլ։ Հա­յաս­տան աշ­խար­հի գյու­ղե­րից մե­կում էր ա­պաս­տա­նել։ Հա­րա­զա­տի նման ըն­դու­նել, հա­րա­զա­տի նման ճա­նա­պար­հել են։ Ի­հար­կե, կա­րող էին մնալ, մար­դիկ հա­մո­զում էին, բայց այս­տեղ կորց­րա­ծին ա­վե­լի մոտ են… Այս­պես, հա­մե­մա­տա­բար, հեշտ է…
Իսկ փր­կա­րար­նե­րը ըն­դա­մե­նը մի քա­նի ժամ ա­ռաջ Թա­լիշ գյու­ղի մոտ գտել են ապ­րի­լյան պա­տե­րազ­մի մաս­նա­կից ու ՙՄար­տա­կան խաչ՚-ի աս­պետ, Ար­ցա­խի հե­րոս, կա­պի­տան Ար­թուր Ա­ղա­սյա­նի ա­ճյու­նը: Պա­տե­րազ­մի ա­վար­տից 9 ա­միս անց։ Եվ երբ սպա­սու­մի այն օ­րե­րին մե­կը փոր­ձում էր ըն­դա­մե­նը ա­միս­ներ ա­ռաջ, կրտ­սեր որ­դուն՝ Ար­սե­նի մար­մի­նը գտած հո­րը` Գրի­գո­րի Ա­ղա­սյա­նին, պար­զա­պես մխի­թա­րե­լու հա­մար, հա­մո­զել, որ Ար­թու­րը կա­րող է լի­նել գե­րի­նե­րի մեջ, մարդն ըն­դա­մե­նը մի քա­նի բառ էր դնում ի­րար կող­քի.
-Ոչ մե­կը չի կա­րող տղա­յիս գե­րի վերց­նել, ոչ մե­կը աշ­խար­հի ե­րե­սին…