Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՑԱՆՑՈՎ ՆՈՐ ՈՒ ԱՆՎՏԱՆԳ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ

Ար­ցա­խում տե­ղա­հան­ված ըն­տա­նիք­նե­րի հա­մար բնա­կա­րա­նա­շի­նու­թյան, ներ­հան­րա­պե­տա­կան ու միջ­հա­մայն­քա­յին նշա­նա­կու­թյան ճա­նա­պար­հա­շի­նու­թյան ու ճա­նա­պարհ­նե­րի լու­սա­վո­րու­թյան ցան­ցի ստեղծ­ման, ինչ­պես նաև շի­նա­րա­րա­կան լայ­նա­ծա­վալ աշ­խա­տանք­նե­րի ներ­կա ըն­թաց­քի և այլ ման­րա­մաս­նե­րի վե­րա­բե­րյալ ՙԱ­զատ Ար­ցախ՚-ի հար­ցե­րին պա­տաս­խա­նում է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րար Ա­րամ Սարգ­սյա­նը։

-Պա­տե­րազ­մից հե­տո Հան­րա­պե­տու­թյու­նում նկատ­վում է ավ­տո­ճա­նա­պարհ­նե­րի բա­րե­կարգ­ման և աս­ֆալ­տա­պատ­ման աշ­խա­տանք­նե­րի աշ­խու­ժու­թյուն։ Ներ­հա­մայն­քա­յին ու ներ­հան­րա­պե­տա­կան նշա­նա­կու­թյան մաս­նա­վո­րա­պես ի՞նչ ճա­նա­պարհ­ներ են վե­րա­նո­րոգ­վում կամ կա­ռուց­վում։ Դրան­ցից` ո­րո՞նք են նո­րե­րը, ո­րոնք հա­մե­մա­տա­բար կարճ ու անվ­տանգ եր­թու­ղի կհան­դի­սա­նան: Մաս­նա­վո­րա­պես՝ խոս­քը վե­րա­բե­րում է նաև Ստե­փա­նա­կերտ-Մար­տա­կերտ ավ­տո­ճա­նա­պար­հին: Քա­նի՞ տո­կո­սով են ի­րա­կա­նաց­վել շի­նաշ­խա­տանք­նե­րը։ Ե՞րբ շա­հա­գործ­ման կհան­ձն­վեն նոր ճա­նա­պարհ­նե­րը։


-Ճա­նա­պարհ­նե­րի շի­նաշ­խա­տանք­ներն սկս­ված են ե­ղել մինչև պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը և շա­րու­նակ­վում են նաև պա­տե­րազ­մից հե­տո։ Ներ­կա­յումս ըն­թաց­քի մեջ են Մար­տա­կերտ-Ներ­քին Հո­ռա­թաղ-Ծաղ­կա­շեն-Վար­դա­ձոր-Ճան­կա­թաղ ներ­հան­րա­պե­տա­կան նշա­նա­կու­թյան ճա­նա­պար­հի կա­ռուց­ման աշ­խա­տանք­նե­րը, ո­րոնք ա­վարտ­վե­լու են 2022 թվա­կա­նին։ Այս նոր ճա­նա­պար­հի կա­ռու­ցու­մը 25 կմ-ով կր­ճա­տե­լու է Ստե­փա­նա­կերտ-Մար­տա­կերտ ճա­նա­պար­հը, ո­րի շնոր­հիվ նաև զար­գաց­ման հնա­րա­վո­րու­թյուն­ներ կս­տեղծ­վեն ճա­նա­պար­հին կից գյու­ղե­րի հա­մար։ Շի­նա­րա­րա­կան այս աշ­խա­տանք­ներն սկ­սել ենք միա­ժա­մա­նակ 3 կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ հա­մա­տեղ՝ Քա­րա­վան ՓԲԸ, Ճան­շին ՓԲԸ, Վե­րած­նունդ ՍՊԸ։ Աս­ֆալ­տա­պատ­վել է մայ­րու­ղուց Մա­ղա­վուզ գյուղ տա­նող ավ­տո­ճա­նա­պար­հը, Գե­տա­վան-Հա­թերք ճա­նա­պար­հից դե­պի Զար­դա­խաչ գյուղ տա­նող ավ­տո­ճա­նա­պար­հը, իսկ Վե­րին Հո­ռա­թաղ, Կո­ճո­ղոտ, Վա­ղու­հաս, Հա­րու­թյու­նա­գո­մեր, Խնձ­րիս­տան, Հի­լիս, Ա­ռա­ջա­ձոր, Քերթ, Ստե­փա­նա­կերտ-Խնա­ծախ-Այ­գես­տան գյուղ տա­նող և Բեր­քա­ձոր գյու­ղի խաչ­մե­րու­կից Աս­կե­րան տա­նող ավ­տո­ճա­նա­պարհ­նե­րի վե­րա­կա­ռու­ցումն ա­վարտ­վել է։ Ըն­թաց­քի մեջ են Կա­ղար­ծի և Թա­ղա­վարդ հա­մայ­նք­նե­րի ճա­նա­պարհ­նե­րի աս­ֆալ­տա­պատ­ման աշ­խա­տանք­նե­րը, նաև վե­րա­կա­ռուց­վում են Ա­ջափ­նյակ-Փրմ­քե-Դահ­րավ ճա­նա­պարհ­նե­րը, ո­րոնք ա­ռա­ջին փու­լում նա­խա­տես­ված են խճա­պա­տել։ Ստե­փա­նա­կեր­տում փո­ղոց­նե­րի մի մա­սը, որ­տեղ աշ­խա­տանք­ներն սկ­սել ենք մինչև պա­տե­րազ­մը, ար­դեն ա­վար­տել ենք ու սկ­սել թա­ղա­մա­սե­րի բա­րե­կար­գու­մը։ Բա­րե­կարգ­վում են 15 փո­ղոց­նե­րի ու թա­ղա­մա­սե­րի հա­րա­կից տա­րածք­ներ։ Ըն­թաց­քի մեջ գտն­վող ճա­նա­պարհ­նե­րի շի­նաշ­խա­տանք­նե­րի մեծ մա­սը մինչև տա­րե­վերջ կա­վարտ­վի։


-Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ շա­րու­նա­կա­կան աշ­խա­տանք­ներ են տար­վում նաև ներ­հան­րա­պե­տա­կան ճա­նա­պարհ­նե­րի լու­սա­վո­րու­թյան ցան­ցի ստեղծ­ման ուղ­ղու­թյամբ։


-Խո­շոր 3 ներ­հան­րա­պե­տա­կան ճա­նա­պարհ­նե­րի լու­սա­վո­րու­թյան ցանց է ստեղծ­վել։ Մաս­նա­վո­րա­պես՝ Ստե­փա­նա­կերտ-Աս­կե­րան ներ­հան­րա­պե­տա­կան ճա­նա­պար­հի լու­սա­վո­րու­թյունն ար­դեն ա­վարտ­վել է, Ստե­փա­նա­կերտ-Կար­միր Շու­կա և Ստե­փա­նա­կերտ-Լի­սա­գոր ճա­նա­պարհ­նե­րի լու­սա­վո­րու­թյունն ըն­թաց­քի մեջ է։ Ի­րա­կա­նաց­վել է Թա­ղա­վարդ, Սզ­նեք, Շոշ, Մխի­թա­րա­շեն, Սա­րու­շեն հա­մայ­նք­նե­րի լու­սա­վո­րու­թյու­նը, իսկ Կար­միր Շու­կա հա­մայն­քի լու­սա­վո­րու­թյան ցան­ցի ստեղծ­ման մեկ­նար­կը շու­տով կտր­վի։


-Ի՞նչ փու­լում են պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հետևան­քով վնաս­ված կամ հիմ­նո­վին ու մաս­նա­կի ա­վեր­ված բնա­կե­լի տնե­րի, շենք-շի­նու­թյուն­նե­րի վե­րա­կա­ռուց­ման աշ­խա­տանք­նե­րը։ Հաշ­վա­ռումն ա­վարտ­վե՞լ է, թե՞ շա­րու­նակ­վում է։ Մինչ այժմ քա­նի՞ այդ­պի­սի բնա­կե­լի տուն և շենք- շի­նու­թյուն է գրանց­վել։ Դրան­ցից քա­նի­սի՞ վե­րա­նո­րո­գումն ու վե­րա­կա­ռու­ցումն է ա­վարտ­վել և քա­նի՞սն են ըն­թաց­քում։


-Պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հետևան­քով՝ հրե­տա­կո­ծու­թյու­նից վնաս­ված 8155 շենք-շի­նու­թյուն կա, ո­րից ա­վարտ­ված են 1350-ի վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րը, ըն­թաց­քի մեջ է 984-ը, նա­խա­տես­վում է 605 օ­բյեկ­տում շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ ի­րա­կա­նաց­նել: Հա­մա­պա­տաս­խան շի­նա­նյութ է տրա­մադր­վել և վե­րա­նո­րո­գում ի­րա­կա­նաց­վել 2814-ում, այ­սինքն`են­թա­կա է ու­սում­նա­սիր­ման 765 տուն։ Հիմ­նա­կան մա­սը կա­վարտ­վի մինչև տար­վա վերջ։

-Հաշ­վի առ­նե­լով բնա­կա­րա­նա­շի­նա­կան աշ­խա­տանք­նե­րի ներ­կա ցու­ցա­նիշ­ներն ու ըն­թաց­քը /ի դեպ, կա՞ն խն­դիր­ներ ու խո­չըն­դոտ­ներ, թե՞ շի­նա­րա­րու­թյունն ըն­թա­նում է նա­խանշ­ված ժա­մա­նա­կա­ցույ­ցով/, մինչև տա­րե­վերջ, ընդ­հա­նուր առ­մամբ, քա­նի՞ բնա­կա­րան կհան­ձն­վի շա­հա­գործ­ման, որ­տե՞ղ և ու՞մ։


-Նոր բնա­կա­րան­նե­րի շի­նա­րա­րու­թյան հա­մար մեծ ծրա­գիր է սկս­ված, ո­րի մի մասն այս տա­րի կա­վարտ­վի։ Շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րին խո­չնդոտող խն­դիր­ներ չկան։ Ընդ­հա­նուր առ­մամբ՝ մեկ­նար­կած բնա­կա­րա­նա­շի­նու­թյան աշ­խա­տանք­նե­րը բա­վա­րար տեմ­պե­րով են ըն­թա­նում։ ՀՀ-ից վար­պետ­նե­րի խմ­բեր են ժա­մա­նել։ Շա­հա­գործ­ման է հան­ձն­վել Ստե­փա­նա­կեր­տի Կա­մո 2-րդ նր­բանց­քում 1 շենք՝ 9 բնա­կա­րա­նով, Կա­ղար­ծիում՝ 14 բնա­կա­րան։ Մինչև տար­վա վերջ շա­հա­գործ­ման կհան­ձն­վի Հով­սե­փա­վա­նում` 30 ա­ռանձ­նա­տուն, Աս­կե­րա­նում՝ 1, Կար­միր Շու­կա­յում՝ 5, Ճար­տար քա­ղա­քում՝ 3-հար­կա­նի 9 բնա­կա­րան ու­նե­ցող շենք, Ստե­փա­նա­կեր­տի Թու­մա­նյան փո­ղո­ցի մի թա­ղա­մա­սում ՝ 153-բնա­կա­րա­նոց բնա­կե­լի շենք, մյու­սում՝ 106, Ա­ռա­քե­լյան փո­ղո­ցում, նախ­կին 6-րդ դպ­րո­ցի տա­րած­քում՝ 30-բնա­կա­րա­նոց բնա­կե­լի շենք, Աս­կե­րան քա­ղա­քում՝ 38 բնա­կա­րան ու­նե­ցող 3 շենք։ Մինչև տա­րե­վերջ շա­հա­գործ­ման կհան­ձն­վի 371 բնա­կա­րան։


-Ստե­փա­նա­կեր­տի Տիգ­րան Մեծ փո­ղո­ցի հա­րա­կից տա­րած­քում ու Ա­ջափ­նյակ թա­ղա­մա­սում կա­ռուց­վող բազ­մաբ­նա­կա­րան շեն­քե­րի շի­նաշ­խա­տանք­նե­րից խո­սենք։ Քա­նի՞ բնա­կա­րան կու­նե­նան այդ թա­ղա­մա­սե­րը։


-Ստե­փա­նա­կեր­տի Տիգ­րան Մեծ փո­ղո­ցի հա­րա­կից տա­րած­քում սկս­վել է նոր թա­ղա­մա­սի կա­ռու­ցում, ո­րի վերջ­նա­ժամ­կե­տը նա­խա­տես­ված է 2023 թվա­կա­նին։ Ա­ռա­ջին փու­լում կկա­ռուց­վի 6 մաս­նա­շենք, ո­րից 3-ի շի­նաշ­խա­տանք­ներն սկս­ված են։ Ա­ռա­ջին փուլն ա­վար­տե­լուց հե­տո կու­նե­նանք 9- և 12-հար­կա­նի շեն­քեր՝ 224 բնա­կա­րա­նով։ Ա­ջափ­նյակ թա­ղա­մա­սում օ­րերս սկ­սել են հո­ղա­յին աշ­խա­տանք­նե­րը, լի­նե­լու է 4-հար­կա­նի 15 շենք։ Այս թա­ղա­մա­սի կա­ռուց­ման ա­վար­տը նա­խա­տես­ված է մինչև 2023 թվա­կա­նի վեր­ջը։


-Ի­վա­նյան հա­մայն­քում քա­նի՞ բնա­կա­րան է կա­ռուց­վում։


-Ի­վա­նյան հա­մայն­քում կա­ռուց­վում է 2 թա­ղա­մաս։ Մի թա­ղա­մա­սում կլի­նի 4-սե­նյա­կա­նոց 102 ա­ռանձ­նա­տուն, ո­րոն­ցից 10-ը՝ թեթև կոն­ստ­րուկ­ցիա­նե­րով, իսկ մյուս թա­ղա­մա­սում կլի­նեն 3-հար­կա­նի շեն­քեր։ Ծրագ­րով ար­դեն նա­խա­տես­ված է 15 շեն­քի կա­ռու­ցումը, ո­րից 11-ի շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներն ար­դեն սկս­ված են, իսկ 120 բնա­կա­րան ու­նե­ցող 10 ե­ռա­հարկ շեն­քի շի­նաշ­խա­տանք­նե­րը մո­տա­կա ժա­մա­նակ­նե­րում կսկս­վեն։


-Հան­րա­պե­տու­թյան բնա­կա­վայ­րե­րում շա­րու­նակ­վու՞մ են տե­ղա­հան­ված ըն­տա­նիք­նե­րի բնա­կա­րա­նա­յին ա­պա­հով­ման ծրագ­րով անբ­նակ ա­ռանձ­նատ­նե­րի վե­րա­նո­րո­գումն ու վե­րա­կա­ռու­ցու­մը։ Մինչ այժմ քա­նի՞սն են կա­ռուց­վել և քա­նի՞սն են ըն­թաց­քում։


-Ընդ­հա­նուր ԱՀ վար­չա­կազ­մե­րի կող­մից ներ­կա­յաց­ված ա­զատ բնակ­ֆոն­դի թի­վը կազ­մում է 1701 բնա­կա­րան, ո­րից 270 բնա­կա­րա­նի շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներն ա­վարտ­ված են, ըն­թաց­քի մեջ են 344-ի շի­նաշ­խա­տանք­նե­րը, մո­տա­կա ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում նա­խա­տես­ված է սկ­սել 317 տան շի­նաշ­խա­տանք­ներ, են­թա­կա է ու­սում­նա­սի­րու­թյան 770 տուն։ Ընդ­հա­նուր շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րը կա­վարտ­վեն 3 տար­վա ըն­թաց­քում։


-Ար­ցա­խի ո՞ր շր­ջան­նե­րում և հիմ­նա­կա­նում ո՞ր գյու­ղե­րում է տե­ղա­հան­ված­նե­րի վե­րաբ­նա­կեց­ման ծրագ­րով շի­նա­րա­րու­թյուն ըն­թա­նում այժմ։


- Ար­ցա­խի բո­լոր շր­ջան­նե­րում տե­ղա­հան­ված­նե­րի վե­րաբ­նա­կեց­ման ծրագ­րով ըն­թա­նում են մե­ծա­ծա­վալ շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ։ Մաս­նա­վո­րա­պես՝ Դահ­րավ գյու­ղում 20 տան շի­նա­րա­րու­թյուն ա­վարտ­ված է, Լու­սա­ձո­րում՝ 15-ն ա­վարտ­ված է, 10-ը՝ ըն­թաց­քի մեջ, Խնա­ծա­խում 10-ը ըն­թաց­քի մեջ է, 8-ը՝ ա­վարտ­ված, Խնձ­րիս­տա­նում 13-ն ա­վարտ­ված է, Խնա­պա­տում 12-ն ա­վարտ­ված է, Պա­տա­րա­յում 53-ն ա­վարտ­ված է, 15-ը՝ ըն­թաց­քի մեջ, Ա­շա­նում 6-ն ա­վարտ­ված է, 3-ը՝ ըն­թաց­քի մեջ, Մսմ­նա­յում 4-ն ա­վարտ­ված է, 3-ը՝ ըն­թաց­քի մեջ, Սո­սում 9-ը ըն­թաց­քի մեջ է, 2-ն՝ ա­վարտ­ված, Մար­տա­կերտ քա­ղա­քում 99-ը սկս­ված է, 52-ն՝ ա­վարտ­ված, Դրմ­բո­նում 3-ն ա­վարտ­ված է, 4-ը՝ սկս­ված, Հա­թեր­քում 62-ը սկս­ված է, 22-ն ա­վարտ­ված։ Շա­հու­մյա­նի շր­ջա­նի Չա­րեք­տար գյու­ղում ա­վարտ­ված և կա­հա­վոր­ված է 13 ա­ռանձ­նա­տուն, իսկ 19 տան շի­նա­րա­րու­թյան աշ­խա­տանք­ներն ըն­թաց­քի մեջ են։ Ա­կա­նա­բերդ հա­մայն­քում վե­րա­նո­րոգ­վում է 6 ա­ռանձ­նա­տուն, ինչ­պես նաև ար­դեն սկս­վել են ման­կա­պար­տե­զի վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րը։

Հարցազրույցը՝
Աննա ՊԵՏՐՈՍՅԱՆԻ