[ARM]     [RUS]     [ENG]

Ի­ՄԸ

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Չգի­տեմ։ Ա­նե­լիքս։ Ա­սե­լիքս։ Բայց, դե, այս­պես շվար, շփոթ կանգ­նելն էլ մի բան չէ։ Գու­ցե շատ խո­սե­լո՞ւց է։ Ու հոգ­նե՞լ եմ։ Ա­սում են՝ լի­նում է նման բան։ Ու­զում եմ ա­սել՝ միշտ մի տեղ կանգ­նում-մնում ես։ Ոչ՝ ա­ռաջ, ոչ՝ ետ։ Դա­դար: Հնա­րա­վոր է՝ մե՛ծ… մռն­չում ես… գիժ է… չէ՝ մա­հա­ցել-գնա­ցել ես, չկաս, գո­յու­թյուն չու­նես։ Վերջ։ Ա­վարտ։ Ըն­դա­մե­նը այդ­քան բան, այն էլ՝ ան­հա­վա­տա­լի։ Գո­նե մի ե­կող լի­ներ։ Նրան­ցից մե­կը։ Որ ա­ռաջ այն­պես ա­ռատ գա­լիս էին… թե­պետ սպա­սող էլ չկա… Հի­շո՞ւմ եք, ցու­ցակ­ներ, հյու­րա­նոց­ներ, ա­ռանձ­նատ­ներ… երկ­րում նեղ­վածք էր, հա­զիվ էինք տե­ղա­վոր­վում… լա՛վ էր, շա՛տ լավ էր… հե­քիա­թա­յին… Բո­լորն ու­զում էին տես­նել մեզ… կանգ­նել մեր կող­քին և մեր լու­սան­կար­նե­րը տե­ղադ­րել հայտ­նի ու ան­հայտ թեր­թե­րի ու ամ­սագ­րե­րի ա­ռա­ջին է­ջե­րին… գու­նա­վոր, մե­ծա­դիր… ժա­մա­նա­կա­կից… Իս­կա­պես լավ էր…
Մի տա­րիքն ա­ռած ըն­կեր ու­նեի, դժ­գո­հը միայն նա էր, ա­սում էր՝ ի՞նչ է, բան ու գործ չու­նեն, որ էս­քան գա­լիս են… Հաս­կա­ցանք, տոն է, շնոր­հա­վո­րե­լը՝ հա­մա­րյա պար­տա­դիր, բայց էս­քա՞ն…
Բո­լո­րի խոս­քին չէ, որ հա­վա­տում էինք… Բայց, դե՛, ե­կո­ղին էլ չէինք ա­սե­լու տեղ չու­նենք կամ՝ ին­չո՞ւ եք ե­կել։ Չէր ստաց­վի… կարևո­րը մե­նակ չէինք։
Իմ այդ տա­րիքն ա­ռած ըն­կե­րո­ջը, գի­տե՞ք, ա­մե­նա­շատն ինչն էր զար­մաց­նում, էդ ե­կող­նե­րի կուրծ­քը զար­դա­րող մե­դալ­ներն ու շքան­շան­նե­րը։ Շատ։ Շա՛տ-շատ։ Օ­րի­նա­կի հա­մար, ե­թե փոր­ձեին մի մե­դալ էլ կա­խեին դրանց կող­քին, հաս­տատ, տեղ չէին գտ­նի։ Պատ­կե­րաց­նո՞ւմ եք, ըն­դա­մե­նը մի փոք­րիկ ա­զատ, ան­մե­դալ տեղ։ Լա՛վ էլ զրն­գում էին, երբ մեր այդ հե­րոս­նե­րը շար­ժում էին ոտ­քը կամ ձեռ­քը։ Բա՛ ոնց, եղ­բայր: Մե­դա­լը հա­նաք բան չէ՝ ան­ցած դժ­վա­րին ու բարդ ճա­նա­պար­հի վկան, մի քա­նի կի­լո­մետ­րից երևում է։ Բայց մի ան­գամ էլ եմ ա­սում՝ վատ չէր։ Կար­գին ու­րա­խա­նում էինք, կարևոր­վում, մեզ լավ զգում, տան ե­ղած-չե­ղա­ծը դնում սե­ղա­նին։ Հան­կարծ դժ­գոհ հե­ռա­ցող չլի­նի։ Ան­թույ­լատ­րե­լի բան է, մեզ՝ ոչ սա­զա­կան, էն էլ՝ նման օ­րը։
Չէ, չեմ ու­զում ա­սել, որ հի­մա մեզ շնոր­հա­վո­րող չկա։ Հի­մա էլ կան նման մար­դիկ, մեր կող­քին կանգ­նող, մե­զա­նով հպար­տա­ցող ու հիա­ցող, նույ­նիսկ մեզ հե­րոս հա­մա­րող, մի ժա­մա­նակ թշ­նա­մու ա­ռաջ երկ­րի դար­պաս­նե­րը գոց պա­հող, բայց…
Լավ։ Կար­ծում եմ, գո­նե մի օր կա­րե­լի է ի­րար չմե­ղադ­րել, դա­սե­րով ու խոր­հուրդ­նե­րով չհոգ­նեց­նել։ Եր­կի­րը չբա­ժա­նել նախ­կին­նե­րի ու նո­րե­րի միջև։ Հին Հա­յաս­տան, և… նո՛ր… Հե­տո՞…Գո՞ւ­ցե ա­մե­նա­նո­րը, չէ՝ նո­րա­գույ­նը… Չա­սե՞մ, որ ես նման մեկ­նու­թյուն­նե­րից ո­չինչ չեմ հաս­կա­նում, որ դա իմ բա­նա­կա­նու­թյան ու մտա­ծու­մի տա­րածք­նե­րից դուրս է։ Իմ ու­նե­ցած եր­կի­րը մեկն է, չբա­ժան­վող, ամ­բողջ, միայն մե­կին կամ մի քա­նի­սին չպատ­կա­նող։

Կար­ծեմ, 92-ին էր, պատ­րաստ­վում էինք մեր կորց­րած գյու­ղերն ու քա­ղաք­նե­րը վե­րա­դարձ­նել, և տղեր­քից մե­կը, հենց խրա­մա­տում, ըն­դա­մե­նը մի քա­նի բառ դրեց ի­րար կող­քի՝ մինչև մա­հը չսի­րենք այն­քան, ինչ­քան՝ կյան­քը, չենք կա­րո­ղա­նա­լու հաղ­թել…
Չէի հաս­կա­նում, ա­վե­լի ճիշտ, հաս­կա­նում էի, բայց չէի ու­զում հա­մա­ձայն­վել։ Ինչ­պե՛ս… մա­հը սի­րել… չէ մի՛… հնա­րա­վոր բան չէ… ոնց որ ճիշտ չէր զին­վոր ախ­պերս… ոնց որ մի քիչ, շատ չէ, մի քիչ չափն անց­նում էր… Մեկն էլ ա­սում էր, չէ՞, զարկ­վո­ղը դա­վա­ճան է… երևի նրան էլ չէին հաս­կա­նում…
Եվ դա հին Հա­յաս­տա­նում էր… Եր­կիրն ու­ներ միայն զին­վոր և ո­գի… Երբ Քա­րին­տակ գյու­ղի ծայ­րին կուչ ե­կած տու­նը ժա­մե­րով կռիվ տվեց ու մնաց ա­նա­ռիկ։ Իսկ տա­նը ըն­դա­մե­նը մի ջա­հել կին էր ու մի ան­չա­փա­հաս տղեկ, մայր ու որ­դի… ժա­մե­րով թշ­նա­մու դեմ… մեն-մե­նակ…
Երբ ար­դեն հան­ձն­ված Չլդ­րան գյու­ղում ծե­րու­նին մե­նակ մի քա­նի ժամ պաշտ­պա­նեց իր օ­ջա­խը, և թշ­նա­մին` չկա­րո­ղա­նա­լով գրա­վել այն, մատ­նեց կրա­կի… Մար­դը չէր լքել հի­վանդ կնո­ջը… Դա է­լի հին Հա­յաս­տա­նում էր…
Երբ հրա­մա­նա­տարն ա­մեն ինչ ա­նում է, որ­պես­զի ա­ռա­ջին գիծ զի­նամ­թերք հասց­րած 14 տա­րե­կան տղե­կը ծնող­նե­րի հետ հե­ռա­նա վտանգ­ված գյու­ղից և այդ 14 տա­րե­կան տղա­մար­դը չի հե­ռա­նում…
Երբ մար­դիկ դեռ պա­տե­րազ­մը չա­վարտ­ված, օ­րեր ա­ռաջ ա­զա­տագր­ված գյու­ղում, ա­վե­րակ­նե­րից քար-քար, ծվեն-ծվեն, բուռ-բուռ բարձ­րաց­նում էին քա­րու­քանդ տու­նը…
Է­լի մեր այդ հին Հա­յաս­տա­նում…
Երբ հա­զար ան­գամ զարկ­ված ու հա­րու­թյուն ա­ռած հրա­մա­նա­տա­րը մար­տա­դաշ­տում զին­վո­րից ա­ռաջ էր…
Երբ թի­կունքն ա­ռա­ջին գիծ էր…
Երբ Շու­շիի որ­բա­նո­ցում մե­ծա­ցա­ծը, չոր­սին թո­ղած, մեկ­նում էր ճա­կատ ու… չէր կա­րող վե­րա­դառ­նալ… Չորս որբ… ա­ռանց որ­բա­նո­ցի…ո՞վ է ի վի­ճա­կի գե­ղե­ցիկ պատ­մու­թյուն­ներ հո­րի­նել:
…Ե­րեք եղ­բայր… հայր ու որ­դի… մի ամ­բողջ ըն­տա­նիք… է­լի՞…
Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյուն… է­լի այդ հին Հա­յաս­տա­նում…
Կա­րո՞ղ ես հրա­ժար­վել…
Ու­նե­ցա­ծից… ե­րե­սուն տար­վա ա­րա­րու­մից… ա­մեն օր­վա մեջ՝ չար­չա­րանք, ցավ, խի­զա­խում… ար­ցուն­քոտ հաց… ար­ժա­նա­պատ­վու­թյուն… որձ
Ապ­րո՛­ղը… Խեն­թե­րի ժա­մա­նա­կը չի ա­վարտ­վում կամ՝ խեն­թե­րը եր­բեք չեն ու­շա­նում… Չե՞ք զգում նրանց տաք, մռն­չոց-շն­չա­ռու­թյու­նը, չե՞ք լսում ա­նընդ­հատ մո­տե­ցող կրակ ոտ­նա­ձայ­նը… դա­սագր­քե­րից դուրս, խղ­ճուկ օ­րենք­նե­րից ու ո­րո­շում­նե­րից ան­դին… մահ­վան հերն ա­նի­ծած… մե­նակ ու միա­սին… չվար­ժեց­վող…
Զին­վո՛ր… ա­ռյուծն էլ ա­ռյուծ է… Իսկ Շու­շիի գե­րեզ­մա­նա­քա­րե­րին խեն­թե­րի պատ­մու­թյունն է… նաև հե­ռու­նե­րից ե­կած… 20-րդ դա­րաս­կզ­բին քա­ղա­քը մու­սուլ­ման­նե­րից պաշտ­պա­նող… ու­սյալ, աշ­խար­հի գոր­ծե­րը մեկ­նող, դժ­բախ­տու­թյուն­նե­րի հա­մար ու­րիշ­նե­րին չմե­ղադ­րող…
-Եղ­բայր, զին­վո­րի նախ­կի­նը ո՞րն է… թող խե­լոք մե­կը բա­ցատ­րի, ի­մա­նանք…
Իսկ եր­կի­րը վեր­քա­ծածկ է… մի ծուն­կը՝ գետ­նին: Ինքն իր մեջ՝ չտե­ղա­վոր­վող: Հա­յաց­քը՝ կորց­րա­ծին…
Կա­րո­տը՝ թոն­րա­հա­ցի թանձր բույր, պա­պե­նա­կան տան հոտ, տա­տիկ­նե­րի գույն-գույն շա­լի ջեր­մու­թյուն… Դի­մա­նա­լը՝ վե­րա­դար­ձի խոր­հուրդ…
ԿԱՄ:
Միտքս՝ պտ­ղա­վոր­վե­լու պատ­րաստ:
Շնոր­հա­վո­րեք: Ա­ռանց եր­կմ­տե­լու: Եվ ան­հաս­կա­նա­լի հպար­տու­թյու­նից չենք խո­սում, ա­րած-թո­ղա­ծից էլ: Ուղ­ղա­կի՝ մե­րոն­ցով: Մենք ու մենք: Զարկ­ված­նե­րի հետ: Դա է ճիշ­տը: Ով էլ բա­րե­հա­ճի ժա­մա­նել, ու­րախ կլի­նենք: Ճիշտ է, էն ա­ռաջ­վա ցն­ծու­թյու­նը չի լի­նի, բայց… մեր տրա­մադ­րու­թյանն ու մտա­ծա­ծին հա­րիր: Հնի ու նո­րի խաչ­մե­րու­կում…
Եվ ո­չի՞նչ, որ ինչ-որ տեղ, ինչ-որ բան մնա­ցել է կի­սատ… Շա­րու­նա­կող էլ չի լի­նե­լու: Հի­շու՞մ եք, հունձքն ա­ռատ է, մշա­կը՝ պա­կաս… Է­լի… վաղն էլ… Գի­տե՞ք, չէ՞, Ա­վան Հա­րյու­րա­պե­տի Ամ­րո­ցը Շու­շիում է… Զորքն էլ՝ 6900… Դա 1700-ա­կա­նի սկզ­բին… Պինդ-պինդ, բարձր-բարձր պա­րիսպ­նե­րին էլ՝ ման­կու­թյունս… Ձեն հա­նեք… Զին­վո­րի նախ­կի­նը ո՞րն է…
Հա­վա­տաք-չհա­վա­տաք, ըն­դու­նեք-չըն­դու­նեք ես հին Հա­յաս­տա­նից եմ գա­լիս… Շու­շիից… Մի՞­թե ի­րա­վունք չու­նեմ հպար­տա­նա­լու…