Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԵՍ ԼՍՈՒՄ ԵՄ ՁԵՐ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ…

Նո­րեկ ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱՆ

Ըն­դա­մե­նը միա­միտ մի հարց. երբևէ փոր­ձե՞լ եք լսել ինչ-որ մե­կի լռու­թյու­նը… Բա­ռի, գույ­նի, հն­չյու­նի այդ հա­ման­վա­գը… Ճախ­րե­լու նման… եր­կն­քից վերև… ժա­մա­նա­կից դուրս…

Տե­սե՛ք, ես լռում եմ… ես՝ ձեր լռու­թյան մեջ… և այն­քա՛ն լավ եմ ձեզ լսում… Չեմ ու­զում ա­սել՝ սի­րում եմ ձեր լռու­թյու­նը… Գի­տե՞ք ին­չու, ա­սեմ, ո­րով­հետև ա­սածս կմ­նա ձեզ­նից հե­ռու, ինչ-որ ծա­ռի տակ, հե­նա­կա­վոր մի նս­տա­րա­նի, ա­մա­յի մի փո­ղո­ցում… որ­տեղ ձիե­րը ծա­մում են ծա­ռե­րի շի­վերն ու տերևնե­րը, որ­տեղ ան­տուն շներ կան ու վա­խե­ցած կա­տու­ներ… որ­տեղ ժա­մա­նա­կը ան­դա­մա­լույծ է… Եվ ես ոչ մե­կին չեմ ճա­նա­չում… Որ­տե՛ղ են մտե­րիմ­ներս, հա­րա­զատ մար­դիկ, հոգ­սա­շատ ու հո­գա­տար ծա­նոթ­ներս…
Կորց­րե՞լ եմ… դեռ ժա­մա­նե­լո՞ւ են… քա­նի՞ դուռ է բաց­վե­լու… Ո՞վ է հե­ղի­նա­կը…
Չխո­սե՛լ… ամ­բո­խը մե՞րկ է… հան­րա­կառ­քե­րը՝ լե­ցո՞ւն…
Կան­գառ­նե­րում ոչ մե­կը չի իջ­նո՞ւմ։ Տա­ռա­պան­քը պա՛տ է… որ­սորդ` ա­մեն ե­կո­ղի հետ շնա­ցող… Քար­կո­ծող­նե­րը զավ­թել են բո­լոր քա­ղաք­ներն ու շե­նե­րը… քար­կոծ­վող չկա… Պա­տե­րի տակ գն­դա­կա­հար­ված ու­րա­խու­թյուն է… լսո՛ւմ եք լռու­թյու­նը… նկա­տե՞լ եք, ձիե­րը տի­րոջ հե­ռա­նա­լուց հե­տո կորց­րել են ա­զա­տու­թյու­նը…
հպար­տու­թյունն էլ, նաև` գե­ղեց­կու­թյու­նը… Ձիե­րի լռու­թյու­նը հո­սում է փո­ղոցն ի վեր… դե­պի ա­կուն­քը, սկիզ­բը՛…
Մի՜ վա­խե­ցիր քեզ վրա ե­կող­նե­րի քա­նա­կից և…
…Մի՜ սպա­նիր… հե­տո չես կա­րո­ղա­նա­լու ապ­րել… հաս­կա­նո՞ւմ ես…
Ռե­նուար, դո՞ւ ես ա­սել, չէ՞, որ պա­տե­րազ­մը մի օր ա­վարտ­վե­լու է, ա­սել ես, երբ փոր­ձում էին քեզ հա­մո­զել, որ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ նկա­րե­լը հա­մա­րյա ան­հաս­կա­նա­լի զբաղ­մունք է… մեղմ ա­սած` հի­մա­րու­թյուն…
Չէ, գի­տեիր, որ չի ա­վարտ­վե­լու… որ պա­տե­րազմ­նե­րը եր­բեք չեն ա­վարտ­վում և չի կա­րե­լի չն­կա­րել…. Դու սխալ­վե՞լ ես… չեմ կար­ծում… քո լռու­թյան մեջ պա­տե­րազմն ա­վե­լի շատ էր, ա­վե­լի կա­տա­ղի… դու չէիր վա­խե­նում…
Հի­մա ար­տիս­տը պար չու­նի ամ­բո­խա­հա­ճո… պոե­տը՝ ստիխ… ա­ռաջ­նոր­դը՝ եր­կիր… Գր­չի տե­րե­րը սե­փա­կա­նաշ­նոր­հել են պա­տե­րազ­մը, ցա­վը, կո­րուս­տը… բա­ցատ չկա… ա­մե­նուր տա­ռա­պան­քին փար­ված տկար մար­մին­ներ են… սու­գը օ­րա­ցու­ցա­յին է…. Ար­տիս­տը լքում է բե­մը… Դե­րա­սա­նը հա­զար դի­մա­կի տակ էլ չի կա­րո­ղա­նում պաշտ­պան­վել… խա­ղը սուտ է, ժպի­տը՝ շի­նած…
Հույ­սը՛… այդ ինք­նա­հա­վան պճ­նա­մո­լը…
Ես վա­ղուց եմ նրան հրա­ժեշտ տվել, ա­ռանց ա­վե­լորդ բա­ցատ­րու­թյուն­նե­րի, սեն­տի­մեն­տի, ուղ­ղա­կի հաս­կաց­րել եմ, որ ինձ խան­գա­րում է ապ­րել… Թե­պետ մեկ-մեկ հայ­տն­վում է իմ ճա­նա­պար­հին, գայ­թակ­ղե­լու փոր­ձեր ա­նում, փա­թաթ­վում ինձ, խոս­տա­նում իր ձեռ­քով իմ ա­ռաջ բա­ցել հենց դրախ­տի դռ­նե­րը…
Ա­սում են, չէ՞, ե­թե այս­քան տխուր չլի­ներ, կա­րե­լի էր ան­գամ ծի­ծա­ղել ա­ռանց ա­մա­չե­լու… լա­ցե­լու աս­տի­ճան…
Գո­նե մե­կը սի­րեր մե­կին, գո­նե մեկն ու մե­կը… Ամ­բո­խա­հա­ճո գա­ղա­փար­նե­րը զվար­ճա­նում են մեր տնե­րում։ Մար­դիկ հայ­տն­վել են բաց ծո­վում… Նո­յյան տա­պա­նը փր­կու­թյուն չէ…
Տի­րոջ միտ­քը մթագ­նե՞լ է…
Է­լի՝ մի սպա­նիր… Գո­նե սի­րիր մեր­ձա­վո­րիդ… քոչ­վոր­նե­րի ա­ղա­ղա­կը երկ­րի դար­պաս­նե­րի ա­ռաջ է, վայ­րե­նի­նե­րի հո­տը` ալ­պիա­կան մա­նու­շա­կի փա­փուկ թեր­թիկ­նե­րին… ծաղ­կա­զարդ դաշ­տե­րը պա­տա­ռո­տող…
Մեր գր­քե­րում պա­տե­րազ­մից բա­ցի ու­րիշ բան չկա, գաղթ, կո­րուստ, հա­մա­տա­րած ողբ է… մեր կտավ­նե­րից մեզ են նա­յում տա­ռա­պյալ, թշ­վառ մար­դիկ… Իսկ ու­րիշ, հե­ռու վայ­րե­րում մար­դիկ արևա­ծա­ղիկ­ներ էին նկա­րում, ծա­ղիկ­ներ՝ ջրե­րի մեջ, պա­րու­հի­ներ, դե­ղին սր­ճա­րան, խո­տի դե­զեր… գե­ղե­ցիկ կին, կար­միր շներ… քան­դա­կում համ­բույր… կյա՛նք պա­տե­րազ­մի ժա­մա­նակ… ամ­բո­խից դուրս… ո՞վ է ճիշ­տը… ո՞վ է սխալն ու տկա­րը… բա­ցատ­րու­թյունն ա­վե­լորդ է…
Ես մինչև չհե­ռա­նամ ինձ­նից, ու­րիշ բան չեմ տես­նե­լու և շա­րու­նա­կե­լու եմ զար­մա­նալ ու դժ­գո­հել աշ­խար­հի ան­տար­բե­րու­թյու­նից… չեմ հաս­կա­նա­լու ինքս ինձ… չեմ ճա­նա­չե­լու ինձ վրա ե­կո­ղին… չեմ տես­նե­լու բա­րե­կա­միս… Չեմ կա­րո­ղա­նա­լու խոս­տո­վա­նել, որ եր­կի­րը շա­լա­կած տա­նե­լը ա­մենևին էլ հե­րո­սու­թյուն չէ…
Ե՞րբ եմ սխալ­վել… հա­րյուր տա­րի ա­ռաջ, հա­զա՞ր… հինգ հա­զա՞ր…
Ե՞րբ եմ հրա­ժար­վել իմ ու­նե­ցա­ծից, ստեղ­ծա­ծից, նվա­ճա­ծից… ո՞վ է ինձ մո­լո­րեց­նո­ղը…
…Ե­րեք ճա­նա­պարհ­նե­րից ոչ մե­կը… և մինչև հի­մա կանգ­նած եմ… ո՞ւմ կամ ին­չի՞ ա­ռաջ… երևի` ընտ­րու­թյան…
Գու­ցե ու­շա­ցե՞լ եմ…. կամ խան­գա­րո՞ւմ եմ… չա­սեմ՝ ում… բո­լո­րին… աշ­խար­հին, հարևա­նիս, ինքս ինձ… խաչ­մե­րու­կը զավ­թել, խան­գա­րում եմ… Չնա­յած երբ էլ ե­կել են, ես վա­ղուց ար­դեն այն­տեղ եմ ե­ղել… ու­զում եմ ա­սել՝ ա­մեն ինչ ինձ­նից հե­տո էր, ինձ­նից ա­ռաջ է­լի ես եմ… և դա ինձ դարձ­րել է ան­հաս­կա­նա­լի՞, չըն­դուն­վո՞ղ, օ­տա՛ր…
Իսկ Մեծ ջու­րը ո­չինչ չի փո­խել, մեղ­քի բա­ցի­լը, Նո­յի շի­նած տա­պա­նում հար­մար տե­ղա­վոր­ված, ե­կել է… Է­լի ա­ռա­ջի­նը ես եմ ցույց տվել նրա բնա­կու­թյան վայ­րը… հե­տո՞…
Աղ­մու­կը հո­շո­տում է …
Տա­պա­նիս հա­մար իջ­նե­լու տեղ չեմ փնտ­րում…
Նախ­կին ար­քա­նե­րի ուր­վա­կան­նե­րը հե­տապն­դում-հա­լա­ծում են մեզ… Ծաղ­րա­ծու­նե­րը մե­նակ են մնա­ցել իշ­խա­նա­կան պա­լատ­նե­րում… քծ­նող լռու­թյուն է…
Լավ։ Ի՞նչ եմ գրե­լու ես, է­լի փոր­ձե­լու եմ ա­մեն տո­ղիս հա­մար ար­դա­րա­նա՞լ ամ­բո­խի ա­ռաջ, բա­ցատ­րել, որ մենք, ինչ­պես միշտ, նույն բանն ենք ա­սում, ինչ­պես միշտ մեր մտ­քերն ու գա­ղա­փար­նե­րը ի­րա­րից չեն տար­բեր­վում, մեր եր­կիրն էլ է նույ­նը, ցավն էլ, անձրևը, ձյու­նը, արևը… բայց ես մի քիչ, կա­րե­լի է ա­սել, տար­բեր­վում եմ, ա­վե­լի ճիշտ` նույն բանն եմ ա­սում, բայց, օ­րի­նա­կի հա­մար, ու­րիշ ձևա­կեր­պում­նե­րով։ Այդ­պես ե­ղել է, այդ­պես էլ լի­նե­լու է հա­վերժ, ո­րով­հետև ինչ ար­վում է, ժո­ղովր­դի հա­մար է ար­վում, ո­րով­հետև բո­լո­րը` քնած, թե` ար­թուն, ժո­ղովր­դի մա­սին են մտա­ծում, ո­րով­հետև ոչ մեկն ա­ռանց ժո­ղովր­դի, օ­րի­նա­կի հա­մար, չի կա­րող ապ­րել։ Իշ­խա­նու­թյունն էլ է ժո­ղովր­դի­նը, եր­կիրն էլ, դաշ­տե­րը, այ­գի­նե­րը, միայն հոգսն ու տա­ռա­պանքն է, որ ոչ մե­կը չի ու­զում տալ խեղճ ու կրակ ժո­ղովր­դին… Դա ար­դեն բա­ցառ­վում է, չի կա­րե­լի, ան­թույ­լատ­րե­լի է, ար­գել­ված…
Ի՞նչ եք կար­ծում, ես կհա­մար­ձակ­վե՞մ այլ բան մտա­ծել, օ­րի­նա­կի հա­մար, ա­սել, որ նախ` հար­կա­վոր է գտ­նել ժո­ղովր­դին և, բան է, ե­թե հա­ջող­վի, ան­պայ­ման հարց­նել` ին­չո՞ւ չեք օգ­տա­գոր­ծում Ձեր իշ­խա­նու­թյու­նը, ըն­կեր, ժո­ղո­վուրդ, ին­չո՞ւ չեք պատ­ժում անհ­նա­զանդ­նե­րին, ան­հա­վատ­նե­րին ու սուտ վկա­յու­թյուն տվող­նե­րին… Ին­չո՞ւ եք այդ­քան հեշտ հանձ­նում Ձեր` եր­բեմ­նի ծաղ­կուն ու շեն տա­րածք­նե­րը, Ձեր պտ­ղա­բեր միտքն ու… Ձեր, ո՞նց ա­սեմ, Ձեր տի­րո­ջը, է­լի` կեց­ցե՛ լռու­թյո՞ւ­նը, այս­պես ա­վե­լի հան­գի՞ստ է, փոր­ձան­քից հե­ռո՞ւ, քո Հայր Աստ­վա՞ծն է քո ու­ղե­կի­ցը։
Են­թադ­րենք խեն­թու­թյունս բռ­նեց ու ա­սա­ցի` Դուք մի քիչ սխալ­վում եք, ա­սա­ցի Դուք միշտ էլ մի քիչ սխալ­վել եք… տար­բե­րու­թյո՛ւ­նը…
Հնա­րա­վոր է նաև հարց­նեմ՝ իս­կա­պե՞ս հա­վա­տում եք, որ Դուք եք իշ­խա­նու­թյու­նը` մե­ծար­գո ժո­ղո­վուր­դը…
Չէ, գործ չու­նեմ, ա­վե­լի լավ է, գնամ, տեր կանգ­նեմ փո­ղոց­նե­րը լց­ված ձիե­րին։ Նրանք չեն կա­րո­ղա­նում ապ­րել ա­նա­զա­տու­թյան մեջ…