[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵ­ԶԱ­ՆԻՑ ՅՈՒ­ՐԱ­ՔԱՆ­ՉՅՈՒ­ՐԸ ԿԱՄ Ա­ՄԵՆ ՄԵ­ԿԸ

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Ի՞նչ եմ ա­րել մինչև հի­մա… Չէ, ի՞նչ եմ ա­նում այ­սօր… Տեղ ու­նե՞մ ժա­մա­նակ կոչ­վող տա­րած­քում, թե՞ ան­զոր ու ա­նի­մաստ կախ­վել եմ նրա կար­կա­տած փե­շե­րից… Ո՞վ է կող­քիս և ո՞ւմ հետ եմ ես… կա­րե­լի է նաև ա­սել՝ մենք։
Խոսքն ա­նընդ­հատ դուրս է վե­րահս­կո­ղու­թյու­նից… և հա­տում է բո­լոր ան­պաշտ­պան սահ­ման­նե­րը… խո­սող­նե­րի օ­րե­ցօր ստ­վա­րա­ցող շար­քե­րը նոր բնագ­ծեր են գրա­վում՝ թու­լաց­նե­լով մեր բա­նա­կա­նու­թյունն ու տե­սո­ղու­թյու­նը։ Ճիշտն ու սխա­լը տար­բե­րող չկա։ Ո­րո­շո­ղը մեկն է, հա­նու­րը շո­շա­փե­լի չէ… Կա­րե­լի է ա­սել՝ կեց­ցե՛ վե­րա­ցա­կա­նը, ան­շո­շա­փե­լին ու ան­տե­սա­նե­լին… Օ­րի­նա­կի հա­մար, նաև՝ ան­տար­բե­րու­թյու­նը…
Բո­լո­րը քա­ղա­քա­կա­նու­թյամբ են զբաղ­ված, բո­լո­րը գի­տեն բո­լոր հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը… Բո­լո­րը կա­րող են հա­զար­նե­րին տա­նել ի­րենց ետևից, ա­ռաջ­նոր­դել, վեր­ջա­պես՝ տի­րու­թյուն ա­նել մեր այս տանջ­ված, Տի­րոջ կող­մից մո­ռաց­ված երկ­րին… Ան­զոր, ա­նուժ, ան­խելք մե­կը չկա… հող մշա­կող, տուն շի­նող, ծանր բե­ռան տակ մտ­նող, եր­կիր շա­լա­կող… Հեշտ բան չէ… ո՞վ է այդ միա­մի­տը։ Բան չու­նեմ ա­սե­լու, տա­րի­ներ ա­ռաջ, օ­րի­նակ, կա­րող էիր գո­նե մի քա­նի­սին գտ­նել, խո­սել հե­տը, կանգ­նել կող­քին, բայց, ա­սում են՝ ե­կել են ու­ժեղ, տրա­մա­բա­նող մար­դու ժա­մա­նակ­նե­րը և նախ­կին մտա­ծո­ղու­թյու­նը զրկ­վել է փրկ­չի իր ա­ռա­քե­լու­թյու­նից… Իսկ ապ­րել ուղ­ղա­կի պար­տա­վոր ենք… Ա­ռան­ձին-ա­ռան­ձին և՝ միա­սին… Նույ­նիսկ, ե­թե չենք ու­զում…
Ինչ­քան մտա­ծում եմ, Տի­րոջ շնորհ­նե­րով օ­ծան Նո­յը մեն-մե­նակ չէր կա­րող նման մի հս­կա տա­պան կա­ռու­ցել։ Դա մե­նա­կի գործ չէր։ Ի­հար­կե, Տի­րոջ ներ­կա­յու­թյամբ ա­մեն ինչ էլ հնա­րա­վոր է, բայց… Ինչ ա­սեմ, մենք մեր բա­ժին տա­պանն այ­սօր միա­սին պի­տի շի­նենք` ա­ռանց ի­րար մե­ղադ­րե­լու, դա­տե­լու և ար­հա­մար­հե­լու… Եվ ա­մեն մեկն իր գոր­ծը պի­տի ա­նի, ուն­կն­դիր վերևից շնորհ­վա­ծին… Ո­րով­հետև էն Մեծ ջու­րը, որ ե­կավ, լավ ու վատ չի նա­յե­լու, ընտ­րու­թյան վրա ժա­մա­նակ չի վատ­նե­լու, տա­նե­լու է բո­լո­րին… Ծառ, ծա­ղիկ, խոտ, սար ու ձոր, ՄԱՐԴ… ո­չինչ և ոչ մե­կը չի փրկ­վե­լու…
Նկա­տե՞լ եք, ընտ­րու­թյուն­նե­րը, մի տե­սակ, շա­տա­ցել են, մենք ա­նընդ­հատ գոր­ծի մեջ ենք, ու­րիշ բա­նի հա­մար ուղ­ղա­կի ժա­մա­նակ չի մնում։ Ընտ­րում ենք նա­խա­գահ, պատ­գա­մա­վոր, հա­մայն­քա­պետ, ա­վա­գա­նու ան­դամ, ար­դեն մեկ-մեկ էլ՝ կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վար… Չեմ կար­ծում, որ դա մեզ չի խան­գա­րում, որ դա չի դան­դա­ղեց­նում մեր ըն­թաց­քը… Հե­տո էլ դպ­րոց­նե­րում ա­շա­կերտ­նե­րը տնօ­րեն ու դաս­ղեկ կընտ­րեն, դա­սա­րա­նի ա­վագ, ու­սու­ցիչ… և է­լի կմո­ռա­նան ՏԱ­ՊԱ­ՆԻ մա­սին… Գյուղն էլ է բա­ժան­վում մի քա­նի բե­կո­րի, դպ­րոցն էլ, եր­կիրն էլ… նաև՝ մար­դը… գեր­դաս­տա­նը… Չա­սեք դե­մոկ­րա­տիա­յից բան չեմ հաս­կա­նում և դեմ եմ ժո­ղովր­դի ընտ­րու­թյուն կա­տա­րե­լու ի­րա­վուն­քին…
Մեր շատ-շա՛տ շե­ներ մինչև հի­մա պատ­կա­ռան­քով են խո­սում ի­րենց եր­բեմ­նի նա­խա­գահ-ա­ռաջ­նոր­դի մա­սին, ով­քեր 15-20 տա­րի հա­մայնք էին ղե­կա­վա­րում, մշա­կույ­թի տուն ու դպ­րոց կա­ռու­ցում, գյու­ղի պա­հեստ­նե­րը լց­նում, հի­վան­դի ու ան­ճա­րի մա­սին մտա­ծում… Եվ նրանք ըն­տր­ված չէին, նրանք նշա­նակ­ված էին և, չեր­կմ­տեմ ա­սել, ճիշտ էին նշա­նակ­ված, գյուղն էլ բա­ժան-բա­ժան չէր… Պապս ա­սում էր՝ հող էինք փնտ­րում, մշա­կե­լու հա­մար… մի ափ ան­տեր հող չկար, ամ­բողջ գյու­ղում պա­րապ մե­կին չէիր գտ­նի…
Կոլ­խո­զի նա­խա­գահն էլ հա­վա­սար բո­լո­րի նա­խա­գահն էր… Բո­լո­րից վաղ զարթ­նում, բո­լո­րից ուշ քնում էր… Տատս դժ­գո­հում էր՝ քո Ա­շոտ պա­պը տան ե­րես չէր տես­նում…
Ու­զում եմ ա­սել՝ ինչ­քան շատ ընտ­րու­թյուն­ներ, սխալ­վե­լու այն­քան լայն հնա­րա­վո­րու­թյուն­ներ։ Կար­ծում եմ, ոչ մե­կը ցան­կու­թյուն ու տրա­մադ­րու­թյուն չու­նի ժխ­տել, որ ժո­ղո­վուր­դը անս­խա­լա­կան չէ… թե­պետ մեզ միշտ էլ հա­կա­ռակն էին հա­մո­զում, և մինչև հի­մա դա մեծ պա­հան­ջարկ ու­նե­ցող ու լավ էլ կի­րառ­վող զի­նա­տե­սակ է…

Ժո­ղո­վուր­դը միշտ ճիշտ է… Ժո­ղո­վուրդն է ո­րո­շո­ղը… Այ­սինքն` նաև ես։ Մեր հարևա­նը, քա­ղա­քի ա­մե­նա­ծայ­րին ապ­րող ծե­րու­նին, ծաղ­կա­վա­ճա­ռը, աշ­խար­հի կենտ­րոնն իր դու­քա­նը հա­մա­րո­ղը, ա­մեն տա­րի նոր կու­սակ­ցու­թյան դռ­ներ ծե­ծո­ղը, հե­ռու­նե­րից մեզ ապ­րել սո­վո­րեց­նող­նե­րը, ան­գամ մի ծառ չտն­կած­նե­րը… հա­մա­ձայ­նեք, որ միա­միտ է հն­չում, և մենք կորց­նում ենք բո­լոր գույ­նե­րը…
Ե­րա­նի՛ նրան, ով կկա­րո­ղա­նա եր­կա­թե գոց դար­պաս­ներ դնել ժո­ղովր­դին մո­լո­րու­թյան տա­նող բո­լոր ճա­նա­պարհ­նե­րին և կհ­րա­ժար­վի իր մեր­ձա­վո­րին նո­րից ու նո­րից գայ­թակ­ղե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից։
Ա­հա ես, ե­կել եմ ա­ռաջ­նոր­դե­լու… Ծա­ռա­յե­լը սուտ է… Ես ձեզ­նից մեկն եմ… քծ­նանք-գո­ռո­զամ­տու­թյուն… Ես… դուք… մենք… խաղն ա­վարտ չու­նի… Նոր խա­ղա­ցո­ղը նույն հինն է, ա­վե­լի նո­րը՝ ա­վե­լի հի­նը… այս տա­րած­քում ա­մեն ինչ ան­փո­փոխ է…
Է­լի չա­սեք ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նից բան չեմ հաս­կա­նում… ա­զա­տու­թյունն էլ իմ թշ­նա­մին է…
Գործ ա­նե­լու ժա­մա­նակ­նե­րից ա­նընդ­հատ հրա­ժար­վե­լու մեջ ես, օ­րի­նա­կի հա­մար, ո՜չ ա­զա­տու­թյուն եմ տես­նում, ո՜չ էլ, բնա­կա­նա­բար, մեր բա­նա­կա­նու­թյու­նը զավ­թած և ցաք ու ցրիվ ա­նող ժո­ղովր­դա­վա­րու­թյուն։
Ու­շունց տալն էլ հե­րո­սու­թյուն չէ… Ոչ էլ՝ պատ­ժել-հա­լա­ծե­լը… Հի­շո՞ւմ եք, սո­վո­րա­կան ան­տա­ռա­պա­հի պաշ­տո­նը ձիա­վո­րի աս­տի­ճա­նի հասց­րած Մաթևո­սյա­նի հե­րո­սին… Տե՛­րը…
Հի­մա ին­չո՞ւ ե­րա­նի տանք ՎԻ­ԼԻ­ՍԻ ժա­մա­նակ­նե­րին… Կոլ­խո­զի նա­խա­գա­հի ծա­ռա­յո­ղա­կա­նը… կոլ­խո­զի­նը… Ա­մեն մարդ իր գործն էր ա­նում, խոզ պա­հողն իր խոզն էր պա­հում, կթ­վորն իր կովն էր կթում, խա­ղո­ղա­գործն իր այ­գին էր մշա­կում… Գյուղն ա­ռա­վո­տյան դա­տարկ­վում էր, մայ­րա­մու­տին` լց­վում… Եվ կոլ­խո­զի նա­խա­գա­հից խո­սե­լու ժա­մա­նակ չէր մնում… Ի՞նչ ա­սեին… Ա­սեին, որ ի՛նչ… որ իս­կա­կան նա­խա­գա­հը խո­զա­պահ Պո­ղո՞սն է, թե՝ տար­րա­կա­նի հա­զար տար­վա ու­սու­ցիչ ըն­կեր… չեմ կար­ծում, որ ա­նու­նը կարևոր է… Չէին ա­սի՞ մար­դուն հար­կա­վոր է տա­նել հո­գե­բույ­ժի մոտ… և այդ նույն վի­լի­սով էլ, ա­ռանց ժա­մա­նակ կորց­նե­լու կհասց­նեին… Դե, գնա, քեզ հա­մար նա­խա­գահ գտիր… Դե, ա­սեք, որ դա մար­դու ի­րա­վունք­նե­րի ոտ­նա­հա­րում է… որ յու­րա­քան­չյուրն էլ ի­րա­վունք ու­նի ար­տա­հայտ­վե­լու, կար­ծիք հայտ­նե­լու, բնա­կա­նա­բար, ե­թե պա­հանջ­վի, նաև՝ ընտ­րե­լու… Եվ­րո­պա­կան դա­տա­րան կա, բան կա, մար­դիկ մտա­ծում են, օգ­նում, կանգ­նում կող­քիդ… հաս­կաց­նում, որ մե­նակ չես…
Բայց՝ վերևում Աստ­ված, ներքևում` կոլ­խո­զի նա­խա­գահ… կնի­քը գր­պա­նում, վի­լի­սը՝ տա­կը (դրա­նից ա­ռաջ էլ` ձին), գյուղն էլ՝ շա­լա­կին…
Հի­մա՝ ա­մեն մեկն իր հա­մար։ Հա­մայն­քը չի ամ­բող­ջա­նում։ Փո­ղո­ցի կենտ­րո­նում ըն­կած քա­րը վերց­նող չկա։ Իմ դուռ-դար­պա­սից այն կողմ ինձ բա­ցար­ձա­կա­պես չի հե­տաք­րք­րում։ Ես պար­տա­վոր չեմ։ Ին­չո՞ւ ես։ Ա­վե­լին՝ հի­մա դրա ժա­մա­նա­կը չէ։ Ե­թե պապս կամ` ցան­կա­ցած կոլ­խո­զի նա­խա­գահ, մի հրաշ­քով հայ­տն­վեր ու ա­սեր օր­վա գոր­ծը վաղ­վան չեն թող­նի, մար­դիկ կծի­ծա­ղեին.
-Ընդ­հա­կա­ռա­կը, ըն­կեր նա­խա­գահ, այդ­պես չա­րե­ցիր, վա­ղը ա­նե­լիք չես ու­նե­նա…
Էլ չշա­րու­նա­կեմ… ա­նի­մաստ է… ա­վե­լի լավ է գնամ դար­պասս ներ­կեմ, ժան­գը նո­րա­նոր տա­րածք­ներ է գրա­վում…