[ARM]     [RUS]     [ENG]

Ո՞Վ Է ՍԱՅ­ԼԸ ՏԵ­ՂԻՑ ՇԱՐ­ԺԵ­ԼՈՒ...

Հաշ­վեք՝ ո­չինչ էլ չեմ ա­սել

Չէ, քա­ղա­քա­կան հար­ցե­րին չենք մո­տե­նա­լու, ոչ էլ ա­վե­լորդ փոր­ձեր ենք ա­նե­լու ինչ-որ մե­կի կա­տա­րա­ծը գնա­հա­տե­լու, ըն­դու­նե­լու կամ՝ չըն­դու­նե­լու։ Փի­լի­սո­փա­յե­լու ցան­կու­թյուն էլ չկա, ոչ էլ, օ­րի­նա­կի հա­մար, տրա­մադ­րու­թյուն։ Կա­րե­լի է ա­սել՝ դրա ժա­մա­նա­կը չէ։ Թե­պետ այ­սօր ինչ ու­զում ես ա­նել, ա­սում են դրա ժա­մա­նա­կը չէ։ Ա­սողն էլ կող­քիդ ապ­րողն է, հարևանդ, գոր­ծըն­կերդ, բա­րե­կամդ… բո­լո­րը… Քանդ­վա­ծը շի­նե­լու, քա­րը քա­րին դնե­լու, բակն ու թա­ղա­մա­սը մա­քուր պա­հե­լու, ծառ տն­կե­լու, փո­ղոց­նե­րը շնե­րից, ձիե­րից ու տար­բեր կեն­դա­նի­նե­րից ա­զա­տագ­րե­լու, ան­կեղծ խոսք ա­սե­լու ժա­մա­նա­կը…

Հնա­րա­վոր է՝ սխա­լը ես եմ և այդ ժա­մա­նակ կոչ­վա­ծից ո­չինչ չեմ հաս­կա­նում, ա­վե­լի հս­տակ՝ մնա­ցել եմ հե­ռու-հե­ռա­վոր ան­ցյա­լում և փոխ­վե­լու, մյուս­նե­րին հաս­նե­լու մտադ­րու­թյուն բա­ցար­ձա­կա­պես չու­նեմ։ Չեր­կա­րեց­նեմ, դրա ժա­մա­նա­կը չէ։ Հա­զար ու մի դարդ ու ցավ մեր ա­ռաջ՝ կու­տակ-կու­տակ, մենք ե­կել, փո­ղոց մաք­րե­լուց, ծառ տն­կե­լուց ենք խո­սում։ Մի տե­սակ ծի­ծա­ղե­լի էլ է, ե­թե չա­սեմ` անտ­րա­մա­բա­նա­կան։ Երևի մտա­ծել եք, թե ինչ է հար­կա­վոր կար­գին ապ­րե­լու հա­մար, նաև ու­րիշ­նե­րի կար­ծիքն ենք փոր­ձել ի­մա­նալ. ձեր հա­րա­զատ­նե­րի, մտե­րիմ­նե­րի ու ծա­նոթ­նե­րի։ Իսկ գի­տե՞ք՝ ես ինչ եմ մտա­ծում։ Ա­սեմ։ Ե­թե, օ­րի­նա­կի հա­մար, մե­զա­նից յու­րա­քան­չյու­րը կի­սատ չթող­նի իր գոր­ծը` մտա­ծե­լով, որ արևի տակ ա­մե­նա­կարևո­րը հենց իր ա­րածն է, և ա­ռանց դրա Եր­կիր մո­լո­րակն ուղ­ղա­կի կգ­լոր­վի, կընկ­նի ծո­վը, մեր կյան­քում, հաս­տատ, ինչ-որ բան կփոխ­վի։ Մի քիչ այ­սօր, մի քիչ վա­ղը, մյուս օ­րը, ա­նընդ­հատ…
Մեզ­նից հե­ռու-հեռ­վում գտն­վող, զար­գա­ցած, լավ-լավ եր­կր­նե­րում, փո­ղոց մաք­րո­ղից մինչև երկ­րի ղե­կա­վար, այդ­պես են։ Տուն կա­ռու­ցող, մե­քե­նա ար­տադ­րող-վե­րա­նո­րո­գող, ճա­նա­պարհ շի­նող, կաթ­նամ­թերք մա­տու­ցող, գիրք գրող ու ու­սու­ցիչ, ֆիլմ նկա­րա­հա­նող… թե­րա­ցող չկա… Մեկը թե­րա­ցավ, ա­մեն ինչ կխառն­վի… Ար­ժա­նա­պատ­վու­թյան հարց է։
Նման մի հս­կա երկ­րում եմ տե­սել։ Քա­ղա­քի կենտ­րո­նա­կան փո­ղոց­նե­րից մե­կում ջրա­տա­րը վթար­վել էր, և ջու­րը հե­ղե­ղել էր ամ­բողջ փո­ղո­ցը… Բայց երբ ըն­դա­մե­նը մեկ ժամ անց անց­նում էի այդ նույն փո­ղո­ցով, վթա­րի հետքն ան­գամ չկար։ Մաս­նա­գետ­նե­րը հասց­րել էին նույ­նիսկ աս­ֆալ­տա­պա­տել քանդ­ված տա­րած­քը… Ան­հա­վա­տա­լի՞ է։ Մեզ հա­մար՝ ա­յո։ Իսկ այդ մեծ քա­ղա­քի բնա­կիչ­նե­րի հա­մար՝ այլ կերպ չէր էլ կա­րող լի­նել։ Պա­տաս­խա­նա­տու­նե­րը կպատժ­վեին, աշ­խա­տա­տե­ղից կզրկ­վեին, իսկ հա­մա­պա­տաս­խան կազ­մա­կեր­պու­թյու­նը կզրկ­վեր հե­տա­գա պատ­վեր­նե­րից։
Կա­րո՞ղ եմ, չէ՞, ա­սել, որ ան­կարևոր գործ գո­յու­թյուն չու­նի, ոչ էլ, երևի` ան­կարևոր մե­կը։ Ուղ­ղա­կի լավ չենք աշ­խա­տում, տիկ­նայք ու պա­րո­նայք, թե­րա­նում ենք, չենք կարևո­րում մեր գոր­ծը, չենք կա­րո­ղա­նում թող­նել անձ­նա­կա­նի տա­րած­քը… Գի­տե՞ք ին­չու, ո­րով­հետև ի վի­ճա­կի չենք սի­րել… ո­րով­հետև շատ-շա՛տ վա­ղուց սե­փա­կա­նաշ­նոր­հել ենք ցա­վը, չար­չա­րան­քը, պա­տե­րազ­մը, սու­գը և ա­նընդ­հատ սպա­սում ենք մխի­թա­րո­ղի, օգ­նո­ղի, մեր կող­քին կանգ­նո­ղի ու մեր ձեռ­քը սեղ­մո­ղի… մե­նա­կու­թյան զգա­ցումն ա­մե­նուր ու ա­մեն ժամ հետևում է մեզ՝ մեզ զր­կե­լով մե­նակ խի­զա­խե­լու, ճախ­րե­լու, պա­տե­րազ­մե­լու, շե­նաց­նե­լու, նաև ապ­րե­լու շնորհ­նե­րից ու հնա­րա­վո­րու­թյու­նից, ցն­ծու­թյուն-ե­րա­նու­թյու­նից։ Ին­չո՞ւ…
Մեկն ա­սում է՝ մենք ար­ժան չենք սի­րո, մյու­սը հա­մա­րյա չի կաս­կա­ծում, որ ա­մեն ին­չում մե­ղա­վո­րը իշ­խա­նա­վորն է, մեկ ու­րի­շը սի­րում է օ­րու­գի­շեր կրկ­նել, որ եր­կի­րը եր­կիր չէ, չոր­րոր­դին չես կա­րող հա­մո­զել, որ մե­ղա­վոր ենք բո­լորս, որ մեր ան­տար­բե­րու­թյու­նից ու ծու­լու­թյու­նից է այս ա­նո­րոշ, կա­րե­լի է ա­սել՝ կան­գառ­նե­րով ըն­թաց­քը… Բո­լո­րը սխալ են, ա­նազ­նիվ, ան­բան ու ծույլ, բա­ցի ինձ­նից։ Միայն ես կա­րող եմ սայ­լը տե­ղից շար­ժել, միայն ես գի­տեմ մեծ ջրե­րից ու այ­լա­զան ա­ղետ­նե­րից պաշտ­պան­վե­լու հնարքն ու ձևը, միայն ու միայն ինձ կա­րե­լի է վս­տա­հել, վեր­ջա­պես՝ ես եմ Փր­կի­չը…
Մեր բա­կում, մե­ծի ու փոք­րի կար­ծի­քով, տա­րօ­րի­նակ մե­կը կար։ Տար­վա բո­լոր ե­ղա­նակ­նե­րին, շա­բաթ­վա բո­լոր օ­րե­րին, օր­վա բո­լոր ժա­մե­րին պար­տա­դիր լայ­նեզր գլ­խար­կով էր, կոս­տյում-փող­կա­պով։ Աչ­քերդ բա­ցում ես, նա ար­դեն շր­ջում էր թա­ղա­մա­սում, ե­րե­կո­յան, երբ էլ վե­րա­դառ­նաս, նա է­լի այն­տեղ է։ Տունն էլ այն­քան փոք­րիկ էր, այն­քա՛ն փոք­րիկ էր, որ բա­կի ոչ մի կե­տից, թա­ղա­մա­սի տնե­րից ոչ մե­կի պատշ­գամ­բից չէր երևում` չնա­յած պա­րիսպ­ներ հա­մա­րյա չու­ներ։
Եվ գի­տե՞ք ին­չով էր ամ­բողջ օ­րը զբաղ­ված մեր թա­ղա­մա­սի այդ տա­րօ­րի­նա­կը։ Ա­սեմ։ Մե­կը, օ­րի­նա­կի հա­մար, ծառ էր տն­կում, նա կող­քին կանգ­նած էր։ Բնա­կա­նա­բար, ո՜չ օգ­նե­լու հա­մար։ Նա իր պարտքն էր հա­մա­րում խոր­հուրդ­ներ տա­լը։ Մի ան­գամ նույ­նիսկ մի քա­նի հո­գու ներ­կա­յու­թյամբ ա­սել էր, որ ին­քը հենց դրա հա­մար էլ ա­րար­ված է։ Ճիշտ է, այդ պա­հին հա­վաք­ված­նե­րից յու­րա­քան­չյու­րի պռո­շից ծի­ծա­ղի մի փոք­րիկ փունջ է կախ­վել, բայց մար­դը դա «չի տե­սել» և շա­րու­նա­կել էր իր «աստ­վա­ծա­հա­ճո» գոր­ծը։ Միայն նա գի­տեր, թե ծառ տն­կե­լու հա­մար փո­սը ինչ խո­րու­թյամբ պետք է փո­րել, ինչ­պես պետք է շա­րել պա­տը, բոս­տա­նը փր­կել մո­լա­խո­տից, թեյ պատ­րաս­տել, միս խո­րո­վել, կին ա­րա­րա­ծին սեր խոս­տո­վա­նել, ե­րե­խա­նե­րին դաս­տիա­րա­կել… Եվ նա իր խոր­հուրդ­նե­րով մտ­նում էր դպ­րոց, ման­կա­պար­տեզ, հաս­նում քա­ղա­քա­պե­տա­րան, խոր­հր­դա­րան, նա­խա­գա­հի նս­տա­վայր…
Բայց ին­քը ոչ ե­րե­խա ու­ներ, ոչ կին, ոչ ծառ էր տն­կում, ոչ էլ պատ էր շա­րում… Նրա­նը իր փա­ռա­հեղ, աշ­խար­հաս­տեղծ խոր­հուրդ­նե­րով մարդ­կանց հո­գին հա­նելն էր… ո­րով­հետև նա ա­մեն ինչ գի­տեր…
Հի­մա մենք ենք… բայց մի մեծ տար­բե­րու­թյուն կա մեր և մեր այդ թա­ղի խոր­հր­դա­տուի միջև, ամ­բողջ թա­ղա­մա­սում նա միակն էր, ե­զա­կի մե­կը, երևի նաև` ամ­բողջ քա­ղա­քում… Այ­սօր բո­լորս այդ գոր­ծով ենք զբաղ­ված և, պետք է խոս­տո­վա­նել, մաս­նա­գի­տու­թյունն այդ մշա­կել, հասց­րել ենք կա­տա­րե­լու­թյան…
Հի­վանդ է… տա­րեք Երևան, մե­քե­նան տե­ղից չի շարժ­վում… տա­րեք Երևան, հե­ռուս­տա­ցույ­ցի էկ­րա­նը չի բաց­վում… տա­րեք Երևան… տուն շի­նող, տուն վե­րա­նո­րո­գող վար­պետ է պետք… բե­րեք Երևա­նից… ո­րա­կյալ թերթ եք ու­զում տպագ­րել… միայն Երևա­նում…
Այս­տեղ բո­լո­րը խոր­հր­դա­տու են…
Իսկ սայ­լը՞… ո՞վ է գո­նե տե­ղը փո­խե­լու…