[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԲ ՊԱ­ՏԵ­ՐԱԶ­ՄԻՆ ՀԵ­ՏԵ­ՎՈՒՄ ԵՍ ՀԵՌ­ՎԻՑ

Վա­ղուց ար­դեն գաղտ­նիք չէ, որ ռազ­մի դաշ­տում հաղ­թե­լու հա­մար բա­վա­րար չէ ու­նե­նալ մար­տու­նակ բա­նակ, հե­րոս կռ­վող զին­վոր և ան­գամ ժա­մա­նա­կա­կից զի­նա­տե­սակ­ներ: Մենք ապ­րում ենք ժա­մա­նակ­նե­րում, երբ հա­կա­մար­տու­թյան մեջ ներ­քաշ­ված կող­մե­րի հա­մար պատ­մա­կան, ի­րա­վա­կան, հու­մա­նի­տար փաս­տերն աղ­ճատ­վում ու ար­ժեզ­րկ­վում են ֆեյ­քե­րով ու լայ­քե­րով, լայ­վե­րով ու քա­ղա­քա­կան դաշ­տի դե­րա­կա­տար­նե­րի դե­րա­սա­նա­կան ան­բա­սիր խա­ղով, երբ փաս­տերն ու ի­րա­կա­նու­թյունն ան­դառ­նա­լիո­րեն կորց­րել են եր­բեմ­նի նշա­նա­կու­թյու­նը: 

Այ­սօր­վա և ե­րեկ­վա ի­րա­կա­նու­թյունն է նաև, երբ պե­տու­թյան հա­մար գեր­կարևոր ընտ­րու­թյուն­նե­րին հան­րու­թյու­նը կողմ­նո­րոշ­վում է է­մո­ցիա­նե­րով, ո­րոնք ձևա­վոր­վում են հա­մա­ցան­ցի օգ­նու­թյամբ: Նույն մտ­քե­րի տի­րա­կա­լի ջան­քե­րով «տե­ղե­կատ­վա­կան անվ­տան­գու­թյուն» հաս­կա­ցու­թյու­նը պետք ե­ղած պա­հե­րին գոր­ծածվե­լով` շատ հա­ճախ այն պատ­կե­րա­վոր ար­տա­հայ­տու­թյուն է դառնում միայն, մինչ­դեռ զար­գա­ցող ի­րո­ղու­թյուն­նե­րի պայ­ման­նե­րում այն պետք է հա­վա­սար դի­տարկ­վեր ռազ­մա­կան, քա­ղա­քա­կան ու տն­տե­սա­կան անվ­տան­գու­թյան խն­դիր­նե­րի հետ: Աշ­խար­հում գլո­բալ տե­ղե­կատ­վա­կան հա­սա­րա­կու­թյուն էր ձևա­վոր­վում, բազ­մա­թիվ փոր­ձա­գետ­նե­րի պնդումները, որ հատ­կա­պես փոքր եր­կր­նե­րի հա­մար դա պե­տա­կան ինք­նիշ­խա­նու­թյան կորս­տով է հղի, մատնված էր անուշադրության:
Այ­սօր ողջ աշ­խար­հը մտասևեռ ռուս-ուկ­րաի­նա­կան ռազ­մա­գոր­ծո­ղու­թյուն­նե­րին է հետևում, ո­րոնք ձգ­վում են ար­դեն եր­կու ա­միս: Փաս­տա­ցի մարդ­կու­թյու­նը եր­րորդ աշ­խար­հա­մար­տի սո­ղա­ցող ըն­թաց­քի ա­կա­նա­տե­սը կամ մաս­նա­կիցն է: Ուկ­րաի­նա­յում բռնկ­ված մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը ևս մեկ ան­գամ ա­պա­ցու­ցե­ցին, որ այ­սօր պա­տե­րազմ­ներն ըն­թա­նում են ոչ միայն և ոչ այն­քան մար­տի դաշ­տում, որ­քան այն­տեղ, որ­տեղ բնավ լսե­լի չեն դղր­դա­ցող եր­կն­քի, հրե­տա­նու ու ար­կե­րի աղ­մու­կը, տագ­նա­պի սու­լոցն ու պա­տե­րազ­մի` ցա­վա­լիո­րեն մեզ ծա­նոթ շատ այլ ար­տա­հայ­տու­թյուն­ներ, ո­րոնք ստի­պում են ցավ ապ­րել ծանր պա­տե­րազ­մի մեջ հայ­տն­ված եր­կու կող­մի հա­մար էլ: Այս պա­տե­րազ­մը մե­րը չէ, բայց ե­թե կող­մե­րից մե­կին օգ­նու­թյան են շտա­պել նաև ադր­բե­ջան­ցի վարձ­կան­ներ, ու­րեմն, այն­տեղ ինչ-որ չա­փով նաև մեր հե­տաք­րք­րու­թյուն­ներն են ներգրավված, ու դա չի կա­րող մեզ ան­տար­բեր թող­նել: Ուշագրավն ու հատկան­շա­կանն այն է, որ այդ ողջ ըն­թաց­քում և մինչև այդ ՌԴ կող­մից տե­ղե­կատ­վա­կան անվ­տան­գու­թյանն ուղղ­ված գրեթե բոլոր քայ­լե­րը ու­ղե­ցույց կա­րող են դառ­նալ չա­վարտ­վող պա­տե­րազ­մա­կան ի­րա­կա­նու­թյան մեջ գտն­վող, բայցև` խիստ ժո­ղովր­դա­վա­րա­կան հո­վե­րով տար­ված բո­լոր եր­կր­նե­րի հա­մար: Դեռևս փետր­վա­րի վեր­ջին ՌԴ պե­տա­կան վե­րահս­կողական մար­մին­նե­րը երկ­րի տա­րած­քում ար­գե­լա­փա­կե­ցին այն բո­լոր մե­դիա հար­թակ­ներն ու ին­տեր­նետ ռե­սուրս­նե­րը, ո­րոնք ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վայ­րե­րի, բնա­կիչ­նե­րի ու նաև զին­վոր­նե­րի մա­հե­րի մա­սին տե­ղե­կու­թյուն­ներ էին տա­րա­ծում։ Պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ա­ռա­ջին օ­րե­րին օգ­տա­տե­րե­րի հա­մար մուտ­քը սոց­ցան­ցեր զգա­լիո­րեն դան­դա­ղել էր, իսկ մար­տի սկզ­բից դրանց մեծ մասն այլևս ան­հա­սա­նե­լի էր:
Ակ­նա­ռու փաստ է նաև այն, որ հետ­խոր­հր­դա­յին տա­րած­քի եր­կր­նե­րում մինչ այդ բռնկ­ված և ոչ մի պա­տե­րազ­մում քա­րոզ­չա­կան այս­պի­սի հզոր հնարք­ներ գոր­ծի չեն դր­վել: Կող­մերն ա­նընդ­հատ ոչ միայն ա­վե­րակ­ներ ու ոչն­չաց­ված զին­տեխ­նի­կա են ցու­ցադ­րում, նրանք չեն խոր­շում ոչ վաղ ան­ցյա­լում պա­տե­րազմ վա­րե­լու մի­ջազ­գա­յին կար­գով ար­գել­ված` ա­հա­սար­սուռ պա­րու­նա­կու­թյամբ տե­սա­րան­ներ, դիակ­ներ՝ որ­պես դիակ­ներ կամ ող­բա­ցող մարդ­կանց ներ­կա­յաց­նող դե­րա­սան­ներ ու այլ բեմադրություններ ներ­կա­յաց­նե­լուց: Ուկ­րաի­նա­կան կող­մին այս ա­մե­նը տա­րա­ծե­լու և հաս­տա­տե­լու հար­ցում մեծ օ­ժան­դա­կու­թյուն են ցու­ցա­բե­րում գրե­թե ողջ Արևմուտքն ու ԱՄՆ-ն՝ ներ­կա­յաց­նե­լով այդ պե­տու­թյու­նը որ­պես ռու­սա­կան ագ­րե­սիա­յի զոհ, ո­րը հե­րո­սա­բար կռ­վում է և ու­նի հաղ­թա­նա­կի ի­րա­կան հնա­րա­վո­րու­թյուն:
Ռու­սա­կան կողմն ար­տա­քին աշ­խար­հում հա­մա­կիր­նե­րի ա­վե­լի նոսր բա­նակ ու­նի, սա­կայն փոր­ձում է հաղ­թել ժո­ղովր­դի՝ պե­տու­թյան ղե­կա­վա­րու­թյա­նը սա­տա­րե­լու, նրա հետ միա­կամ ու միա­կար­ծիք լի­նե­լու մթ­նո­լորտ ձևա­վո­րե­լու հար­ցում: ՌԴ-ն հմ­տո­րեն և ոչ միայն ներ­քին լսա­րա­նի հա­մար (այն­պես, որ հան­րու­թյու­նը դժ­վա­րա­նա ան­գամ դրանք տար­բե­րել) ծայ­րաս­տի­ճան թա­փան­ցի­կաց­րեց քա­րոզ­չու­թյու­նը լրագ­րու­թյու­նից, պատ­մու­թյու­նից, մշա­կույ­թից, սո­ցիա­լա­կան թե­մա­նե­րից տար­բե­րա­կող ­գի­ծը: Դաշ­նա­յին հե­ռուս­տաա­լիք­ներն ու մա­մու­լը Ռու­սաս­տա­նի բազ­մազգ բնակ­չու­թյան՝ հան­րու­թյան մեջ համ­բավ ու հե­ղի­նա­կու­թյուն ու­նե­ցող ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի օգ­նու­թյամբ կա­րո­ղա­ցան փո­խել նաև հան­րու­թյան` հա­տուկ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյու­նը կաս­կա­ծի տակ առ­նող հատ­վա­ծի ե­րե­րա­ցող դիր­քո­րո­շու­մը` ներ­կա­յաց­նե­լով այն որ­պես ան­խու­սա­փե­լի ու այ­լընտ­րանք չու­նե­ցող մի­ջոց: Պա­տե­րազ­մի ա­ռա­ջին իսկ օ­րե­րին տա­րած­քում ար­գե­լա­փակ­վե­ցին ան­կախ հա­մար­վող լրատ­վա­մի­ջոց­նե­րը և մի­ջազ­գա­յին խո­շոր լրատ­վա­կան գոր­ծա­կա­լու­թյուն­նե­րի ռու­սա­կան բա­ժին­նե­րը և ան­վան­վե­ցին օ­տա­րեր­կրյա գոր­ծա­կալ­ներ։
Այն, որ ռուս-ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տու­թյու­նը ռազ­մա­կան փուլ թևա­կո­խե­լու պա­րա­գա­յում Ուկ­րաի­նա­յին, ըստ ա­մե­նայ­նի, ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րող պե­տու­թյուն­նե­րի թի­վը շատ մեծ է լի­նե­լու, հայտ­նի էր դեռևս 2013-14 թթ. մայ­դա­նյան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի օ­րե­րին, սա պրագ­մա­տիկ հա­մակ­րանք է, աշ­խար­հը «դե­մո­կ­րա­տաց­նե­լու» ջա­տա­գով գեր­տե­րու­թյուն­նե­րի կող­մից վա­ղուց կի­րառ­վող մար­տա­վա­րու­թյուն, ո­րի գլ­խա­վոր թի­րախն այդ ճա­նա­պա­հին որ­պես մեծ խո­չըն­դոտ գնա­հատ­վող ՌԴ-ն է: Այս հա­մա­տեքս­տում զար­մա­նա­լի ու ան­հաս­կա­նա­լի է հա­մաշ­խար­հա­յին ճա­նա­չում ու­նե­ցող գրող­նե­րի, կի­նո­ռե­ժի­սոր­նե­րի ու գոր­ծա­րար­նե­րի ինք­նա­մո­ռաց սերն Ուկ­րաի­նա­յի ու ա­տե­լու­թյու­նը` ՌԴ հան­դեպ: Բրի­տա­նա­ցի և ա­մե­րի­կա­ցի մի շարք ռե­ժի­սոր­ներ ար­դեն հայ­տա­րա­րել են Ուկ­րաի­նա­յի մա­սին ֆիլմ նկա­րե­լու մա­սին, ա­վե­լին՝ հան­րա­հայտ ա­մե­րի­կա­ցի կի­նո­դե­րա­սան և ռե­ժի­սոր Շոն Փե­նը ռուս-ուկ­րաի­նա­կան առ­ճա­կա­տու­մից օ­րեր ա­ռաջ էր հա­սել Կիև և այն­տե­ղից էր հետևում ռազ­մա­գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ըն­թաց­քին: Արևմտյան լրատ­վա­մի­ջոց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը գրե­թե ա­մեն­ժա­մյա պար­բե­րա­կա­նու­թյամբ Ուկ­րաի­նա­յից զգա­յա­ցունց ռե­պոր­տաժ­ներ են հրամց­նում եվ­րո­պա­ցի նր­բա­կիրթ հե­ռուս­տա­դի­տո­ղին` ա­ռա­ջաց­նե­լով ցա­սում և վր­դով­մունք Ռու­սաս­տա­նի հան­դեպ: Ուկ­րաի­նա­կան մա­մու­լը հե­ղեղ­ված է Հո­լի­վու­դի մի քա­նի հա­րյուր հայտ­նի­նե­րի ռու­սա­տյաց գրա­ռում­նե­րով, այն­տեղ են նաև հայ­կա­կան ար­մատ­նե­րով երգ­չու­հի Շե­րը, ա­մե­րի­կյան ռեա­լի­թի-շոու­նե­րի աստղ Քիմ Քար­դա­շյա­նը:
Թվում է` մեր ա­փա­չափ հո­ղում ապ­րե­լու ի­րա­վուն­քը մենք ձեռք էինք բե­րել ոչ պա­կաս ժո­ղովր­դա­վար ճա­նա­պար­հով, քան Ուկ­րաի­նան, բայց վեր­ջին` Ադր­բե­ջա­նի ու Թուր­քիա­յի սան­ձա­զեր­ծած պա­տե­րազ­մի ըն­թաց­քում այդ նույն` ար­դա­րին ու թույ­լին իր հզոր ձեռ­քը մեկ­նող Արևմուտ­քը լռու­թյու­նը խախ­տում էր միայն եր­կու կող­մե­րին ուղղ­ված խա­ղա­ղու­թյան կո­չե­րով: Աշ­խար­հում, մեկ դա­րից ա­վել է, ո­չինչ չի փոխ­վել:

Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ