[ARM]     [RUS]     [ENG]

ՇՈՒՇԻՆ ԵՎ ԻՄ ԿԱՑԻՆ ԱԽՊԵՐԸ

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

…Քա­ղա՜քս…
…Կար­ծում եմ, կհաս­կա­նաք, ե­թե գիրս այ­սօր մի քիչ զգաց­մուն­քա­յին լի­նի, մի քիչ, ո՞նց ա­սեմ, մի քիչ պոե­տիկ, ե­թե, ի­հար­կե, ինչ-որ բան ստաց­վի, ու­զում եմ ա­սել՝ օ­րի­նա­կի հա­մար, հա­ջող­վի մտ­նել քա­ղաք, հորս հետ, եղ­բորս հետ, պա­պիս հետ, պար­տա­դիր՝ թի­վան­գով, դա­նա­կով… ցաք­հա­տով… բա ո՛նց… ախ­պերս… Քա­ղաքս այլ կերպ ինձ ըն­դու­նո­ղը չէ… միշտ էլ այդ­պես է ե­ղել, ո­չինչ չի փոխ­վել՝ ո՛չ թուր­քը, ո՛չ էլ, բնա­կա­նա­բար, հա­յը… դեմ-դի­մաց։ Նա՝ ինձ սպա­նե­լու վայ­րե­նի ցան­կու­թյամբ, ես՝ հրա­ցանս կրա­կե­լու պատ­րաստ պա­հած։ Այ­լընտ­րանք չկա, բա­ցառ­վում է։
Վեր­ջա­կետ չու­նե­ցող մե­նա­մարտ… հա­ճախ ա­ռանց մար­տավ­կա­նե­րի ու կա­նոն­նե­րի…
…Երբ հայրս թի­վան­գով մտավ թուր­քի տուն, գա­ռին կլան­չեց… Իսկ տղա­մար­դիկ ծն­կի ե­կան հորս ա­ռաջ՝ կուր­բան օ­լում (մա­տաղ լի­նեմ)… գի­տե՞ք ին­չու, ո­րով­հետև դրանց 20 տա­րե­կան լա­կո­տն օ­րը ցե­րե­կով ու­շունց էր տվել բա­կում իր հա­մար հան­գիստ խա­ղա­ցող, միա­միտ, ըն­դա­մե­նը տասը տա­րե­կան Նո­րե­կին… Եվ ուս­տա Ա­բոն հենց օ­րը ցե­րե­կով էլ գրո­հել է թուր­քի տու­նը… բա ո՜նց, ախ­պերս, կո­մու­նիս­տա­կան Շու­շիում, 60-ա­կան­նե­րին… ու հաս­կաց­րել է` ով ով է, չէ, պարզ ներ­կա­յաց­րել է խա­ղի կա­նոն­նե­րը… ամ­բող­ջու­թյամբ, ըն­դա­մե­նը որ­սոր­դա­կա­նի մի կրա­կո­ցով… ի­հար­կե, ու­շուն­ցա­խա­ռը.
-Ես ձե՛ր…
Ա­յո, ա­յո, ըն­դա­մե­նը որ­սոր­դա­կա­նի մեկ կրա­կո­ցով ուս­տա Ա­բոն թուր­քին հաս­կաց­րել ու հա­մո­զել է նաև, որ դա իր քա­ղաքն է, իր բա­կը, իր փո­ղո­ցը, և ին­քը զի­ջե­լու բան չու­նի, ոչ էլ՝ մտադ­րու­թյուն։ Ինչ­քան հի­շում եմ, այդ դեպ­քից հե­տո հայրս ինձ ու եղ­բորս, քա­ղա­քից ներքև՝ Հու­նո­տի կիր­ճում, կրա­կել էր սո­վո­րեց­նում, այն էլ՝ մեր հրա­ցան­նե­րով… ինչ-որ ան­հաս­կա­նա­լի նկար­ներ էր կպց­նում ծա­ռե­րին ու հրա­մա­յում՝ կրա՛կ, և մենք էլ հա­մա­րյա անվ­րեպ կրա­կում էինք… ինչ մնում էր ու­շուն­ցին, դա հա­մա­րում էր միայն ու միայն իր գոր­ծը, և ա­սում էր՝ դեռ փոքր եք, ձեզ չի կա­րե­լի… կրա­կե­լը սո­վո­րեք, նոր…
Իսկ Շու­շին շա՜տ գե­ղե­ցիկ էր, գու­նա­վոր, ցուրտ ու տաք, վտան­գա­վոր ու չմ­շակ­ված… դա­տարկ տուն չկար։ Բո­լորն ի­րար ճա­նա­չում էին և, օ­րի­նա­կի հա­մար, գի­տեին՝ ով ինչ զենք ու­ներ և քա­նի աք­լոր։ Թուր­քերն էլ մու­սուլ­ման էին, ո՛չ ադր­բե­ջան­ցի, ո՛չ էլ՝ թուրք, ուղ­ղա­կի՝ մու­սուլ­ման։ Թուրք կո­չե­լը պա­տե­րազմ հայ­տա­րա­րե­լու նման մի բան էր, չգի­տես ին­չու, վի­րա­վո­րա­կան։ Բայց մենք նրանց եր­բեք մու­սուլ­ման չկո­չե­ցինք, միայն ու միայն՝ թուրք, և՝ վերջ։
Քա­ղա­քը գե­ղեց­կա­նում էր հատ­կա­պես ամ­ռա­նը, երբ փո­ղոց­ներն ու միակ զբո­սայ­գին լց­վում էին ոս­կե­մազ, կա­պու­տաչ ու ճեր­մա­կա­մաշկ գե­ղեց­կու­հի­նե­րով, ով­քեր Շու­շի էին ժա­մա­նում սո­վե­տերկ­րի մեծ ու փոքր բնա­կա­վայ­րե­րից… Ա­սեմ, կզար­մա­նաք, մա­զերս մինչև հի­մա զգում են նրանց մատ­նե­րի քն­քուշ տա­քու­թյու­նը… Բայց չեմ կա­րող չխոս­տո­վա­նել, որ քա­ղա­քի հայ ու մու­սուլ­ման կա­նայք ա­մա­ռա­յին այդ ա­միս­նե­րը հա­մա­րում էին դժո­խա­յին, ա­նեծք, փոր­ձու­թյան շր­ջան։ Եվ, թաքց­նե­լու բան չկա, քչերն էին դի­մա­նում… քչերն էին ողջ և ա­ռողջ դի­մա­վո­րում քա­շա­թուխ­պի հետ քա­ղաք մտ­նող ա­շու­նը, երբ փո­ղոց­նե­րը, կար­ծես միան­գա­մից, դա­տարկ­վում էին… և երբ մու­թը թանձր նս­տում էր բա­կե­րում ու տնե­րի ա­ռաջ, լս­վում էր մի խուլ, մի վա­խեց­նող ոռ­նոց… և ոչ մե­կը, ոչ մե­կը չէր հաս­կա­նում` այդ շներն ու բո­րե­նի­նե՞րն էին այդ­պես ոռ­նում, թե՞ ան­տեր մնա­ցած ու հու­սա­հատ մու­սուլ­ման որ­ձե­րը…
Մի բան էլ ա­սեմ, մենք եր­բեք մե­նակ թուր­քաբ­նակ փո­ղոց­նե­րով չէինք անց­նում։ Ե­թե անց­նում էլ էինք, ա­պա՝ խմ­բե­րով և պար­տա­դիր՝ զին­ված։ Ես, օ­րի­նակ, տա­սը տա­րե­կա­նից եր­բեք ա­ռանց դա­նա­կի տնից դուրս չեմ ե­կել, դա է­լի հորս հոր­դոր-պա­հանջն էր։ Տղա­մարդն ա­ռանց դա­նա­կի աղ­ջիկ է։ Հնար լի­ներ, որ­սոր­դա­կանն էլ կվերց­նեի, մի տա­սը-տասն­հինգ փամ­փուշտ էլ հե­տը։ Եվ մենք միայն այդ­պես էինք կա­րո­ղա­նում մեզ վրա ե­կող տաս­նյակ լա­կոտ­նե­րի ա­ռաջն առ­նել և տուն հաս­նել հա­մե­մա­տա­բար քիչ վեր­քե­րով, ա­ռանց լուրջ կո­րուստ­նե­րի։ Մենք ուղ­ղա­կի փայ­լուն էինք օգ­տա­գոր­ծում նաև Շու­շիի քա­րը, ու­զում եմ ա­սել՝ քար­կո­ծու­թյու­նը հասց­րել էինք կա­տա­րե­լու­թյան, և մեր նշա­նա­ռու­նե­րի փայ­լուն գոր­ծո­ղու­թյուն­նե­րից հե­տո մար­տի դաշ­տում մնում էին տաս­նյակ ջարդ­ված սե­խաձև գլուխ­ներ։
Հա, իմ քա­ղա­քում հայն ու թուր­քը հարևա­նու­թյուն չէին ա­նում։ Ի­րար ա­ռաջ դուռ բա­ցել չկար։ Միայն մի բարև էր` կեղծ, թու­նոտ։ Փակ էին պա­տու­հան­նե­րը, վա­րա­գույր­նե­րը՝ թանձր, պա­րիսպ­նե­րը՝ բարձր։ Մի բան էլ էի նկա­տել, թե­պետ այն տա­րի­նե­րին դեռ ո­չինչ չէի հաս­կա­նում, մու­սուլ­ման ե­րե­խա­նե­րը հա­ճախ ծն­վում էին հի­վանդ, խե­ղան­դամ, մտա­վոր բա­զում խն­դիր­նե­րով։ Քիչ չէին նաև դեպ­քե­րը, երբ ծն­վում էին մա­հա­ցած։
-Աստ­ծո պատ­ժից չես խու­սա­փի,- տա­տիս բա­ցատ­րու­թյունն էր։
-Տա­հանց մա­ման հա­լամ շա­տա լաց ի­նա­կան, ես դրա՛նց…,- չա­սեմ էլ, կի­մա­նաք, որ այդ­պես միայն հայրս կա­րող էր ար­տա­հայտ­վել, հա­սա­րա­կու­թյա­նը, ինչ­պես միշտ, ան­կեղ­ծո­րեն ներ­կա­յաց­նե­լով իր տե­սա­կե­տը։
-Խո­խան հի՞նչ մեղք օ­նե,-այս­պես, բնա­կա­նա­բար, մտա­ծել կա­րող էր մայրս, մի քիչ էլ՝ մո­րա­քույրս։ Իսկ վեր­ջա­կե­տը դնում էր մեր գրա­կա­նու­թյան ու­սու­ցիչ ըն­կեր Մար­կո­սյա­նը։
-Աստ­ծո գործն ան­քն­նե­լի է…
Եվ մու­սուլ­ման ե­րե­խա­ներն այդ­պես էլ շա­րու­նա­կում էին ծն­վել, հա­մա­րյա ա­մեն տան դրա­նից մե­կը կար, չորս-հինգ ե­րե­խա­յից մեկն, օ­րի­նա­կի հա­մար, ինչ-որ ա­րատ ու­ներ։ Մե­կը կույր էր, մյու­սը՝ կաղ, եր­րոր­դը՝ ան­շար­ժու­նակ, չոր­րոր­դը` խուլ… համր… Ա­սում են՝ ա­նեծ­քը մտել է դրանց տներն ու դուրս գա­լու մտադ­րու­թյուն չու­ներ… Ա­նեծքն ա­ռանց դա­դա­րի ա­նում էր իր գոր­ծը, հաս­տա­տում իր իշ­խա­նու­թյու­նը…
Իսկ հայ տնե­րում ծն­ված­նե­րը պինդ էին, գե­ղեց­կա­տես, բարձ­րա­հա­սակ, հա­ճախ՝ կա­պու­տաչ ու ոս­կե­մազ։
Վեր­ջում է­լի դա­նա­կիս մա­սին: Դա հորս նվերն էր, երբ փո­խադր­վե­ցի եր­րորդ դա­սա­րան: Լավն էր, գե­ղե­ցիկ, սուր, գր­պա­նում տե­ղա­վոր­վող։ Մայրս, ի­հար­կե, դեմ էր նման նվեր­նե­րի, բայց ես դա­նա­կը չվերց­նել չէի կա­րող… Հայրս, ի­հար­կե, բա­ցատ­րեց, որ դա ռազ­մա­կան գաղտ­նիք է, բայց մի քա­նի օ­րը հե­րիք էր, որ­պես­զի այդ ռազ­մա­կան գաղտ­նի­քը դառ­նար իմ ըն­կեր­նե­րի ու մտե­րիմ­նե­րի սե­փա­կա­նու­թյու­նը։ Եվ մենք հպարտ ու ու­րախ էինք, որ դպ­րոց էինք գնում զին­ված և թուր­քա­կան թա­ղից ոչ մի հար­ձա­կում մեզ բա­ցար­ձա­կա­պես չէր վա­խեց­նում։ Իսկ երբ մի ան­գամ այդ փոք­րիկ, ա­փի մեջ տե­ղա­վոր­վող դա­նա­կը կա­տա­րեց իր ա­ռա­քե­լու­թյու­նը, մենք մեկ ան­գամ ևս հա­մոզ­վե­ցինք, որ ա­ռանց զեն­քի ապ­րելն ա­վե­լի ու ա­վե­լի դժ­վար է լի­նե­լու, չեմ ու­զում ա­սել՝ անհ­նա­րին… որ ա­ռանց իմ այդ կա­ցին ախ­պոր, մեր պատ­րաս­տած թղ­թե ծտե­րը եր­բեք, եր­բե՛ք չեն ճախ­րե­լու մեր ա­րա­րած հնա­մյա քա­ղա­քի վրա…