[ARM]     [RUS]     [ENG]

ՇՈՒՆԸ ԿԾՈՏՈՒՄ Է ՏԻՐՈՋԸ

Եր­կիրս ա­փիս մեջ տե­ղա­վոր­վող եր­կիր է, պա­տա­ռիկ՝ մնա­ցած ծո­վից ծով ա­մե­նաի­րա­կան հե­քիա­թից…
Լի­նում է, չի լի­նում… Դրա հա­մար էլ հա­յացքս հա­ճախ եր­կն­քում է… Պապս ա­սում էր՝ մենք ա­վե­լի շատ եր­կն­քի բնա­կիչ ենք: Եվ, խոս­տո­վա­նեմ, ինձ միշտ էլ զար­մաց­րել է ե­րա­մի հան­գիստ, անշ­տապ, խա­ղաղ ըն­թաց­քը, կա­րե­լի է ա­սել` նաև շար­ժը, ճախ­րը։ Ին­չո՞ւ չէ՝ կա­ռույ­ցը։ Եվ առջևից գնա­ցո­ղի պինդ, ան­սա­սան հա­մար­ձա­կու­թյու­նը, միշտ էլ ժա­մա­նա­կին տեղ հաս­նե­լու հմ­տու­թյունն ու կա­րո­ղու­թյու­նը։ Ե­րա­մը` ա­նեզր տա­րա­ծու­թյան մեջ… եր­կն­քի դա­տար­կու­թյու­նը լց­նող, ինձ հա­մար՝ եր­կին­քը պա­հող…
…Չեն մո­լոր­վում, ո­րով­հետև միա­սին են…Իմ ա­սա­ծը չէ…
…Տեղ են հաս­նում, ո­րով­հետև ա­ռաջ­նոր­դը ա­մե­նաի­մաս­տունն է… Է­լի իմ ա­սա­ծը չէ…
…Նրանց չի կլա­նում տա­րա­ծու­թյու­նը, ո­րով­հետև … հաս­տատ, իմ ա­սա­ծը չէ…
…Ա­ռաջ­նորդ թռ­չու­նը չի կորց­նում ճա­նա­պար­հը, ո­րով­հետև գի­տի, որ իր ետևից գնա­ցող թռ­չուն­ներ կան ու հա­վա­տում են ի­րեն… Սա է իմ հա­մոզ­մուն­քը…
Չա­սեք ռո­ման­տիկ, վե­րա­ցա­կան բա­ներ է ա­սում…Սա եր­կն­քի ի­րա­կա­նու­թյունն է, թռ­չուն­նե­րի ի­րա­կա­նու­թյու­նը, ե­թե կու­զեք՝ ծո­վե­րի, դաշ­տե­րի, ան­տառ­նե­րի ու ա­ռան­ձին-ա­ռան­ձին ա­մեն մի ծա­ռի ի­րա­կա­նու­թյու­նը… Եվ մեր մո­լոր­վել-չմո­լոր­վե­լը այս ա­մե­նի մեջ է, դրա­նից դուրս կոր­ծա­նում է ու դա­տար­կու­թյուն…
Ա­սեմ գայ­լերն էլ են ան­չափ հե­տաքր­քիր, չզար­մա­նաք…
Ա­ռաջ­նորդ գայ­լը, թույլ ու տկար գայ­լե­րը, ու­ժեղ-ետ­նա­պահ գայ­լե­րը… մի հրա­մա­նի տակ, յու­րա­քան­չյուրն իր տե­ղը՝ և՛ պաշտ­պան­վե­լիս, և՛ հար­ձակ­ման ժա­մա­նակ… Շար­քը եր­բեք չի քանդ­վում, փո­փո­խու­թյան չի են­թարկ­վում։ Նույ­նիսկ ե­թե գայ­լե­րը նա­հան­ջում են… Գի­տե՞ք ին­չու, ո­րով­հետև գայ­լե­րի նա­հան­ջը եր­բեք պար­տու­թյուն չէ… նոր հար­ձա­կու­մը եր­բեք չի ու­շա­նում… Ա­սե՞մ ին­չու, ո­րով­հետև եր­բեք չի խախտ­վում ոհ­մա­կի օ­րեն­քը և գայ­լե­րին ա­ռաջ­նոր­դում է ա­մե­նաու­ժեղ գայ­լը, ա­մե­նա­փոր­ձա­ռուն ու ա­մե­նաճ­կու­նը…
…ՄԱՐ­ԴԸ… ո՞վ է վեր­ջին ան­գամ տե­սել…Ամ­բողջ …ա­ռանց ձևի…իր նմա­նի կող­քին…իր տա­րած­քում…եր­կն­քում, ջրում և ցա­մա­քում…
…Ու­ղեկ­ցի՜ր քո հո­տը… անց­կաց­րո՜ւ ծո­վը… կրակ­նե­րի մի­ջով… անվ­նաս… Ա­մե­նուր տար քեզ հետ, կանգ­նի՜ր կող­քին…
Լսի՜ր ա­մեն մի ձայ­նը, հն­չյու­նը, շշու­կը… Տե՜ս ամ­բող­ջի ի­րա­կա­նու­թյու­նը… Լա­ցի, ծի­ծա­ղի, լքու­մի, վե­րա­դար­ձի ու կորս­տի ի­րա­կա­նու­թյու­նը… Ե­թե, ի­հար­կե, վա­խե­նում ես մո­լոր­վե­լուց, ե­թե տեղ հաս­նե­լու ցան­կու­թյուն ու­նես, ե­թե չես ու­զում մեռ­նել…
Ե­րա­մը նի­զակ է… ոհ­մա­կը՝ սուր… Նա­խի­րը` պաշտ­պան­վե­լու բնազ­դից զուրկ, տձև տա­րա­ծու­թյուն…Նրա ի­րա­կա­նու­թյու­նը խոտն է… և ե­րե­կո­յան հան­դից գոմ բե­րող ա­րա­հե­տը… Ո­րո­նու­մը միայն խո­տի հա­մար է…
Ե՞րբ ենք կորց­րել գտ­նե­լու ցն­ծու­թյու­նը, ո՞ւմ ենք հանձ­նել մեր ճա­նա­պար­հը, ո՞վ է առևան­գել ճախ­րե­լու մեր ցան­կու­թյու­նը…
Ե­թե հի­շո­ղու­թյունս դեռ ինձ­նից չի խռո­վել, ԿԱԹ­ՆԱՂ­ԲՅՈՒՐ ու­նեինք, ՔՈՒՌ­ԿԻԿ ՋԱ­ԼԱ­ԼԻ, ԹՈՒՐ ԿԵ­ԾԱ­ԿԻ էլ…Ու­նեինք, չէ՞։ Ին­չո՞ւ պի­տի խա­բեին մեզ, կտա­կեին նման սու­տը… Կաթ­նաղ­բյու­րի ջրե­րից խմո­ղը միշտ էլ խմել է ու շա­րու­նա­կում է խմել, Թուր Կե­ծա­կի կրո­ղը մինչև հի­մա էլ կրում է։ Ինչ մնում է մեր ե­զա­կի քուռ­կի­կին, ա­ռանց նրա ոչ մե­կը ո­չինչ չի կա­րող ա­նել, նա է բո­լոր ժա­մա­նակ­նե­րի մե­ծա­գույն զի­նա­տե­սա­կը… Հա­վա­տո­ղը հա­վա­տում է… Չեմ ու­զում ա­սել՝ սա էր մեր նախ­նի­նե­րի ի­րա­կա­նու­թյու­նը…
…Առջևից գնա­ցո­ղը չի կորց­նում ճա­նա­պար­հը, ո­րով­հետև զգում է ետևից ե­կող­նե­րի տա­քաց­նող շն­չա­ռու­թյու­նը…
…Բո­լոր ճա­նա­պարհ­նե­րը մի տեղ ա­վարտ­վում են, բա­ցի տուն բե­րո­ղից…
Ո՞րն էր ՏԱ­ՊԱ­ՆԻ ճա­նա­պար­հը… ԼԵ­ՌԸ՛…
Աշ­խարհն ինքն ի­րեն կորց­րել է և գտ­նե­լու ցան­կու­թյուն չու­նի։ Մո­լո­րա­կը գլոր-գլոր է… Ոչ մի կա­յա­րա­նում իջ­նող չկա..
Ճշ­մար­տու­թյուն ո­րո­նող­նե­րը մնա­ցել են ձյան հաստ ու ծանր բե­կոր­նե­րի տակ… վե­րա­դար­ձող չի ե­ղել…
Ես փոր­ձում եմ ինձ­նից հե­ռաց­նել բա­րո­յա­կան հաղ­թա­նակ­նե­րի տա­րածք­նե­րը, և ինձ ո­չինչ չի մնում…Կաթ­նաղ­բյու­րը խոր­հր­դա­նի՞շ է… Գու­ցե՞ միֆ… ա­ռեղծ­վա՞ծ…
Հա­զար տա­րի ա­ռաջ կա­ռու­ցած տունս պա­տու­հան չու­նի ներ­կա կոչ­վող փո­ղո­ցի վրա։ Կի­սա­մութ…Կի­սա­խա­վար…Կի­սա­լույս է…
Ո՞վ է բա­ցե­լու պա­տու­հա­նը փո­ղո­ցի վրա, ե՞րբ… Իսկ գու­ցե չի՞ թույ­լատր­վում…Նա­հա՞նջ դա­րա­վոր ար­ժեք­նե­րից… Մեր նախ­նի­նե­րը չէի՞ն կա­րող սխալ­վել… Սե­րունդ­նե­րը մեզ չե՞ն նե­րի… և ա­նեծ­քը ա­մե­նուր թանձր կհետևի՞ մեզ…
Շու­նը կծո­տում է տի­րո­ջը…
Տեղ չեմ հաս­նում… և ճա­նա­պար­հը մե­ղա­վոր չէ… ես եմ հրա­ժար­վել նրա­նից… Մի ան­գամ ա­սել եմ ու կրկ­նում եմ՝ պա­տե­րազ­մից հե­տո ա­մե­նա­հեշտ բա­նը մեռ­նելն է… բայց այ­սօր ես դրա ի­րա­վունքն էլ չու­նեմ, ես դա­տա­պարտ­ված եմ, ես պար­տա­վոր եմ գտ­նել ԿԱԹ­ՆԱՂ­ԲՅՈՒ­ՐԸ և հա­մո­զել, որ դա ա­մենևին էլ ՄԻՖ չէ, որ հենց դա է պա­տե­րազ­մից հե­տո ապ­րո­ղի ե­զա­կի ի­րա­կա­նու­թյու­նը…

Նո­րեկ ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱՆ