[ARM]     [RUS]     [ENG]

ԽՃԱՆԿԱՐ՝ ՏԱՐԲԵՐ ՊԱՏԿԵՐՆԵՐՈՎ

 

Մե­ծար­գո տիկ­նայք ու պա­րո­նայք, ըն­կեր­ներ ու մտե­րիմ­ներ, բա­րե­կամ­ներ և ոչ բա­րե­կամ­ներ, ինչ­քան մտա­ծում եմ, ես այս երկ­րում դեռ եր­կար-եր­կա՜ր եմ ապ­րե­լու, դրա հա­մար էլ մեկ-մեկ փոր­ձում եմ ներ­կա­յաց­նել իմ մտա­հո­գու­թյուն­նե­րը, կար­ծիքս թաքց­րած չեմ պա­հում, օ­րի­նա­կի հա­մար, պահմ­տո­ցի չեմ խա­ղում։ Ի­հար­կե, կան տա­րածք­ներ, որ­տեղ մտ­նելն ուղ­ղա­կի ան­թույ­լատ­րե­լի է, չի կա­րե­լի, կա­տե­գո­րիկ ար­գել­վում է, ազ­գա­յին անվ­տան­գու­թյան հարց է…Ես ար­գե­լա­փա­կում եմ նաև ու­րի­շի անձ­նա­կան տա­րած­քը։ Մո­տե­նալն ան­գամ տղա­մարդ­կա­յին չէ։ Խոր­հուրդ չեմ տա­լիս։ Ինձ բա­ցար­ձա­կա­պես չի հե­տաք­րք­րում, ես այն­տեղ ա­նե­լիք չու­նեմ։ Գի­տե՞ք ին­չու, ա­սեմ, ո­րով­հետև ինքս ինձ­նից հրա­ժար­վե­լու մտադ­րու­թյուն չու­նեմ, եր­բեք չեմ ու­նե­ցել և չեմ էլ ու­նե­նա­լու։
Մենք մեր երկ­րի տերն ենք և ծա­ռան, ծա­ռան և տե­րը։ Ու­րիշ հա­րա­բե­րու­թյուն գո­յու­թյուն ու­նե­նալ չի կա­րող։ Եվ հենց այդ տի­րոջ ու ծա­ռա­յի ի­րա­վուն­քով էլ ըն­դա­մե­նը մի քա­նի տող մեր այս սի­րե­լի քա­ղա­քում կա­ռուց­վա­ծի, կա­ռուց­վո­ղի և կա­ռուց­վե­լի­քի մա­սին, ինչ­պես ըն­դուն­ված է նման դեպ­քե­րում` ճար­տա­րա­պե­տա­կան դի­մագ­ծի բա­ցա­հայտ­մամբ։ Բան չու­նեմ ա­սե­լու, հե­տաքր­քիր շեն­քեր էլ ու­նենք, գորշ շեն­քեր էլ, մեծ-մեծ շեն­քեր էլ, գա­ճաճ էլ, ժա­մա­նա­կա­կից թա­ղա­մա­սեր էլ, ան­ցյա­լի խոր­քե­րում մո­լոր­ված թա­ղա­մա­սեր էլ, լու­սա­վոր փո­ղոց­ներ էլ, գի­շե­րը չերևա­ցող էլ…ինչ­պես աշ­խար­հի շատ-շատ քա­ղաք­ներ։ Բայց մենք, ի տար­բե­րու­թյուն այդ նույն աշ­խար­հի շատ-շատ քա­ղաք­նե­րի, ու­նենք պա­շար­ված, քա­րու­քանդ զբո­սայ­գի, որ­տեղ դեռևս թարմ են մեր ման­կու­թյան ու պա­տա­նե­կու­թյան հետ­քե­րը, որ­տեղ ար­դեն անհ­նար է գտ­նել այն, ինչ ու­նե­ցել ենք։ Տխո՞ւր է։ Ի­հար­կե։ Ցա­վա­լի՞ է, միան­շա­նակ։ Վե­րա­դառ­նալ հնա­րա­վո՞ր է։ Բա­ցառ­վում է։ Ի՞նչ ծա­ռա, ի՞նչ տեր, եղ­բայր։ 21-րդ դար և նման ան­հաս­կա­նա­լի միամ­տու­թյուն։ Դու­քան­նե­րի շքերթ։ Նվա­ճում։ Դան­դաղ, հան­գիստ, ա­ռանց աղ­մուկ-ա­ղա­ղա­կի, ա­ռանց քն­նար­կում-վե­ճե­րի, քա­ղա­քա­կիրթ, հեր­թով, բա­ժին-բա­ժին…Տեր ու ծա­ռա…չէ մի թա­գա­վո՜ր… կա՜յսր… տի­րա­կա՜լ…
Այդ­պես պա­շար­ված պո­ղո­տա­ներ, փո­ղոց­ներ, հրա­պա­րակ­ներ…Ար­դեն ոչ թե թեթև շի­նա­նյու­թեր, այլ քա­րա­շեն, ա­մե­նա­քի­չը մի 100-200 տար­վա հա­մար։ Պատ­կե­րաց­նո՞ւմ եք…ա­մեն օր անց­նել այդ քա­րա­շեն­նե­րի կող­քով ու ապ­րե՜լ… Գյու­ղում, օ­րի­նա­կի հա­մար, պապս հա­րյուր տա­րի ա­ռաջ ա­վե­լի գե­ղե­ցիկ տուն էր շի­նել, մեծ-մեծ պա­տու­հան­նե­րով, կա­մար-քի­վե­րով, լու­սա­վոր, մտա­ծող…և գյու­ղում ա­վե­լորդ, խան­գա­րող շի­նու­թյուն գո­յու­թյուն չու­նի, բո­լո­րը փո­ղո­ցի ա­փերն ի վեր հա­մե­րաշխ բարձ­րա­նում են՝ շա­րու­նա­կե­լով ի­րար… ըստ հա­սա­կի…չձանձ­րաց­նող, հպարտ… մեր­ձա­վո­րի հաշ­վին չապ­րող, ու­րի­շին ա­զա­տու­թյու­նից չզր­կող. հարևա­նի բա­ժի­նը չբռ­նա­զավ­թող… Եվ դա բո­լո­րի գյուղն է, հա­վա­սար, չբա­ժան­վող։ Պապս ա­սում էր՝ բա­ժա­նենք, տա­կը բան չի մնա... ա­մեն ինչ չէ, որ բա­ժան­վում է… Տու­նը բա­ժա­նե­ցիր, մի օր փլ­վե­լու է…
Իսկ մեր կենտ­րո­նա­կան հրա­պա­րա­կին կպա­ծը… Շեդևր… գլուխ­գոր­ծոց… նվա­ճում, ա­մե­նա­քի­չը մի 100 տա­րի մեզ­նից ա­ռաջ… Լավ է հի­շե­ցի, ու­րիշ­նե­րի բո­լոր մեծ ու փոքր քա­ղաք­ներն ու­նեն հա­տա­կա­գիծ, ճար­տա­րա­պետ­ներ, ու­սյալ մար­դիկ, ով­քեր գի­տեն ինչ կա­ռու­ցել, ինչ­պես և, ա­մե­նա­կարևո­րը, որ­տեղ։ Ով­քեր ա­չա­լուրջ հետևում են յու­րա­քան­չյուր շի­նու­թյան կա­ռուց­ման ամ­բողջ ըն­թաց­քին, պայ­մա­նագ­րե­րի պա­հանջ­նե­րին…Ա­վե­լի պարզ բա­ցատ­րու­թյուն, ե­թե մարդ տուն կա­ռու­ցե­լու հա­մար թուղթ է ստո­րագ­րել և պար­տա­վոր­վել շի­նա­րա­րու­թյունն ամ­բող­ջու­թյամբ ա­վար­տել եր­կու տար­վա ըն­թաց­քում, պար­տա­դիր է ա­վար­տել եր­կու տար­վա ըն­թաց­քում… Ե­թե չէ, հետևում են տու­գանք­նե­րը, կոշտ զգու­շա­ցում­նե­րը, նույ­նիսկ հո­ղա­տա­րած­քից զր­կե­լը… Մենք` չէ, մեր ձեռք բե­րած հո­ղա­մա­սը տաս­նա­մյակ­նե­րով մնում է՝ հա­ճախ սպա­սե­լով ա­ռա­տա­ձեռն գնոր­դի՝ այդ­պես խախ­տե­լով ամ­բողջ թա­ղա­մա­սի ան­դորրն ու տես­քը։ Ա­մեն ինչ թույ­լատր­վում է, ա­մեն ինչ կա­րե­լի է, պայ­մա­նա­գիրն ա­մենևին էլ կարևոր չէ, ու­զում եմ ա­սել, ստո­րագ­րու­թյու­նը ո­չինչ չի նշա­նա­կում, ստո­րագ­րու­թյու­նը ձևա­կան է…
Հե­տո էլ ա­սում ենք մեր քա­ղա­քի նմա­նը չկա։ Հա­մա­ձայն եմ, մի փոք­րիկ, տնա­վա­րի զբո­սանք և կպարզ­վի` կա՞, թե՞ չկա։ Ես ա­սում եմ՝ կա, հան­գիստ կա­րող եմ նաև ա­սել՝ ի­հար­կե, չկա, որ­տե­ղի՞ց, ինչ­պե՞ս…
Հրա­պա­րա՜կը… զբո­սայ­գի՜ն… ա­մեն օր ու ժամ նվաճ­վող մայ­թե­՜րը… գողտ­րիկ դու­քան­նե՜րը…Հ ենց մայ­թե­րին պպ­զած կր­պակ­նե՜­րը, շար­ված սառ­նա­րան­նե՜րն ու պաղ­պա­ղակ թխող սար­քե՜րը… գույն-գույն մր­գե­րով լե­ցուն բազ­մա­հարկ արկ­ղերն ու զոն­դիկ­նե­րը… շքե­ղու­թյուն` անն­կա­րագ­րե­լի ու նա­խան­ձե­լի, վա­յե­լե՛ք ինչ­քան ու­զում եք… խո­րո­վա՜ծ… հա՜վ… ինչ ա­սեք… մի՞­թե վատ է… մի՞­թե ու­սա­նե­լի չէ… Մար­դիկ գործ են ա­նում, եր­կիր ու ժո­ղո­վուրդ են պա­հում… վեր­ջա­պե՜ս…
Վատն ուղ­ղա­կի այն է, որ ես քայ­լե­լու տեղ չու­նեմ, կանգ­նե­լու, նս­տե­լու մի սո­վո­րա­կան տեղ։ Ինձ իմ բա­ժին քա­ղա­քից օ­րը ցե­րե­կով զր­կել եմ, չեմ ու­զում ա­սել՝ իմ բա­ժին քա­ղա­քը գո­ղա­ցել են, էլ չկա իմ բա­ժին ու­րա­խու­թյունն ու ա­զա­տու­թյու­նը… այն մնա­ցել է մր­գե­ղե­նով ու բան­ջա­րե­ղե­նով լե­ցուն արկ­ղե­րի տակ, հենց մեր ան­տար­բե­րու­թյան ջրա­փո­սե­րում։ Գտ­նո­ղին էլ ո­չինչ չեմ խոս­տա­նում…Գի­տե՞ք ին­չու, ո­րով­հետև էլ նվի­րե­լու բան չու­նեմ…
Տխուր բա­նե՞ր եմ ա­սում, հնա­րա­վոր չէ՞… Ու­րեմն մտեք ցան­կա­ցած թա­ղա­մաս, քայ­լեք պա­տա­հա­կան փո­ղո­ցով, ըն­դա­մե­նը մի քա­նի րո­պե, և դուք կվա­յե­լեք այդ մո­նու­մեն­տալ խճան­կա­րի ամ­բող­ջա­կան շքե­ղու­թյու­նը… Հա­նա՞ք բան է, քա­նի տա­րի է այդ գոր­ծի վրա ենք… Հաշ­ված ա­միս­նե­րի ըն­թաց­քում կա­րող ենք ձևա­փո­խել, ան­ճա­նա­չե­լի դարձ­նել ցան­կա­ցած քա­ղաք, ցան­կա­ցած բնա­կա­վայր…բնա­կա­նա­բար, ա­ռանց հա­տուկ ջան­քե­րի ու ներդ­րում­նե­րի…
Այն­պես որ, սի­րե­լի տիկ­նայք, մե­ծար­գո պա­րո­նայք, քա­նի որ ո­րո­շել եմ դեռ եր­կար-եր­կա՜ր ապ­րել իմ այս­քան պաշ­տե­լի քա­ղա­քում, շա­րու­նա­կե­լու եմ փնտ­րել իմ պա­տա­նե­կու­թյան պատ­կեր­նե­րը, նր­բան­ցք­ներն ու բա­կե­րը, իմ բա­ժին բնա­կա­վայ­րը, իմ բա­ժին գե­ղեց­կու­թյունն ու խոր­հուր­դը։ Գու­ցե մի օր հա­ջող­վի գտ­նել։

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ