[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 01 Նոյեմբերի 2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

altԱԺ փոխնախագահն անդրադառնում է Զորի Բալայանի նամակին եւ դրա արձագանքներին 
Մինչ Զորի Բալայանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի վերաբերյալ մտորումներիս անցնելը՝ կուզեի անդրադառնալ քաղաքական եւ լրատվական որոշ շրջանակներում նամակի շուրջ առաջացած իրարանցմանը: 
Կարելի է արձանագրել, որ մամուլում, հասարակական քննարկումներում, սոցկայքերում բարձրացված հիստերիան խոսում է այն մասին, որ կան մարդիկ, ովքեր լսում են ոչ թե այն, ինչ լսում են, այլ այն, ինչ ուզում են լսել, եւ տեսնում ոչ այն, ինչ կա իրականության մեջ, այլ այն, ինչ իրենց ձեռնտու է:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ԵՆ ԴԻԶԵՆՏԵՐԻԱՅԻ ԴԵՊՔԵՐ

alt 2013 թվականի հոկտեմբեր ամսում մեր հանրապետության բնակչության շրջանում գրանցվել են սուր աղիքային վարակներ։

Ինչպես մեզ տեղեկացրեց ԼՂՀ առողջապահության նախարարության  պետական հիգիենիկ և հակահամաճարակային  տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը, հոկտեմբերի 10-28-ն ընկած  ժամանակահատվածում  Ստեփանակերտ քաղաքի նախադպրոցական և ուսումնական հաստատություններից սուր աղիքային վարակով  ԼՂՀ ԱՆ  ինֆեկցիոն հիվանդանոց է հոսպիտալացվել 45 հոգի, որոնցից 23 երեխայի մոտ լաբորատոր վերլուծությամբ ախտորոշվել է դիզենտերիա հիվանդությունը. մնացածների մոտ սուր աղիքային վարակ էր։  

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻ ՍՈՆԱ ՎԱՆԻ ՀԵՏ

888888888.jpgԲանաստեղծուհի Սոնա Վանի հետ հանդիպումը Ստեփանակերտի  ՙԱրմենիա՚ հյուրանոցի կոնֆերենց¬դահլիճում, հոկտեմբերի վերջին տասնօրյակում, անցավ ջերմ, անկաշկանդ մթնոլորտում։
Սոնա Վանը ծնվել է Երևանում, ապրում է Ամերիկայում։ Մասնագիտությամբ բժիշկ է և հոգեբան։ 
Առաջին գիրքը՝ ՙՓշրանքներ՚ (1998թ.), ընթերցողն ընդունեց հետաքրքրությամբ, իսկ Սիլվա Կապուտիկյանը ողջունեց նրա տաղանդը։ 
Subscribe to this RSS feed