Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Monday, 04 November 2013

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին ընդունել է ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի մի խումբ անդամների

 6555.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին ընդունել է ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի մի խումբ անդամների՝ կառույցի նախագահ Գագիկ Բունիաթյանի գլխավորությամբ, եւ տեղեկատվության ոլորտում հայաստանյան մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարների:

            Քննարկվել է այս բնագավառում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 2-ին Ասկերանի շրջանի Հովսեփավան գյուղում մասնակցել է նորակառույց հիմնական դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը:

           021113_HovsepavanDrociBacum_2_Info.jpg Նախագահ Սահակյանը պահանջված է համարել գյուղական բնակավայրերում ժամանակակից չափանիշներին համապատասխան կրթական հաստատությունների առկայությունը՝ այն համարելով կարեւոր թե կրթության եւ գիտության զարգացման, թե գյուղում ժողովրդագրական իրավիճակի բարելավման տեսանկյունից:

ԳԻՐՔ, ՈՐ ՀՈԳՈՒ ՊԱՀԱՆՋ ԷՐ ՈՒ ՀՈԳՈՒ ՊԱՐՏՔ…

MVD_01.jpgԵրկու ճակատի զինվոր՚. այսպես է կոչվում Վերա Գրիգորյանի հեղինակությամբ լույս տեսած գիրքը, որում ներկայացված է Արցախի ոստիկանների ներդրումն ազգային-ազատագրական պայքարին։ Հոկտեմբերի 30-ին ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հուշաթանգարանում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը, որին ներկա էին ոստիկանության համակարգի աշխատողներ, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ։

ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ

DSC_2533.jpgՀոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։

Խորհրդարանը նախ հաստատեց 8-րդ նստաշրջանի օրակարգում առաջարկված լրացումները, ապա՝ լիագումար նիստի օրակարգը։ 

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏԸ ՈՐԵՎԷ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԷ

Գրող, հրապարակախոս Զորի Բալայանն արտահայտել է ո՜չ պաշտոնական, ո՜չ ազգային տեսակետ
ԼՂՀ Ազգային ժողովի հոկտեմբերի 31-ի լիագումար նիստի օրակարգի վերջին՝ ութերորդ կետով նախատեսված էին պատգամավորական հայտարարություններ։ 
ԱԺ ՙԴաշնակցություն՚ խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանի հայտարարությունը վերաբերում էր գրող, հրապարակախոս Զորի Բալայանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված ՙՂարաբաղի խնդիրը Ռուսաստանի խնդիրն է՚ վերնագրով բաց նամակին։ 
Subscribe to this RSS feed