[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Չորեքշաբթի, 06 Նոյեմբերի 2013

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին ստորագրել է հրամանագիր

         Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին ստորագրել է հրամանագիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բարեգործական մի շարք ծրագրերի իրականացման համար ամերիկահայ բարերար Վարուժան Կյուրեղյանին "Երախտագիտություն" մեդալով պարգեւատրվելու մասին։

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին ստորագրել է հրամանագիր` 2013 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:

Ըստ հրամանագրի` 2013 թվականի դեկտեմբեր - 2014 թվականի հունվար ամիսներին կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ 2014 թվականի հունվարի 31-ը ներառյալ, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչեւ 2014 թվականի հունվարի 31-ը ներառյալ:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանին:

altՀանդիպմանը, որին մասնակցում էին ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը ու ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը, քննարկվել են այս ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի այցը ԳԴՀ

Hessen_2013__1_.jpgԳերմանիայի Դաշնության Հանրապետության Հեսսեն երկրամասում ՀՀ պատվո հյուպատոս Բրայան Ֆեռայի և նույն երկրամասի Բեռգշտրասսե շրջանի ղեկավար Մատիաս Վիլկեսի հրավերով հոկտեմբերի 29-ին ԳԴՀ է ժամանել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:

Subscribe to this RSS feed