[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 07 Նոյեմբերի 2013

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը երեկ հանդիպել է հանրապետության համայնքների ղեկավարների համար Ստեփանակերտում անցկացվող դասընթացների մասնակիցներին: Ողջունելով համայնքապետերին` վարչապետը կարևորել է նրանց համար կազմակերպվող սեմինարները` գիտելիքների ամրապնդման, օրենսդրական փոփոխություններին ծանոթանալու, համայնքային նշանակության խնդիրներն ի մի բերելու և ընդհանուր լուծումներ գտնելու տեսանկյուններից: 

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ

ՙaltՄենք պաշտպանել ենք մեր երկիրը, կերտել անկախ հանրապետություն: Մենք հասել ենք հաղթանակի  մեր համառության, հայրենասիրության շնորհիվ, բայց մինչեւ օրս էլ ԼՂՀ-ն ճանաչված չէ միջազգային հանրության կողմից: Հասկանալ մեր խնդիրը ամենից առաջ կարեւոր է հենց այդ տեսանկյունից։ Մենք միջազգային հանրության կողմից ճանաչման խնդիր ունենք: Սա առաջին, երկրորդ՝   թե ինչ քաղաքականություն պետք է վարենք դրան հասնելու համար. այս հարցում միանշանակ տեսակետներ չկան՚,- այսպես սկսեց իր խոսքը քաղաքագետ  Ալեքսանդր  Մանասյանը օրերս Ստեփանակերտի ՙԳրիգոր Նարեկացի՚ պետհավատարմագրված համալսարանում ուսանողության հետ ունեցած հանդիպման ժամանակ, որտեղ նա  հանդես եկավ ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող դասախոսությամբ: 

ՆՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ` ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՄԱՐՄՆԱՎՈՐՈՒՄ

6.jpgՎարազաբունցիների տարիների երազանքը` ունենալ Մեծ Հայրենականում և Արցախյան պատերազմում մարտիրոսված համագյուղացիների պատվին հուշարձան, ռուսաստանաբնակ համագյուղացիների աջակցությամբ է կյանքի կոչվել: Հուշարձանի բացմանը ներկա էին նաեւ հանրապետության եւ շրջանի բարձրաստիճան պաշտոնյաները՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ: Ու ծաղկեպսակներով և թարմ ծաղիկներով է պատվել հուշարձանը։ 

ԲԱՐՁՐԱՆԱԼ ՍԵՓԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՈՎ

Tagharan2.jpgՀայկական երկու հանրապետությունների մշակույթի նախարարությունների համատեղ ջանքերով հանրահայտ ՙՏաղարան՚ համույթը երկու համերգ տվեց Արցախում. հոկտեմբերի 25-ին՝ Ստեփանակերտում, Շառլ Ազնավուրի անվան  մշակույթի կենտրոնում և Շուշիում` Դ. Ղազարյանի անվան դպրոցում: ՙՏաղարան՚-ը վաղուց էր երազում Արցախում հանդես գալ համերգաշարով, խոստովանում է համույթի ղեկավար Սեդրակ Երկանյանը, սակայն ինչ-ինչ պատճառներով չէր ստացվում: 

ՙՔԱՅԼ ՁԻՈՎ՚ ՖԻԼՄԻ ԱՐՑԱԽՅԱՆ ԱՌԱՋՆԱԽԱՂԸ

Qajl_Dziov.jpgՆոյեմբերի 4-ին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցմամբ ՙՍոֆիա՚ առևտրի կենտրոնի կինոդահլիճում տեղի ունեցավ վերջերս նկարահանված՝ հայ-ղազախստանյան ՙՔայլ ձիով՚ կատակերգական-արկածախնդրային արցախյան առաջնախաղի շնորհանդեսը, որին ներկա էին նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:
Subscribe to this RSS feed