[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 10 Մարտի 2016

ԼՂՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԱՄՆ ՋՈՐՋԻԱ ՆԱՀԱՆԳԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը չորեքշաբթի շնորհակալական նամակներ է ուղարկել ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դեյվիդ Ռալստընին, Արցախի Հանրապետությունը ճանաչող թիվ 1580 բանաձեւի նախագծի հեղինակներ Փատ Գարդնըրին եւ Դեմիտրիուս Դուգլասին, ինչպես նաեւ՝ Հարություն Աղասարգսյանին եւ նրա ընտանիքին՝ բանաձեւի ընդունման գործում ունեցած վճռական ջանքերի համար։

ԶԱՐԳԱՑՄԱՆ 24 ՏԱՐԻ

ՙՀայկական պետականության կայացման ու զորացման գործին համայն հայության ուժերի եւ կարողությունների համախումբ գործադրման նպատակով որոշում եմ հիմնել Հայաստան համահայկական հիմնադրամը՚. Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի 1992 թվականի մարտի 3-ի այս որոշմամբ սկսվեց Հիմնադրամի ուղին, որն այսօր ոչ թե պարզապես գոյության 24 տարիներով, այլ Հայաստանում ու Արցախում կառուցված հարյուրավոր դպրոցներով ու մանկապարտեզներով, հիվանդանոցներով ու համայնքային կենտրոններով է չափվում: 

Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆՆ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՇՈՒՇԻԻ ԿՐԹԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈՒ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՎԱՂԵՄԻ ՓԱՌՔԸ

Մարտի 9-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մասնակցել է Քարին տակ գյուղի և Շուշի քաղաքի համայնքապետերի մեկամյա գործունեության հաշվետվությունների ներկայացմանը։

ԻՍԿԱԿԱՆ ՀԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀ

Մարտի 2-ին լրացավ Արցախյան գոյամարտի մասնակից, ԼՂՀ վաստակավոր բժիշկ, գրող-հրապարակախոս, ՀՀ գրողների միության անդամ, երջանկահիշատակ Արցախ Բունիաթյանի 77¬ամյակը:

ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ ՄԻՏՎԱԾ ԵՆ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՀՌՉԱԿՄԱՆԸ

2014 թվականի չորրորդ եռամսյակում և 2015-ի ընթացքում ՙՊատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն՚ ՊՈԱԿ-ը 18 անուն գիրք է հրատարակել:

Subscribe to this RSS feed