[ARM]     [RUS]     [ENG]

ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ, ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ-ԳԱՍՊԱՐՅԱՆ ՆՈՐԵԿ ԱԼԲԵՐՏԻ

1959-ին եմ ծնվել, նոյեմբերի 7-ին, Արցախ աշխարհում։ Ամենաանմեղ, այսինքն՝ մանկության օրերս շարել եմ Շուշիի նեղլիկ փողոցներում, քարոտ նրբանցքներում, գունավոր տանիքներին ու կամարակապ դարպասների առաջ։

  Բանասիրական կրթություն եմ ստացել։ Իսկ գրել սկսել եմ 15 տարեկանից և մինչ օրս հասցրել եմ գրել ընդամենը տասներկու գիրք, մեկը՝ մի քիչ լավ, մեկը՝ մի քիչ վատ, բայց բոլորն էլ, կարծում եմ, անկեղծ։ Մտադիր եմ գրել մի քանիսը ևս, և բանաստեղծություն, և պատմվածք, որը հաջողվի։ 

Նաև լրագրությամբ եմ զբաղվում։ Վաստակավոր լրագրող եմ։ Տասնյակ փաստավավերագրական հեռուստաֆիլմերի հեղինակ եմ։
Համոզված եմ, որ հայրենասիրությունը պատերազմից հետո վերածվել է հայրենապաշտության։