Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Կա­րի­նե ԴԱ­ԴԱ­ՄՅԱՆ

Ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը Մար­տու­նու շր­ջա­նի հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րի ա­շա­կերտ­նե­րի հետ դա­սեր են անց­կաց­նում՝ անվ­տան­գու­թյան թե­մա­նե­րով, ո­րոնց ըն­թաց­քում մաս­նա­գետ­նե­րի կող­մից ներ­կա­յաց­վում են պայ­թու­ցիկ նյու­թե­րի հետ վար­վե­լու կա­նոն­նե­րը, դրանց հայտ­նա­բեր­ման դեպ­քում հե­տա­գա քայ­լե­րը, փո­խան­ցում՝ ա­ռա­ջին բու­ժօգ­նու­թյան ցու­ցա­բեր­ման, հո­գե­բա­նի աշ­խա­տան­քի կարևո­րու­թյան և տար­բեր հո­գե­կան ծանր ի­րա­վի­ճակ­նե­րում հայ­տն­վե­լու դեպ­քում վե­րա­կան­գն­վե­լու և այլ հար­ցե­րի մա­սին ո­րո­շա­կի գի­տե­լիք­ներ։
Բա­վա­կա­նին ակ­տիվ մթ­նո­լոր­տում կազ­մա­կերպ­ված դա­սե­րը շատ դրա­կան ու մեծ ար­ձա­գանք գտան ա­շա­կերտ­նե­րի շր­ջա­նում։ Նրանց ներգ­րավ­վա­ծու­թյու­նը խո­սում էր այն մա­սին, որ նման դա­սե­րի անհ­րա­ժեշ­տու­թյու­նը կա։ Պա­տե­րազ­մը, ցա­վոք, շատ ծանր հետևանք­ներ ուե­ցավ, այն բե­րեց հա­րա­զատ­նե­րի կո­րուստ, տե­ղա­հա­նու­թյուն, և հետ­պա­տե­րազ­մյան շր­ջա­նը ինք­նին թե­լադ­րում է ա­նե­լիք­նե­րի մեծ, ան­վեր­ջա­նա­լի շղ­թա։ Հո­գե­բա­նա­կան ծան­րա­գույն վի­ճա­կում հայ­տն­ված մեր քա­ղա­քա­ցի­ներն ու­նեն տար­բեր մաս­նա­գետ­նե­րի, այդ թվում՝ հո­գե­բա­նի կա­րիք։ Ա­ռանձ­նա­պես անդ­րա­դար­ձը նկա­տե­լի է ե­րե­խա­նե­րի վրա։ Ա­հա թե ին­չու շատ կարևոր են վե­րա­կանգ­նո­ղա­կան աշ­խա­տանք­նե­րը, ինչ­պես և ի­րա­զե­կու­մը տար­բեր ի­րա­վի­ճակ­նե­րի, խն­դիր­նե­րի, նաև անվ­տան­գու­թյան կա­նոն­նե­րի հետ կապ­ված, սկ­սել հենց դպ­րո­ցից։ Դա­սե­րի ըն­թաց­քում ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի ներ­կա­յաց­րած թեո­րիան և պրակ­տիկ վար­ժու­թյուն­նե­րը այս ա­ռու­մով ու­սու­ցո­ղա­կան լուրջ դե­րա­կա­տա­րու­թյուն ու­նեն։
Պա­տե­րազ­մը, ցա­վոք, մեզ հա­մար այ­սօր չի սկս­վել և վա­ղը չի ա­վարտ­վե­լու։ Եվ հո­գե­բա­նա­կան, և ֆի­զի­կա­կան հետևանք­նե­րը մենք կրում ենք տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ։ Բայց ինչ տե­ղի ու­նե­ցավ սեպ­տեմ­բե­րի 27-ից հե­տո և այն, ինչ ու­նենք հի­մա՝ մար­սե­լու և ի­րա­կա­նու­թյան մեջ տե­ղա­վոր­վե­լու լուրջ խն­դիր­ներ են ստեղ­ծում։ Մեզ անհ­րա­ժեշտ է հա­մա­լիր, ճիշտ աշ­խա­տանք՝ բո­լոր օ­ղակ­նե­րի ներգ­րավ­վա­ծու­թյամբ։ Ա­մե­նա­կարևոր օ­ղա­կը ե­ղել ու մնում է դպ­րո­ցը։
Ա­ռա­ջին դա­սը կազ­մա­կերպ­վել է հուն­վա­րի 18-ին՝ Մար­տու­նու հ.1 միջ­նա­կարգ հոս­քա­յին դպ­րո­ցի բարձր դա­սա­րան­նե­րի ա­շա­կերտ­նե­րի հետ։
Մար­տու­նու շրջ­վար­չա­կազ­մի աշ­խա­տա­կազ­մի կր­թու­թյան և սպոր­տի բաժ­նի կող­մից տրա­մադր­ված տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն՝ նման դա­սեր կազ­մա­կերպ­վե­լու են շր­ջա­նի բո­լոր հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րում։