Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՇՈՒՇԻԻ Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑԸ ԳՈՐԾՈՒՄ Է

Սվետ­լա­նա  ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Հրա­դա­դար հայ­տա­րա­րե­լուց հե­տո, ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի կող­մից անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման ե­րաշ­խա­վո­րու­թյամբ Ար­ցախ վե­րա­դառ­նա­լը, հատ­կա­պես ի­րենց բնա­կա­վայ­րե­րը կորց­րած բնա­կիչ­նե­րի հա­մար, մեծ չա­փով պա­մա­նա­վոր­ված է նրա­նով, թե որ­քա­նով են լուծ­վում գո­յու­թյան հա­մար անհ­րա­ժեշտ խն­դիր­նե­րը, ո­րոնց մեջ կարևոր է նաև ե­րե­խա­նե­րի կր­թու­թյան հար­ցը: Այդ իսկ պատ­ճա­ռով պե­տու­թյան կող­մից ա­ռաջ­նա­հերթ կազ­մա­կերպ­վում է ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի գոր­ծար­կու­մը:

Ինչ­պես հայտ­նի է, պա­տե­րազ­մի ա­վար­տից հե­տո Ստե­փա­նա­կեր­տում ա­ռա­ջինն իր դռ­նե­րը բա­ցեց Ա­շոտ Ղու­լյա­նի ան­վան հ. 2 հիմ­նա­կան դպ­րո­ցը, որ­տեղ կա­րող էին սո­վո­րել ոչ միայն մայ­րա­քա­ղա­քի դպ­րոց­նե­րի, այլև շր­ջան­նե­րի ե­րե­խա­նե­րը: Աս­տի­ճա­նա­բար, ռմ­բա­կո­ծու­թյան հետևան­քով մյուս կր­թօ­ջախ­նե­րում ա­վե­րա­ծու­թյուն­նե­րի վե­րաց­մա­նը զու­գըն­թաց, ե­րե­խա­նե­րը սկ­սե­ցին հա­ճա­խել ի­րենց դպ­րոց­նե­րը: Ադր­բե­ջա­նի վե­րահս­կո­ղու­թյան տակ մնա­ցած բնա­կա­վայ­րե­րի ե­րե­խա­նե­րը, ո­րոնք ի­րենց ըն­տա­նիք­նե­րի հետ ար­դեն վե­րա­դար­ձել են Ար­ցախ, շա­րու­նա­կում են հա­ճա­խել տար­բեր դպ­րոց­ներ: Դեռևս նո­յեմ­բեր ամ­սին մեր թեր­թին տված հար­ցազ­րույ­ցում ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րար Լու­սի­նե Ղա­րա­խա­նյանն ա­սել էր, որ հակ­ված են նրան, որ Շու­շիի ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի, ինչ­պես նաև Հադ­րու­թի Մ. Ման­վե­լյա­նի ան­վան միջ­նա­կարգ դպ­րո­ցի ա­նուն­նե­րը միշտ հն­չեն: Ի­հար­կե, դա կախ­ված է նաև նրա­նից, թե այդ գոր­ծում ինչ շա­հագ­րգ­ռու­թյուն կդրսևո­րեն տվյալ հաս­տա­տու­թյուն­նե­րի ղե­կա­վար­ներն ի­րենց կո­լեկ­տիվ­նե­րով հան­դերձ:
Եվ ա­հա, հուն­վա­րի 11-ից« Շու­շիի Խ. Ա­բո­վյա­նի ան­վան միջ­նա­կարգ դպ­րոցն ար­դեն գոր­ծում է: Այն տե­ղա­կայ­ված է Ստե­փա­նա­կեր­տի հ. 2 դպ­րո­ցի շեն­քում:
- Մեր խո­րին ե­րախ­տա­գի­տու­թյունն ենք հայտ­նում ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րար Լու­սի­նե Ղա­րա­խա­նյա­նին, ով ըն­դա­ռա­ջեց Շու­շիի կր­թու­թյան բաժ­նի վա­րի­չի և իմ խնդ­րան­քին` վե­րա­բա­ցե­լու մեր դպ­րո­ցը,- մեր զրույ­ցը շնոր­հա­կա­լա­կան նա­խա­բա­նով սկ­սեց Շու­շիի Խ. Ա­բո­վյա­նի ան­վան դպ­րո­ցի տնօ­րեն Լիա­նա Հա­րու­թյու­նյա­նը: Նա­խա­րարն ա­սել էր. ՙՇատ լավ կլի­նի, միայն թե կա­րո­ղա­նաք հա­վա­քել ձեր ա­շա­կեր­տա­կան և ու­սուց­չա­կան կո­լեկ­տիվ­նե­րը՚: Մեր փոխտ­նօ­րե­նի հետ հար­ցում ենք ա­րել, թե ա­շա­կերտ­նե­րից քա­նիսն են Ստե­փա­նա­կեր­տում, հե­տաքր­քր­վել ենք նաև Հա­յաս­տա­նում գտն­վող­նե­րով: Պար­զել ենք, որ մեր ու­սու­ցիչ­նե­րից ար­դեն 36 հո­գի այս­տեղ է: Ծնող­նե­րին եմ դի­մել, ո­րոնք ու­րա­խու­թյամբ են ըն­դու­նել` ա­սե­լով, լավ կլի­նի, որ մեր դպ­րո­ցը բաց­վի, ո­րով­հետև ա­մեն ա­շա­կերտ իր ու­սուց­չին է ու­զում: Կոնկ­րետ` իմ ե­րե­խա­նե­րի օ­րի­նա­կով վկա­յեմ, որ դա, ի­րոք, այդ­պես է: Պա­տե­րազ­մի օ­րե­րին մեր ըն­տա­նիքն ա­պաս­տա­նել էր Ջեր­մու­կում: Մեզ շատ լավ հյու­րըն­կա­լել են այն­տեղ, դրա­նում ոչ մի խոսք չկա, բայց աղ­ջիկս, որ չոր­րորդ դա­սա­րա­նում է սո­վո­րում, ա­մեն օր լա­ցում էր, որ իր ու­սուց­չու­հուն է ու­զում, իր դա­սըն­կեր­նե­րին և մեծ սթ­րես էր ապ­րում:

Հուն­վա­րի 15-ի դրու­թյամբ 184 ա­շա­կերտ է հա­ճա­խում դպ­րոց: Շու­շիում 620 ա­շա­կերտ ու­նեին: Տնօ­րե­նի հա­մոզ­մամբ` ե­թե բնա­կա­րա­նով ա­պա­հով­ման հար­ցը լուծ­ված լի­նի, Հա­յաս­տա­նից ա­վե­լի շատ ըն­տա­նիք­ներ կտե­ղա­փոխ­վեն: Ըստ նրա` մյուս կող­մից էլ խն­դիր է այն, որ դպ­րո­ցը, ո­րը մինչև պա­տե­րազ­մը հոս­քա­յին միջ­նա­կարգ էր` ու­նե­նա­լով բնա­գի­տա­կան ու հու­մա­նի­տար հոս­քեր, այժմ այդ­պի­սին չէ, և բարձր դա­սա­րան­նե­րի ա­շա­կերտ­նե­րի մի մա­սը Ստե­փա­նա­կեր­տում ստիպ­ված հա­ճա­խում է հոս­քեր ու­նե­ցող դպ­րոց­ներ: Պատ­ճառ­նե­րից մեկն էլ այն է, որ ե­րե­խա­նե­րը երկ­րորդ հերթ են հա­ճա­խում« և ծնող­նե­րից ո­մանց հար­մար չէ այդ ռե­ժի­մը` կապ­ված ի­րենց աշ­խա­տան­քի հետ: ՙԱյս­պես թե այն­պես, Շու­շիի դպ­րո­ցը գոր­ծում է, և մենք շատ ու­րախ ենք դրա հա­մար: Դեռ սկիզբն է, և հա­մոզ­ված ենք, որ ժա­մա­նա­կի ըն­թաց­քում ա­վե­լի մեծ հա­մալ­րում կու­նե­նանք: Ես նկա­տում եմ, որ փոխ­վել է ե­րե­խա­նե­րի տրա­մադ­րու­թյու­նը, նրանք ու­րա­խու­թյամբ են հա­ճա­խում` ա­մեն օր վա­յե­լե­լով ի­րենց ու­սու­ցիչ­նե­րի ու դա­սըն­կեր­նե­րի հետ շփ­ման ու­րա­խու­թյու­նը: Ու­սու­ցիչ­ներն էլ են գո­տեպ­նդ­վել, կա­մաց-կա­մաց շտ­կում են մեջ­քը: Ճիշտ է, կոտր­ված ենք, հայ­րե­նիք ենք կորց­րել, տուն ու տեղ թո­ղել, բայց որ միա­սին ենք, կար­ծես նո­րից ո­գի ա­ռած լի­նենք: Ինձ Ջեր­մու­կում աշ­խա­տանք էին ա­ռա­ջար­կել, բայց մտա­ծել եմ, որ ան­պայ­ման պետք է վե­րա­դառ­նամ հայ­րե­նիք, հա­վա­քեմ իմ ցի­րու­ցան կո­լեկ­տի­վին, ա­շա­կերտ­նե­րին, ձեռք-ձեռ­քի տված կր­թենք ու դաս­տիա­րա­կենք ար­ժա­նի սե­րունդ մեր երկ­րի հա­մար: Մենք պար­տա­վոր ենք դա ա­նել՚,-ա­սաում է Լ. Հա­րու­թյու­նյա­նը: Նա նկա­տեց, որ ու­սում­նա­կան գոր­ծըն­թա­ցը միա­ժա­մա­նակ բա­րե­րար ազ­դե­ցու­թյուն է թող­նում թե ա­շա­կերտ­նե­րի և թե ու­սու­ցիչ­նե­րի ու մյուս աշ­խա­տող­նե­րի ա­ռող­ջու­թյան վրա, նրանք աս­տի­ճա­նա­բար դուրս են գա­լիս ըն­կճ­ված վի­ճա­կից. ՙՄեր կո­լեկ­տի­վը սի­րով է լծ­վել իր գոր­ծին, կա­սեի` ա­վե­լի պա­տաս­խա­նատ­վու­թյամբ է վե­րա­բեր­վում իր ա­ռա­քե­լու­թյա­նը: Հա­մոզ­ված եմ` կկա­րո­ղա­նանք հաղ­թա­հա­րել դժ­վա­րու­թյուն­նե­րը, քա­նի որ միա­սին ենք՚:
Ինչ­պես տե­ղե­կա­ցանք տնօ­րե­նից` դպ­րոցն ու­նի 1-12-րդ դա­սա­րան­նե­րը, հա­մալր­ված է բո­լոր մաս­նա­գետ­նե­րով, ո­րոնք հիմ­նա­կա­նում ի­րենց դպ­րո­ցի ման­կա­վարժ­ներն են: Ու­սու­ցիչ­նե­րից մե­կին` ին­ֆոր­մա­տի­կա­յի մաս­նա­գե­տին« Ա­վե­տա­րա­նոց գյու­ղից են վերց­րել, եր­կու հո­գի էլ` շախ­մա­տի և մա­թե­մա­տի­կա­յի ու­սու­ցիչ­նե­րը, Շու­շիի Դա­նիել Ղա­զա­րյա­նի ան­վան դպ­րո­ցից են: Տնօ­րե­նը կո­լեկ­տի­վի ա­նու­նից խո­րին ե­րախ­տա­գի­տու­թյուն հայտ­նեց հ. 2 դպ­րո­ցի տնօ­րի­նու­թյա­նը ի­րենց գր­կա­բաց ըն­դու­նե­լու հա­մար` ա­սե­լով, որն ա­մեն ինչ ա­նում է, որ Շու­շիի դպ­րո­ցը կա­յա­նա: Շնոր­հա­կա­լու­թյան իր բա­ժինն ու­նի նաև ԿԳՄՍՆ տես­չա­կան բա­ժի­նը, ո­րը թե­մա­տիկ պլան­նե­րով և մե­թո­դա­կան այլ հար­ցե­րով օգ­նու­թյան ձեռք է մեկ­նում Շու­շիի ման­կա­վարժ­նե­րին:
Ազ­գա­յին ող­բեր­գու­թյուն ապ­րե­լուց զատ կո­լեկ­տիվն իր անձ­նա­կան ցավն էլ ու­նի. դպ­րո­ցի զին­ղեկ Գա­րե­գին Հա­րու­թյու­նյա­նը, ո­րը պա­տե­րազ­մի ա­ռա­ջին իսկ օ­րից զին­վո­րագր­վել է հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյա­նը, հոկ­տեմ­բե­րի 10-ից ի վեր ան­հետ կո­րած է հա­մար­վում: Սի­րե­լի զին­ղե­կի, լավ ման­կա­վար­ժի, ա­մեն ին­չում հա­րե­հաս մար­դու բա­ցա­կա­յու­թյու­նը տխ­րու­թյան քո­ղով է պա­տել կո­լեկ­տի­վին, մա­նա­վանդ որ նրա հայրն էլ` Վլա­դի­միր Հա­րու­թյու­նյա­նը, այդ կո­լեկ­տի­վի ան­դամ է, պատ­մու­թյան ու­սու­ցի­չը: Թաքց­րած իր վիշ­տը` վեր­ջինս ա­մեն« օր մա­տյանն ա­ռած« դա­սա­րան է մտ­նում և շա­րու­նա­կում ա­շա­կերտ­նե­րին մա­տու­ցել հա­յոց պատ­մու­թյան է­ջե­րը, ո­րոնք, ա­վաղ, ժա­մա­նակ առ ժա­մա­նակ մթագն­վել են, ինչ­պես` հի­մա: Տնօ­րենն ա­սաց, որ ամ­բողջ կո­լեկ­տի­վով ա­մեն օր ա­ղո­թում են ան­հետ կո­րած ի­րենց գոր­ծըն­կե­րոջ վե­րա­դար­ձի հա­մար: Աշ­խար­հագ­րու­թյան մաս­նա­գետ Լու­սի­նե Պետ­րո­սյա­նի ա­մու­սինն էլ ծանր վի­րա­վոր­վել է, այժմ ա­պա­քին­վում է Երևա­նում: Ժա­մա­նա­կա­վոր մաս­նա­գետ են վերց­րել և սի­րով սպա­սում են ի­րենց ու­սուց­չու­հու վե­րա­դար­ձին:
Ճա­կա­տա­գիրն իր չար խաղն է խա­ղում: Ե­րե­սուն տա­րի ա­ռաջ էլ Շու­շին հա­յա­թափ­վեց, և Խ. Ա­բո­վյա­նի ան­վան դպ­րո­ցը Ստե­փա­նա­կեր­տում դար­ձյալ վե­րա­կազ­մա­կերպ­վեց կր­թօ­ջա­խի նա­խան­ձախն­դիր ղե­կա­վա­րու­թյան ու կր­թու­թյան այն ժա­մա­նակ­վա պա­տաս­խա­նա­տու­նե­րի շնոր­հիվ, պա­հեց իր գո­յու­թյու­նը` շա­րու­նա­կե­լով գոր­ծու­նեու­թյունն ա­զա­տագր­ված Շու­շիում:
Դպ­րո­ցի ներ­կա­յիս տնօ­րեն Լիա­նա Հա­րու­թյու­նյանն էլ ապ­րել է այդ ամ­բողջ գող­գո­թան: Բռ­նա­գաղ­թած լի­նե­լով Բաք­վից, երբ դեռ վե­ցե­րորդ դա­սա­րա­նի ա­շա­կերտ էր, նա դար­ձավ Խ. Ա­բո­վյա­նի ան­վան դպ­րո­ցի ա­ռա­ջին շր­ջա­նա­վարտն ու ա­վե­լի քան եր­կու տաս­նա­մյակ` նրա ման­կա­վարժ­նե­րից մե­կը, իսկ վեր­ջին վեց տա­րում` տնօ­րե­նը: Եվ այ­սօր էլ, հան­գր­վա­նած լի­նե­լով Ստե­փա­նա­կեր­տում, հույ­սը չի կորց­նում, որ մի օր հա­րա­զատ դպ­րո­ցի զան­գը դար­ձյալ հն­չեց­նե­լու են Շու­շիում: Իսկ դրա հա­մար ա­ռա­ջին կռ­վա­նը, ինչ­պես կո­լեկ­տի­վի հետ ու­նե­ցած մեր զրույ­ցի ժա­մա­նակ ա­սա­ցին ու­սու­ցիչ­նե­րը, Ար­ցա­խում ապ­րելն ու կրթ­ված, հա­րուստ գի­տե­լիք­նե­րով զին­ված սե­րունդ տալն է: Այ­սօր մեր պայ­քա­րի ա­մե­նա­կարևոր ձևը դա է:
Վեր­ջում հա­վե­լենք, որ հ. 2 դպ­րո­ցում տե­ղա­կայ­վել է նաև Շու­շիի ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծա­կան կենտ­րո­նը, ո­րը գոր­ծե­լու է եր­րորդ հեր­թում: