Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԳՆ­ԴԱ­ՊԵ­ՏԸ

Սեր­գեյ ՍԱ­ՖԱ­ՐՅԱՆ

Ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մի ժա­մա­նակ Սա­րո Ե­րա­մյա­նը Մար­տու­նու ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժե­րի հրա­մա­նա­տար, լե­գեն­դար Մոն­թե Մել­քո­նյա­նի տե­ղա­կալն էր:
Այ­սօր Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի նվի­րյա­լը Ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի պե­տա­կան ծա­ռա­յու­թյան Մար­տու­նու շրջ­բաժ­նի ղե­կա­վարն է, ԱԻՊԾ գն­դա­պետ:

Օ­րերս հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­ցանք զրու­ցե­լու նրա հետ։
44-օ­րյա այս պա­տե­րազ­մում փր­կա­րար­նե­րը գրե­թե ա­մե­նուր էին, նրանց կա­րի­քը զգաց­վում էր և՜ ռազ­մա­ճա­կա­տում, և՜ թի­կուն­քում, ըն­դուն­ված խոսք է, որ փր­կա­րա­րը ա­ռաջ­նագ­ծից թի­կունք կա­մուրջ է։Գն­դա­պետ Ե­րե­մյա­նի հետ մեր զրույ­ցը սկ­սե­ցինք զու­գա­հեռ­ներ անց­կաց­նե­լով այս և նախ­կին պա­տե­րազմ­նե­րի միջև։


- Սա նա­խորդ­նե­րից ա­մեն ին­չով տար­բեր­վող պա­տե­րազմ էր։ Ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մը, ի տար­բե­րու­թյուն այս մե­կի, բա­վա­կա­նին եր­կա­րատև էր, սա­կայն ժո­ղովր­դին չէր լքում ո­գին, ժո­ղո­վուր­դը ան­վե­րա­պահ հա­վա­տում էր իր բազ­կին։ Այն օ­րե­րին հաղ­թեց նաև մեր՝ ի­րար նկատ­մամբ ան­խախտ փո­խըմ­բռ­նու­մը, դա շատ կարևոր էր... այս պա­տե­րազ­մի դի­մա­գի­ծը այլ էր... բարդ է զու­գա­հեռ­ներ տա­նե­լը։
Խո­սակ­ցու­թյան ըն­թաց­քում գն­դա­պե­տը ժա­մա­նակ առ ժա­մա­նակ հպար­տու­թյամբ նշում էր, որ փր­կա­րար –տղա­նե­րը ա­մե­նուր էին՝ պատ­րաստ կա­տա­րե­լու ցան­կա­ցած ա­ռա­ջադ­րանք, թի­կուն­քից մինչև ա­ռաջ­նա­գիծ։ Ա­սում է՝ մեր տղա­նե­րը, հր­դեհ­ներ մա­րե­լուց բա­ցի, օգ­նու­թյան էին հաս­նում նաև դիր­քե­րում կանգ­նած քա­ջե­րինգ ընդ­հա­նուր մեկ նպա­տակ ու­նեինք, և այդ նպա­տա­կը փո­թորկ­ված հայ­րե­նիքն էր, ո­րի ա­մեն մի սան­տի­մետ­րը սր­բա­վայր է։
Պա­տե­րազ­մից հե­տո ԱԻՊԾ աշ­խա­տա­կից­նե­րին, մի շարք աշ­խա­տանք­նե­րի կազ­մա­կերպ­ման և ի­րա­կա­նաց­ման հար­ցում, միա­ցան նաև Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան հա­մա­պա­տաս­խան կա­ռույ­ցի աշ­խա­տա­կից­նե­րը, ով­քեր Ար­ցա­խի տար­բեր ուղ­ղու­թյուն­նե­րում ծա­ռա­յու­թյուն են ի­րա­կա­նաց­նում։ Ինչ­պի­սի՞ տար­բե­րու­թյուն­ներ կան մեր և նրանց աշ­խա­տա­կից­նե­րի գոր­ծու­նեու­թյան մեջ. պա­տաս­խա­նը ե­ղավ շատ կարճ.


- Ռուս գոր­ծըն­կեր­նե­րի բա­զան բա­վա­կա­նին հա­րուստ է, ին­չը, ի­հար­կե, մի քա­նի ան­գամ ար­դյու­նա­վետ և ճկուն է դարձ­նում նրանց աշ­խա­տան­քը։
Թե այս մի քա­նի ա­միս­նե­րին ինչ­պի­սի հա­րա­բե­րու­թյուն­ներ են ստեղծ­վել մեր և ռուս փր­կա­րար­նե­րի միջև, Սա­րո Ե­րե­մյա­նը պա­տաս­խա­նում է հա­տուկ ոգևո­րու­թյամբ.


- Շատ լավ։ Ջերմ և փոխ­վս­տա­հու­թյան մթ­նոլր­տում ենք աշ­խա­տում։ Ռուս գոր­ծըն­կեր­ներն այս օ­րե­րին նաև հա­մալ­րել են մեր բա­զան։ Փոր­ձում ենք փոր­ձի փո­խա­նա­կում ևս կազ­մա­կեր­պել ա­մե­նօ­րյա աշ­խա­տանք­նե­րում։
Երբ հա­սանք ա­մե­նա­ցա­վոտ հար­ցին, որ վե­րա­բե­րում էր հա­կա­ռա­կոր­դի վե­րահս­կո­ղու­թյան տա­րածք­նե­րում մնա­ցած նա­հա­տակ­ված տղա­նե­րի մար­մի­նե­րի դուրս­բեր­մա­նը, պա­տե­րազ­մի բո­վում թրծ­ված գն­դա­պե­տը խո­րը հա­ռա­չեց:


- Մոտ ե­րե­սուն նա­հա­տակ­ված հա­յոր­դի­նե­րի մար­մի­ներ ար­դեն դուրս են բեր­վել։ Սա մեր ուղ­ղու­թյամբ։ Ծանր, շատ ծանր է այս մա­սին խո­սե­լը։ Ես չցան­կա­ցա ընդ­հա­տել նրա լռու­թյու­նը, բայց ին­քը շա­րու­նա­կեց:

- Պետք է ու­ժեղ մնանք, ա­մուր, չհու­սա­հատ­վենք... մենք այլևս ի­րա­վունք չու­նենք չգոր­ծե­լու ա­վե­լի ճկուն, քան ա­ռաջ, հի­մա դա մեզ օդ ու ջրի պես պետք է։ Չգի­տեմ ին­չու, բայց ես հա­մոզ­ված եմ, որ սա մեր վեր­ջին պա­տե­րազ­մը չէ։


- Պա­րոն Ե­րե­մյան, ա­ռա­ջին պա­տե­րազ­մից ե­րե­սուն տա­րի անց դուք փր­կա­րա­րի հա­մազ­գես­տով եք, 90-ե­րի հա­մազ­գե՞ստն էր Ձեզ հո­գե­հա­րա­զատ, թե՞ փր­կա­րա­րի։


- Տար­բե­րու­թյուն չկա։ Իմ պայ­քա­րը ան­փո­փոխ է, ան­կախ նրա­նից, թե ինչ հա­մազ­գեստ կկ­րեմ։


Լեռ­նա­հա­յաս­տա­նի սպա­րա­պետ Գա­րե­գին Նդեհն ա­սում էր. ՙԺա­մա­նակ­նե­րը փոխ­վում են, սե­րունդ­նե­րը գա­լիս ու լրաց­նում են ի­րար, բայց միայն ըն­տիր­ներն են զար­դա­րում հայ­րե­նի­քը։ Չկա, գո­յու­թյուն չու­նի աշ­խար­հի ե­րե­սին մի ազգ, ո­րի գո­յու­թյու­նը պայ­մա­նա­վոր­ված չէ նրա ազ­գա­պաշտ զա­վակ­նե­րով՚։