Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 20-ին այցելել է ԱՀ արտաքին գործերի նախարարություն, որտեղ հանդիպում է ունեցել կառույցի ղեկավար կազմի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, արտաքին ու ներքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող, ինչպես նաև հումանիտար բնույթի հարցերի լայն շրջանակ:

Նախագահ Հարությունյանը շեշտել է, որ երկրի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, ինչը պետք է ձգտել իրականացնել նաև քաղաքական գործիքակազմով, ներառյալ՝ միջազգային սուբյեկտայնության բարձրացման միջոցով: Այս առումով, ըստ երկրի ղեկավարի, չափազանց կարևոր է Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ողջ ներուժի խելացի և հետևողական կիրառումը երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու գործում:

ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը շնորհակալություն է հայտնել նախագահ Հարությունյանին անմիջական քննարկումների և ապագայի հեռանկարների շուրջ մտքերի փոխանակման համար՝ դրանք համարելով օգտակար և պահանջված։

 

 

Չորեքշաբթի, 20 հունվարի,2021թ.