Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

             060215_HHAZhPatvirak__Info.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը:

            Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների խորհրդարանների միջեւ կապերի խորացմանն առնչվող խնդիրներ:

Անդրադարձ է կատարվել նաեւ Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, սահմաններում տիրող իրավիճակին:

Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի խորհրդարանականների այցելություններն Արցախ դարձել են ավանդական՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է պահպանել փոխգործակցության նման բարձր մակարդակը նաեւ ապագայում:

Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

            ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ