Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Tuesday, 30 October 2012

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են շրջաններում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակի, իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների եւ անցած տասը ամսվա արդյունքների հետ կապված հարցեր:

ՀԱՎԱՏԱՐԻՄ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻՆ

DSC04020.jpgԱյգեստանցիները  (նախկին չայլուեցիները)   պինդ եւ աշխատասեր  մարդիկ են,  բռնատեղահանությունից  հետո   վերաբնակվելով մի ավերված գյուղում,  ամեն ինչ սկսել են զրոյից՝ գյուղն էլ անվանակոչելով Նոր Այգեստան։

ԱԼԻԵՎԻ ԵՎ ԷՐԴՈՂԱՆԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԼԵՖԸ

Ադրբեջան կատարած իր այցի ժամանակ Թուրքիայի  վարչապետ  Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի տեսնում ՙորևէ խոչընդոտ երկու  երկրների միջև համագործակցության ընդլայնման համար՚, և որպես  օրինակներից  մեկը բերել է TANAP  գազամուղային  նախագծի փաստաթղթերի  ստորագրումը։ 
Ադրբեջանի  ղեկավար  Իլհամ Ալիևն էլ  իր հերթին  նշել  է, որ  TANAP նախագիծը հանդիսանում է կարևոր  քայլ համաշխարհային  տնտեսական  քաղաքականության վերանայման  ուղղությամբ՚։ Միևնույն  ժամանակ նա  արձանագրել է. ՙԵրկար տարիներ քննարկվել  են ադրբեջանական  գազը Եվրոպա հասցնելու զանազան  տարբերակներ ու  նախագծեր, բայց դրանցից  ոչ մեկը չի իրացվել՚։

Ո՜Չ ՕԲԱՄԱՆ, Ո՜Չ ԷԼ ՌՈՄՆԻՆ ԱՐԺԱՆԻ ՉԵՆ ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻ ՁԱՅՆԵՐԻՆ

Հայաստան կատարած իմ վերջին ուղևորության ընթացքում լրագրողները հաճախ էին ինձ հարցնում, թե Միացյալ Նահանգների նախագահի ո՞ր թեկնածուին եմ ձայն տալու նոյեմբերի 6-ի ընտրություններում: Իմ պատասխանը հստակ էր և միանշանակ՝ ես քվե չեմ տալու ո՜չ նախագահ Օբամային, և ո՜չ էլ նահանգապետ Ռոմնիին: Վերադառնալով Միացյալ Նահանգներ, ես ուրախությամբ իմացա, որ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը միևնույն որոշումն էր կայացրել՝  հավանություն չտալով թեկնածուներից և ոչ մեկին:

ԻՐԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ՉԱՓԱԶԱՆՑՎԱԾ ՎՏԱՆԳ

Տարբեր երկրներում օրեցօր իր աշխարհագրությունն ընդլայնող՝ խոզերի աֆրիկյան ժանտախտի (ԽԱԺ) մասին հեռուստատեսությամբ և զանգվածային լրատվամիջոցներով տրվող տեղեկությունները հոգեբանական լուրջ ազդեցություն են թողնում հիվանդության մասին ամբողջական պատկերացում չունեցող մարդկանց վրա։ 

ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԲԵԿՈՐԻ ԱՆՎԱՆ ՊՈՒՐԱԿՈՒՄ

122.jpgՀոկտեմբերի 21-ին ՙԶեփյուռ՚ բնապահպանական ՀԿ¬ի  նախաձեռնությամբ հերթական անգամ բարեկարգման  աշխատանքների ակցիա  կազմակերպվեց Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անվան պուրակում։  Ակցիային միացել էին նաև նորաստեղծ ՙԱռաջ, Արցախ՚ հասարակական կազմակերպության երիտասարդները։ 

ՙԱՄԱԴԵՈՒՍ՚. ՀԱՅ ԵՐԳԻ, ՊԱՐԻ, ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏՈՆ

Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված ՙԱմադեուս՚ մրցույթ-փառատոնը հոկտեմբերի 23-ին գալա համերգով ավարտեց իր աշխատանքը: Հիշեցնենք, փառատոնը հովանավորվում և անց է կացվում Բելգիայում բնակվող հայ բարերար Հովհաննես Անաստասյանի կողմից` ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:
Փառատոնն ապացուցեց, որ լավագույն ավանդույթները շարունակվում են: Ասենք ավելին` այս տարվա փառատոնը նոր երանգներ հաղորդեց ՙԱմադեուսին՚. ավանդաբար հնչող դասական երաժշտության ձայները հարստացան ազգային երգարվեստի, երաժշտարվեստի աննման ելևեջներով, հայկական պարերի կրակոտ ու առնական տրամադրությամբ, հեզ ու նուրբ պլաստիկայով: Խորհրդանշական ու ոգեշնչող էր այն, որ հենց ավստրիացի մեծ երգահանի (որն, ի դեպ, իր ստեղծագործություններում լայնորեն օգտագործում էր ժողովրդական պարն ու երգը, երաժշտությունը, գագաթնակետին հասցնելով դրանց արժեքն իր գլուխգործոցների մեջ) անունը կրող փառատոնին մեծարվեց, արժեվորվեց մեր ազգայինը, այն  վերածվեց հայ երգի, պարի, երաժշտության իսկական տոնի:
Արդարացիորեն նկատենք. մեր օրերում մեզանում առաջին անգամ է, որ ազգային արվեստներին այսքան մեծ ուշադրություն տրվեցին,  այսպիսի հովանավորություն ապահովվեց: 

ՙԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ՚

Այս խորագիրն էր կրում հոկտեմբերի 25-ին Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում բացված լուսանկարչական ցուցահանդեսը, որը նախաձեռնել էր ՙՇուշվա՚ ՍՊ զբոսաշրջության ընկերությունը (տնօրեն՝ Առնակ Ավետիքյան)։ Կենտրոնի վերանորոգված ցուցասրահում ցուցադրված էին Ռուբեն Մանգասարյանի՝ Արցախյան գոյամարտի թեմայով արված շուրջ 35 մեծադիր լուսանկարներ։ 
Subscribe to this RSS feed