Items filtered by date: Ուրբաթ, 21 Դեկտեմբերի 2012

Դեկտեմբերի 22-ը Էներգետիկի մասնագիտական օրն է

ՏՈՆԸ ԱՌԻԹ՝ ԽՈՍԵԼՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ 
Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 2-ը՝ որպես Էներգետիկի մասնագիտական տոն օր, դեռ  պաշտոնապես չի ընդունվել։ Չնայած դրան, համակարգի աշխատողները, ավանդույթի համաձայն, շարունակում են այն նշել, հուսալով, որ եթե ոչ այս տարի, ապա հաջորդ տարվանից իրենց մասնագիտական օրն էլ տեղ կգտնի Արցախի տոնացույցում։
Իսկ ավանդույթը գալիս է խորհրդային տարիներից. տոն օրվա նախապատմությունը կապված է 1966թ. մայիսի 23-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության կողմից հաստատված հրամանի հետ, երբ, ի հիշատակ Ռուսաստանի էլեկտրիֆիկացիայի ծրագրի ընդունման, սահմանվեց Էներգետիկի տոն օր։ Ծրագիրն ընդունվել էր 1920թ. դեկտեմբերի 22-ին կայացած Խորհուրդների համառուսաստանյան 8-րդ համագումարում ։Էներգետիկի օրը ներկայումս էլ նշվում է հետխորհրդային մի շարք երկրներում, այդ թվում և՝ Հայաստանի Հանրապետությունում։

ԳԻՐՔ, ՈՐ ՀԵՂԻՆԱԿԻՑ ՊԱՀԱՆՋԵՑ 20 ՏԱՐԻ

Afrikyan2.jpgԿրկին դառնալով ս.թ. հոկտեմբերին Հայաստանում անցկացված ՙՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՚ խորագրով Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովին՝ ուզում ենք այս անգամ անդրադառնալ համաժողովի առաջին օրը տեղի ունեցած մշակութային մի կարևոր իրադարձության, որն իր էությամբ ավելի իմաստավորեց համաժողովի նշանակությունը: 

ՙՈՒՂԻՆ ՃՇՄԱՐԻՏ Է, ԵՐԲ ԱՅՆ ՀԱՅՐԵՆԻՔ Է ԲԵՐՈՒՄ՚

2006  եւ 2008 թվականների օգոստոսին Թեհրանի հայ մարզամշակութային ՙՐաՖՖի՚ համալիրի սկաուտական բաժանմունքն իր տարեկան ընդհանուր բանակումներն անցկացրեց Արցախի Ասկերանի եւ Շուշիի շրջաններում: Բաժանմունքի  հետ համագործակցում էր Արցախի ՙՀայկի սերունդ՚ երիտասարդական հասարակական կազմակերպությունը, որի նախաձեռնությամբ արցախցի մի խումբ դպրոցականներ նույնպես մասնակցեցին  նշված  բանակումներին, առավել մոտիկից ծանոթացան սկաուտիզմին: 

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՐԵԺԸ

Հասկանալու համար, թե ինչպես են գործելու աշխարհաքաղաքական ակտորները, ուժի տարածաշրջանային կենտրոնները, երբեմն բավական է քարտեզին նայել։ Երկրի աշխարհագրությունը կարող է շատ ավելի բան պատմել այս կամ այն պետության ռազմավարության ու նպատակների մասին, քան գաղափարախոսությունն ու ներքին քաղաքականությունը։ 

ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԼՂՀ կառավարության  որոշմամբ  Մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման, ինչպես նաև  Սեպտեմբերի 2-ի՝ ԼՂՀ  հռչակման օրվա  և Դեկտեմբերի  10-ի՝ ԼՂՀ պետական անկախության  հանրաքվեի  և Սահմանադրության օրվա   կապակցությամբ սոցիալական որոշ խմբերի անձանց վճարվում է միանվագ դրամական օգնություն։ 

ՇՈՒՇԻ. ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ՝ ՀԱՄԱՏԵՂ ՋԱՆՔԵՐՈՎ

Shushi.jpgՎերջին շրջանում արագընթաց քայլեր են ձեռնարկվում Շուշին մաքուր և օրինակելի քաղաք դարձնելու ուղղությամբ։ Այդ առիթով վերջերս տեղի ունեցած  շրջանային խորհրդի նիստի ժամանակ համապատասխան հանձնարարականներ տրվեցին պատկան մարմիններին։ Այդ ուղղությամբ կատարված աշխատանքների մասին է պատմում  Շուշիի ՙԲարեկարգում՚ ՓԲԸ տնօրեն Ալեքսեյ ՀԱՅՐՈՒՄՅԱՆԸ։

ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

altԼՂՀ առողջապահության նախարարությունը նոյեմբերի 1-ից  հանրապետությունում իրականացնում է գրիպի և վերին շնչուղիների հիվանդությունների դիտարկումներ։ Տարբեր բուժհիմնարկներից ստացված ամենօրյա տվյալները հաղորդվում են ԼՂՀ ԱՆ համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն, վերջինս էլ՝ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն։ 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ

211212_AnvtangutyanNist_Info.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ` նվիրված հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականության հետ կապված մի շարք հարցերի, ինչպես նաեւ "Հեռուստամարաթոն-2012"-ի արդյունքներին:

Subscribe to this RSS feed