[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 20 Մարտի 2012

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին ստորագրել է հրամանագիր

 Նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին ստորագրել է հրամանագիր «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների` 1993 թվականից արժեզրկված ավանդների նախնական փոխհատուցման մասին:

«Արարատ սննդի կոմբինատն» ընդլայնվում է ու կրկին արտոնություն է խնդրում

 altԲնական հյութերի արտադրությամբ զբաղվող «Արարատ սննդի կոմբինատը», որը հիմնվել է 2010 թ, ընդլայնում է իր գործունեությունը: Կառավարության մարտի 22-ի նիստում ընկերությանը երկրորդ անգամ թույլ կտրվի ներդրումային ծրագրի շրջանակներում հետաձգել ավելացված արժեքի վճարումը:

ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՈՐ ԽՈՇՈՐ ԾՐԱԳԻՐ

altՄարտի 19-ին ԼՂՀ կառավարության նիստերի դահլիճում կայացած շնորհանդեսը, որի արդյունքում վարչապետ Արա Հարությունյանի և ՙՎալեքս՚ խմբի  ընկերությունների նախագահ Վալերի  Մեջլումյանի միջև ստորագրվեց համաձայնագիր, նվիրված էր Ծաղկաշենի հանքավայրի (Մարտակերտի շրջան) շահագործման ծրագրին։

ՈԼՈՐՏԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՐԿՈՒ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԴՐԵԼԻ ԵՆ

altՀՀ կրթական պատվիրակությունն Արցախում 
Մարտի 17-ին աշխատանքային այցով  Արցախում էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին նախարարության  աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը, ՙՓյունիկ՚ հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանը, Հայաստանի պետական ագրարային  համալսարանի (ՀՊԱՀ) ռեկտոր Արշալույս Թարվերդյանը, Երևանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանի (ԵՃՇՊՀ) ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը: ԼՂՀ կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանի ուղեկցությամբ պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ մի շարք ուսումնական հաստատություններում: 

ԿԻՊՐՈՍԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԼԱՆՆԵՐԻ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ

Կիպրոսյան հակամարտության վերաբերյալ թուրքական քաղաքականությունը 1974թ. Թուրքիայի կողմից Կիպրոսի տարածքի 37%-ի օկուպացումից հետո երեք փուլ է անցել։ Առաջին փուլում հռչակվել է ՙՀյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը՚ (ՀսԿԹՀ), որը ճանաչված է միայն իր՝ Թուրքիայի կողմից։ Նույնիսկ Թուրքիայի ամենամերձավոր դաշնակիցը՝ Ադրբեջանը, չի շտապում իրավաբանորեն ճանաչել ՀսԿԹՀ-ն։

ՀՈՒՍԱԼԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ՝ ԵՐԿՐԻ ԶԱՐԳԱՑԱԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ

altԱրտադրական ենթակառուցվածքների ոլորտը ԼՂՀ տնտեսության թերևս ամենաընդգրկուն և բազմաճյուղ բնագավառն է։ Երևի հենց  այդ հանգամանքը, ինչպես և ոլորտում կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ծավալները հաշվի առնելով՛ անցյալ տարվա ապրիլի 1-ից  բնագավառը կանոնակարգող վարչությունը վերակազմավորվեց Արտադրական ենթակառուցվածքների նախարարության։

ՔՐՈՆՔԻՑ ՀԱՐԱՐ

altՔաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղը փռված է Հակարի գետի աջ ափին: Ադրբեջանական բռնատիրության տարիներին բնակավայրը կոչվում էր  Գյուլիբերդ և հանդիսանում էր Լաչինի շրջանի հարավային վերջին գյուղը՝ սահմանակից Գորիսի շրջանին: Գյուղից մոտ 2-3 կմ հարավ, բարձրաբերձ ժայռերով պատված ձորակում պահպանվել է հայոց միջնադարյան մի սրբավայր՝ ժայռափոր եկեղեցի:  Վերջերս  պատմաբան, հեռուստամեկնաբան Լեռնիկ Հովհաննիսյանի և Արցախի հանրային հեռուստատեսության օպերատոր Բենիամին Ղարախանյանի հետ այցելեցինք սրբավայր:
Գետափից ճանապարհը թեքվում է աջ և բարձրանում լանջն ի վեր: Ձյունապատ  ճանապարհով չի կարող բարձրանալ անգամ ամենագնաց ՙՆիվա՚ մեքենան: Վարորդը  մի քանի անգամ փորձեց հաղթահարել զառիվայրը, բայց՝ ապարդյուն: Մնացած ճանապարհը շարունակում ենք ոտքով:

ԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ

altՀանրապետությունում  շարունակվում են գրիպի և վերին շնչուղիների հիվանդությունների դիտարկումները։ ՀՀ և ԼՂՀ առողջապահության նախարարությունների տվյալներով՝ վարակիչ և վերին շնչուղիների հիվանդությունների համաճարակաբանական իրավիճակը համեմատաբար հանգիստ է։

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ մարտի 19-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Ծաղկաշենի հանքավայրի շահագործմանն առնչվող հարցերին:

altԻրականացվող աշխատանքների մասին տեղեկություններ են ներկայացրել վարչապետ Արա Հարությունյանը եւ <<Բեյզ Մեթըլս>> ընկերության նախագահ Վալերի Մեջլումյանը:

Subscribe to this RSS feed