Items filtered by date: Երեքշաբթի, 15 Հոկտեմբերի 2013

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին Եվրոպական խորհրդարանում հանդիպում է ունեցել խորհրդարանական Եվրամիություն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլենի Տեոխարուսի եւ մի խումբ պատգամավորների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպա-Արցախ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանական կապերի զարգացմանը:

Հոկտեմբերի 15-ին Նախագահ Սահակյանը Եվրոպական խորհրդարանում մասնակցել է Եվրոպայի հայության 3-րդ համաժողովի երկրորդ նիստին եւ հանդես եկել ելույթով:

altԲակո Սահակյանն անդրադարձել է Արցախի պետականաշինության գործընթացին, մեր հանրապետության արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին:

ԻՄ ԳԱՐՈՒՆ ՔԱՂԱՔ…

Ստեփանակերտը նշեց  իր վերանվանման 90-ամյակը
3.jpgՎերջին տարիներին գեղեցիկ ավանդույթ է դարձել ԼՂՀ մայրաքաղաքի օրվա տոնակատարությունը, ինչն առիթ է անդրադառնալու նրա անցյալին ու ներկային, արժևորելու քաղաքի պատմությունը և անցած ճանապարհը։ 

ԲԱՑՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՋԱԽ

patkerasrah.jpgՀոկտեմբերի 12-ին` մայրաքաղաքի օրվա և Ստեփանակերտի վերանվանման 90-ամյակի տոնակատարության միջոցառումներից էր Ստեփանակերտի այնքա՛ն սպասված նորակառույց պատկերասրահի հանդիսավոր բացումը:
Հանդես գալով ողջույնի խոսքով՝ Արցախի նկարիչների միության նախագահ Լենորդ Զաքարյանն  ընդգծեց պատկերասրահի բացման կարևորությունը Ստեփանակերտում:

ԴՊՐՈՑԱԿԱՆ ՑԵՐԵԿՈՒՅԹ` ՆՎԻՐՎԱԾ ՔԱՂԱՔԻ ՕՐՎԱՆ

Ստեփանակերտի օրվան նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակում համաքաղաքային ցերեկույթ կազմակերպվեց մայրաքաղաքի հ. 12 հիմնական դպրոցում: Այն Ստեփանակերտի ամենաերիտասարդ կրթօջախն  է, որն իր գործունեությունն սկսել է պատերազմի ժամանակ, 1993 թվականին: Սկզբում` Ասկերանի շրջանի Նախիջևանիկ, Խրամորթ, Խնապատ գյուղերից տեղահանված ընտանիքների երեխաների բազայի վրա` կոչվելով Վրեժավանի դպրոց, այնուհետև` զուտ որպես ազատագրված այդ տարածքի Ստեփանակերտի 12-րդ  դպրոց:

ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՆԵՐԻ ՈՒՂԵԳՐԵՐ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ 533 ՀՈԳՈՒ

altՀաշմանդամների սոցիալական պաշտպանության մակարդակը որոշակիորեն  բարձրացնելու համար ԼՂՀ-ում իրագործվում են մի շարք ծրագրեր։ Այդ առումով  ամեն տարի մայիս ամսից մինչև հոկտեմբերի վերջը բնակչության առանձին սոցիալական խմբերի քաղաքացիներին տրամադրվում են առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրեր։ 

ՀԱՆՈՒՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ

Գեղարվեստական մտածողությունը սահման չունի։ Ամեն հավակնող փորձում է յուրովի ընկալել այն։ Որքան մարդ, այնքան ոճ. անցե՞լ է սրա ժամանակը, թե ոչ։ Մի բան հավերժական է. գեղարվեստը զտելու, ընտրելու է իրենը՝ որ փորձարարությունից էլ լինի։ Այն ընդունում է իրենը՝ չհանդուրժելով անընդունելին։ 

ԱՐՑԱԽԻ ԲԱՐԲԱՌԻ ԵՎ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ՝ ՇՈՒՇԻՈՒՄ

DSC_1703.JPGՀոկտեմբերի  14-ին ԼՂՀ մշակույթի  և երիտասարդության  հարցերի նախարարությունում  բացվեց  Արցախի բարբառի  և ազգագրության  ուսումնասիրության կենտրոն, որը կրում է շենքի  կառուցման և նախկին կրթական օջախի  հովանավորներ  Ղուկասյան  եղբայրների անունը։ Միջոցառմանը ներկա էին մտավորականներ, մշակույթի  ոլորտի  աշխատողներ,  Արցախի տարբեր  բարձրագույն  ուսումնական  հաստատություններից  դասախոսներ,  գիտական աշխատողներ, մանկավարժներ, ինչպես նաև  հայագիտական  ամբիոնի  (Ֆրանսիա) պրոֆեսոր, բարբառագետ Անահիտ  Տոնապետյանը  և  Բրազիլիայում  որպես գիդ աշխատող, մեր համերկրացի  Արթուր  Գրիգորյանը։ 
Subscribe to this RSS feed