ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ
Ապրիլի 25-ին տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
Նախքան նիստի բացումը՝ ԱԺ նախագահը ներկաներին հաղորդեց ուշագրավ քաղաքական իրադարձության՝ ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Ֆրեզնո քաղաքի շրջանային խորհրդի օրերս ընդունած որոշման մասին, որում քաջալերանք և աջակցություն է հայտնվում ԼՂՀ շարունակական ջանքերին, ուղղված իր՝ որպես ազատ ու ժողովրդավարական պետության, զարգացմանը և կոչ է արվում Կալիֆոռնիայի նահանգի օրենսդիր մարմնին, ԱՄՆ Սենատին ու Նախագահին՝ աջակցել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին և ժողովրդավարական անկախությանն ու միջազգային հանրությանը նրա կառուցողական ներգրավմանը, միևնույն ժամանակ խնդրվում է ԱՄՆ Կոնգրեսին եւ Նախագահին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
- Published in Պաշտոնական