[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 12 Հունիսի 2014

ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ 20 ՏՈԿՈՍՈՎ ԿԲԱՐՁՐԱՑՎԵՆ ԱՐՑԱԽԿԱՊ՚ ՓԲԸ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ

kkk.jpgԼՂՀ վարչապետը երեկ ներկա է գտնվել ՙԱրցախկապ՚ փակ բաժնետիրական ընկերության ընդհանուր ժողովին, որի ընթացքում ներկայացվել է 2013թ. կատարված աշխատանքների և կառավարության` 2008թ. հաստատած ծրագրի իրագործման ընթացքի վերաբերյալ հաշվետվություն:

ԽՈՋԱԼՈՒ՝ ՉԱՐԱՇՈՒՆՉ ԵՎ ՄԱՀԱԲԵՐ ԿՐԱԿԱԿԵՏ

Zori.jpg(Սկիզբը՝ նախորդ համարում)
Դժվար թե այսօր որևէ մեկը գիտի, այդ թվում նաև Մոսկվայում, Վաշինգտոնում, Փարիզում, որ ի պատասխան Ադրբեջանի, այսպես ասած՝ անկախության հռչակման, մենք իսկույն ընդունեցինք տրամաբանական և ռազմավարական առումով ճշգրիտ, արդարացված որոշում՝ Լեռնային Ղարաբաղի մարզը միավորել հայկական Շահումյանի շրջանի հետ (պատմական Գյուլիստանի երկրամասի)։

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Ինչպես  դրանք կանդրադառնան  Հայաստանի վրա
Տնտեսական պատժամիջոցները երկկողմանի երևույթ են, ուստի  Ռուսաստանը նույնպես ի վիճակի է Արևմուտքի սպառնալիքներին ի պատասխան սահմանափակող միջոցներ մտցնել: 
Ավանդաբար ռուսաստանյան պատժամիջոցներն իրականացվում էին Ռուսաստանի  սպառողների իրավունքների վերահսկման ծառայության   գերատեսչության միջոցներով, որը ճնշում էր գործադրում անցանկալի երկրների վրա՝ արգելք սահմանելով առանձին ապրանքատեսակների ներմուծման վրա։

ՙԱՆԲԱՎԱՐԱՐ՚-ՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ ՙԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ՚ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Հայտնի են ս. թ. հունիսի 3-ին անցկացված ՙԿենսաբանություն՚, ՙԱշխարհագրություն՚, ՙԸնդհանուր պատմություն՚ առարկաների միասնական առաջին քննության արդյունքները։ 
ԼՂՀ ԳԹԿ տնօրեն Յու. Քարամյանի տեղեկատվությամբ՝ ամենաշատ մասնակիցները ՙԿենսաբանություն՚ առարկայից էին՝ 71 հոգի, որոնցից 43-ը (60%) ստացել է ՙանբավարար՚, 15 հոգի՝ ՙբավարար՚ (21%), 4-ը՝ ՙլավ՚ (6%),  9-ը`ՙգերազանց՚ (13%)։

ՆՊԱՏԱԿԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՄՆ ԷՐ

    NinaMoskva.jpgՄայիսի վերջին տասնօրյակում Արցախի պետական երգչախումբը Նինա Գրիգորյանի ղեկավարությամբ գտնվում էր Մոսկվայում. նպատակը` հայ մեծանուն երգահան Կոմիտասի 145-ամյա հոբելյանին նվիրված համերգով մոսկովյան հանդիսատեսի առաջ ելույթ ունենալն  էր: 

ԿԱՅԱՑԱՎ ՁՅՈՒԴՈՅԻ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

dyudo.jpgՀունիսի 10-ին մայրաքաղաքի հ.3 դպրոցի ձյուդոյի մարզադահլիճում կայացավ 2000-2003թթ. ծնված դեռահասների միջև ձյուդոյի Ստեփանակերտի քաղաքային առաջնությունը։ Մրցաշարին մասնակցել են Հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցի բոլոր խմբերի շուրջ 70 մարզիկներ։ Այն կազմակերպվեց ձյուդոյի միջազգային կանոնների համաձայն։ Առաջնության գլխավոր մրցավարն Իվան Ազիզբեկյանն էր։
Subscribe to this RSS feed