ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Արցախում գտնվող կառավարական պատվիրակության կազմում Ստեփանակերտ ժամանած՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հունիսի 24-ին ԼՂՀ իր գործընկեր Անդրանիկ Խաչատրյանի ընկերակցությամբ ծանոթացավ Արցախի գյուղոլորտին։
Գյուղատնտեսությունը համարվում է ներդրումների համար ռիսկային ոլորտ, որտեղ միշտ չէ, որ արդյունքները պայմանավորված են լինում մենատնտեսի կատարած աշխատանքով: Ցավոք, ազդում են տարբեր, այդ թվում նաև` օբյեկտիվ գործոններ, ինչպես, օրինակ` եղանակային անկանխատեսելի պայմանները` ցրտահարություն, կարկտահարություն, սելավներ, երաշտ և այլն:
2013թ. աշնանն ու 2014 թ. գարնանը Քաշաթաղի շրջանում ընդհանուր կատարվել է 17448հա հացահատիկի ցանքս, այդ թվում ցորեն՝ 6150հա, գարի՝ 10139հա, հաճար՝ 1224հա: Մայիսի կեսերից շրջանի հարավային թևի համայնքներում սկսվել է բերքահավաքը:
ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հրավերով հունիսի 23-ից Արցախ են այցելել ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով տնօրենի տեղակալ, պրոֆեսոր Միքայել Մանուկյանը, անգիովիրաբուժության ծառայության ղեկավար, անոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Արամ Բադալյանը, անեսթեզիոլոգ Սերոբ Միքայելյանը, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի գիտական ղեկավար Հարություն Մանգոյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արցախի պետական կամերային նվագախմբի տասնամյակը հանդիսավորությամբ նշվեց մայրաքաղաքի Մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում՝ տոնական համերգով, բազմաթիվ մաղթանքներով, նվերներով:
Ձյուդոյի հայաստանյան մրցաշար՝ նվիրված Թելման Քոչարյանի հիշատակին
Հունիսի 18-19-ը Երևանի ՙԴինամո՚ մարզական հասարակական կազմակերպության համալիրում կայացավ ՀՀ-ում ձյուդո մարզաձևի հիմնադիր, ՀՀ վաստակավոր մարզիչ Թելման Քոչարյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հանրապետական կարգի 15-րդ հուշամրցաշարը։