[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 27 Հունիսի 2014

ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆԻ ԺԱՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Կառավարության հետ  հարցուպատասխանը, ՙԱզգային ժողովի կանոնակարգ՚ ԼՂՀ օրենքի համաձայն, նախատեսված էր հերթական` հունիսի 26-ի  լիագումար նիստի օրակարգով։  Վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ կառավարության անդամները խորհրդարան ներկայացան նշանակված ժամին։
Պատգամավոր Արամ Գրիգորյանը ներկաների ուշադրությունը սևեռեց հունիսի 21-ին մայրաքաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 11 շենքի բակում տեղակայված խաղահրապարակում խաղասարքի շարքից դուրս գալու հետևանքով տեղի ունեցած ողբերգական դեպքի վրա, որի արդյունքում արձանագրվել է 7 տարեկան երեխայի մահ։ 

ՎԱՂՈՒՀԱՍ, ԱՍԵԼ Է ԹԵ՝ ՍՈՒՐԲ ՀՈՂ

DSCN0505.JPGՈրևէ  բնակավայրի ծանոթանալիս  ակամայից սկսում ես անունից: Վաղուհաս անվանումն առաջին հայացքից նմանեցվում է ՙվաղահաս՚ (շուտ հասնող) բառին: Սակայն Վաղուհասում մրգերն ու բանջարեղենը շուտ չեն հասնում, և գյուղի անունն էլ կապ չունի դրա հետ: Պատմաբան Սլավա Սարգսյանի բացատրությամբ` ՙհաս-խաս՚-ը մեծարող, սրբացնող իմաստ ունի: ՙՎեղը հաս է՚` նշանակում է հողը սուրբ է: Տարածքի եկեղեցիներից մեկի` Խթրավանքի, վրա կա այսպիսի արձանագրություն.ՙՀողը հաս տվեցի…՚:

ՆՐԱ ՀՐԱՇԱԼԻ ՁԱՅՆԸ ՀՆՉԵՑ ՆԱԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ

0.jpgՆիժնի նովգորոդցի 12-ամյա հայ տաղանդավոր երգիչ Ֆելիքս Կարամյանը և նրա դասատու, աշխարհահռչակ իտալացի երգիչ Ռոբերտինո Լորետին, ինչպես տեղեկացնում էին զանազան լրատվամիջոցները, հունիսի 19-ին պետք է հանդես գային ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում՝ բարեգործական համերգով: Ստեփանակերտցիները, անշուշտ, անհամբեր սպասում էին այդ հրաշք օրին: Այո, պատանի Լորետիի անմոռանալի հրաշագորժ ձայնը դեռ հնչում է շատ-շատերի ունկերում: 

ԼՂՀ Ազգային ժողովի լիագումար նիստը

           Հունիսի 26-ին տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 9-րդ   նստաշրջանի եզրափակիչ լիագումար նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։

            Նախքան նիստի բացումը՝ ԱԺ նախագահը պատգամավոր Կամո Բարսեղյանին շնորհավորեց ու բարեմաղթանքներ հղեց ծննդյան օրվա կապակցությամբ։

            Այնուհետև, համաձայն կանոնակարգային պահանջի՝ խորհրդարանը հաստատեց նստաշրջանի օրակարգում առաջարկված լրացումները և ապա՝ լիագումար նիստի օրակարգը։

ԼՂՀ նախագահն այցելել է սահման

         260614_Sahman__Info.jpg Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին այցելել է հանրապետության հարավային ու արեւելյան սահմանագծի մի շարք հատվածներ եւ տեղում ծանոթացել զինվորների ծառայությանն ու առօրյային:

Subscribe to this RSS feed