[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Չորեքշաբթի, 27 Ապրիլի 2016

Հաղորդագրություն

Օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հաստատված հարաբերական անդորրը ժամը 17:40-ի սահմաններում խախտվել է հակառակորդի կողմից:

ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլյան դեպքերից հետո ԼՂՀ կառավարությունում  ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ պատասխանատու կառույցների ղեկավարների  ընդգրկմամբ։ Շտաբի աշխատանքների մի մեծ մասնաբաժին դրված է Քաղաքաշինության  նախարարության վրա։ 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՐՑԱԽԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԲԵՐԱԾ՝ ՌԴ ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Ապրիլի 25-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի և Ադլերի, Խոստայի ու Լազարևսկի շրջանների հայ համայնքների ներկայացուցիչների կողմից ԼՂՀ պաշտպանության բանակին է փոխանցվել ՙՈւԱԶ՚ մակնիշի 16 ավտոմեքենա։ Միջոցառմանը ներկա էին  ԱՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, կառավարության պատասխանատու պաշտոնյաներ։

Կառավարության հատուկ հաշվեհամարին է փոխանցվել, ընդհանուր առմամբ, ավելի քան 3.487 մլրդ դրամ, իսկ ապրիլի 26-ին՝ 33 մլն դրամ

Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-26 ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, փոխանցվել է 3,487,585,633 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները, իսկ միայն ապրիլի 26-ին՝ 33 մլն դրամ՝ փոխանցված 98 անձանց կողմից:

Ի գիտություն

ԼՂՀ պաշտպանության նախարարությունն իրազեկում է, որ ինչպես վերջին օրերին, այնպես էլ այս գիշեր Մարտակերտ քաղաքի և շփման գծին մերձակա այլ խաղաղ բնակավայրերի վրա ադրբեջանական բանակի կողմից իրականացված հրթիռահրետակոծությունների մասին, որպես միջազգային անկողմնակալ, չեզոք և անկախ կազմակերպության, պարբերաբար տեղեկացվել և այսուհետ ևս կտեղեկացվեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեին:

Ստեփանակերտը միջազգային հանրությանը սթափվելու կոչ է անում. դադարեցրե'ք Բաքվին թևեր տալը

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն` անդրադառնալով Ադրբեջանի սադրիչ գործողություններին:

Իրադրությունն առաջնագծում

Ապրիլի 26-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ինտենսիվ հրետակոծությունները շարունակվել են նաև այս գիշեր:

Subscribe to this RSS feed