[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երկուշաբթի, 04 Ապրիլի 2016

Հաղորդագրություն

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվում են մարտական գործողությունները:

Ապրիլի 4-ին ոչնչացվել է հակառակորդի 11 տանկ, 1 ՀՄՄ, 4 անօդաչու թռչող սարք և 2 ավտոտեխնիկա

Ըստ թարմացված տեղեկությունների, Պաշտպանության բանակի ստորաբաժանումները ապրիլի 4-ին՝ ժամը 22:30-ի դրությամբ, հակառակորդի կրած զինտեխնիկայի կորուստները հետևյալն են՝ 11 տանկ, 1 ՀՄՄ, 4 անօդաչու թռչող սարք և 2 ավտոտեխնիկա:

Ադրբեջանը դեմ է արտահայտվում գործող ստատուս քվոյին, բայցև առավելագույն ջանքեր է գործադրում այն պահպանելու համար. Վ.Կազիմիրով

1992-ին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար, իսկ մինչև 1996-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ապրիլի 1-ի գիշերվանից ղարաբաղաադրբեջանական շփման գծում  տեղի ունեցած իրադարձություններին, նկատեց.

Ամերիկյան պետությունների կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանի վարքագիծը

Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալամագրոն հայտարարություն է տարածել, որով դատապարտում է Ադրբեջանին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմը խախտելու համար:

Ադրբեջանը պետք է սկսի ուղիղ խոսել Ղարաբաղի իշխանությունների հետ.

Որեւէ այսպես կոչված նոր «միակողմանի զինադադարի» մասին խոսք լինել չի կարող, քանի որ 1994թ. Ադրբեջանի կողմից ստորագրված զինադադարն ուժի մեջ է, եւ Ադրբեջանը ոչ թե որպես բարի կամքի դրսեւորում, այլ որպես միջազգային պարտավորություն պետք է հետեւի այդ փաստաթղթի տառին եւ ոգուն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 4-ին, Հայաստանում ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Իսրայելի Կնեսետի փոխխոսնակը խստորեն դատապարտել է Ադրբեջանի գործողությունները` դրանք որակելով ահաբեկչություն

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ապրիլի 4-ին ընդունել է Իսրայելի Պետության Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովին և նրա ղեկավարած պատվիրակության անդամներին:

Subscribe to this RSS feed