[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 13 Հունիսի 2017

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ (տեսանյութ)

Ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցների կողմից պարբերաբար տարածվող հաղորդագրություններն առ այն, թե իբր հայկական բանակի ստորաբաժանումները հրդեհել են Աղդամի շրջանի Բաշ Քարվենդ, Բայրամլար և Քենգերլի բնակավայրերին մոտակա տարածքները, իրականությանը չեն համապատասխանում և սեփական ու միջազգային հանրությանն ապակողմնորոշելու պարզունակ քարոզչական հնարք է:

ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՃԻ ԿԱՆԽՈՒՄԸ՝ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿ

Երեւանյան հանդիպումների շարքից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Արցախ են ժամանել:   Համանախագահներ Իգոր Պոպովին, Ռիչարդ Հոգլանդին եւ Ստեֆան Վիսկոնտիին, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին ընդունել է Արցախի  Հանրապետության նախագահը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻՆ

Մասնակցել սեփական համայնքի բարեկարգմանը եւ վարձատրվել. զբաղվածության ոլորտում նոր ծրագիր է սկսվում: Ով, ինչպես եւ ինչ պայմաններով կարող է մասնակցել՝ մեկնաբանել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը:

ՍԿՍՎԱԾ Է ԲԵՐՔԱՀԱՎԱՔԸ

Հադրութի շրջանի հարթավայրային գոտում սկսված է գարու հունձը: Ինչպես տեղեկացրեց  շրջվարչակազմի ղեկավար, բերքահավաքի կազմակերպման օպերատիվ շտաբի նախագահ Վալերի Գևորգյանը` 2017 թվականի հունիսի 11-ի դրությամբ շրջանում կատարվել է մոտ 80հա գարու հունձ, ստացվել է մինչև 170 տոննա բերք, հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 20-25 ցենտներ:   

ՀՈՂԻ ԳԻՆԸ

Արցախի Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքի գյուղական համայնքը կազմված է 3 գյուղերից՝ Ծիծեռնավանք, Մելիքաշեն ու Տանձուտ։ Աղավնո գետի հովտի այս բնակավայրերում ևս կարելի է զբաղվել հողագործությամբ և ստեղծել բարիք։ 

ԳՐՈՂԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Երևանի պետական համալսարանի ուսանողների համար ավանդույթ է դարձել ամեն տարի հյուրընկալել Արցախի գրողների միության նախագահ, բանաստեղծ Վարդան Հակոբյանին։ Գրող, որի ստեղծագործությունն այնքան ջերմորեն է ընդունում ուսանողությունը։ Վ. Հակոբյանն այս անգամ ևս դատարկաձեռն չէր, նա համալսարանականներին ներկայացավ իր երկերի վեցերորդ հատորով և ՙՆշանագրություն լուսնի վրա՚ գրքով։ 

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՆԿԱԳՐԻՆ

 Երախտիքի ու հարգանքի տուրք էր հունիսի 12-ին ծաղիկներ դնելը Գուրգեն Գաբրիելյանի հուշաքարին, որը տեղադրված է այն շենքին, ուր երկար տարիներ ապրել ու ստեղծագործել է ականավոր մանկագիրը։ Հավաքվել էին գրողներ, արվեստի գործիչներ, հարազատներ, գրողի այրին։ 

ՀԵՐՈՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Բացվող յուրաքանչյուր խաղաղ օրվա համար մենք պարտական ենք մեր հերոսներին։ Այս գիտակցությունը մեծի ու փոքրի մեջ է։ Այս գիտակցմամբ դաստիարակում ենք մեր երեխաներին դեռևս վաղ մանկության տարիքում։ Ու հենց դա է հիմքն այն վերաբերմունքի, որ հասարակությունն ունի իր հերոս զավակների հանդեպ։

Subscribe to this RSS feed