[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Շաբաթ, 17 Հունիսի 2017

"Վերածնված Թալիշ" հուշարձանի բացման հանդիսավոր արարողություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին 

այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ եւ ներկա գտնվել այնտեղ "Վերածնված Թալիշ" հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:

Այցելություն սահմանագծի հատվածներից մեկը եւ խորհրդակցության հրամկազմի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին այցելել է հանրապետության արեւելյան սահմանագծի հատվածներից մեկը, տեղում ծանոթացել տիրող իրավիճակին եւ ծառայության ընթացքին:

Հրամանագիր հետմահու պարգեւատրելու մասին

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայողներ Վարդան Սարգսյանը, Արայիկ Մատինյանը, Վիգեն Պետրոսյանը հետմահու պարգեւատրվել են <<Մարտական ծառայություն>> մեդալով։

 

 

 

168.am: «Եթե չկա պաշտոնական հայտարարություն, ուրեմն՝ դա չի համապատասխանում իրականությանը»

«Ադրբեջանի ագրեսիայի պատճառը մեկն է. մենք գործ ունենք ահաբեկչական և նացիստական պետության հետ։ Մնացածը առիթներ են»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով շփման գծում տիրող լարված իրավիճակին, որի արդյունքում հայկական կողմն ունեցել է 4 զոհ, այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

7 օր առաջնագծում

Հունիսի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու հաստոցավոր հակատանկային նռնականետեր:

Հաղորդագրություն

Երեկ հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում արձանագրված մահվան ելքով դեպքերից հետո, այսօր առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:

Subscribe to this RSS feed