[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Չորեքշաբթի, 21 Հունիսի 2017

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆՎՃԱՐ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 12-18-ը Արցախի Հանրապետության շրջաններում հայաստանյան և արտերկրի մասնագետների կողմից ՙԲաց դռների օր՚ ծրագրի շրջանակներում իրականացվել են անվճար խորհրդատվություններ և վիրահատություններ։

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԵՐԸ

Հայկական կուսակցությունների 3-րդ համաժողովում քննարկված հրատապ թեմաներից մեկը վերաբերում էր երկու հայկական պետությունների  անվտանգությանն ու առկա սպառնալիքներին։

ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ԷԴՎԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Արցախի պետական կամերային նվագախմբի հերթական համերգը տեղի ունեցավ Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում։ Համերգը նվիրված էր հայ ժամանակակից կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի հիշատակին։

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆՈՒՄ` ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ

Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի և Շուշիի քաղաքային մշակույթի և երիտասարդության կենտրոնի համագործակցության շրջանակում հունիսի 16-ին Բերձորի պետական մանկապարտեզի դահլիճում ազգագրական, գուսանական, ժողովրդական երգերի ու պարերի կատարումներով հանդես եկավ Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի ժողգործիքների համույթը։ 

Հանդիպում Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատվիրակության հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 20-ին ընդունել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատվիրակությանը՝ բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի գլխավորությամբ: 

Հաղորդագրություն

Հունիսի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը, թե իբր կանխվել է դիվերսիոն ներթափանցման փորձ և գերեվարվել մեկ հայ զինծառայող, հերթական ապատեղեկատվություն է:

Subscribe to this RSS feed