Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՄԵԾԱՐՎԵՑԻՆ ՀԲԿ-Ի ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 Հեր­թա­կան ան­գամ ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րո­նի (ՀԲԿ) կոն­ֆե­րենց-դահ­լի­ճում ճյու­ղա­յին արհ­միու­թե­նա­կան կազ­մա­կեր­պու­թյան նա­խա­ձեռ­նու­թյամբ կազ­մա­կերպ­վեց բու­ժաշ­խա­տող­նե­րի մե­ծար­ման հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյուն։ Մի­ջո­ցա­ռու­մը կազ­մա­կեր­պեց և վա­րեց ՀԲԿ-ի արհ­միու­թե­նա­կան կազ­մա­կեր­պու­թյան նա­խա­գահ, վե­րա­կեն­դա­նաց­ման բա­ժան­մուն­քի վա­րիչ, ա­նես­թե­զիո­լոգ-ռեա­նի­մա­տո­լոգ Լևոն Հայ­րա­պե­տյա­նը։

Որ­պես ա­վան­դույթ` տար­վա ըն­թաց­քում ո­լոր­տի ճյու­ղա­յին արհ­միու­թյուն­նե­րի պա­տաս­խա­նա­տու­նե­րը նման մի­ջո­ցա­ռում­նե­րի ժա­մա­նակ մե­ծա­րում և խրա­խու­սում են վաս­տա­կա­վոր բու­ժաշ­խա­տող­նե­րին, հո­բե­լյար­նե­րին, մաս­նա­գի­տա­կան լա­վա­գույն ու­նա­կու­թյուն­ներ ցու­ցա­բե­րած բու­ժաշ­խա­տող­նե­րին՝ ա­ռող­ջա­պա­հա­կան բնա­գա­վա­ռում ի­րենց ու­նե­ցած ա­վան­դի ու բա­րե­խիղճ աշ­խա­տան­քի հա­մար։
Այս ան­գամ նո­յեմ­բե­րի 25-ին ՀԲԿ-ի դահ­լի­ճում ի մի բեր­վե­ցին տար­վա ըն­թաց­քում կա­տար­ված աշ­խա­տանք­նե­րը և գա­լիք տար­վա նա­խա­շե­մին մե­ծար­վե­ցին ա­ռան­ձին բու­ժաշ­խա­տող­ներ։ ՙԱ­վար­տին է մո­տե­նում 2019 թվա­կա­նը, ո­րի ըն­թաց­քում մեր կո­լեկ­տիվն աշ­խա­տել է տար­բեր ի­րա­վի­ճակ­նե­րում, մաս­նա­վո­րա­պես Ար­ցա­խում կա­յա­ցած ԿՈ­ՆԻ­ՖԱ-ի ա­ռաջ­նու­թյուն­նե­րի, Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի, ինչ­պես նաև ԱՄՆ-ից և այլ եր­կր­նե­րից ժա­մա­նած տար­բեր մաս­նա­գետ­նե­րի կող­մից կազ­մա­կերպ­ված ՙԲաց դռ­նե­րի օր՚ ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում մեր բու­ժաշ­խա­տող­ներն աշ­խա­տել են ար­տա­կարգ ռե­ժի­մով, ծան­րա­բեռն­ված և պա­տաս­խա­նատ­վու­թյամբ։ Ի­հար­կե, խն­դիր­ներ և բաց­թո­ղում­ներ լի­նում են, բայց ես հա­մոզ­ված եմ, որ մեր բու­ժաշ­խա­տող­նե­րի մե­ծա­մաս­նու­թյու­նը միշտ էլ ձգ­տում է բա­րեխղ­ճո­րեն կա­տա­րել իր պար­տա­կա­նու­թյուն­նե­րը՚,-նշեց Լ. Հայ­րա­պե­տյա­նը։
ՀԲԿ-ի գոր­ծա­դիր տնօ­րեն Կա­րեն Բա­զյանն իր հեր­թին շնոր­հա­վո­րեց պարգևատր­ման և խրա­խուս­ման ներ­կա­յաց­ված բու­ժաշ­խա­տող­նե­րին` մաղ­թե­լով ա­ռող­ջու­թյուն, հա­ջո­ղու­թյուն­ներ թե՜ անձ­նա­կան կյան­քում, թե՜ մաս­նա­գի­տա­կան ո­լոր­տում։
Հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյան ժա­մա­նակ արհ­միու­թե­նա­կան ճյու­ղա­յին կազ­մա­կեր­պու­թյան վար­չու­թյան կող­մից պատ­վոգ­րեր, ծաղ­կեփն­ջեր և խրա­խու­սա­կան նվեր­ներ հան­ձն­վե­ցին վաս­տա­կա­վոր բու­ժաշ­խա­տող­ներ Զ. Ա­թա­յա­նին, Լ. Բա­բա­յա­նին, Գ. Շա­քա­րյա­նին և Ֆ. Աս­րյա­նին։ Շուրջ 38 բու­ժաշ­խա­տող­ներ էլ ար­ժա­նա­ցան դրա­մա­կան ա­ջակ­ցու­թյան, նվեր­նե­րի, ծաղ­կեփն­ջե­րի։
ԱՀ բու­ժաշ­խա­տող­նե­րի ճյու­ղա­յին արհ­միու­թյան նա­խա­գահ Լա­րի­սա Պետ­րո­սյա­նի պար­զա­բան­մամբ՝ հեր­թա­կան ան­գամ փոք­րիկ խրա­խու­սա­կան մի­ջոց­նե­րով փոր­ձել են մե­ծա­րել և ջեր­մու­թյուն պարգևել բու­ժաշ­խա­տող­նե­րին։ ՙԱր­դեն բա­րի ա­վան­դույթ է դար­ձել ե­րախ­տա­գի­տու­թյուն հայտ­նել նման ձևա­չա­փով։ Այս­պի­սի մի­ջո­ցա­ռում­ներ պար­բե­րա­բար կազ­մա­կեր­պում ենք բո­լոր բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րում՚,- վեր­ջում հա­վե­լեց Լ. Պետ­րո­սյա­նը:
Մի­ջո­ցա­ռումն ու­ղեկց­վեց Ստե­փա­նա­կեր­տի Կո­մի­տա­սի ան­վան ե­րաժշ­տա­կան դպ­րո­ցի տնօ­րեն Ար­թուր Պետ­րո­սյա­նի գլ­խա­վո­րած խմ­բի ե­րաժշ­տա­կան հա­մար­նե­րով։