Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԲԱ­ՆԱՍ­ՏԵՂ­ԾԸ, ՈՐ ԵՐ­ԿՐ­ՊԱ­ԳՈՒՄ Է ԲԱ­ՌԻՆ

Նվարդ ՍՈ­ՂՈ­ՄՈ­ՆՅԱՆ

 ՙԻնք­նա­պաշտ­պա­նու­թյան ո­գին է արթ­նաց­նում Ե­սա­յա­նը։ Աշ­խար­հը նո­րից ան­տար­բեր է հա­յի, Ղա­րա­բա­ղի ցա­վին։

Ու խա­վա­րի սա­լին իբրև մա­տա­ղա­ցու
Ան­տեր այս աշ­խար­հի նիր­հող խիղճն է մորթ­վում։
(Ռ.Ե.)

Ա­յո՝ մորթ­վում։ 1915-ին թուրք մար­դա­կեր­նե­րը հա­վա­քե­ցին մեր հայ բա­նաս­տեղծ­նե­րին ու ար­ձա­կա­գիր­նե­րին՝ մեր ազ­գի խիղ­ճը, և մոր­թե­ցին։ Իսկ հի­մա, այդ ե­ղեռ­նը չմո­ռա­ցած, Ար­ցա­խի մեր ջա­հել գրող բա­նաս­տեղծ­նե­րը, զեն­քը ձեռ­քին, քա­ջա­բար կռ­վում են թուրք-ադր­բե­ջան­ցի նույն ցե­ղաս­պան­նե­րի դեմ։ Կռ­վում են հա­վա­տով՝ կհաղ­թենք՚,- հայ գրա­կա­նու­թյան դա­սա­կան­նե­րից մե­կը՝ Սե­րո Խան­զա­դյա­նը, 1993 թվա­կա­նին այս­պես է ար­տա­հայտ­վել Ար­ցա­խում ապ­րող և ստեղ­ծա­գոր­ծող բա­նաս­տեղծ, ներ­կա­յում ՙՀայ­րե­նյաց պաշտ­պան՚ և ՙՇու­շի՚ թեր­թե­րի խմ­բա­գիր Ռո­բերտ Ե­սա­յա­նի մա­սին, ում 33-րդ՝ ՙԻնք­նու­թյան դռ­ներ՚ գր­քի շնոր­հան­դե­սը տե­ղի ու­նե­ցավ վեր­ջերս, Ստե­փա­նա­կեր­տի Շառլ Ազ­նա­վու­րի ա­նու­նը կրող մշա­կույ­թի կենտ­րո­նի դահ­լի­ճում։
Մի­ջո­ցա­ռու­մը, որ վա­րում էր բա­նաս­տեղծ Դա­վիթ Մի­քա­յե­լյա­նը, յու­րա­հա­տուկ էր նրա­նով, որ այն բա­նաս­տեղ­ծի կամ նոր գր­քի հան­դի­պումն էր իր ըն­թեր­ցո­ղի, իր լսա­րա­նի հետ։ Դահ­լի­ճում հա­վաք­ված­նե­րի գե­րակ­շիռ մա­սը զին­վո­րա­կան­ներ և բարձր դա­սա­րան­նե­րի ա­շա­կերտ­ներ էին։
Շու­շիի Մ. Խան­դա­մի­րյա­նի ան­վան պե­տա­կան թատ­րո­նի դե­րա­սան Նվեր Ղա­րա­բե­կյանն ար­տա­սա­նեց Ռ. Ե­սա­յա­նի բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րից։
Դ. Մի­քա­յե­լյա­նը բաց­ման խոս­քում մաս­նա­վո­րա­պես ըն­դգ­ծեց, որ հա­մա­հայ­կա­կան գրա­կան դաշ­տում ար­դեն ճա­նաչ­ված բա­նաս­տեղ­ծի խոս­քը հա­մո­զիչ է, տո­ղը՝ զգա­յուն։ Որ Ռո­բեր­տի նա­խորդ գր­քե­րից ՙՆժա­րը՚ և ՙՈ­գու թռ­չուն­նե­րի հայ­րե­նի­քում՚-ն ար­ժա­նա­ցել են Դա­նիել Վա­րու­ժա­նի և Ա­վե­տիք Ի­սա­հա­կյա­նի ան­վան մր­ցա­նակ­նե­րի, իսկ 2008-ին պարգևատր­վել է Հա­յաս­տա­նի մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյան ՙՈս­կե մե­դա­լով՚։
Բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Սոկ­րատ Խա­նյա­նը նշեց, որ Ռո­բերտն իր պոե­զիա­յում գնաց դե­պի ա­զատ բա­նաս­տեղ­ծու­թյան օ­րի­նա­չա­փու­թյուն­նե­րի տե­սա­դաշտ՝ չմո­ռա­նա­լով ո՜չ Նա­րե­կա­ցու դա­սը, Սիա­ման­թո­յի փոր­ձը, ոչ էլ Թու­մա­նյա­նի մար­գա­րեա­կան պատ­գա­մը. ՙԱր­վես­տը պետք է լի­նի աչ­քի նման թա­փան­ցիկ, պարզ, ու աչ­քի նման բարդ՚։ Ռո­բերտն էն գլ­խից ա­կան­ջին օղ է ա­րել այն ճշ­մար­տու­թյու­նը, որ բա­նաս­տեղ­ծը կյան­քի-սի­րո-ա­պա­գա­յի դռ­նե­րին հաս­նում ու բա­ցում է միայն այն դեպ­քում, երբ ստեղ­ծա­ծը ինք­նա­տիպ է, իր բա­ռով ՙինք­նու­թյուն է՚։ Նրա մտա­ծո­ղու­թյունն ամ­բող­ջու­թյամբ պատ­կեր­նե­րի հա­ման­վագ է. պատ­կեր­նե­րը փայ­լում են ար­վես­տի փի­լի­սո­փա­յու­թյան ընդ­գր­կում­նե­րով, խոս­քը աչ­քի է ընկ­նում կոմ­պո­զի­ցիոն բազ­մա­զան ձևե­րի թար­մու­թյամբ։ Ե­սա­յա­նի պոե­զիան մարդ­կա­յին բազ­մա­շերտ ապ­րում­նե­րի աշ­խարհ է. գր­քի շար­քե­րից յու­րա­քան­չյու­րը բա­նաս­տեղ­ծա­կան թռիչք­նե­րի ե­սա­յա­նա­կան հան­գր­վան է, ցն­ծում է, զրույց է, խոս­տո­վա­նու­թյուն և եր­կր­պա­գում։ Բա­նա­խո­սը հա­մոզ­մունք հայտ­նեց, որ ՙԻնք­նու­թյան դռ­նե­րի՚ թե­մա­ներն այն­քան են բազ­մա­զան, բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը՝ բազ­մաբ­նույթ, որ դրանց վեր­լու­ծա­կան գնա­հա­տա­կան­նե­րը պա­հան­ջում են լուրջ ու համ­բե­րա­տար վե­րա­բեր­մունք։
Լրագ­րող, գրա­կա­նա­գետ Նվարդ Ա­լեք­սա­նյա­նը նշեց, որ զին­վոր­նե­րի ներ­կա­յու­թյունն ա­վե­լի ջերմ է դարձ­նում ա­զա­տա­մար­տիկ-բա­նաս­տեղ­ծի գր­քի շնոր­հան­դե­սը։ Որ վեր­ջին գր­քում Ռո­բեր­տը նոր աս­տի­ճա­նի է հասց­րել բա­նաս­տեղ­ծու­թյան ար­տա­հայտ­չա­կա­նու­թյու­նը։ Իր ու­րույն աշ­խար­հըն­կալ­մամբ ստեղ­ծել է ե­սա­յա­նա­կան-բա­նաս­տեղ­ծա­կան աշ­խարհ։ Նա եր­կր­պա­գում է բա­ռին. ՙԾն­վե­լով այս հո­ղում, զգա­լով այս երկ­րի շն­չա­ռու­թյու­նը, զին­վո­րագր­վե­լով նրա պայ­քա­րին՝ շա­րու­նա­կում է իր ճա­նա­պար­հը` որ­պես նվի­րում հայ­րե­նի­քին՚,- ա­սաց բա­նա­խո­սը։
Ար­վես­տի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ, Շու­շիի Մ. Խան­դա­մի­րյա­նի ան­վան պե­տա­կան թատ­րո­նի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար Լեո­նիդ Հա­րու­թյու­նյա­նի և Ռո­բերտ Ե­սա­յա­նի մտեր­մու­թյու­նը, հա­մա­գոր­ծակ­ցու­թյունն ար­դեն տաս­նյակ տա­րի­նե­րի պատ­մու­թյուն ու­նի, ո­րի ար­դյուն­քում թատ­րո­նի խա­ղա­ցան­կը հարս­տա­ցել է մի պոե­տիկ ներ­կա­յաց­մամբ. ՙՌո­բեր­տը խո­րա­թա­փանց հա­յաց­քով պե­ղում է կյան­քը, նրա պոե­զիան բազ­մա­շերտ է, ար­դյունք է խոր­քա­յին մտա­ծո­ղու­թյան, ո­րի շնոր­հիվ կա­րո­ղա­ցանք հա­ջո­ղու­թյամբ բեմ հա­նել՚։
Ե­րի­տա­սարդ բա­նաս­տեղծ Սո­նա Համ­բար­ձու­մյա­նը ող­ջույ­նի խոս­քում նշեց, որ յու­րա­քան­չյուր գր­քի ծնունդ տոն է ոչ միայն հե­ղի­նա­կի, այլև ըն­թեր­ցո­ղի հա­մար, իսկ Ռո­բերտ Ե­սա­յա­նի պոե­զիան գրա­կան դաշ­տում իր ու­րույն տեղն ու­նի՝ իր մեղմ ու տիե­զե­րա­կան ե­րանգ­նե­րով։
ՙԲա­նաս­տեղ­ծու­թյու­նը մեր ժո­ղովր­դի ճա­նա­պարհն է, ինք­նա­բա­ցա­հայ­տու­մը և ա­պա­գան,- իր խոս­քում ա­սաց Ռ. Ե­սա­յա­նը,- հայ գրա­կա­նու­թյան մե­ծե­րը միշտ էլ ստեղ­ծել և ստեղ­ծում են նոր եր­կիր, նոր հայ­րե­նիք՝ նույ­նը պատ­գա­մե­լով հե­տա­գա ստեղ­ծա­գոր­ծող­նե­րին։ Իմ գրո­ղա­կան կյան­քը ձևա­վոր­վել է մի քա­ղա­քում, ուր մշա­կույ­թը ե­ռում էր հատ­կա­պես 1980-ա­կան­նե­րին։ Հան­դի­պու­մը Ժան Անդ­րյա­նի և Վար­դան Հա­կո­բյա­նի հետ ինձ հա­մար բե­կում­նա­յին ե­ղավ, իսկ մեր սե­րուն­դը հա­սու­նա­ցավ Ար­ցա­խյան շարժ­ման տա­րի­նե­րից սկ­սած։ Ա­սեմ, որ բա­նաս­տեղ­ծու­թյուն ես գրում եմ մի սկզ­բուն­քով. ձգ­տում եմ քիչ բա­ռե­րով ար­տա­հայ­տել պատ­կե­րը՚։

;