Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՉԱ­ՐԵՆ­ՑՅԱՆ ՀԱՆ­ՃԱ­ՐԻ ԼՈՒՅ­ՍՈՎ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 1937թ. նո­յեմ­բե­րի 27-ի ա­ռա­վո­տյան Երևա­նի բան­տում, եր­կա­րատև ան­գի­տա­կից վի­ճա­կից հե­տո, բո­լո­րից լք­ված ու ա­նօգ­նա­կան իր մահ­կա­նա­ցուն է կն­քել ժա­մա­նա­կի մե­ծա­գույն բա­նաս­տեղծ Ե­ղի­շե Չա­րեն­ցը: Ստա­լի­նյան մար­դա­կոր­ծան վար­չա­կար­գի զոհ դար­ձած հայ հան­ճա­րի գե­րեզ­մա­նի տե­ղը մինչ այ­սօր ան­հայտ է, բայց դեռ կեն­դա­նու­թյան օ­րոք իր ժո­ղովր­դի հա­մար լե­գենդ դար­ձած բա­նաս­տեղ­ծը մահ­վա­նից հե­տո հա­վեր­ժա­կան կյան­քով ապ­րում է նրա սր­տում:

Ժա­մա­նակն ինչ­քան հե­ռա­նում է նրա­նից, այն­քան նրա խո­րա­խոր­հուրդ գրա­կան ժա­ռան­գու­թյու­նը նոր շեր­տեր է բա­ցում մեր ա­ռաջ: Եվ ՙԺա­մա­նա­կի շուն­չը՚ դառ­նա­լու գրո­ղի նրա բա­նաձևը հա­վա­սա­րա­պես վե­րա­բե­րում է ըն­թեր­ցող­նե­րիս` հան­ճա­րի ա­մեն տո­ղի մեջ մեր ժա­մա­նա­կը տես­նե­լու գաղտ­նագ­րումն ըմ­բռ­նե­լով, քան­զի ՙմեծ պոե­տի նե­տի նշա­նի ա­հագ­նու­թյուն՚ հան­ճար­ներ սե­րե­լու պատ­գա­մա­խո­սու­թյուն է նաև:
Ան­վա­նի գրա­կա­նա­գետ, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Սամ­վել ՄՈՒ­ՐԱ­ԴՅԱ­ՆԻ հետ մեր զրույ­ցը թերևս Չա­րեն­ցի հան­ճա­րի նո­րո­վի ըմբ­ռն­ման մի բա­ցա­հայ­տում է:
Գրա­կա­նա­գե­տի հետ մեր զրույ­ցը գլ­խա­վո­րա­պես գրո­ղի ՙԵր­կիր Նաի­րի՚ վե­պի մա­սին է, ո­րը նա գրել է 1921-24թթ. և նկա­րագ­րում է երկ­րում տի­րող պատ­մա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կը Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին: Չա­րեն­ցը վե­պում կենտ­րո­նա­նում է այն­տեղ ապ­րող նաիր­ցի­նե­րի ա­զա­տա­տեն­չու­թյան և հե­տա­գա ծանր պար­տու­թյան վրա: Վեպն այն մա­սին է, թե ինչ­պես ըն­կավ նաի­րյան այդ քա­ղա­քը, և Հա­վի­տե­նա­կան ո­սո­խը ոտք դրեց վառ­վող քա­ղա­քի մո­խիր­նե­րի վրա:
Չա­րեն­ցի այս գոր­ծը բո­լորս ենք կար­դա­ցել, հա­մե­նայն դեպս` մի­ջին և ա­վագ սե­րուն­դը: Նոր սերն­դի մա­սին հաս­տատ չենք կա­րող ա­սել` հաշ­վի առ­նե­լով ըն­թեր­ցա­նու­թյու­նից նրա հե­ռա­ցած լի­նե­լը, բայց ո­մանք երևի ըն­թեր­ցած կլի­նեն:


- Հաս­տատ կար­դա­ցել եք ՙԵր­կիր Նաի­րի՚-ն և չեք տե­սել այն, ինչ Չա­րեն­ցը գրել է,- այս­պես սկ­սեց մեզ հետ զրույ­ցը գրա­կա­նա­գետ Սամ­վել Մու­րա­դյա­նը:

- Ես էլ եմ շատ ուշ տե­սել: Ո­րով­հետև ինձ էլ էին սխալ սո­վո­րեց­րել իմ ու­սու­ցիչ­նե­րը: Հե­տո, երբ ես սկ­սե­ցի հա­տուկ նպա­տա­կով Չա­րենց ու­սում­նա­սի­րել, հաս­կա­ցա, որ Լե­նի­նին նվիր­ված բո­լոր բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը, բալ­լադ­նե­րը, պոեմ­նե­րը Չա­րեն­ցը գրել է որ­պես ինք­նա­պաշտ­պա­նա­կան վա­հան` ի­րեն փր­կե­լու հա­մար, ա­սե­լու հա­մար, որ Լե­նի­նի մա­սին իր կար­ծի­քը դա է, թող բո­լորն ի­մա­նան և չխո­սեն: Բայց Չա­րեն­ցը Լե­նի­նի իս­կա­կան կեր­պա­րը ստեղ­ծել է ՙԵր­կիր Նաի­րի՚ վե­պում: Կա­րող եք կար­դալ Չա­րեն­ցի Եր­կե­րի ա­կա­դե­միա­կան հրա­տա­րա­կու­թյան 5-րդ հա­տո­րը, որ­տեղ ՙԵր­կիր Նաի­րի՚ վեպն է` Ալ­մաստ Զա­քա­րյա­նի ծա­նո­թագ­րու­թյուն­նե­րով: Դրանք այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նի կնի­քը կրում են ի­րենց վրա: Չենք կա­րող մե­ղադ­րել, թե ին­չու է այդ­պես գրել, ո­րով­հետև 1960-ա­կան­նե­րին չէին կա­րող բա­ցա­հայտ խո­սել: Չա­րեն­ցը վե­պում գրում է, որ Կար­սի ան­կու­մը սկս­վեց 1917 թվա­կա­նի փետր­վա­րից: Այ­սինքն` ռու­սա­կան փետր­վա­րյան հե­ղա­փո­խու­թյու­նը դար­ձավ Կար­սի անկ­ման պատ­ճառ: Իսկ Կար­սը Չա­րեն­ցի հա­մար խոր­հր­դա­նիշ է, որ նշա­նա­կում է ամ­բողջ Հա­յաս­տա­նի կորց­րած տա­րած­քը: Կար­սը Արևե­լյան Հա­յաս­տա­նում էր գտն­վում, բայց այն նաև կորս­ված Արևմտյան Հա­յաս­տա­նի խոր­հր­դա­նիշն է: Մեր ժո­ղովր­դից շա­տե­րը չգի­տեն, կար­ծում են` Ա­րաք­սից այն կողմ գտն­վող ամ­բողջ տա­րած­քը Արևմտյան Հա­յաս­տան է: Մինչ­դեռ Ա­րաք­սի ա­փա­մերձ շր­ջան­նե­րը Արևե­լյան Հա­յաս­տան են` Սուր­մա­լուն, Իգ­դի­րը, Կող­բը, Կար­սը…
- Չա­րեն­ցը գրում է, որ հա­ջորդ օ­րը,1917թ. մար­տին ՙԲեր­դից դուրս ե­կան զոր­քեր, զոր­քեր, զոր­քեր, թն­դա­նոթ­ներ, սվին­ներ, հրա­ցան­ներ: Եվ ինչ է` դուք կար­ծում եք նրանք գնում էին Հա­վի­տե­նա­կան հի­վան­դի դեմ կռ­վե­լու՞՚: Հա­վի­տե­նա­կան հի­վան­դը թուրքն է: Ա­նու­նը չի կա­րո­ղա­նում տալ: Ստիպ­ված ա­սում է` Հա­վի­տե­նա­կան հի­վանդ: Չի կա­րո­ղա­նում ա­սել` թուրք: Ո­րով­հետև մի ժա­մա­նակ կար, որ մտա­ծում էր, թե շու­տով հա­մաշ­խար­հա­յին հե­ղա­փո­խու­թյուն կլի­նի, Հայ­կա­կան հար­ցը կլուծ­վի: Եվ նույ­նիսկ ՙՍտամ­բուլ՚ պոե­մում ա­սում է, որ Ֆա­թիհ սուլ­թա­նը ձեռ­քը թա­թա­խեց ա­րյան մեջ և խփեց Ա­յա Սո­ֆիա­յի տա­ճա­րի պա­տին, բայց դեռ կգա ժա­մա­նա­կը, Ֆա­թիհ Սուլ­թա­նի ա­րյու­նոտ ձեռ­քը Ա­յա Սո­ֆիա­յի տա­ճա­րից կմաք­րի թուրք կոմ­սո­մո­լը: Ե’վ այս­պես է գրել, և’ իր ի­րա­կան մտա­ծո­ղու­թյունն է գրել: Այս­պես է գրել պաշտ­պան­վե­լու հա­մար, բայց ի­րա­կա­նում իր ազ­գա­յին ցա­վը, մտա­հո­գու­թյունն ար­տա­հայ­տել է ու­րիշ կերպ: Վե­պում գրում է, որ 1920թ. վեր­ջե­րին Կար­սի ան­կումն ար­դեն դար­ձավ ան­խու­սա­փե­լի, ո­րով­հետև այդ­տեղ ի­րենց ստոր դե­րը խա­ղա­ցին ո­րոշ ՙնաի­րա­դա­վա­ճան սրի­կա­ներ՚: Ով­քե՞ր էին դրանք: Մե­կը` Կա­րո Դա­րա­յա­նը: Ո՞վ էր Կա­րո Դա­րա­յա­նը: Ա­սում է` ՙՄոսկ­վա­նե­րում փչա­ցած հաս­տագ­լուխ էշ, ո­րին Մոսկ­վա­յից գոր­ծու­ղե­ցին Բա­քու, որ թուրք նավ­թա­գործ­նե­րի ապս­տա­մու­թյուն կազ­մա­կեր­պի նաի­րյան նավ­թա­յին ըն­կե­րու­թյուն­նե­րի դեմ՚: Հայ նավ­թա­գործ­նե­րին Բաք­վից վտա­րե­ցին Կա­րո Դա­րա­յա­նի նման մար­դիկ, ո­րոնք կազ­մա­կեր­պե­ցին թուր­քե­րի ապս­տամ­բու­թյու­նը հայ նավ­թա­գործ­նե­րի` Ման­թա­շո­վի և մյուս­նե­րի դեմ: Այ­նու­հետև շա­րու­նա­կում է, որ դրա­նով չբա­վա­րար­վե­ցին և Կա­րո Դա­րա­յա­նին գոր­ծու­ղե­ցին Կարս, որ­պես­զի այդ ստոր դա­վա­ճա­նը ժո­ղովր­դի մեջ խու­ճապ ա­ռա­ջաց­նի և Հա­վի­տե­նա­կան հի­վան­դի դեմ կռ­վող մեր մար­տիկ­նե­րի մեջ դա­սալ­քու­թյուն քա­րո­զի: ՙՆույն ստոր նպա­տա­կին էին ծա­ռա­յում նաև պա­րոն Մա­րու­թե Դրաս­տա­մա­տյա­նը կամ Գրաս­տա­մա­տյա­նը և պսա­կի չար­ժա­նա­ցած օ­րիորդ Սա­թոն, ո­րի օ­րիորդ լի­նե­լուն խիստ կաս­կա­ծում էր ըն­կերր Վա­ռո­դյա­նը՚: Սա էլ Կլա­րա Ցետ­կի­նի, Ռո­զա Լյուք­սեմ­բուր­գի, այն մյուս­նե­րի նման բոլշևիկ­նե­րի հա­մաշ­խար­հայ­նա­ցած­նե­րից էր: (Ի դեպ, նման մեկն էլ Մու­րա­ցա­նի կի­նը` Ոս­կի Տեր-Հով­հան­նի­սյանն է ե­ղել, ո­րի պատ­ճա­ռով խե­լա­գար­վեց խեղճ Մու­րա­ցա­նը):

ՙԻսկ ո՞վ է նրանց գլ­խա­վոր ղե­կա­վա­րը: Կամ` ինչ­պես Հա­ջի Մա­նու­կով Օ­նիկ է­ֆեն­դին պի­տի ա­սեր` վե­րին գլու­խը՚: Լե­նի­նը չի՞ բոլշևիկ­նե­րի վե­րին գլու­խը: Հի­մա տե­սեք` ինչ­պես է տա­լիս Լե­նի­նի բնու­թա­գի­րը: Իբր թե ա­սում է Հա­ջի Մա­նու­կով Օ­նիկ է­ֆեն­դին: ՙՄի ռսա­ցած մոն­ղոլ, մի ա­րյու­նար­բու սկյութ, որ Եվ­րո­պա­յից կո­լոլ­ված վա­գո­նով ե­կավ Ռու­սաս­տան, ներ­սում իշ­խա­նու­թյու­նը գրա­վեց, հանձ­նեց գեր­մա­նա­ցի­նե­րին, որ­պես­զի այդ­պի­սով ի­րա­կա­նաց­նի ա­րյու­նար­բու Վիլ­հելմ կայս­րին տված իր խոս­տում­նե­րը՚: Այս­տեղ չա­կեր­տը փակ­վում է, Հա­ջի Մու­րա­դո­վի խոսքն ա­վարտ­վում է: Հե­ղի­նա­կա­յին խոս­քով Չա­րեն­ցը գրում է. ՙԱ­հա թե ով է դրանց գլ­խա­վոր ղե­կա­վա­րը՚: Սա ա­մեն մարդ չի հաս­կա­նա: Հա­մոզ­ված եմ` կար­դա­ցել եք ու չեք հաս­կա­ցել: Այս­տեղ գաղտ­նա­գիր կա: Չա­րեն­ցյան հան­ճա­րը հենց այդ­տեղ է:
Ինձ ցավ է պատ­ճա­ռում, որ մեր ժո­ղո­վուր­դը Չա­րեն­ցին լավ չի ճա­նա­չում: Չա­րեն­ցին դարձ­րին Հոկ­տեմ­բե­րյան հե­ղա­փո­խու­թյան եր­գիչ, Լե­նի­նի եր­գիչ: Մի ժա­մա­նակ այդ­պես պետք էր, երբ Չա­րեն­ցին ար­դա­րաց­նե­լու խն­դիր կար (Չա­րենցն ար­դա­րաց­վել է 1955թ.), պետք էր այդ­պի­սի բա­ներ ա­սել, որ խոր­հր­դա­յին պե­տու­թյու­նը Չա­րեն­ցի ի­րա­վունք­նե­րը վե­րա­կանգ­ներ: Այդ ա­րե­ցին ու ըն­կան կրա­կը: Հե­տո չա­րեն­ցա­գի­տու­թյու­նը գնաց այդ ուղ­ղու­թյամբ: Բայց հե­տո ե­կան Հրանտ Թամ­րա­զյա­նի, Էդ­վարդ Ջր­բա­շյա­նի նման մար­դիկ, կա­մա~ց-կա­մաց մաք­րե­ցին այդ բա­նե­րը և ցույց տվե­ցին, որ Չա­րեն­ցը ազ­գա­յին մեծ բա­նաս­տեղծ է:
1936թ. դեկ­տեմ­բե­րի 6-9-ը Չա­րեն­ցը գրել է մի բա­նաս­տեղ­ծու­թյուն, ո­րը վեր­նագ­րել է` ՙԻ խորց սր­տի խոսք ընդ Աստ­ծո՚: Շա­տե­րին ծա­նոթ չի այս բա­նաս­տեղ­ծու­թյու­նը: Գտեք ՙԵ­ղի­շե Չա­րենց. վեր­ջին խոսք՚ վեր­նագ­րով ժո­ղո­վա­ծուն, ո­րը լույս է տե­սել 2007թ.: Դա կազ­մել և խմ­բագ­րել են Ալ­բերտ Ի­սո­յա­նը և Ա­նա­հիտ Չա­րեն­ցը: Այդ­տեղ Չա­րեն­ցի փրկ­ված ձե­ռագ­րե­րի հի­ման վրա վեր­ծան­ված ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներն են: Այդ ՙԻ խո­րոց սր­տի՚-ն բա­նաս­տեղ­ծու­թյու­նը տետ­րապ­տի­քոս է, ո­րը նշա­նա­կում է չորս մա­սից բաղ­կա­ցած ստեղ­ծա­գոր­ծու­թյուն: Չա­րեն­ցը գրել է 4 սո­նետ, ո­րոնք զար­գաց­ման տրա­մա­բա­նա­կան ըն­թաց­քով մե­կը մյու­սի շա­րու­նա­կու­թյունն են, դրանք ու­նեն բո­վան­դա­կա­յին շատ խոր ընդ­հան­րա­ցում­ներ: Դա որ կար­դաք, կհաս­կա­նաք` ինչ է Չա­րեն­ցի ող­բեր­գու­թյու­նը: Ես միայն մի մա­սին կանդ­րա­դառ­նամ:
ՙՎկա՚ բա­ռը ի՞նչ է նշա­նա­կում: Այ­սօր­վա ըմ­բռ­նու­մով հաս­կա­նում ենք դեպ­քի ա­կա­նա­տես, դա­տա­րա­նում ցուց­մունք տվող: Մինչ­դեռ իր նախ­նա­կան ի­մաս­տով նշա­նա­կել է հա­վա­տի և գա­ղա­փա­րի կա­մա­վոր նա­հա­տակ, մար­տի­րոս: Օ­րի­նակ` Սուրբ Ստե­փա­նոս նա­խավ­կա­յի վան­քը: Դրանք ա­ռա­ջին քրիս­տո­նյա­ներն են, ո­րոնք զոհ­վել են քար­կոծ­վե­լով, ինք­նա­զոհ կա­մա­վոր մար­տի­րոս­ներ են: Վկա Չա­րեն­ցը հա­մա­րում է և՜ ի­րեն, և՜ Նա­րե­կա­ցուն: