Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՍԱՄՎԵԼ ԱՂԱՋԱՆՅԱՆ. ԵՐԲ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է ԿԱՏԱՐԱԾԴ, ԴԱ ՔԵԶ ՈԳԵՎՈՐՈՒՄ, ԹԵՎԵՐ Է ՏԱԼԻՍ...

Ա­նա­հիտ ՊԵՏ­ՐՈ­ՍՅԱՆ

ք. Աս­կե­րան

 Նո­յեմ­բե­րի 14-ին Երևա­նի Առ­նո Բա­բա­ջա­նյա­նի ան­վան հա­մեր­գաս­րա­հում կա­յա­ցած Հա­յաս­տան-Ար­ցախ-Սփյուռք հա­մա­հայ­կա­կան ամ­սագ­րի ՙՈ­րա­կի նշան-2019՚ մր­ցա­նա­կա­բաշ­խու­թյա­նը ՙԷՅ-ԷՅ-ԴԻ Փաբ­լի­շինգ՚ ՍՊԸ-ի կող­մից ՙՈ­րա­կի նշան՚ ան­վա­նա­կար­գում պարգևատր­վել է Աս­կե­րա­նի քա­ղա­քա­պետ Սամ­վել Ա­ղա­ջա­նյա­նը` հա­մայն­քի վե­րաբ­նա­կեց­ման, բա­րե­կարգ­ման և ի­րա­կա­նաց­ված մի շարք բա­րե­փո­խում­նե­րի հա­մար։

Մի­ջո­ցառ­մա­նը Հա­յաս­տան-Սփյուռք-Ար­ցախ ամ­սա­գի­րը և հա­մա­նուն կայ­քը մր­ցա­նակ­ներ հանձ­նե­ցին կր­թու­թյան, ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին, հայ­րե­նա­կան ար­տադ­րող­նե­րին, գոր­ծա­րար­նե­րին, ով­քեր ի­րենց գոր­ծու­նեու­թյամբ վեր­ջին տա­րի­նե­րին նպաս­տել են տն­տե­սու­թյան զար­գաց­մա­նը, զբաղ­վա­ծու­թյան խնդ­րի լուծ­մա­նը, ու­նեն ար­տադ­րան­քի ո­րա­կի կա­յուն չա­փա­նիշ­ներ, սպա­ռող­նե­րի շր­ջա­նում ձևա­վո­րել են բարձր վար­կա­նիշ։ Մր­ցա­նա­կը կազ­մա­կեր­պու­թյան տար­բե­րան­շա­նով ար­ձա­նիկ և պատ­վո­գիր էր, ո­րոնք տար­բեր ան­վա­նա­կար­գե­րում հան­ձն­վե­ցին հաս­ցեա­տե­րե­րին։
-Մր­ցա­նա­կը որ­քան որ խրա­խու­սող, նույն­քան էլ պար­տա­վո­րեց­նող է։ Սա բո­լոր աս­կե­րան­ցի­նե­րի գնա­հա­տա­կանն ու մր­ցա­նակն է, քա­նի որ մենք կա­տա­րում ենք թի­մա­յին աշ­խա­տանք։ Ի­հար­կե, մենք չենք աշ­խա­տում գնա­հա­տա­կա­նի ար­ժա­նա­նա­լու հա­մար, սա­կայն երբ գնա­հատ­վում է կա­տա­րածդ, դա քեզ ոգևո­րում, թևեր է տա­լիս ա­նե­լու ա­վե­լին։ Միա­ժա­մա­նակ, այն խթան կհան­դի­սա­նա մեր հե­տա­գա աշ­խա­տանք­ներն ա­վե­լի լավ կա­տա­րե­լու հա­մար,-ա­սում է Սամ­վել Ա­ղա­ջա­նյա­նը։
Մի­ջո­ցա­ռու­մը հատ­կան­շա­կան էր նաև այն ա­ռու­մով, որ մայր Հա­յաս­տա­նից աս­կե­րան­ցի պատ­վի­րակ­նե­րը վե­րա­դար­ձել են նոր` հա­մայն­քի հա­մար շա­հա­վետ ա­ռա­ջարկ­նե­րով և նախ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րով։
- Ինչ­պես գի­տեք, հա­մայն­քը բա­րե­կա­մա­կան և փոխ­գոր­ծակ­ցու­թյան հու­շա­գիր ու­նի կն­քած Երևա­նի Կենտ­րոն վար­չա­կան շր­ջա­նի հետ։ Եվ ըստ այդմ էլ, մենք պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն ենք ձեռք բե­րել 2020 թվա­կա­նին հա­մայն­քի տա­րած­քում ա­վե­լաց­նել ման­կա­կան խա­ղահ­րա­պա­րակ­նե­րի թի­վը, ինչ­պես նաև նյու­թա­կան օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րել սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով ըն­տա­նիք­նե­րին, հաշ­ման­դամ­նե­րին,- նշեց քա­ղա­քա­պե­տը, ա­վե­լաց­նե­լով, որ ա­ռա­ջի­կա 3-4 տա­րի­նե­րը քա­ղա­քի հա­մար բուռն զար­գաց­ման տա­րի­ներ են լի­նե­լու, բնա­կիչ­նե­րի կող­մից բարձ­րաց­ված հար­ցե­րին տր­վե­լու են կոնկ­րետ լու­ծում­ներ։
Ներ­կա­յում քա­ղա­քի Ն. Ստե­փա­նյան փո­ղո­ցի խիտ բնա­կեց­ված հատ­ված­նե­րում կա­տար­վում են մայ­թե­րի շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ, ո­րոնք մինչև տա­րե­վերջ կհասց­վեն ա­վար­տին։ Քա­նի որ թա­ղա­մա­սում շատ են ե­րե­խա­նե­րը` նա­խա­տես­վում է նաև ման­կա­կան խա­ղահ­րա­պա­րակ և մար­զա­դաշտ կա­ռու­ցել, ին­չը ե­րե­խա­նե­րին զերծ կպա­հի մե­քե­նա­նե­րի երթևե­կե­լի հատ­ված դուրս գա­լուց և ան­կան­խա­տե­սե­լի հետևանք­նե­րից։
Քա­ղա­քի բա­րե­կարգ­ման ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում շա­րու­նակ­վում է նս­տա­րան­նե­րի տե­ղադ­րու­մը։ Նշ­ված աշ­խա­տանք­ներն ի­րա­կա­նաց­նում է ՙԽա­չեն­շին՚ ՓԲԸ-ն բա­վա­կա­նին մատ­չե­լի գնե­րով։ Դրանք, հիմ­նա­կա­նում, տե­ղադր­վում են բազ­մաբ­նա­կա­րան շեն­քե­րի բա­կե­րում, պե­տա­կան հիմ­նարկ­նե­րի հա­րա­կից տա­րածք­նե­րում։
Ըն­թա­ցիկ տա­րում բա­րե­կարգ­վել են բազ­մաբ­նա­կա­րան շեն­քե­րի շքա­մուտ­քե­րը։ Ա­պա­գա­յում նա­խա­տես­վում է նաև դրանք ամ­բող­ջու­թյամբ վե­րա­նո­րո­գել, ինչ­պես նաև աս­ֆալ­տա­պա­տել բա­կե­րը։ Քա­ղա­քում շա­րու­նակ­վե­լու է փո­ղոց­նե­րի լու­սա­վո­րու­թյան գոր­ծըն­թա­ցը։ Մինչև տա­րե­վերջ նա­խա­տես­վում է Աս­կե­րա­նում ա­վե­լաց­նել ևս 180 լու­սա­տու։ Իսկ 2020 թվա­կա­նին նա­խա­տես­վում է բեր­դի մա­տույց­նե­րին մոտ գտն­վող նոր բնա­կե­լի թա­ղա­մա­սի լու­սա­վո­րու­թյան, գա­զի­ֆի­կաց­ման աշ­խա­տանք­ներն ամ­բող­ջու­թյամբ ա­վար­տել։
Ար­դեն պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն ու­նեն հա­մա­պա­տաս­խան մար­մին­նե­րի հետ ըն­թաց­քի մեջ գտն­վող բազ­մաբ­նա­կա­րան շեն­քե­րի շի­նա­րա­րու­թյունն ա­վար­տե­լուց հե­տո, ևս 2 բազ­մաբ­նա­կա­րան շենք կա­ռու­ցել։
-Քա­նի որ բնա­կա­րա­նով ա­պա­հո­վե­լու հա­մար բա­վա­կա­նին դի­մում­ներ ենք շա­րու­նա­կում ստա­նալ, ուս­տի ա­նե­լու եմ հնա­րա­վո­րը, քա­ղա­քում բազ­մաբ­նա­կա­րան շեն­քե­րի շի­նա­րա­րու­թյու­նը դարձ­նե­լու շա­րու­նա­կա­կան,- ա­սաց քա­ղա­քա­պե­տը։
Հա­րա­զատ ծնն­դա­վայ­րի և քա­ղա­քի բար­գա­վաճ­ման և հզո­րաց­ման պար­տա­վո­րու­թյուն­նե­րը ստանձ­նած քա­ղա­քա­պե­տը հա­վաս­տիաց­րեց, որ եր­բեք կանգ չի առ­նե­լու դժ­վա­րու­թյուն­նե­րի ա­ռաջ, շա­րու­նա­կե­լու է Աս­կե­րա­նի բա­րե­նո­րո­գում­ներ ի­րա­կա­նաց­նել ոչ միայն պե­տա­կան ծրագ­րե­րի, այլև սե­փա­կան գա­ղա­փար­նե­րի, անձ­նա­կան կա­պե­րի շնոր­հիվ։
Այդ ուղ­ղու­թյամբ ար­դեն ո­րո­շա­կի քայ­լեր կա­տար­վել են. ա­ռա­ջի­կա­յում նա­խա­տես­վում է Աս­կե­րա­նում ու­նե­նալ նռան վե­րամ­շակ­ման ար­տադ­րա­մաս, ին­չը լրա­ցու­ցիչ խթան կհան­դի­սա­նա հա­մայն­քի տա­րած­քում գյու­ղատն­տե­սու­թյամբ զբաղ­վող­նե­րի թվա­քա­նա­կի ա­ճի, ինչ­պես նաև նոր աշ­խա­տա­տե­ղե­րի ստեղծ­մա­նը։
-2020 թվա­կա­նին նա­խա­տես­վում է բա­ցել Աս­կե­րան քա­ղա­քի հիմ­նադ­րամ, ո­րի նպա­տակն է լի­նե­լու պե­տա­կան ա­ջակ­ցու­թյու­նից դուրս մնա­ցած ծրագ­րե­րը կյան­քի կո­չե­լը։ Ար­ցա­խից դուրս բնակ­վող բազ­մա­թիվ աս­կե­րան­ցի­ներ պատ­րաս­տա­կա­մու­թյուն են հայտ­նել հա­մա­գոր­ծակ­ցել հիմ­նադ­րա­մի հետ։ Կս­տեղծ­վի հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հուրդ, և ա­մեն ինչ կար­վի ար­դա­րու­թյան և թա­փան­ցի­կու­թյան մթ­նո­լոր­տում։ Ա­ռա­ջի­կա տա­րի­նե­րին Աս­կե­րա­նը նոր մշա­կույ­թի տուն կու­նե­նա, ինչ­պես նաև նո­րա­կա­ռույց և ժա­մա­նա­կա­կից պա­հանջ­նե­րին հա­մա­պա­տաս­խան հի­վան­դա­նո­ցի շենք։ Այդ հար­ցում միշտ էլ պատ­վախն­դիր վե­րա­բեր­մունք եմ ցու­ցա­բե­րել, սա­կայն ցա­վով եմ փաս­տում, որ ինչ-ինչ պատ­ճառ­նե­րով դրանց շի­նա­րա­րու­թյու­նը միշտ հե­տաձգ­վել է։ Իմ նպա­տակն է Աս­կե­րա­նը տես­նել բա­րե­կարգ, շեն ու բազ­մա­մարդ։ Եվ հա­վա­տում եմ, որ դա նաև բո­լոր աս­կե­րան­ցի­նե­րի ե­րա­զանքն ու վերջ­նան­պա­տակն է։
Ի­րա­կա­նում, մեր հա­րա­զատ քա­ղա­քը բո­լո­րիս հո­գա­տար վե­րա­բեր­մուն­քի կա­րիքն ու­նի, սի­րենք մեր քա­ղա­քը հո­գա­տար ծնո­ղի պես, քան­զի բո­լո­րիս ցան­կու­թյունն է ու­նե­նալ, մա­քուր, լու­սա­վոր, կա­նա­չա­պատ քա­ղաք։ Միան­շա­նակ է, որ բո­լորս պա­տաս­խա­նատ­վու­թյուն ենք կրում մեր քա­ղա­քի, մեր երկ­րի ա­պա­գա­յի հա­մար։
;