Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՎԱՐՈՐԴԻ ԱՆԶԳՈՒՇՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆ­ՓՈՒ­ԹՅՈՒՆՆ ԵՆ

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Հար­ցազ­րույց ԱՀ ոս­տի­կա­նու­թյան ՃՈ պե­տի տե­ղա­կալ, 

գն­դա­պետ Ար­մեն ՀԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆՅԱ­ՆԻ հետ

-Պա­րոն Հա­րու­թյու­նյան, վեր­ջին ժա­մա­նակ­ներս հան­րա­պե­տու­թյու­նում հա­ճա­խա­կի են դար­ձել մահ­վան ել­քով ճա­նա­պար­հատ­րանս­պոր­տա­յին պա­տա­հար­նե­րը, ին­չը, բնա­կա­նա­բար, մտա­հո­գում է բո­լո­րիս։ Ո՞րն է դրանց պատ­ճա­ռը։
- Հի­րա­վի, ան­ցյալ տար­վա նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հա­մե­մատ աճ է գրանց­վել թե՜ պա­տա­հար­նե­րի, թե՜ զո­հե­րի և թե՜ վի­րա­վոր­նե­րի ա­ռու­մով։ Ե­թե ան­ցյալ տա­րի գրանց­վել է 70 ճա­նա­պար­հատ­րանս­պոր­տա­յին պա­տա­հար (ՃՏՊ), ա­պա այս տա­րի դրանց թի­վը 75 է։ Ե­թե նա­խորդ տա­րի՝ 10 ամս­վա կտր­ված­քով ու­նե­ցել ենք 14 զոհ և 74 վի­րա­վոր, այս տա­րի ու­նենք 22 զոհ և 91 վի­րա­վոր։ Նման պատ­կե­րը շա­րու­նակ­վել է նաև նո­յեմ­բեր ամ­սին. պա­հի դրու­թյամբ ար­դեն ու­նենք 3 զոհ։ 
Ընդ­հան­րա­պես ՃՏՊ-նե­րը տե­ղի են ու­նե­նում տար­բեր պատ­ճառ­նե­րով, բայց դրանք հիմ­նա­կա­նում (մոտ 40 տո­կո­սը) վա­րորդ­նե­րի ա­նու­շադ­րու­թյան և ան­փու­թու­թյան հետևանք են (ճա­նա­պար­հին ծխե­լը, ու­տե­լը, բջ­ջա­յի­նով խո­սե­լը և այլն)։ Սրանք այն հան­գա­մանք­ներն են, երբ ճա­նա­պար­հա­յին ոս­տի­կա­նու­թյու­նը չի կա­րո­ղա­նում ազ­դել վա­րորդ­նե­րի վրա։ Մյուս մա­սը կազ­մում են վա­րորդ­նե­րի անս­թափ վի­ճա­կը, ա­րա­գու­թյան գե­րա­զան­ցու­մը, սառ­ցա­կա­լած ճա­նա­պարհ­նե­րի անմ­խի­թար վի­ճա­կը և այլն։ Ու­նենք նաև ղե­կին քնե­լու, վա­զան­ցի կա­նոն­նե­րը խախ­տե­լու դեպ­քեր։ Վեր­ջերս, օ­րի­նակ, Շու­շիին մերձ ճա­նա­պար­հա­հատ­վա­ծում տե­ղի ու­նե­ցած եր­կու դժ­բախտ պա­տա­հար­նե­րը (5 զոհ և եր­կու զոհ) ղե­կին քնե­լու հետևան­քով էին։ 
Չենք ժխ­տում նաև այն փաս­տը, որ մեր բո­լոր ճա­նա­պարհ­նե­րը հիմ­նա­կա­նում վթա­րավ­տանգ են՝ ո­լո­րապ­տույտ, ձո­րի ՙբե­րա­նով՚... Հատ­կա­պես ձմ­ռա­նը շատ վտան­գա­վոր ու դժ­վար է դառ­նում երթևե­կե­լը բո­լոր տե­սա­կի մե­քե­նա­նե­րի հա­մար։ Հան­դես ենք ե­կել ա­ռա­ջար­կու­թյամբ, որ­պես­զի ճա­նա­պարհ­նե­րի եր­կայն­քով քա­րե ար­գե­լա­պատ­նեշ­ներ տե­ղադր­վեն, ին­չը ո­րոշ չա­փով կօգ­նի խու­սա­փել ծանր պա­տա­հար­նե­րից։
Եր­կու տաս­նյա­կից ա­վե­լի տա­րի է՝ զբաղ­վում եմ ճա­նա­պար­հատ­րանս­պոր­տա­յին պա­տա­հար­նե­րի և դրանք ծնող պատ­ճառ­նե­րի վեր­լու­ծու­թյամբ և ե­կել եմ այն եզ­րա­կա­ցու­թյան, որ բո­լոր դեպ­քե­րում էլ կարևոր­վում է մարդ­կա­յին գոր­ծո­նի դե­րը։ Այ­սինքն` մարդ ին­քը պետք է գի­տակ­ցի, ի­րեն հա­շիվ տա իր ա­րարք­նե­րի հա­մար, պետք է հետևի տե­ղադր­ված նշան­նե­րին և խս­տա­գույնս պահ­պա­նի ճա­նա­պար­հա­յին երթևե­կու­թյան կա­նոն­նե­րը, չպետք է գե­րա­զան­ցի ա­րա­գու­թյու­նը... Ա­րա­գու­թյան գե­րա­զաց­ման մոտ 10.000 դեպք ու­նենք ար­ձա­նագր­ված, 600-700 դեպք էլ, երբ վա­րորդն անս­թափ վի­ճա­կում է ե­ղել։ Մեր փոքր երկ­րի հա­մար սրանք մտա­հո­գիչ թվեր են։ 
- Ի՞նչ պատ­ժա­մի­ջոց­ներ են կի­րառ­վում անս­թափ վի­ճա­կում մե­քե­նա վա­րող­նե­րի նկատ­մամբ։
- Նախ­կի­նում նման վի­ճա­կում մե­քե­նա վա­րե­լու հա­մար (նու­նիսկ ա­ռա­ջին ան­գամ) նա­խա­տես­ված էր թե՜ տու­գանք, և թե՜ զր­կում վա­րոր­դա­կան ի­րա­վուն­քից։ Բայց վար­չա­կան օ­րենս­գր­քում կա­տար­ված փո­փո­խու­թյուն­նե­րից հե­տո միայն տու­գանք է նա­խա­տես­վում, ո­րը սկս­վում է 150.000 դրա­մից մինչև 400.000 դրա­մը։ Թվում է՝ քիչ չէ տու­գան­քի չա­փը, բայց վի­ճա­կագ­րու­թյու­նը ցույց է տա­լիս, որ այն չի ազ­դում քա­ղա­քա­ցի­նե­րի վրա։ Ու­սում­նա­սի­րե­լով մի­ջազ­գա­յին փոր­ձը` ո­րո­շել ենք անց­նել բա­լա­յին հա­մա­կար­գի, ո­րը թույլ կտա զր­կել վա­րոր­դա­կան ի­րա­վուն­քից։ Նոր օ­րեն­քը, հա­վա­նա­բար, կգոր­ծի 2020թ. հուն­վա­րից։ Ըստ վար­չա­կան օ­րենս­գր­քի՝ ներ­կա­յում էլ կան գոր­ծող մեկ-եր­կու կե­տեր, ո­րոն­ցով ևս կա­րե­լի է քա­ղա­քա­ցուն զր­կել վա­րոր­դա­կան ի­րա­վուն­քից, օ­րի­նակ, ե­թե մեկ տար­վա ըն­թաց­քում կրկն­վում է անս­թափ վի­ճա­կում գտն­վե­լու դեպ­քը։ Զր­կում է նա­խա­տես­վում նաև ոս­տի­կա­նու­թյան ծա­ռա­յո­ղին չեն­թարկ­վե­լու պա­րա­գա­յում։ 
- Ճա­նա­պար­հա­յին ոս­տի­կա­նու­թյա­նը չե՞ն ան­հան­գս­տաց­նում տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի ՙա­ռա­տու­թյունն՚ ու մայ­րա­քա­ղաք Ստե­փա­նա­կեր­տի ան­հա­մա­պա­տաս­խան փո­ղոց­նե­րի վի­ճա­կը։ Այ­սօր ար­դեն ծան­րա­բեռն­ված են ոչ միայն կենտ­րո­նա­կան, այլև հա­րա­կից փո­ղոց­նե­րը։ 
- Ան­շուշտ, ան­հան­գս­տա­ցած ենք։ Նա­խորդ տա­րի­նե­րի հա­մե­մատ՝ վեր­ջին տա­րում մի­ջին հաշ­վով 3000-4000 միա­վո­րով ա­վե­լա­ցել է հան­րա­պե­տու­թյան տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի թի­վը։ Ար­ցա­խում շա­հա­գործ­վում է մոտ 32.000 տրանս­պոր­տա­յին մի­ջոց, դրանց մեծ մա­սը գտն­վում է Ստե­փա­նա­կեր­տում։ Մեր մայ­րա­քա­ղա­քի փո­ղոց­ներն, ի­րոք, շատ նեղ են։ Մենք ու­սում­նա­սի­րել ենք քա­ղա­քի բո­լոր ճա­նա­պարհ­նե­րը և ա­ռա­ջարկ­ներ ներ­կա­յաց­րել Քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյա­նը, թե որ փո­ղո­ցում ինչ փո­փո­խու­թյուն կա­րե­լի է ա­նել։ Պա­հի դրու­թյամբ քն­նարկ­վում է հե­տիոտ­նա­յին ան­ցում­նե­րի` մաս­նա­վո­րա­պես աս­ֆալ­տի բարձ­րաց­ման հար­ցը՝ մե­քե­նա­նե­րի ա­րա­գու­թյու­նը նվա­զեց­նե­լու նպա­տա­կով։ Ա­ռա­ջար­կել ենք նաև բա­ցել բո­լոր փակ փո­ղոց­նե­րը, ին­չը հնա­րա­վո­րինս կն­վա­զեց­նի խցա­նում­նե­րը. օ­րի­նակ, Պար­սե­ղո­վի փո­ղո­ցը ե­թե աս­ֆալ­տա­պատ­վի, կթեթևաց­վի հ.7 և հ. 3 դպ­րոց­նե­րի տա­րածք­նե­րի վի­ճա­կը, կամ՝ ե­թե բաց­վի ԱրՊՀ հա­րա­կից ճա­նա­պար­հը՝ կբեռ­նա­թափ­վի ՙԿոլ­ցե­վոյ՚-ը։ Երևա­նում թու­նել­նե­րի կա­ռուց­ման մի­ջո­ցով են լու­ծում նման հար­ցե­րը, բայց մեզ մոտ այդ հնա­րա­վո­րու­թյու­նը չկա։ Մենք ձգ­տում ենք այդ ա­մե­նը կար­գա­վո­րել նշան­նե­րի տե­ղադր­ման մի­ջո­ցով: Իսկ ինչ վե­րա­բե­րում է փո­ղոց­նե­րի լայ­նաց­մա­նը՝ այդ խն­դի­րը փոր­ձում ենք լու­ծել ճա­նա­պար­հի ա­ռան­ձին հատ­ված­նե­րում ՙգր­պա­նիկ­ներ՚ կա­ռու­ցե­լով։ Նման տե­ղեր շատ կան, և գոր­ծը հե­տաձ­գել չի կա­րե­լի։ Հան­րա­պե­տա­կան նշա­նա­կու­թյան ճա­նա­պարհ­նե­րի վտան­գա­վոր շր­ջա­դար­ձե­րում՝ մոտ 50 տեղ, պետք է ար­գե­լա­պատ­նեշ­ներ տե­ղադր­վեն։ Նույ­նիսկ նման ա­ռա­ջարկ ենք ա­րել՝ ե­թե ար­գե­լա­պատ­նե­շը թանկ հա­ճույք է, կա­րե­լի է տե­ղադ­րել հաստ ճո­պան, ինչ­պես խոր­հր­դա­յին ժա­մա­նա­կաշր­ջա­նում։ Մի­ջազ­գա­յին պրակ­տի­կա­յում դա ըն­դուն­ված է։

- Ճա­նա­պարհ­նե­րին կա՞ն տե­սան­կա­րա­հա­նող սար­քեր։ Կար­ծեմ, նա­խա­տես­վում էր նման սար­քեր տե­ղադ­րել խաչ­մե­րուկ­նե­րում, ին­չը ՙզս­պող՚ մի­ջոց կլի­ներ վա­րորդ­նե­րի հա­մար։ 
- Հի­րա­վի, նման ա­ռա­ջարկ ե­ղել էր։ Ամ­բողջ Եվ­րո­պա­յում դա ըն­դուն­ված տար­բե­րակ է և շատ լավ ար­դյունք է տա­լիս։ Դա կն­պաս­տեր նաև տե­սուչ-վա­րորդ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­մա­նը և կբարձ­րաց­ներ կար­գա­պա­հու­թյու­նը։ Բայց, ան­կեղծ ա­սած, գոր­ծըն­թա­ցը մեծ ծախ­սե­րի հետ է կապ­ված, քան­զի միայն տե­սան­կա­րա­հա­նող սար­քեր ձեռք բե­րե­լով խն­դի­րը չի լուծ­վում, պետք է նաև կա­ռա­վար­ման կենտ­րոն ստեղ­ծել, օ­րենք ըն­դու­նել՝ գոր­ծըն­թա­ցը նոր­մալ կազ­մա­կեր­պե­լու հա­մար։ Այ­սինքն՝ կա այդ խն­դի­րը, բայց սկզ­բում պետք է աշ­խա­տանք­ներ տար­վեն օ­րեն­սդ­րա­կան դաշ­տի կար­գա­վոր­ման ուղ­ղու­թյամբ։ 
-Իսկ ձեռ­քի ա­րա­գա­չա­փե­րը, որ ներ­կա­յում կան ճա­նա­պար­հա­յին տե­սուչ­նե­րի մոտ, որ­քա­նո՞վ են նպաս­տում երթևե­կու­թյան անվ­տանգ կազ­մա­կերպ­մա­նը։
- Դրանք այդ­քան էլ մեծ թիվ չեն կազ­մում, մի մասն էլ հնա­ցած է։ Բա­ցի այդ, միայն դրան­ցով հնա­րա­վոր չէ ար­դյու­նա­վետ կազ­մա­կեր­պել աշ­խա­տանք­նե­րը։ Ել­նե­լով աշ­խա­տան­քա­յին իմ փոր­ձից` կար­ծում եմ, ինչ տե­սակ սար­քա­վո­րում­ներ էլ լի­նեն՝ ինչ­պես ար­դեն նշել եմ, ա­ռա­ջին հեր­թին անհ­րա­ժեշտ է բարձ­րաց­նել մարդ­կանց ինք­նա­գի­տակ­ցու­թյու­նը։ Դա կա­րե­լի է ա­նել հա­տուկ ֆիլ­մե­րի ցու­ցադր­ման մի­ջո­ցով, ինչն ա­վե­լի շատ կազ­դի քա­ղա­քա­ցու ինք­նա­գի­տակ­ցու­թյան վրա: 
- Պա­րոն Հա­րու­թյու­նյան, հա­մոզ­վա՞ծ եք, որ ճա­նա­պար­հա­յին ոս­տի­կա­նու­թյան տե­սուչ­նե­րի կող­մից խտ­րա­կա­նու­թյուն չի ցու­ցա­բեր­վում այս կամ այն վա­րոր­դի հան­դեպ...
- Օ­րեն­քը գոր­ծում է բո­լո­րի հա­մար։ Բո­լո­րի հան­դեպ ձեռ­նարկ­վում են նույն հա­մա­պա­տաս­խան մի­ջոց­նե­րը։ Հնա­րա­վոր է՞ ճա­նա­պար­հա­յին տե­սու­չի տե­սա­դաշ­տից դուրս երթևե­կու­թյան կա­նոն­նե­րի խախտ­ման դեպ­քեր լի­նեն այս կամ այն ան­ձի կող­մից, բայց ե­թե ոս­տի­կա­նի ներ­կա­յու­թյամբ ինչ-որ խախ­տում ե­ղավ, և նա չպատ­ժեց կար­գա­զան­ցին, նման տե­սու­չը կզրկ­վի աշ­խա­տան­քից։ Գու­ցե նախ­կի­նում՝ տա­րի­ներ ա­ռաջ, ե­ղել են խտ­րա­կա­նու­թյան դեպ­քեր, այ­սօր ար­դեն, հա­վաս­տիաց­նում եմ՝ չկան ան­ձեռ­նմ­խե­լի ան­ձինք, և կապ չու­նի, թե ում և ինչ մակ­նի­շի մե­քե­նա է։ 
- Շատ հա­ճախ հե­տիոտ­նը նույն­պես խախ­տում է ճա­նա­պար­հա­յին երթևե­կու­թյան կա­նոն­նե­րը։ Պատ­ժի ի՞նչ տե­սակ­ներ են կի­րառ­վում նրա նկատ­մամբ։ Բա­ցի այդ, հե­տիոտ­նի հա­մար նա­խա­տես­ված՞ դե­ղին ներկ­ված ան­ցու­մա­յին գծե­րը բա­ցի մա­յիս և սեպ­տեմ­բեր ա­միս­նե­րից, տար­վա մյուս ա­միս­նե­րին մե­ծա­մա­սամբ չեն երևում կամ հա­զիվ են երևում, ին­չը նույն­պես ա­ռիթ է հան­դի­սա­նում կա­նոն­նե­րի խախտ­ման հա­մար։
- Ե­թե հետ նա­յենք ան­ցած տա­րի­նե­րին՝ ա­հա­գին դրա­կան ա­ռա­ջըն­թաց կա հե­տիոտ­նի կող­մից երթևե­կու­թյան կա­նոն­նե­րի պահ­պան­ման ա­ռու­մով, ին­չը մե­ծա­պես բա­ցատ­րա­կան աշ­խա­տան­քի ար­դյունք է։
- Այ­սով հան­դերձ՝ չլուծ­ված ի՞նչ խն­դիր­ներ կան, ո­րոնք բա­ցա­սա­բար են անդ­րա­դառ­նում Ճա­նա­պար­հա­յին ոս­տի­կա­նու­թյան աշ­խա­տանք­նե­րի կազ­մա­կերպ­ման և անվ­տանգ երթևե­կու­թյուն ա­պա­հո­վե­լու գոր­ծին։ Ձեր կող­մից ու­րիշ ի՞նչ մի­ջոց­ներ են ձեռ­նարկ­վում այդ ուղ­ղու­թյամբ։
- Խն­դիր ու­նենք ճա­նա­պար­հա­յին տե­սուչ­նե­րի քա­նա­կի ա­վե­լաց­ման ա­ռու­մով. ե­թե Ա­զա­տա­մար­տիկ­նե­րի փո­ղո­ցը մեր տե­սուչ­նե­րի կող­մից նոր­մալ վե­րահ­սկ­վում է, ա­պա նույ­նը չենք կա­րող ա­սել մյուս փո­ղոց­նե­րի մա­սին։ 
Լու­սա­ցույ­ցե­րի մա­սով ևս խն­դիր­ներ կան, դրանք թար­մաց­վե­լու կա­րիք ու­նեն. այդ հար­ցով նույն­պես դի­մել ենք վե­րա­դա­սին՝ նոր, ժա­մա­նա­կա­կից (ժա­մա­ցույ­ցով) լու­սա­ցույ­ցեր ձեռք բե­րե­լու և տե­ղադ­րե­լու հա­մար։ 
Կադ­րե­րի ո­րա­կի ա­ռու­մով էլ խն­դիր­ներ ու­նենք։ Այդ բա­ցը փոր­ձում ենք լրաց­նել սե­մի­նար-պա­րապ­մունք­նե­րի և դա­սըն­թաց­նե­րի կազ­մա­կերպ­մամբ։ 
ՃՏՊ-նե­րի պատ­ճառ­նե­րից մե­կը ճա­նա­պարհ­նե­րի ան­բա­րե­կարգ լի­նելն է։ Ա­մեն տա­րի ձմ­ռան նա­խօ­րյա­կին դի­մում ենք ԱՀ քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյա­նը, քա­ղա­քա­պե­տա­րա­նին, գոր­ծող ճա­նա­պար­հա­յին ըն­կե­րու­թյա­նը, որ­պես­զի վա­ղօ­րոք նա­խա­պատ­րաստ­վեն ձմ­ռա­նը՝ պա­հես­տա­վո­րե­լով աղ և ա­վազ։ Նշ­ված գե­րա­տես­չու­թյուն­նե­րի և կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ պար­բե­րա­բար ստու­գում­ներ ենք անց­կաց­նում, ակ­տա­վո­րում և ներ­կա­յաց­նում ենք թե­րու­թյուն­նե­րը՝ դրանք վե­րաց­նե­լու հա­մար։ 
Բա­ցի այդ, երթևե­կու­թյան կա­նոն­նե­րի խախ­տում­ներն ենք ի հայտ բե­րում։ Դրանք բո­լո­րը քն­նարկ­վում են խոր­հր­դակ­ցու­թյուն­նե­րի ժա­մա­նակ, կար­գա­զանց վա­րորդ­նե­րը են­թարկ­վում են տույ­ժե­րի և դրա­մա­կան տու­գանք­նե­րի։
Անվ­տանգ երթևե­կու­թյան ա­պա­հով­ման ուղ­ղու­թյամբ տար­վող աշ­խա­տանք­նե­րի շար­քում հարկ է նշել նաև դպ­րո­ցա­կան­նե­րի հետ տար­վող աշ­խա­տան­քը։ Ու­նենք քա­րոզ­չու­թյան գծով ա­վագ տե­սուչ, ով պար­բե­րա­բար հա­ճա­խում է դպ­րոց­ներ, հան­դես գա­լիս հա­տուկ ծրագ­րե­րով ու դա­սըն­թաց­նե­րով։ Բա­ցի այդ, երևի թե նկա­տել եք, որ ա­մեն ա­ռա­վոտ՝ ՙպիկ՚ ժա­մե­րին, ճա­նա­պար­հա­յին ոս­տի­կա­նու­թյան տե­սուչ­նե­րը կանգ­նում են քա­ղա­քի խաչ­մե­րուկ­նե­րում ու դպ­րո­ցա­մերձ փո­ղոց­նե­րում, ան­ձամբ օգ­նում են ե­րե­խա­նե­րին անց­նե­լու ճա­նա­պար­հը։ Սա թերևս բա­ցա­ռիկ երևույթ է հա­մաշ­խար­հա­յին պրակ­տի­կա­յում, նաև՝ ու­սու­ցո­ղա­կան բնույթ է կրում։ 
Ա­վար­տե­լով խոսքս` բո­լո­րին՝վա­րորդ թե՜ հե­տիոտն, կոչ եմ ա­նում պահ­պա­նել ճա­նա­պար­հա­յին երթևե­կու­թյան կա­նոն­նե­րը։ Ծնող­նե­րին՝ սո­վո­րեց­նել ե­րե­խա­նե­րին ճիշտ անց­նել ճա­նա­պար­հը և ոչ թե ե­րե­խա­նե­րի ձեռ­քից բռ­նած խախ­տել կա­նոն­նե­րը։ Մենք էլ մեր հեր­թին փոր­ձում ենք լի­նել հետևո­ղա­կան, ծա­ռա­յու­թյու­նը կազ­մա­կեր­պել հնա­րա­վո­րինս ար­դյու­նա­վետ, անվ­տանգ։ Կա­նաչ ճա­նա­պարհ եմ մաղ­թում բո­լո­րին։