Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԻՆՔՆԱՀՐԱԺԱՐՈՒՄ ԿԱՄ` ԿՐԿԻՆ ԵՐԿՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Նո­րեկ ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱՆ

 Է­լի։ Նույն ցա­վը, նույն մո­լո­րու­թյու­նը, նույն ինք­նահ­րա­ժա­րու­մը։ Եվ հար­ցը՝ ին­չո՞ւ։ Ո՞վ է փր­կի­չը։ Որ­տե՞ղ է նա։ Մեր կող­քի՞ն։ Գու­ցե հենց մեր մե՞ջ։ Բայց ին­չո՞ւ ենք ա­նընդ­հատ ո­րո­նում նրան։ Ի­մա՞ս­տը։ Ո՞վ է ա­ռաջ­նոր­դում մեզ այս փնտր­տու­քի ճա­նա­պար­հին։ Ա­սեմ, չեք հա­վա­տա, մենք ա­նընդ­հատ տեր ենք փնտ­րում, հրա­ման­ներ ար­ձա­կող, պատ­ժող, գն­դա­կա­հա­րող ու կա­խա­ղան հա­նող, խա­րույ­կը նե­տող…Պարզ­վում է` մենք ա­ռանց չար­չա­րան­քի չենք կա­րող։ Ու­զում եք ծի­ծա­ղեք, ու­րիշ բան մեր մշա­կած ու շնորհ­ված տա­րածք­նե­րում չի երևում, գո­նե ես չեմ տես­նում։ 

Միայն նա~…Ա­ռանց նրա~…ե­թե նա չլի­նե~ր…նա~ է ուղ­ղարկ­վա­ծը…ա­մե­նաու­ժե­ղը…ա­մե­նան­վի­րյա­լը…հաղ­թո­ղը…
Աստ­ված իմ, բա­նա­կա­նու­թյան ինչ­պի­սի~ տկա­րու­թյուն… Ստր­կամ­տու­թյան ա­վե­լի կա­տա­րյալ ցու­ցադ­րու­թյուն ես չգի­տեմ…ինք­նահ­րա­ժա­րու­մի ա­ռա­վել ծի­ծա­ղե­լի ներ­կա­յա­ցում հա­սու չէ իմ մտ­քին…
Այդ նրան պի­տի դնենք մեր ու­սե­րին, նրան պի­տի եր­կր­պա­գենք, նրա ա­ռաջ պի­տի խո­նար­հենք մեր ա­նօգ­նա­կան ու ան­կա­րող մար­մի­նը, ո­րով­հետև, ե­թե նա չլի­ներ, մեր տներն ու քա­ղաք­նե­րը կկոր­ծա­նեին սե­լավ­ներն ու ցր­տե­րը, կչո­րա­նա­յին մեր այ­գի­ներն ու դաշ­տե­րը, մեզ կոչն­չաց­նեին թշ­նա­մու բա­նակ­ներն, ու եր­բեք չէր պտ­ղա­վոր­վի մեր միտ­քը, և մենք կմո­լոր­վեինք ժա­մա­նակ­նե­րի խաչ­մե­րուկ­նե­րում…
Հենց այս­պես։ Մեկ ու­րի­շը չկա, գո­յու­թյուն չու­նի և չի էլ կա­րող լի­նել։ Ոչ կեն­սագ­րու­թյուն, ոչ ան­ցյալ, ոչ հի­շո­ղու­թյուն։ Ա­սես ո­չինչ էլ չի ե­ղել, և մարդն ի­ջել է եր­կն­քից, հան­դի­պել է Աստ­ծուն ու հե­տո ի­ջել՝ իբրև ա­ռա­քյալ, իբրև օ­ծյալ… Չա­սե՞նք՝ կեց­ցե~, և փա~ռք տի­րո­ջը…
Չէ, կա­տա­կե­լու մտադ­րու­թյուն ա­մենևին էլ չու­նեմ, ուղ­ղա­կի մեկ-մեկ խառ­նում եմ ա­մեն ինչ, չեմ զգում ժա­մա­նա­կի շուն­չը և է­լի մո­լոր­վում եմ, է­լի դառ­նում եմ ան­հաս­կա­նա­լի, է­լի մնում եմ խա­ղից դուրս… Չա­սեք ա­սածս հե­ռու է ի­րա­կա­նու­թյու­նից, անտ­րա­մա­բա­նա­կան էլ է, լր­ջու­թյան տա­րածք­նե­րից հե­ռու…
Հե­տո՞…
Ար­ձան­նե­րը մեր աչ­քի ա­ռաջ, մեր ընտ­րու­թյամբ զավ­թում են փո­ղոց­ներն ու հրա­պա­րակ­նե­րը, զբո­սայ­գի­ներն ու պու­րակ­նե­րը, եր­կի­րը շն­չա­հեղձ է լի­նում դրանց ծան­րու­թյու­նից…
Մենք դա­դա­րում ենք մտա­ծել, ո­րո­շում կա­յաց­նել, ինք­նու­րույն քայլ ա­նել, խոսք ա­սել, նույ­նիսկ ծառ տն­կել, պատ շա­րել… Ե­թե կու­զեք, դա մեզ խան­գա­րում է ապ­րել, զգալ ի­րա­կան ա­զա­տու­թյան ամ­բողջ շքե­ղու­թյունն ու ե­րա­նու­թյու­նը։ Չա­սեք` սո­վո­րել եմ սու­տի փի­լի­սո­փա­յել, ան­լուրջ ու կաս­կա­ծե­լի դա­տո­ղու­թյուն­ներ ա­նել, վեր­ջա­պես՝ դուրս գալ սո­վո­րա­կան մահ­կա­նա­ցուի հա­մար գծ­ված սահ­ման­նե­րից։ Մեկ է, բան չի փոխ­վում։ Է­լի մե­կին ա­նընդ­հատ բարձ­րաց­նում ենք, հա­տուկ պատ­վան­դան շի­նում, վե­րագ­րում ան­հա­վա­տա­լի բա­ներ, շնոր­հում կո­չում­ներ ու ոչ երկ­րա­յին ի­րա­վունք­ներ: Ա­մե­նաան­ժխ­տե­լին` մենք ա­ռանց այդ ընտ­րյա­լի զուրկ ենք բա­նա­կա­նու­թյու­նից, սի­րե­լու, ինք­նու­րույն քայ­լե­լու կա­րո­ղությ­ւո­նից, եր­կի­րը պաշտ­պա­նե­լու, փոր­ձու­թյու­նը հաղ­թա­հա­րե­լու, թշ­նա­մու ա­ռաջն առ­նե­լու ու­նա­կու­թյուն­նե­րից։ Մենք ուղ­ղա­կի գո­յու­թյուն չու­նենք։ Եր­բեք չենք խի­զա­խել, եր­կիր չենք պա­հել, հող չենք մշա­կել, ոչ էլ քար­կոծ­վել ու գն­դա­կա­հար­վել ենք։ Չէ, կար­ծես է­լի ա­նի­մաստ բա­ներ եմ ա­սում, ի­րա­վի­ճա­կին չեմ տի­րա­պե­տում, մեր­ձա­վո­րիս չեմ հաս­կա­նում, հե­ռա­ցել եմ մար­դուց…Գու­ցե մի քիչ էլ ծե­րա­ցե՞լ եմ… Ա­մեն ինչ էլ հնա­րա­վոր է։
88-ը բա­ցա­ռու­թյուն էր։ Կուռք չկար,ա­վե­լի ճիշտ կլի­ներ ա­սել` դրան ա­րա­րե­լու հա­մար մենք ուղ­ղա­կի ժա­մա­նակ չու­նեինք։ Ու­նե­նա­յինք այդ ժա­մա­նա­կը, տա­նուլ կտա­յինք, է­լի կկորց­նեինք, կզրկ­վեինք…Բո­լորս զին­վոր էինք շար­քա­յին, բո­լորս՝ հրա­մա­նա­տար, ու­զում եմ ա­սել՝ ա­ռաջ­նորդ։ Մենք այդ­պես մե­զա­նից չէինք հրա­ժար­վում, մենք ա­ռան­ձին-ա­ռան­ձին էլ էինք հզոր, միա­սին էլ։
Պա­տե­րազ­մում էլ այդ­պես հաղ­թե­ցինք, է­լի ժա­մա­նակ չու­նեինք ինչ-որ մե­կին ա­րա­րե­լու, մեր գլ­խին տեր կար­գե­լու, բո­լոր հա­ջո­ղու­թյուն­նե­րի ու հաղ­թա­նակ­նե­րի հե­ղի­նա­կը նրան հա­մա­րե­լու։ Խի­զա­խո­ղը հա­վա­քա­կա­նու­թյունն էր, ու­ղեկ­ցո­ղը՝ Աստ­ված։ Ի­րա­վունք ու­նեք չհա­մա­ձայն­վել։ Բայց ինձ այլ բան էլ հա­մո­զել չեք կա­րող։ Զո­րահ­րա­մա­նա­տա­րը կուռք չէր, գու­մար­տակն իր ետևից տա­նո­ղը կուռք չէր, տա­սի, քսա­նի դեմ մե­նակ գնա­ցո­ղը կուռք չէր։ Բո­լո­րը զին­վոր էին… Եր­կիրն ու­սած, երկ­րի ա­ռաջ կանգ­նած…մինչ պա­տե­րազ­մի մեջ մտ­նելն այդ պա­տե­րազ­մում հաղ­թած…իր ու­ժը ճա­նա­չած, իր պար­տու­թյուն­նե­րից վեր, հոգևոր հաղ­թա­նակ­նե­րը…չըն­դու­նող…ու­րիշ­նե­րից ո­չինչ չս­պա­սող, հզոր­նե­րի թա­կարդ­նե­րից ու ոս­տյան­նե­րից հե­ռու…
Չա­սե՞մ` ե­րա­նի մեզ, չա­սե՞մ` կեց­ցե~ն միայ­նակ ա­րիա­ցող­նե­րը… աշ­խար­հից օգ­նու­թյուն չս­պա­սող­նե­րը, ի­րենց հի­շո­ղու­թյունն ի­րենց դաշ­նա­կի­ցը հա­մա­րող­նե­րը…ու­րիշ աստ­ված­ներ չփնտ­րող­նե­րը…
Չա­սել չեմ կա­րող։
Հի­մա։
Այս ի՞նչ բա­նի ենք, այս ի~նչ գո­վեր­գել ենք գո­վեր­գում, ինչ­պի­սի~ ձո­ներ, ինչ­պի­սի~ ոճ ու մե­ծա­րում։ Կր­կին ե­զա­կի, կր­կին ան­փո­խա­րի­նե­լի, աստ­վա­ծա­յին էլ։ Է­լի՝ ե­թե նա չլի­ներ, նո­րից՝ միայն նա…ես բան չու­նեմ ա­նե­լու, բան չու­նես ա­նե­լու դու, նա…մեր հե­ռա­վոր շե­նե­րում ու բնա­կա­վայ­րե­րում տք­նող­նե­րը…է­լի ա­ռանց այդ ե­զա­կիի ցո­րե­նը ծիլ տվո­ղը չէ…ինչ­քան էլ ա­ղո­թես, ծա­ռը չի պտ­ղա­վոր­վի, ոչ էլ ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը կբ­նա­վոր­վի երկ­րում …Եվ ա­մեն օր մեզ­նից բարձ­րա­նում, ա­ռանձ­նա­նում է այդ նոր ոչ երկ­րա­յի­նը, որ­պես­զի ա­ռաջ­նոր­դի խաբ­ված ու հու­սալք­ված ժո­ղովր­դին, զո­րաց­նի հող հայ­րե­նին, մի հար­վա­ծով ոչն­չաց­նի, ցա­քուց­րիվ ա­նի թշ­նա­մու զոր­քե­րը, որ­պես­զի չլի­նեն հա­րուստ­ներ ու աղ­քատ­ներ, և մար­դը չվա­խե­նա ա­մե­նուր մա­տու­ցել իր կար­ծի­քը։
Չա­սե՞մ, որ մարդն իր ստեղծ­ման օ­րից թա­գա­վո­րե­լու այլ գոր­ծե­լաոճ չի հո­րի­նել։ Տի­րե­լու, իշ­խե­լու, ար­հա­մար­հե­լու այլ տար­բե­րակ գո­յու­թյուն չու­նի…Բո­լորն էլ այդ­պես են գա­լիս։ Նույն ձե­ռա­գիրն է, նույն գա­ղա­փա­րը, նույն ծրա­գի­րը… Եվ այդ ա­մե­նին հա­վա­տա­ցող նույն մարդ ա­րա­րա­ծը՝ թույլ, պարտ­վող, ժա­մա­նա­կի ըն­թաց­քից դուրս…ճա­նա­պար­հը կորց­րած…Եվ ան­ցյա­լի ժխ­տու­մը, նա­խորդ­նե­րին պար­տա­դիր մե­ղադ­րե­լը, կա­տա­րա­ծը ար­հա­մար­հե­լը, շի­նա­ծը չըն­դու­նե­լը…Բո­լոր ժա­մա­նակ­նե­րում…ան­փո­փոխ…մե­կին փո­խա­րի­նե­լու է գա­լիս մյու­սը, ա­վե­լի ճիշտ կլի­ներ ա­սել՝ մե­կին ի­ջեց­նում են երկ­նա­յին բար­ձունք­նե­րից, այն­տեղ տե­ղադ­րում մեկ ու­րի­շին…ու միշտ ե­րա­նի տա­լիս ան­ցյա­լին…
Հե­տո՞…
Ես ինձ­նից հրա­ժար­վե­լու մտադ­րու­թյուն եր­բեք չեմ ու­նե­ցել, չու­նեմ և չեմ էլ ու­նե­նա­լու։ Գի­տե՞ք ին­չու։ Ա­սեմ։ Ո­րով­հետև ինձ­նից հե­տաքր­քի­րը եր­բեք ինձ չի հան­դի­պել, ո­րով­հետև չեմ սի­րում, երբ ինձ խա­բում են, շե­ղում, ար­հա­մար­հում…և, ա­մե­նագլ­խա­վո­րը, ես ա­ռանց ինձ ապ­րել չեմ կա­րող… Մի քիչ էլ երևի ան­հաս­կա­նա­լի բան ա­սեմ` ոչ մե­կը ոչ մե­կին մո­լո­րեց­նե­լու ի­րա­վուն­քը չու­նի…
Մե­կը կար։ Իմ կար­ծի­քով ի­մաս­տուն մարդ էր, հա­մա­րյա՝ փի­լի­սո­փա։ Ամ­բողջ օրն էլ գործ էր ա­նում։ Ծա­ղիկ էր ա­ճեց­նում, ծառ էր տն­կում, քան­դա­կում էր, բո­լո­րին օգ­նում, խոր­հուրդ­ներ էր տա­լիս, 75 տա­րե­կա­նում էլ պատ­րաստ էր ճա­կատ մեկ­նել…
Բայց մի բան չէի հաս­կա­նում։ Իր ժա­մա­նակ Մոսկ­վա­յում նս­տած կո­մու­նիստ ղե­կա­վար­նե­րից ում ա­նունն էլ տա­լիս էի, ա­սում էր… ա­վե­լի լավ է չա­սեմ ինչ էր ա­սում, շա­տե­րի հաս­ցեին տե­ղի-ան­տե­ղի հն­չեց­նում էր բա­ներ, որ ոչ մե­կը չէր հա­մար­ձակ­վում նույ­նիսկ մտ­քում ար­տա­բե­րել…Կարճ` մար­դը ոչ մե­կին չէր հա­վա­տում։ Հա, մի ան­գամ էլ Ստա­լի­նի մա­սին ուղ­ղա­կի ա­սաց.
-Ստա­լի­նը, ե­թե ու­զում ես ի­մա­նալ, ոչ մի մեղք էլ չու­նի, մե­ղա­վորն է­լի, ինչ­քան գլ­խիս զոռ եմ տա­լիս, ես եմ… մեր հարևան Հա­րու­թյու­նը, վար­սա­վիր Պո­ղո­սը, վար­ժա­պետ Սի­մո­նը… նույ­նիսկ փո­ղոց ավ­լող Վար­սի­կը…
Հի­մա…
Ի՞նչ ենք ա­նում։ Ո­չինչ։ Բա­ցար­ձա­կա­պես ո­չինչ։ Ինչ մնում է ինձ, ես ուղ­ղա­կի սար­սա­փում եմ հեր­թա­կան քար­կոծ­վո­ղի փո­խա­րեն…Ո­րով­հետև մտա­ծում եմ, որ ոչ մի երկ­րա­յին մինչև հի­մա չի դի­մա­ցել երկ­նա­յին տա­րածք­նե­րի գայ­թակ­ղու­՜թյ­անը, և բա­ցար­ձա­կա­պես չեմ կաս­կա­ծում, որ այն­տեղ շատ վա­ղուց, ան­հի­շե­լի ժա­մա­նակ­նե­րից, դա­տարկ տա­րածք­ներ գո­յու­թյուն չու­նեն…
;